Շփման ուժեր: Շփումը բնության մեջ, (բնագիտություն)

Շփման ուժ է առաջանում, երբ հպվող մարմինները տեղաշարժվում են միմյանց նկատմամբ: Շփման ուժի առաջացման գլխավոր պատճառը մարմինների մակերևույթների խորդուբորդությունն է:
Բնության մեջ, տեխնիկայում և կենցաղում շփումն ունի մեծ նշանակություն: Այն կարող է լինել օգտակար և վնասակար:

Եթե փորձենք շարժել սեղանին դրված գիրքը, ազդելով նրա վրա հորիզոնական ուժով, կնկատենք, որ այն սկսում է շարժվել, երբ այդ ուժը հասնում է որոշակի արժեքի: Դա նշանակում է, որ մարմնի վրա այդ ընթացքում ազդում է մեկ այլ ուժ, որը հակառակ է ուղղված կիրառված ուժին և համակշռում է այն: Այն ուղղված է մարմնի հնարավոր շարժման ուղղությամբ: Այդ ուժը գրքի և սեղանի միջև առաջացած դադարի շփման ուժն է: Այդ ուժին մենք հանդիպում ենք, երբ փորձում ենք տեղից շարժել ծանր պահարանը:

Մարմինների հպվող մակերևույթների միջև առաջացող և միմյանց նկատմամբ նրանց շարժումը խոչընդոտող ուժը կոչվում է դադարի շփման ուժ:

Երբ ազդող ուժը դառնում է դադարի շփման ուժի առավելագույն արժեքից փոքր-ինչ մեծ, մարմինը շարժվում է, և դադարի շփման ուժի փոխարեն ի հայտ է գալիս սահքի շփման ուժը:

Երբ մարմինը գլորվում է մեկ այլ մարմնի մակերևույթի վրայով, այդ դեպքում առաջացող դիմադրության ուժը կոչվում է գլորման շփման ուժ:

Այն շփման ուժը, որն առաջանում է մակերևույթի և դրա վրա գլորվող անիվի, գլանի կամ գնդի միջև, կոչվում է գլորման շփման ուժ:

Եթե շփումը չլիներ, ո՛չ մարդիկ, ո՛չ կենդանիները, ո՛չ էլ փոխադրամիջոցները չէին կարողանա շարժվել գետնի վրայով (տե՛ս նկարը)։ Բեռնափոխադրիչի ժապավենի վրա դրված բեռները ոչ թե վեր կբարձրանային, այլ կսահեին ցած: Այս դեպքերում, երբ շփումն օգնում է գործին, աշխատում են մեծացնել այն:

hqdefault.jpg

Օրինակ՝

Մերկասառույցի ժամանակ կոշիկի ներբանի և սառույցի միջև շփումը մեծացնելու համար սառույցի վրա ավազ են լցնում, ճանապարհի առավել վտանգավոր հատվածներում ավտոմեքենայի անվադողերին հատուկ շղթաներ են հագցնում և այլն:

Շփման շնորհիվ է, որ արգելակելիս մեքենաները կանգ են առնում, որ առարկաները կարողանում ենք բռնել ձեռքում և այլն:

Շփումը կարող է նաև մեծ վնասներ հասցնել:

Օրինակ՝

Շփման պատճառով տարբեր մեխանիզմների շարժվող մասերը տաքանում և մաշվում են։ Շփման այս և այլ վնասակար հետևանքները մեղմելու նպատակով հպվող մակերևույթները պատում են որևէ քսուքով կամ յուղով:

Այս դեպքում միմյանց հետ շփվում են ոչ թե դետալների մակերևույթները, այլ նրանց միջև առկա յուղի շերտերը:

Շփումը փոքրացնում են նաև տարբեր առանցքակալներ օգտագործելով, որոնց միջոցով սահքի շփումը փոխարինվում է գլորման շփումով (տե՛ս նկարը): 

12-0.jpg

դ. 2.5. Շփման ուժեր: Շփումը բնության մեջ, կենցաղում

Հարցեր՝
1. Շփման ի՞նչ տեսակներ գիտեք:

Սահքի շփման ուժ, առաջանում է հպվող մարմինների հրաբերական շարժման ժամանակ, ուղղված է շարժման ուղղությանը հակառակ։

Ճոճման շփման ուժ, առաջանում է շփվող/փոխազդող մարմիններից մեկի՝ մյուսի նկատմամբ ճոճվելու ժամանակ։

Դադարի շփման ուժ, առաջանում է հպվող մակերևույթների միջև և խանգարում հարաբերական շարժմանը։ Այդ ուժը պիտի հաղթահարվի, որպեսզի շարժման մեջ դրվի մարմիններից որևէ մեկը։

Գլորման շփման ուժ, ուժի մոմենտ է, որն առաջանում է հպվող մարմինների միջև՝ մարմիններից մեկի՝ մյուսի մակերևույթին գլորման ժամանակ, ուղղված է գլորման ուղղությանը հակառակ։


2. Ի՞նչ դեր է կատարում շփումը բնության մեջ, տեխնիկայում և կենցաղում:

Շփումը մեծ նշանակություն ունի տեխնիկայում, կենցաղում, և բնության մեջ։ Շփումը կարող է լինել և վնասակար, և օգտակար։
3. Բնագիտական մի փորձ կատարիր:

Մայրենի 29․11․2022

Վարժություն 8։ Արտագրե՛լ՝ ըստ անհրաժեշտության լրացնելով դ, տ կամ թ։

Աղոթք, արդար, արդեն, արդյոք, արդյունք, թփուտ, արդուկ, բարդ, բերդ, բուրդ, դադար, դրդել, երդիկ, երդում, զարդ, լաջվարդ, զվարթ, լերդանալ, լյարդ, խնդիր, խորդուբորդ, թուղթ, կարդալ, կենդանի, հաղորդել, պատգարակ, մարդ, նյարդ, սթափվել, թատերական, Նվարդ, որդ (ճիճու), որթ (խաղողի վազ), որդի, վարդ, Վարդան, վարդապետ, շքերթ, Վարդգես, վրդովել, օդ, օրիորդ, գնորդ, ժողովուրդ, խրտվիլակ, ընդամենը, ընդհակառակը, փարթամ, ընդհանուր, ընդունակ, ընդունել, ընդարմանալ։ 

Վարժություն 9։ Արտագրե՛լ՝ ըստ անհրաժեշտության լրացնելով ձ, ծ կամ ց։

Արձակուրդ, ասացվածք, ընդարձակ, ատաղձագործ, գլուխկոնձի, համարձակ, բարձ, բարձել, թխվածք, բարձր, խցկել, առանցք, դաղձ, դարձ, կցկտուր, դեղձ, դեղձանիկ, հանդիպակաց, դերձակ, դերձան, խուրձ, ձվածեղ, հանդերձ, հինավուրց, լպրծուն, հարձակվել, համբարձվել, Համբարձում, փայծաղ, որձ, վարձ, ուրց, փորձ, որ….ւալ, օձ, օձիք։