Քրիստոնեության ընդունումը որպես պետական կրոն

  1. Ինչպիսին էր քաղաքական կացությունը Առաջավոր Ասիայում 3-րդ դարի վերջին և 4-րդ դարի սկզբին:

Սրվել էին պարսկա-հռոմեական հարաբերությունները։ 296 թ․ պարսից արքա Ներսեհը պատերազմ սկսեց հռոմի դեմ։ Ռազմական գործողությունների ոլորտում ընդգրկվեցին Հայաստանի և Հյուսիսային Միջագետքի տարաքները։ Ներսեհը պարտություն կրեց և ստիպված էր 298 թ․ Մծբինում հաշտության պայմանագիր կնքել հռոմեացիների հետ՝ խաղաղության քառասունամյա ժամկետով։ Իրավիճակը հայաստանի համար փոխվեց։

  1. Ինչու էր Տրդատ 3-րդը բանտարկել Գրիգոր Պարթևին

Տրդատ III-ի հրամանով Գրիգոր Պարթևը 13 տարի անցկացրեց Խոր Վիրապում բանտարկված քանի որ նա ուզում էր քրիստոնեություն քարոզչել։

  1. Ինչ գործունեություն ծավալեց Գրիգորը Խոր Վիրապից դուրս գալուց հետո

Խոր Վիրապից դուրս գալուց հետո Գրիգորը սկսում է քրիստոնեության քարոզչությունը Հայաստանում։ Գրիգորի կոչով սկսում ե կառուցել Հռիփսիմյան կույսերի վկայարաններ։

  1. Ինչու Գրիգորը մեկնեց Մաժակ-Կեսարիա:Ինչ գիտեք Ս. Էջմիածնի կառուցման ր անվանակոչության մասին:

Ս․ Գրիգորը հայ նախարարների ուղեկցությամբ մեկնում է Կապադովկիայի Մաժակ-Կեսարիա քաղաքը, որտեղ եպիսկոպոսների ժողովը նրան ձեռնադրում է եպիսկոպոս։

Ըստ ավանդության՝ Գրիգոր Լուսավորչի տեսիլքում երևացել է Միածնի՝ Քրիստոսի իջած տեղը, որտեղ և կանգնեցվել է փրկչական խաչի նշանը։ Այստեղից էլ ծագել է Էջմիածին <<Միածնի իջած վայր>> անունը։

  1. Նկարագրեք քրիստոնեությունը որպես պետական կրոն ընդունելու իրադարձությունները:

Բագավանում՝ Նպատ լեռան ստորոտում, Տրդատ մեծը, Աշխեն թագուհին և հայոց զորքը մեծ պատիվներով դիմավորում են Ս․ Գրգորին։ Լուսաբացին նա արքունիքին, զորքին և ժողովրդին Արածանիի ջրերում մկրտում է։ Այդպես 301 թ․ քրիստոնեությունն աշխարհում առաջինը Հայաստանում հռչակվում է պետական կրոն։

  1. Քրիստոնեության ընդունումը պատմական ինչ նշանակություն ունեցավ հայ ժողովրդի կյանքում:

Դարեր շարունակ Հայ եկեղեցին եղել է ազգային միասնականության հոգևոր և գաղափարական գրավականը։

Հայաստանում քրիստոնեության պետականորեն ընդունումից հետո ավանդաբար պահպանվեցին հնուց եկող շատ տոներ՝ Ամանոր, Տրնդեզ, Բարեկենդան, Վարդավառ, Խաղողօրհնեք և այլն։ Մեծ վերելք ապրեց հայկական ճարտարապետությունը։

  1. Ազգային-քրիստոնեական ինչ տոներ գիտեք:Ինչ առաքելություն ստանձնեց Հայոց եկեղեցին:

Դարեր շարունակ Հայ եկեղեցին եղել է ազգային միասնականության հոգևոր և գաղափարական գրավականը։

Ամանոր, Տրնդեզ, Բարեկենդան, Վարդավառ, Սուրբ Ծնունդ, Զատիկ։