Տասնորդական կոտորակների հանումը

1. Գրիր տասնորդական կոտորակներ, ներկայացրու սովորական կոտորակի տեսքով, կատարիր հանում, ուշադիր եղիր, որ կոտորակի հայտարարները լինեն նույնը։
Օրինակ`
1, 2-0,1=12/10-1/10=11/10=1,1
Շարունակիր գրել ևս տաս օրինակ։
8,2-6,7=82/10-67/10= 15

3,4-1,1=23

3,5-0,1=0

5,4-4,5=9

2,5-2,2=3

8,7-3,4=53

7,3-2,0=47

2,9-1,9=10

45,1-31,1=140

31,01-24,10=0,8

2. Գրիր տասնորդական կոտորակներ, ներկայացրու սովորական կոտորակի տեսքով, կատարիր հանում, ուշադիր եղիր, որ կոտորակի հայտարարները լինեն տարբեր։
Օրինակ`
41,21-1,1=4121/100-11/10=
=4121/100-110/100=4011/100=40,11
Շարունակիր գրել ևս հինգ օրինակ։


3․ Ամբողջ թվից հանիր տասնորդական կոտորակ,
օրինակ՝
5-0,3=5,0-0,3=4,7
Գրիր ևս հինգ օրինակ:

4․ Տասնորդական կոտորակից հանիր ամբողջ թիվ, օրինակ՝
4,6-3=4,6-3,0=1, 6
Գրիր ևս հինգ օրինակ:

Խնդիրներ կրկնողության համար․

250 մետր


9/2=4 1/2



Կորսված օրերը

Մի քանի օր հետո, ինչ դարձել էր շքեղ ամառանոցի տեր, Էռնեստ Կաձիրան, տուն վերադառնալով, հեռվից նկատեց մի մարդու, ով, մի արկղ ուսերի վրա դրած, դուրս ելավ ցանկապատի երկրորդական դռնից ու այն դրեց մի բեռնատարի վրա: Չհասցրեց հասնել նրան` նախքան նա կմեկներ: Այդժամ նստեց մեքենան ու գնաց նրա ետևից: Բեռնատարը գնաց երկար, մինչև քաղաքի ամենահեռու ծայրամասը ու կանգ առավ մի ձորի պռնկին:
Կաձիրան իջավ մեքենայից ու գնաց տեսնելու: Անծանոթը վայր բերեց արկղը բեռնատարի վրայից ու մի քանի քայլ անելուց հետո այն շպրտեց քարափին, ուր լցված էին արդեն հազարավոր այդպիսի արկղեր:
Մոտեցավ այդ մարդուն ու հարցրեց.
-Տեսա, թե ինչպես այս արկղը դու տարար իմ այգուց: Ի՞նչ կար դրա մեջ: Եվ ի՞նչ են նշանակում այս բոլոր արկղերը:
Մարդը նայեց նրա ու ժպտաց.
-Դրանցից դեռ էլի կան բեռնատարի վրա, որ պիտի դեն նետվեն: Չգիտե՞ս: Դրանք օրեր են:
-Ի՞նչ օրեր:
-Քո օրերը:
-Իմ օրե՞րը:
-Քո կորսված օրերը: Օրերը, որ դու կորցրել ես: Դրանց սպասում էիր, ճի՞շտ է: Դրանք եկան: Ի՞նչ արեցիր դրանց հետ: Նայի՛ր դրանց, անփոփոխ են, դեռևս լիքը: Իսկ հիմա՞:
Կաձիրան նայեց: Կազմել էին մի ահռելի կույտ: Դարալանջով իջավ ներքև ու բացեց դրանցից մեկը:
Ներսում մի աշնանային ճանապարհ էր, իսկ ծայրին՝ Գրացիելան էր՝ իր հարսնացուն, ով հեռանում էր ընդմիշտ: Իսկ ինքը նրան նույնիսկ չէր կանչում:
Բացեց մեկ ուրիշը ու դրա մեջ տեսավ հիվանդանոցային մի սենյակ, իսկ մահճակալին՝ իր եղբայր Ջոզուեին, որի վիճակը վատ էր, որը նրան էր սպասում: Բայց ինքը գործերով ինչ-որ տեղ էր մեկնել:
Բացեց երրորդը: Հինավուրց խունացած տան ճաղերի ետևում Դակն էր` իր հավատարիմ գամփռը, որ սպասում էր նրան արդեն երկու տարի, և որի կաշին ու ոսկորներն էին մնացել: Իսկ ինքը չէր էլ մտածում վերադառնալու մասին:
Ինչ-որ ցավ զգաց իր ներսում՝ ստամոքսի մեջ: Բեռնաթափող մարդը կանգնած էր ուղիղ ձորի պռնկին, անշարժ՝ որպես դահիճ:
-Պարո՛ն, -գոռաց Կաձիրան. -Լսեցե՛ք: Թողե՛ք, գոնե այդ երեք օրերը վերցնեմ: Աղաչո՛ւմ եմ ձեզ: Գոնե այդ երեքը: Ես հարուստ եմ: Ձեզ կտամ ինչ-որ ուզենաք:
Բեռնաթափող մարդը մի շարժում արեց աջ ձեռքով, կարծես մատնանշելու համար մի անհասանելի կետ, կարծես ասելու համար, թե արդեն չափազանց ուշ է և ոչ մի դարմանում այլևս հնարավոր չէ: Հետո չքացավ օդի մեջ, ու վայրկենապես անհետացավ նաև առեղծվածային արկղերի ահռելի կույտը:
Ու թանձրանում էր գիշերվա խավարը:

Մգեցված բառերի բացատրությունը

Պռնկին-շրթունք, դունչ։

Կորսված-Կորցված

Ահռելի- ահ ու սարսափ ազդող, ծայրահեղ աստիճանի՝ չափերի հասած:

Դարալանջ-դարի լանջ, լեռնալանջ:

Խունացած-գույնը գցել՝ թափել, գունաթափվել: Հագուստը խունացել է։

Կաշին ու ոսկորներն էին մնացել- սաստիկ նիհարել։

Դահիճ-պատիժը (մահապատիժը, մարմնական չարչարանքները ևն) գործադրող պաշտոնյա:

Մատնանշել- մատով ցույց տալ, մատնացույց անել:

Դարման-դեղ, ճար, ելք, հնարք, միջոց, ապաքինություն։

Չքանալ-անհետանալ, աներևութանալ։

Վայրկենապես-վայրկենական կերպով, անմիջապես, իսկույն։

Թանձրանալ—կազմիչ, բաղադրիչ մասերը խիտ առ խիտ դասավորել, թավանալ, խտանալ։

Հյուսվածքներ

Միաբջիջ օրգանիզմները կազմված են ընդամենը մեկ բջջից, որտեղ տեղի են ունենում կենսական բոլոր գործընթացները:
Բազմաբջիջ օրգանիզմի յուրաքանչյուր բջիջ մասնագիտացված է և կատարում է որոշակի գործառույթ:
Միևնույն ծագում ունեցող, կառուցվածքով և գործառույթներով նման և միջբջջային նյութով միացած բջիջների խումբը կոչվում է հյուսվածք:
Բարձրակարգ բույսերում տարբերում են գոյացնող, հիմնական, ծածկող, փոխադրող և մեխանիկական հյուսվածքներ:
Գոյացնող հյուսվածքի բջիջները բույսի ամբողջ կյանքի ընթացքում բաժանվում են: Դրա շնորհիվ բույսն աճում է և՛ երկարությամբ, և՛ հաստությամբ:
Ծածկող հյուսվածքը պատում է բույսի բոլոր օրգանները՝ պաշտպանելով նրան անբարենպաստ պայմանների ազդեցությունից՝ չորացումից, գերտաքացումից և մեխանիկական վնասվածքներից:
Լրացուցիչ նյութեր՝ Հյուսվածքներ

Գրականության հղումը էջ 98, 99

Հարցեր
1. Ի՞նչ է հյուսվածքը:

Հյուսվածքը միանման բջիջներից կազմված խումբ է:


2. Ի՞նչ հյուսվածքներ ունեն բույսերը:

 Բարձրակարգ բույսերում տարբերում են գոյացնող,հիմնական, ծածկող, փոխադրող և մեխանիկական հյուսվածքներ։ 

Մարտի 20-24

Առաջադրանքներ՝

1․ Ե՞րբ ձևավորվեց Առաջին Եռապետությունը և ովքե՞ր էին Առաջին եռապետերը։

2․ Ո՞վ հաղթեց «Քաղաքացիական պատերազմում»։

3․ Ի՞նչ էր պրինցիպատը։

Պրինցիպատ, Հին Հռոմում վաղ կայսրության ժամանակաշրջանում (մ․թ․ա․ 193 թ.) ձևավորված միապետության յուրահատուկ ձևի պայմանական անվանումը պատմական գրականության մեջ։ Օկտավիանոս Օգոստոսը մ․թ․ա․ 29-ից մինչև 28-ին դարձել է սենատի պրինցեպս՝ ծերակուտականներից առաջինը (այստեղից էլ Պրինցիպատ անվանումը)։

4․ Ինչպե՞ս էր դրսևորվում Հռոմեական ոսկեդարը։

5․ Ինչո՞ւ Հռոմեական կայսրությունը տրոհվեց մասերի։