Մի կաթիլ մեղրի ժամանակակից պատմության մասին

21-րդ դարում շատ, շատ մարդիկ սկսել են վիճել անկապ իրավիճակներից։ Հիմա շատ է տարածված ինտերնետում օտար մարդկանց հետ վիճել։

Օրինակ, դու ունես Տիկ-տոկ ու տեսանյութեր ես տեղադրում, մեկնաբանությունների տակ գրում են վատ բաներ, և սկսվում է վեճը մի բառի համար։ Ես կարծում եմ՝ պետք չէ ժամանակը վատնել այդպիսի մարդկանց վրա, քանի որ նրանք չեն հասկանում, որ վիրավորում են տեսանյութի հեղինակին։ Օրինակ,  եթե ասում են՝ վատ ես խոսում, խաղում, երգում, ասա՝ թե ինչու ես այդպես կարծում, որ մարդը կարողանա հասկանալ խնդիրը,   և գուցե այդ մարդը կփորձի շտկել նրա խնդիրը։

Հեղինակ Մարիա Վաթյան։