Դիտումներ և փորձեր

Ո՞րն է բնական գիտություն։

Ֆիզիկան։

Ո՞րն է ֆիզիկական մարմին։

Ինքնաթիռը։

Ո՞րն է նյութ։

Նավթը։

Ո՞րն է ֆիզիկական երևույթ։

Թռիչքը։

Ո՞րն է մեխանիկական երևույթ։

Ճոճանակի տատանվելը։

Ո՞րն է ջերմային երևույթ։

Կապարի հալվելը։

Ո՞րն է ձայնային երևույթ։

Տերևների սոսափյունը։

Ո՞րն է էլեկտրական երևույթ։

Էլեկտրասալիկի տաքանալը։

Ո՞րն է լուսային երևույթ։

Աստղերի առկայծումը։

Ի՞նչ չափիչ սարք են օգտագործում հեղուկի ծավալը որոշելու համար։

Չափագլան։

1.Ինչպե՞ս ենք գիտելիքներ ձեռք բերում բնության երևույթների մասին

Ֆիզիկայում որոշ երևույթների ուսումնասիրման համար կատարվում են դիտումներ։

2.Ի՞նչ է փորձը և ինչո՞վ է այն տարբերվում դիտումից։

Ֆիզիկայում բազմաթիվ երևույթների ուսումնասիրման համար կատարվում են հատուկ փորձեր։

3․Ի՞նչ է վարկածը։

Ուսումնասիրվող երևույթը բացատրելու համար նախ արվում է որոշակի ենթադրություն կամ, ինչպես ընդունված է ասել, առաջադրվում է վարկած։

4․Ի՞նչ է օրենքը։

Ընդհանրացնելով բնության երևույթների մասին դիտումների և փորձերի միջոցով ստացած տվյալները՝ գիտնականները հայտանաբերում են օրենքներ։

5․Ի՞նչ է ֆիզիկակաան տեսությունը։

Ֆիզիկական երևույթների որոշակի խմբի մասին գիտելիքների ամբողջությունն անվանում են ֆիզիկական տեսություն։

Հայոց լեզու 21.09.2023

  • Կետերի փոխարեն գրի՛ր տրված բառերից մեկը:

Անօդ տարածության մեջ մարդն իր մարմինը չի զգում: (անօդ, անոթ)

Աղջիկը դասավորեց արհեստանոցի բոլոր անոթները ու դուրս եկավ: (անօդ, անոթ)

Տղայի աղմկոտ ու անհանգիստ վարքը վախեցնում էր ծնողներին: (վարկ, վարք)

Նրանք ամեն ինչ արեցին իրենց արտադրանքի վարկը բարձր պահելու համար: (վարկ, վարք)

25. Կետերի փոխարեն գրի՛ր տրված բառերից մեկը:

Սիրտն անհանգստությունից թրթռում էր ու կարծես մի պահ կանգ առավ:

(թրթռալ,թռվռալ)

Ամբողջ օրը խաղաց ու թռվռաց և միայն երեկոյան հիշեց խոստումը: (թրթռալ, թռվռալ)

Օրումեջ եկող այդ լուրերն էլ հարևանի զայրույթն անընդհատ բորբոքում էին ու գրգռել են նրան: (գռգռալ, գրգռել)

Քարերը գռգռալով իջնում էին լանջն ի վար, թռչում իրար գլխից ու ձորում միայն դադար առնում:  (գռգռալ, գրգռել)

26. Կետերի փոխարեն գրի՛ր տրված բառերից մեկը:

Իր անկյունում նստած՝ մրմռում էր ու ինչ-որ բան նկարում. ոչ մեկն ու ոչինչ չի հետաքրքրում: (մռմռալ, մրմռալ)

Սիրտը մռմռում էր, երբ հանկարծ նորից հիշում էր ցավից ու վիրավորանքից այլայլված այդ դեմքը: (մռմռալ, մրմռալ)

Իրենց ձյունափառ գագաթները երկինք են կարկառել ու սպասում են: (կարկառել, կռկռալ)

Բայց ինչո՞ւ եք անհամբեր կռկռում, սպասե՛ք, էլի՛: (կարկառել, կռկռալ)

Նա անապատում բարբառում էր, ասում ճշմարիտ ու մարգարեական բաներ, բայց ո՞վ էր լսողը: (բարբառել, բռբռալ)

Անմիտ ու անշնորհք բռբռում ես. ո՞վ կհասկանա, թե ի՛նչ ես ասում: (բարբառել, բռբռալ)

  • Փորձիր բացատրելթե ինչո՛ւ տրված բառերը և-ով չեն գրվում:

ա) Եվա, Եվգինե, Եվրոպա, Եվրասիա, Եվդոկիա:

Տրված բառերը չեն գրվում և-ով քանի որ նրանք գրվում են մեծատառով։

բ) եվրոպացի, համաեվրոպական, արևմտաեվրոպական, եվդոկիացի:

Քանի որ գրվում է բառասկզբում։

  •  Ուշադրությո՛ւն դարձրու տրված բառերի կազմությանն ու ուղղագրությանը և օրինաչափությունը բացատրի՛ր:

Ա. Ոսկեվառ, գինեվաճառ, գերեվարել, ոսկեվազ, հոգեվարք, կարեվեր (ծանր, կարի վերք ստացած, խոցված):

Այս բոլոր բառերը և-ով չեն գրվում։

Բ. Ոսկևորել, գոտևորել, ուղևոր, ուղևորվել, սերկևիլ, հևիհև:

Այս բոլոր բառերը գրվում են և-ով։

  • Կետերի փոխարինի՛ր եվ հնչյունակապակցությունն արտահայտող մեկ կամ երկու տառով:

Երթևեկել, Եվա, նաև, անձրևաբեր, առևտուր, ոսկեվարս, գերեվաճառ, դափնեվարդ, արևելաեվրոպական, սևագրել, եվրոպական, հևասպառ, ուղեվճար, ուղևորոր:

  •  Ա և Բ խմբերի բառերի գրությունը համեմատի՛րԻնչո՞ւ են Բ խմբի բառերը նով գրվում:

     ԱԱմբիոն, ամբարտավան, ամբար, ամբողջ, զամբյուղ, ըմբիշ, ամպ,    ամփոփ, ամփոփում, համբերել, ճամպրուկ, ճամփա, փամփուշտ:

     Բ. Անբուժելի, անբարյացկամ, անպարտ, անպայման,անպատրաստ, անփոխարինելի, անփույթ:

Որովհետև Բ խմբի բառերը ան նախածանց ունեն

Հայոց լեզու 21.09.2023

  1.  Տրված բառերի գրությանն ու արտասանությանն ուշադրությո՛ւն դարձրու և պարզի՛ր, թե ո՛րն է դրանց ընդհանրությունը:

Դզզալ, գոռոց, տոննա, չորրորդ, մրրիկ, Աննա, իննսուն, ուղղաթիռ:

Բոլոր բառերի մեջ մեկ տառը լսվում և գրվում է երկու հատ։

  1.  Տրված բառերը գործածելով՝ պատմությո՛ւն հորինիր:

Բերրի, բնօրրան, անդորր, տարրական, երրորդ, չորրորդ:

  1. Կրկնակ բաղաձայն (րր, ղղ, և այլն) ունեցող տասը- տասներկու բառ գրի՛ր:

Բերրի, երրրորդ, չորրորդ, անդորր, մրրիկ, բնօրրան, տարրական, ուղղաթիռ, տոննա, իննսուն։

  1.  Ստուգի՛ր՝  տրված բառաշարքերի բոլո՞ր բառերն են ճիշտ գրված, և սխալներն ուղղի՛ր:

Ա.Դարբին, երբ, լիրբ, հարբել, նուրբ, որբ, սուրբ, սրբել, ուրբաթ, փրբուր-փրփուր, երբներանգ:

Բ. Խաբել, խաբեբա, շաբաթ, համբերել, համբուրել, համբույր, շամբուր-շամփուր, ճամբա-ճամփա:

Գ. Աղբյուր, եղբայր, ողբալ, աղբանոց, թուղբ:

  • Ստուգի՛ր՝ տրված բառաշարքերի բոլո՞ր  բառերն են ճիշտ գրված,և սխալներն ուղղի՛ր:

Ա. Թարգմանել, կարգ, մարգարիտ, պարգև, արգա-արքա, քրգջալ-քրքջալ, թարգմանություն, մարգարե:

Բ. Կարագ, թագավոր, ծագում, հոգի, ճրագ, օգնել, հաքնել-հագնել, սգավոր, նորոգել, մուգ, (կապույտ) ավաք-ավագ:

Երկրաչափություն պարապմունք 4

Հարցեր և առաջադրանքներ։
1. Ի՞նչ է հատվածի երկարությունը։

Հատվածի երկարություն կոչվում է այդ հատվածի ծայրակետերի հեռավորությունը։
2. Հատվածի երկարությունը կարո՞ղ է լինել բացասական թիվ։

Ոչ
3. GEOGEBRA ծրագրով գծիր АB  հատված։

4. GEOGEBRA ծրագրով գծիր CD հատված, ծայրակետերի գույնը փոխիր կարմիր։

5. GEOGEBRA ծրագրով գծիր  АB  հատված: Այդ հատվածի վրա  նշիր C կետն այսնպես, որ АC=6սմ, իսկ  CB=4սմ։ Գտիր АB հատվածի երկարությունը։

Տրված է՝

АC=6սմ

CB=4սմ

АB=?

AB=AC+BC=10սմ

Ab=10 սմ

6. GEOGEBRA ծրագրով գծիր  АB  հատված: Այդ հատվածի վրա  նշիր C կետն այսնպես, որ АB=16սմ, իսկ  AC=3սմ։ Գտիր CB հատվածի երկարությունը։

Տրված է՝

АB=16սմ

AC=3սմ

CB=AB-AC=13

CB=13 սմ

7. A, B, C կետերը նշված հերթականությամբ դասավորված են միևնույն ուղղի վրա: Հայտնի է, որ AB = 12 սմ, BC = 13,5 սմ: Գտեք AC հատվածի երկարությունը։

Տրված է՝

AB = 12 սմ

BC = 13,5 սմ

AC=AB+BC=25,5

8. A, B, C կետերը դասավորված են միևնույն ուղղի վրա: Հայտնի է, որ AB = 4սմ, BC = 13 սմ: Ինչպիսի՞ն կարող է լինել AC հատվածի երկարությունը:

Տրված՝

AB = 4սմ

BC = 13 սմ

AC=AB+BC=17սմ


9. A և B քաղաքների հեռավորությունը 55 կմ է, իսկ B և C քաղաքների հեռավորությունը՝ 40 կմ: Որոշել A և C քաղաքների հնարավոր հեռավորությունները:

Տրված ՝

AB=55 կմ

BC=40 կմ

AC=AB+BC=95
10.(դժվար) Կարո՞ղ են արդյոք A, B և C կետերը գտնվել միևնույն ուղղի վրա, եթե AC = 5 սմ, AB = 3 սմ, BC = 4 սմ: 

Ոչ։

Վիլյամ Սարոյան. «Ընկերների մեղքով»

Առաջադրանքներ:
1. Ձեր կարծիքով, ինչու՞ է հեղինակը պատմվածքը վերնագրել այսպես։ Բանավոր շարադրել պատմվածքի բովանդակությունը։

Հեղինակը մեղադրում է նրա ընկերներին, որ իր մասին չեն գրել, և ես կարծում եմ, որ այդ պատճառով էլ հեղինակը պատմվածքը վերնագրել է <<Ընկերների մեղքով>>
2. Ի՞նչն էր տղային այդպես համարձակ դարձրել։

Կարծում եմ տղային այդպես համարձակ էր դարձրել իր խելացիությունը և ազատության կամքը։
3. Պատմվածքում կայի՞ն երեխաների իրավունքների ոտնահարման դեպքեր․ նշիր դրանք։

Այո կային։ Օրինակ՝ այն փաստը, որ երեխաները իրավունք չունեն ուսուցչին հարցեր տալ։
4. Քեզ ծանոթ ի՞նչ կերպարների հետ կհամեմատես միսիս Շենսթոունին և միստր Մոնսոնին․նշիր նմանություններն ու տարբերությունները։

Ես միսիս Շենսթոունին նմանեցնում եմ Հարրի Փոթթեր վիպակի հերոս Սևերուս Սնեյփին։ Նրանք երկուսն էլ կոպիտ են, և չեն սիրում երբ իրենց հարցեր են տալիս։

Հանրահաշիվ պարապմունք 5

1.Ի՞նչ է հանրահաշվական արտահայտությունը, բերեք  մի քանի օրինակ։
Բոլոր թվերը, հանրահաշվական այբուբենի տառերը համարվում են հանրահաշվական արտահայտություններ։

2, 5, 8, 9:
2.Ի՞նչ է տառային արտահայտությունը, բերեք  մի քանի օրինակ։
Հանրահաշվական արտահայտություններ կանվանենք նաև տառային արտահայտություններ, եթե այն պարունակում է տառ կամ տառեր։

a+c, b+d, a+b:
3. Ի՞նչ է նշանակում գտնել հանրահաշվական արտահայտության թվային արժեքը։

Եթե հանրահաշվական արտահայտության մեջ մտնող տառերը փոխարինենք տրված  որոշակի արժեքով, կատարենք գործողությունները, կստանանք հանրահաշվական արտահայտության թվային արժեքը։

4. Տրված թվային արտահայտությունում 5 թիվը փոխարինեք  a տառով: Գրեք ստացված տառային արտահայտությունը:

ա)7×5-1=7xa-1

7xa-1=7xa-1

բ)2×5-5:3

2xa-a:3
գ) 15:5-5

15:a-a
դ)1x2x3x4x5

1x2x3x4xa

5. Հաշվե՛ք հանրահաշվական  արտահայտության արժեքը.

ա) 6 ⋅ 7 + 52=94
բ) (1 + 2 ⋅ 3) ⋅2=14
գ) (1 + 32) ⋅4=132
դ) (1 + 81 − 2) ։ 20=4

6. Գրե՛ք հանրահաշվական  արտահայտության տեսքով.

ա) 2-ի և а-ի գումարը,

2+a
բ) b-ի և 5-ի տարբերության կրկնապատիկը,

b-5×2
գ) а-ի և b-ի հարաբերությունը

axb
դ)а-ի, b-ի,c-ի կիսագումարը
a+b+c:2

7.Հաշվիր /կրկնողություն

ա) -2x(+3)=-6

բ)12×2=24

գ)0,48:4=0,12

դ)5×(-13)=-65

ե)(2+3)x(-2,1)=-10,5

զ)-5x(+4)+12=-8

է)7x2x2-100=-76

ը)(4×2)x(6×2)+120) -4+5×2+20=210