English in Mind pages 4-7

Maria: Do you like play football?

Marianna: Yes, I like.

Maria: Do you like swimming?

Marianna: Yes, I like, but I can’t swim.

Maria: Do you sometimes watch TV?

Marianna. No, I usually watch TV.

Maria: How often you go to shopping?

Marianna: I go to shopping every day.

Marianna: I check my homework in 1 hour.

Maria: Really?

Marianna: Yes.

Maria: How often do you go to the cinema?

Marianna: I often go to the cinema. Because I like watch movies.

Maria: Do you eat banana?

Marianna: I often eat banana. Because I like them.

Marianna: I check my email ones a day.

Maria: I don’t I only check my email to or three times a week.

Maria: What your favorite book?

Marianna: My favorite book is Harry Potter.

Պատմություն Մարտի 6-10

Թեմա՝

Դաս 22 — Հռոմեական տերության կազմավորումը։

Դաս 23 — Հանրապետական կարգի ճգնաժամը։ /դասագիրք-էջ 115-124 /

Դիտե՛ք նաև։ https://www.youtube.com/watch?v=uLq0SRDcNd8

Առաջադրանք՝

1․ Հռոմը և Կարթագենը ինչու էին միմյանց դեմ պայքարում, և ո՞վ հաղթեց այդ պայքարում։

Այդ պայքարում հաղթեցին Հռոմեացիները։ Հռոմն ու Կարթագենը պայքարում էին Միջերկրական ծովի արևմտյան շրջանների համար։

2․ Ի՞նչ գիտեք Սկիպիոն Աֆրիկացու մասին։

Սկիպիոն Աֆրիկացին պատրիկական ընտանիքից էր, երբ Կարթագենի զորավար Հաննիբալը ավերում էր, Սկիպիոն Աֆրիկացին Ծերակույտում հայտարարեց, որ Պատերազմի բախտը պետք է որոշել Իտալիայի սահմաններից դուրս։ Նա գրավեց Իսպանիան, հետո լեգեոնները տարավ Աֆրիկա և խոշոր հաղթանակ տոնեց Կարթագենի նկատմամբ։

3․ Ներկայացրե՛ ք Հռոմի և Սելևկյանների պայքարը։

Կարթագենի կործանվելուց հետո Հաննիբալը ապաստանել էր Սելևկյան տերությունում։ Հռոմեացիները Ք․ա․ 190թ․ Մագնեսիայի ճակատամարտում Անտիոքոս III-ը պարտվեց Հռոմին և մեծ ռազմատուգանք վճարեց։Եվ Հռոմեացիները ճանաչեցին Սելևկյան տերույթւոնից անջատված երկրների անկախությունը։ Դրանց թվում էին նաև Մեծ Հայքը և Ծոփքը։

4․ Գրաքոս եղբայրները ի՞նչ բարեփոխումներ էին առաջարկում։

Գրաքոս եղբայրները՝Տիբերիոսը և Գայոսը, առաջարկում էին վերականգնել միջին գյուղացիությունը՝ հասարակական դաշտից հողակտոր տրամադրելով յուրաքանչյուր ցանկացողի, Աշխարհաժողովին վերադարձնել իշխանությունը, ստեղծել արհեստավարժ բանակ, Իտալիայի բոլոր դաշնակիցներին տալ հռոմեական քաղաքացու իրավունք:

5․ Ի՞նչ նմանություններ կան Տիբերիոսի հողային օրինագծի և Արտաշես 1-ինի հողային բարեփոխման միջև։

Տիբերիոսը հողային օրինագծով յուրաքանչյուր ցանկացողի տրամադրվում էր հողակտոր, քանի որ հարուստները սեփականեցրել էին հողերը և չեին ուզում դրանք վերադարձնել, իսկ Արտաշեսի բարեփոխումներով սահմանաքարեր էին դրվում հողակտորների միջև, որ հարուստները համայնքների հողակտորները չվերցնեին։

6․ Ի՞նչ գիտեք Կոռնելիոս Սուլլայի մասին։

 Զորավար Սուլլան գրավեց Հռոմը և իրեն հռչակեց բռնապետ (դիկտատոր)։

7․ Ովքե՞ր էին գլադիատորները և ի՞նչ գիտեք Սպարտակի ապստամբության մասին։

Գլադիատորները ստրուկ մարզիկներ էին, որոնք կրկեսում կռվում էին միմյանց դեմ։ Ք․ ա 73-71թ․ մի խումբ գլադիատորներ ապստամբեցին։ Նրանց գլխավորում էր Սպարտակը։ Շատ ստրուկներ միացան նրանց։ Երեք տարի ստրուկները հաղթում էին հռոմեացիներին։Հռոմեացինը երբ հաղթեցին մեծամասնությանը սպանեցին, իսկ գերի ընկածներին խաչեցին։

Գորտը։ Ռ․ Ագուտագավա

Ես նստած եմ հին լճակի մոտ, որ լեցուն է գորտերով: Լճակի եզրերին խիտ աճել են որձախոտն ու շաքարեղեգը: Ափին՝ շաքարեղեգի և որձախոտի վրա հակված, քամու տակ հաճելի շրշում են բարձրիկ ուռիները: Իսկ դրանց գլխավերևում` ամառային կապույտ երկինքն է, և այնտեղ շողշողում են, հանց ապակու բեկորներ, ժանյակավոր ամպերը: Եվ այդ ամենի արտացոլանքը լճակում շատ ավելի գեղեցիկ տեսք ունի, քան իրականության մեջ: Լճակում ապրող գորտերը ողջ օրն անձանձիր կռկռում են` կըռ, կըռ: Բայց իրականում գորտերի միջև կատաղի վեճեր են տեղի ունենում: Սխալ կլիներ պնդելը, թե գորտերը խոսում էին միայն Եզովպոսի ժամանակներում: Գորտերից մեկը շաքարեղեգի տերևներից մեկի վրա տեղավորված և իրեն համալսարանական պրոֆեսոր երևակայելով՝ հայտարարեց.
— Ինչի՞ համար գոյություն ունի ջուրը: Այն բանի համար, որ մենք` գորտերս, կարողանանք լողալ: Ինչի՞ համար գոյություն ունեն միջատները: Այն բանի համար, որ մենք կարողանանք նրանցով սնվել:
— Ճիշտ է, ճիշտ է,- գոչում էին լճակում նստած գորտերը: Լճակի ողջ մակերեսը, որում արտացոլվում էին երկինքը, խոտը և ծառերը, համարյա ամբողջովին լցված էր գորտերով, և այդ պատճառով նրանց հավանության բացականչությունները բավական ազդեցիկ էին հնչում:
Այդ պահին զարթնեց ուռենու բնի մոտ քնած օձը, ում արթնացրել էր տաղտկալի կռկռոցը: Գլուխը բարձրացնելով՝ նա նայեց լճակի կողմը և քնատ թուքը կուլ տվեց:
— Ինչի՞ համար գոյություն ունի երկիրը: Այն բանի համար, որ նրա վրա աճեն ծառերն ու խոտը: Որպեսզի ստվեր ստեղծեն մեզ համար՝ գորտերիս: Հետևաբար, կարելի է պնդել, որ ողջ երկիրը գոյություն ունի մեզ համար` գորտերիս:
— Ճիշտ է, ճիշտ է:
Երկրորդ անգամ լսելով հավանության բացականչությունները, օձը մտրակի պես պրկվեց: Նա անաղմուկ սողաց դեպի շաքարեղեգը, և սև աչքերը փայփլացնելով՝ սկսեց ուշադիր զննել, թե ինչ է տեղի ունենում լճակում: Շաքարեղեգի տերևի վրա բազմած գորտը, առաջվա պես իր վիթխարի բերանը լայն բաց արած, հռետորություն էր անում.
— Ինչի՞ համար գոյություն ունի երկինքը: Այն բանի համար, որ նրանից կախված լինի արևը: Հետևաբար, կարելի է պնդել, որ ողջ երկինքը գոյություն ունի մեզ համար՝ գորտերիս: Այսպիսով, և´ ջուրը, և´ խոտը, և´ ծառերը, և´ միջատները, և´ երկիրը, և´ երկինքը, և´ արևը գոյություն ունեն մեզ համար՝ գորտերիս: Այսպիսով, անհերքելի է այն փաստը, որ ողջ տիեզերքը գոյություն ունի մեզ համար: Բացատրելով ձեզ այդ փաստը՝ ես դրա հետ մեկտեղ՝ կկամենայի շնորհակալ լինել Ամենազորին այն բանի համար, որ տիեզերքը նա ստեղծել է մեզ համար` գորտերիս:
Հայացքը երկինք ուղղելով և մոլեգին աչքերը պտտեցնելով՝ գորտը դարձյալ լայն բաց արեց իր վիթխարի բերանն ու ազդարարեց.
— Թող սուրբ լինի անունը քո, տե´ր…
Չհասցրեց նա ավարտել, երբ դեպի նա սուրաց օձի գլուխը, և պերճախոս գորտը հայտնվեց օձի երախում:
— Կըռ, կըռ, դա սարսափելի է:
— Կըռ, կըռ, դա սարսափելի է:
— Սարսափելի է, կըռ, կըռ:
Մինչ լճակի ցնցված բնակիչները ճչում էին, օձը հանգիստ կուլ տվեց գորտին և թաքնվեց շաքարեղեգի մացառուտներում: Այդժամ մի այնպիսի իրարանցում սկսվեց, որ դեռևս երկրի երեսին չէր տեսնվել, համենայն դեպս, այն ժամանակվանից, ինչ գոյություն ուներ այս լճակը: Ես ինքս լսեցի, թե ինչպես մի գորտ արտասվաթոր հարցնում էր.
— Ե´վ ջուրը, և´ խոտը, և´ ծառերը, և´ միջատները, և´ երկիրը, և´ երկինքը, և´ արևը գոյություն ունեն մեզ համար՝ գորտերիս: Իսկ օձն ինչպե՞ս: Օ՞ձն էլ մեզ համար գոյություն ունի:
— Միանգամայն ճիշտ է: Օձն էլ գոյություն ունի մեզ համար՝ գորտերիս, թե չէ մենք անսահմանորեն կբազմանայինք: Իսկ եթե մենք այդքան բազմանանք, ապա նեղվածք կլիներ լճակում` մեր աշխարհում: Ահա թե ինչու են սողում օձերը, որպեսզի ուտեն մեզ՝ գորտերիս: Պետք է ելնել այն բանից, որ կերված գորտը զոհ է՝ մեծամասնության երջանկության համար մատուցված: Դու լիովին ճիշտ ես: Օձերն էլ գոյություն ունեն մեզ համար` գորտերիս: Ամեն բան աշխարհում, ամենայն ինչ առանց բացառության, գոյություն ունի մեզ համար՝ գորտերիս: Թող սուրբ լինի անունը քո, Տե´ր:
Դա իմ լսած պատասխանն էր տարեց մի գորտից:

Մգեցված բառերի բացատրությունը

Lեցուն-լիքը,լի։

Հակված-որևէ կարծիքի՝ մտքի լինել, տրամադիր լինել:

Շրշալ- շշնջալ, մեղմ շրշյուն հանել, մեղմորեն շնկշնկալ։

Հանց-որպես, իբրև:

Ժանյակավոր-վրան ժանյակ ունեցող, ժանյակազարդ, վրան ժանյակ կարված,
Ժանյակից պատրաստված, ժանյակե:

Արտացոլանք-արտացոլված՝ անդրադարձած պատկեր:

Անձանձիր-առանց ձանձրույթի, անձանձրույթ:

Գոչել-բարձր ձայն արձակել, գռռալ, բարձր ձայնով՝ աղաղակելով մի բան ասել:

Տաղտկալի-տաղտուկ՝ ձանձրույթ պատճառող, ձանձրալի:

Քնատ-քունը խանգարված, քնահարամ:

Պրկվել-պինդ հուպ տալ՝ սեղմել՝ ճնշել, կապել, կապկպել, ուժգնորեն ձգել՝ լարել:

Հռետորություն-ճառախոս, հռետոր լինելը, ճարտասանություն:

Ամենազոր-ամեն ինչ անելու զորություն ունեցող, ամենակարող:

Մոլեգին-կատաղի,անզուսպ, անզսպելի:

Սուրաց- վազել, սլանալ։

Պերճախոս- ճարտարախոս, ճարտար լեզու ունեցող, ճարտարամիտ ու լեզվանի:

Մացառուտ-մացառոտ տեղ, մացառով պատված տեղ, մացառոտ, մացառով պատված:

Արտասվաթոր-արտասուք հոսող, որից արտասուք է հոսում:

Միանգամայն- բոլորովին, ըստ ամենայնի,անմիջապես, իսկույն:

 Տասնորդական կոտորակները գրիր կոտորակի տեսքով, հետո կատարիր գործողությունը.

2,3+1,4=23/10+14/10=3,7
1,4+4,5=14/10+45/10=5,9
1,12+12, 34=112/100+1234/1000=0,235
20,09+1,01=2009/1000+101/100=0,301
101,2+1,9=1012/1000+19/10=0,211
2,45+2,45=245/100+245/100=4810
3,45+13, 55=345/100+1355/1000=0,4710
1,2345+2,2345=12345/10000+22345/10000=3,46810
1,2+0, 21=12/10+021/100=0,33
41, 34+1,777=4134/1000+1777/1000=58,1011

2. Տասնորդական կոտորակները գումարիր սյունաձև
1,25+1,25
3,01+4,02
4,45+1,111
3,67+3,03
0,01+0, 0009
0,2+0,8
26,29+1,99
17,14+15,16
23,24+25,277