Թեման․Ֆիզիկայի ուսումնասիրման առարկան։Ֆիզիկական երևույթներ։

Դասարանում քննարկվող հարցեր․

1․Ի՞նչ է բնությունը։

Բնությունը այն ամենի ամբողջությունն է, ինչը շրջապատում է մարդուն։

2․Ի՞նչ է բնության երևույթը։

Բնության մեջ տեղի ունեղոց փոփողություններերն անվանում են բնության երևույթներ։

3․Ի՞նչ է նշանակում «ֆիզիկա» բառը։

Հին աշխարհի մեծագույն մտածող, հույն գիտնական Արիստոտելը (մ․ թ․ ա․ IV դար ) գրել է <<Ֆիզիկա>> գիրքը (<<ֆիզիկա>> բառը առաջացել է հունարեն <<ֆյուզիս>>՝ բնություն բառից) ։

4․Ի՞նչ է ուսումնասիրում ֆիզիկան։

Ֆիզիկան ուսումնասիրում է ֆիզիկական երևույթները։

5․Բերել ֆիզիկական երևույթների օչինակներ։

Օրինակ՝ ջրի սառույց դառնալը, ջրի գոլորշիանալը, քարի ընկնելը։

6․Թվարկել ֆիզիկական երևոյթների տեսակները։

Մեխանիկական, ջերմային, էլեկտրական, մագնիսական, լուսային, ատոմային և միջուկային։

7․Ի՞նչ է ֆիզիկական մարմինը։Բերել օրինակներ։

Մեզ շրջապատող յուրաքանչյուր առարկա ընդունված է անվանել ֆիզիկական մարմին կամ պարզապես մարմին

Օրինակ՝ գիրքը, տետրը, համակարգիչը։

8․Ի՞նչ է նյութը։բերել օրիակներ։

Այն, ինչից բաղկացած են ֆիզիկական մարմիները, կոչվում է նյութ, օրինակ ՝ երկաթ, պղինձ, փայտ, ջուր, օդ։

9․Ի՞նչ է մատերիան։

Այն ամենը, ինչը գոյություն ունի տիեզերքում ՝ երկնային մարմիներ, բույսեր, կենդանիներ և այլն, գիտության մեջ անվանում են մատերիա։ Նյութը մատերիայի տեսակերից է։

10․Ո՞րն  է ֆիզիկայի հիմնական խնդիրը։

Ֆիզիկայի հիմնական խնդիրը շրջակա աշխարհը և այնտեղ գտնվող տեղի ունեցող երևույթները բացատրելն է։

Լրացուցիչ առաջադրանք․սովորել Է.Ղազարյանի դասագրքից(7-րդ դասարան )էջ 5-ից մինչև էջ10։Կարդալ,ծանոթանալ Է.Ղազարյանի դասագրքի(7-րդ դասարան )էջ8-ից մինչև էջ10 -ի թեմային, պատրաստել նյութ ձեր նախընտրած որևէ ֆիզիկոսի կյանքի և գործունեությունից հետաքրքիր փաստերով։

GEOGEBRA ծրագրի հմտություններ, երկրաչափություն

1. GEOGEBRA ծրագրով նշել հինգը կետ, նկարը կտրել և  տեղադրել բլոգում, այնուհետև այդ կետերի անունները փոխել և վերջնական ստացված պատկերը նորից կտրել,  տեղադրել բլոգում։


2.  GEOGEBRA ծրագրով նշել ուղիղ, նկարը կտրել և  տեղադրել բլոգում, այնուհետև այդ ուղղի գույնը փոխել, վերջնական ստացած  նորից կտրել և տեղադրել բլոգում։


3. GEOGEBRA ծրագրով գծել պատկեր , որտեղ երևում է կոորդինատային համակարգը, ցանցը, նկարը կտրել և  տեղադրել բլոգում, այնուհետև հանել ցանցը, կոորդինատային համակարգը, նորից կտրել նկարը և տեղադրել բլոգում։

4.GEOGEBRA ծրագրով կոորդինատային համակարգի առաջին քառորդում գծել որևէ պատկեր, տեղադրել նկարը բլոգում,  այնուհետև օգտագործելով «Տեղաշարժ» գործիքը, նկարը տանել երրորդ քառորդ և ստացված պատկերը տանել բլոգ։

5.GEOGEBRA ծրագրով որևէ տեքստ մուտքագրել, ծրագրում փոխել տառաչափը, գույնը, այնուհետև կտրել տանել բլոգ