1.Երկու խմբի գոյականների հոգնակին կազմի´ր և օրինաչափությունը բացահայտի´ր:
Օրինակ` Դասագիրք- դասագրքեր, վիպագիր- վիպագիրներ:
Ա.Դասագիրք-դասագրքեր, հեռագիր-հեռագրեր, արոտավայր-արոտավայրեր, լրագիր-լրագրեր, ծառաբուն-ծառաբներ, մրգաջուր-մրգաջրեր, մրջնաբույն-մրջնաբներ, ծաղկեփունջ-ծաղկփնջեր, միջնապատ-միջնապատեր:
Բ.Վիպագիր-վիպագրեր, մեծատուն-մեծատներ, զինակիր-զինակրեր, ժամացույց-ժամացույցներ, կողմնացույց-կողմնացույցեր, երգահան-երգահաններ, քարահատ-քարահատներ, պատմագիր-պատմագրեր, քանդկագործ-քանդակագործեր:
2. Փակագծում տրված բառերը դարձրո´ւ հոգնակի և գրիի´ր կետերի փոխարեն:
Ամերիկացի վիճակագիրները(վիճակագիր) պարզել են, որ օրվա ընթացքում ամենաշատը քայլում են անասնապահները(անասնապահ) ու հողագործներ (հողագործ): Երկրորդ տեղում գյուղական նամակատարներ (նամակատար ) են: Հաջորդը մատուցողներ ( մատուցող) ու բուժքույրեր են: Նրանցից զգալիորեն քիչ են քայլում ոստիկանները (ոստիկան), հետախույզները (հետախույզ) ու (պահակ)պահակները: Ամենից քիչ քայլում են նահանգապետերը (նահանգապետ) ու նախարարները (նախարար):
3. Տրված գոյականները դարձրո´ւ հոգնակի և տեղադրի´ր նախադասությունների մեջ:
Կետորս, բանաձև, հրացան, նավապետ, շնաձուկ, ժամացույց:
Բոլոր նավապետներն էլ երազում են չբացահայտված կղզիներ գտնել:
Մեզ ասացին, որ բոլոր ժամացույցները հետ են ընկել, ու ոչ մեկը նույն ժամը ցույց չի տալիս:
Ասում են, որ շնաձկներին արյան հոտն է հրապուրում:
Այդ տարածքում աշխատող կետորսները հետևում էին կետին ու վախենում էին ,թե ևս մեկին այնուամենայնիվ կվնասի:
Ցուցադրվող հրացաններն այդ նույն զինագործի որդիներն ու թոռներն էին սարքել:
4. Փորձի´ր բացատրել, թե ի´նչ են ցույց տալիս գործիական հոլովով դրված ընդգծված գոյականները:
Ծերուկը երկաթե ձողով գրում էր կավե սալիկի վրա:
Արտում մի մարդ կար, որ խոտ էր քաղում մանգաղով:
Բահով էր փորել այդ հսկա փոսը:
Այն նկարը կարծես թութակի պոչով է նկարել:
Ուզում ես այս ամուր պատը փոքր քլունգով քանդե՞լ:
Տաբատի վրայի բիծը սպունգով ու օճառով մաքրեց:
Այս գոյականնները ցույց են տալիս գործողության կատարման միջոցը։
5. Փորձի´ր բացատրել, թե ի՞չ են ցույց տալիս տրական հոլովով դրված ընդգծված գոյականները:
Վերջապես մոտենում ենք տաճարին:
Զանազան ուտեստներով զարդարված սկուտեղը մատուցեց հյուրին:
Աթոռներ չկային. Սեղանը մոտեցրեց բազմոցին:
Շատ տարիներ հետո հասավ փնտրած ամրոցին:
Ձեռքի բաժակը տվեց հորը:
Ուզում էր լարի ծայրը հասցնել սյունին:
Այս գոյականները ցույց են տալիս թե ինչի կամ ում են հանգում ենթակայի գործողությունը։
6. Գրի՛ր, թե ի՛նչ հոլովով են դրված և ի՛նչ ընդհանուր իմաստ ունեն ընդգծված բոլոր բառերը:
Փոքրիկը պահել էր հյուրի կոշիկները:
Ընկերոջ կրիան պահում էր իրենց տանը:
Մոր պայուսակը չբացած էլ իմանում էր, թե մեջն ի՛նչ կա իր համար:
Միրգը հորեղբոր այգուց են բերում:
Սեղանի ոտքն է դարձրել խաղալիք:
Հոր ամբողջ ունեցվածքը մնաց կրտսեր որդուն:
Այս բառերը սեռական հոլովով են գրված որոնք ցույց են տալիս առարկայի պատկանելիություն։
7. Գրի՛ր, թե ի՛նչ հարցի են պատասխանում և ի՛նչ են ցույց տալիս ուղղական հոլովով դրված, ընդգծված բառերը:
Եղբայրը կամաց դուրս եկավ ու դուռը փակեց:
Ո՞վ, ուղղական հոլով
-Եղբա՛յր ջան, ինձ էլ տար քեզ հետ,- խնդրեց փոքրիկը:
Ո՞ւմ, ուղղական հոլով
Նրա եղբայր Տիգրանը ձևացրեց, թե չի լսում:
Ո՞վ, ուղղական հոլով
Սուլելով հետևից եկողն էլ եղբայրն է:
Ո՞վ, ուղղական հոլով
Երկու եղբայր ունի:
Ո՞վ, հայցական հոլով։
Երեխան բողոքում էր, թե ինքը եղբայր շատ է սիրում, բայց չունի:
Ո՞ւմ, հայցական հոլով։
8. Գրի՛ր, թե ի՛նչ հարցի են պատասխանում և ի՛նչ են ցույց տալիս ընդգծված, գործիական հոլովով դրված բառերը:
Մի ամսով էր գնացել, բայց տարով մնաց:
Ինչքա՞ն
Գնացքն անցնում էր լայնատարած դաշտով:
Ինչո՞վ
Ամեն ինչ սիրով ու պատրաստկամությամբ է անում:
Ինչպե՞ս
Ընկերներով հավաքվել են մեկի տանը:
Ովքերո՞վ
Մի պատրվակով տնից դուրս եկավ:
Ինչո՞վ
Ճանապարհը մի կիլոմետրով էլ երկարեց:
Ինչո՞վ
9. Ուշադրությու` ն դարձրու ընդգծված գոյականների ձևերին և իմաստներին, գտի´ր տարբերությունները:
Ա. Դերձակը հագուստ էր կարում: Բ. Դերձակը հագուստն էր կարում:
Ա. Փողոցում գիրք էր վաճառվում: Բ. Փողոցում գիրքը վաճառվում էր:
Ա.Ծովային մի թռչուն երկար ժամանակ լողում ու սուզվում էր:
Բ. Ծովային մ թռչունը երկար ժամանակ լողում ու սուզվում էր:
Ա. Անտառում մի որսորդի հանդիպեց: Բ. Անտառում որսորդին հանդիպեց:
Ա. Այստեղ հավանաբար արջ է պառկած եղել: Բ. Հավանաբար արջն այստեղ է պառկած եղել:
10. Ուշադրությո՛ւն դարձրու ընդգծված գոյականներին և պատասխանի´ր հարցերին:
Ա. Անտառի թավուտում ծուղակ է դրված:
Անտառում ի՞նչ էր դրված։
Բ. Ծուղակն անտառի թավուտում է դրված:
Ծուղակը որտե՞ղ է։
Ա. Վագրի համար փորված փոսի մեջ փիղ է ընկել:
Ի՞նչ է ընկել վագրի համար փորված փոսի մեջ։
Բ. Փիղն ընկել է վագրի համար փորված փոսի մեջ:
Ի՞նչն է ընկել վագրի համար փորված փոսի մեջ։
Ա. Ինչ-որ որսագողեր ծառերի մեջ ցանց են կապել՝ զեբրեր որսալու համար:
Ինչ-որ որսագողեր ծառերի մեջ ցանց են կապել ինչե՞ր որսալու համար։
Բ.Որսագողերը ծառերի մեջ ցանց են կապել՝ զեբրերին որսալու համար:
Որսագողերը ծառերի մեջ ցանց են կապել ինչերի՞ն որսալու համար։
Ա. Նա ուսապարկից մի տուփ հանեց:
Նա ուսապարկից ի՞նչ հանեց։
Բ. Նա ուսապարկից հանեց տուփը:
Նա ուսապարկից ինչը հանեց։
Գոյականի ընդգծված ձևերից ո՞րն է որոշյալ առումով դրված, ո՞րը`
անորոշ: Պատասխանդ փորձի՛ր պատճառաբանել:
Ինչո՞վ են տարբերվում որոշյալ և անորոշ առումները: (Ինչպե՞ս է կազմվում որոշյալ առումը):
11. Ուշադրություն դարձրո´ւ ընդգծված բառերին և գրի՛ր, թե բառին ե՛րբ է ավելանում ը, ե՛րբ` ն:
Գործը վաղվան մի´ թող: Գործն է անմահ:Գործն անմահ է:
Ավելի քան հարյուր տարի նավը մնաց ծովի հատակին: Նավն ավելի քան հարյուր տարի սուզված մնաց:
Ուումնասիրում էր իրենց գյուղի բույսերը: Իրենց գյուղի բույսերն էր ուսումնասիրում:
Սիրտը գործում էր օր ու գիշեր: Սիրտն օր ու գիշեր գործում է:
Հետքերը տանում էին անտառ: Հետքերն անտառ էին տանում:
Աղեղնավորը ներկաներին սպառնում էր ու գոռգոռոմ: Աղեղնավորն սպառնում էր ներկաներին ու գոռգոռում:
Աղջիկը հավանաբար շտապում էր: Աղջիկն շտապում էր հավանաբար:
Գինին կարասներում էին պահում: Գինին էին պահում կարասներում:
Տղան ցանկապատի վրայով թռավ: Տղան էր ցանկապատի վրայով թռչողը:
12. Փորձի՛ր բացատրել, թե ինչո՛ւ է ը (ն) մասնիկը կոչվում հոդ: (Հոդ նշանակում է կապ):
13. Գծիկները փոխարինի´ր ը կամ ն հոդով:
Ժողովուրդները տարբերվում են իրենց արտաքին տեսքով, լեզվով ու սովորույթներով:
Ժողովուրդներն իրենց արտաքին տեսքով, լեզվով ու սովորույթներով են տարբերվում:
Աստղադիտակը դանիացի ապակեգործներ-են ստեղծել: Աստղադիտակը ստեղծել են դանիացի ապակեգործները:
Եվրոպացիները առաջին անգամ արևածաղիկը տեսան մեքսիկական պրերիաներում, երբ հայտնագործեցին Ամերիկան: Արևածաղիկն առաջին անգամ եվրոպացիները տեսան մեքսիկական պրերիաներում, երբ հայտնագործեցին Ամերիկա: Եվրոպացիները մեքսիկական պրերիաներում առաջին անգամ տեսան արևածաղիկը, երբ հայտնագործեցին Ամերիկան:
Գառնիի սյունազարդ տաճարը(մ.թ. 77 թվական) Միհր աստծո պատվին է ստեղծվել: Գառնիի սյունազարդ տաճարը ստեղծվել է (մ.թ. 77 թվական) Միհր աստծո պատվին: Միհր աստծո պատվին է ստեղծվել Գառնիի սյունազարդ տաճարը(մ.թ. 77 թվական): Միհր աստծո պատվին Գառնիի սյունազարդ տաճարն է ստեղծվել (մ.թ. 77 թվական):
14. Փակագծերում տրված բառերը գրի՛ր որոշյալ կամ անորոշ առումով:
Երկրագնդում վայրի կենդանիների (բնաջնջում) շարունավում է: Դա (կասեցնել) շատ դժվար է, թեև երևացել են մխիթարական ինչ-որ (նշաններ): Մարդկանց մեջ հետզհետե արթնանում է այն (միտք), որ առանց կենդանիների իրենց (կյանք) անգույն ու անհրապույր կլինի: Այդ մասին (խոսք) կարող են ասել այն (որորդներ), որոնք (զենք) փոխարինել են լուսանկարչական ապարատով: Նրանք (ուժեր) ու (ժամանակ) չեն խնայում, ժամեր շարունակ դարանամուտ են լինում կենդանիների կյանքից որևէ (դեպք) դիտելու համար: