Ջրիմուռներ

  • Ի՞նչ բազմաբջիջ գորշ և կարմիր ջրիմուռներ ե ձեզ հայտն։ Բնութագրեք դրանց կառուցվածքը

Գորշ ջրիմուռներից են լամինարիան, մակրոցիստիսը, ագարումը և այլն

Նրանց քրոմատոֆորում պարունակվում են կանաչ` քլորոֆիլ, նարնջագույն` կարոտին և կարմրաշագանակագույն` ֆուկոքսանտին պիգմենտներ, որոնցով էլ պայմանավորված է այս ջրիմուռների գույնը:

Կարմիր ջրիմուռներին են պատկանում պորֆիրան, խոնդրուսը, էուտորան և այլն:

Կարմիր ջրիմուռների գույնը պայմանավորված է նրանով, որ քրոմատոֆորներում, բացի կանաչ քլորոֆիլից, պարունակվում են նաև այլ պիգմենտներ:

  • Ջրիմուռները ավտոտրոֆներ են և ի՞նչ գործընթաց են կատարում։

Գրեթե բոլոր բուսական օրգանիզմներն ավտոտրոֆներ են և ընդունակ են իրականացնելու ֆոտոսինթեզ, այսինքն Արեգակի էներգիայի հաշվին անօրգանական նյութերից առաջացնում են օրգանական նյութեր: