Կետադրել տեքստերը։
- Չէ՞, որ կան մարդիկ որոնց համար կյանքում ամենաթանկ և ամենալավ բանը իրենց հոգու կամ մարմնի որևէ հիվանդությունն է: Նրանք իրենց ողջ կյանքի ընթացքում դրանով են զբաղվում և միայն դրանով են կենդանի․ նրա պատճառով տառապանք կրելով՝ նրանք դրանով են սնվում, ուրիշներին գանգատվում են այդ հիվանդությունից ու դրանով մերձավորների ուշադրությունը դարձնում իրենց վրա:
- Դրա համար մարդկանց սիրտ ջերմացնող կարեկցությունն են վաստակում ու դրանից բացի նրանք ոչինչ չունեն: Վերցրեք նրանցից այդ հիվանդությունը բժշկեցեք նրանց և նրանք կդժբախտանան որովհետև կզրկվեն ապրելու միակ միջոցից այն ժամանակ նրանք ներքուստ դատարկ կլինեն: Երբեմն մարդու կյանքն այնքան աղքատ է լինում որ նա ակամայից ստիպված է լինում գնահատել իր արատը և նրանով ապրել և կարելի է ասել որ մարդիկ հաճախ ձանձրույթից են արատավոր դառնում:
- Սպիտակ ագռավները բնության մեջ հազվագյուտ են. նրանք շատ քիչ են պատահում: Հենց դրանով են նրանք հետաքրքիր։ Տասնութերորդ դարում Ռուսաստանի թագավոր Պետրոս Առաջինը պալատում մի սպիտակ ագռավ էր պահում որպես հազվագյուտ երևույթ։ Խոսքի մեջ «սպիտակ ագռավ» արտահայտությամբ բնորոշում են մյուսներից տարբերվող մարդկանց հազվադեպ հանդիպող առարկաները։ Առաջին անգամ դա հռոմեական մի բանաստեղծ Յուվենալիուսն է օգտագործել:
- Երկրում շատ բարձր ու անմատչելի մի լեռ կար որ լիքն էր բոլոր բարիքներով: Մարդիկ կամեցան դրա վրա բնակություն հաստատել սակայն նրա վրա բարձրանալր շատ դժվար էր թեև վերելքի շատ ճանապարհներ կային: Նրանք ովքեր բարձրանալու ժամանակ կանգ առան սայթաքեցին ու ցած գլորվեցին մինչև ստորոտը: Իսկ ովքեր դադար առնել չուզեցին այլ գավազանի օգնությամբ շարունակեցին վերելքը բարձրացան լեռան վրա ու հանգիստ կյանք վայելեցին:
Այդպես թուլակազմ ու վախկոտ մարդիկ մնում են կես ճանապարհին ու կորչում իսկ հաստատակամները համբերությունն իրենց նեցուկ ունենալով վեր են բարձրանում ու հասնում իրենց նպատակին:




