Հայաստանը և Պարսկա-Բյուզանդականմրցակցությունը VI Դարում

  • Ներկայացնել Դվինի երկու եկեղեցական ժողովները

Իրավիճակը սրվեց հատկապես
451 թ. գումարված չորրորդ՝ Քաղկեդոնի Տիեզերական ժողովից հետո։ Այս ժողովում դավանաբանական վեճեր բռնկվեցին միաբնակների և երկաբնակների
միջև. առաջինները պնդում էին, որ Քրիստոսն ունի միայն մեկ՝ աստվածային
բնություն, դրան հակառակ՝ երկաբնակները Քրիստոսի մեջ ճանաչում էին երկու բնություն՝ աստվածային և մարդկային։ Այնուհետև երկաբնակները կոչվեցին
«քաղկեդոնականներ», իսկ միաբնակները՝ «հակաքաղկեդոնականներ»։
Հայաստանն այս ժողովին թեպետ չմասնակցեց, սակայն, ինչպես հետագայում պարզվեց, համակրանքը «հակաքաղկեդոնականների» կողմն էր։

  • Քաղկեդոնի չորրորդ տիեզերաժողով

Այս ժողովում դավանաբանական վեճեր բռնկվեցին միաբնակների և երկաբնակների
միջև. առաջինները պնդում էին, որ Քրիստոսն ունի միայն մեկ՝ աստվածային
բնություն, դրան հակառակ՝ երկաբնակները Քրիստոսի մեջ ճանաչում էին երկու բնություն՝ աստվածային և մարդկային։ Այնուհետև երկաբնակները կոչվեցին
«քաղկեդոնականներ», իսկ միաբնակները՝ «հակաքաղկեդոնականներ»։

  • Ինչ հետևանքներ ունեցան Հուստինիանոսի վերափոխությունները Հայաստանի համար

 Բյուզանդական Հայաստանի վարչական շրջանի վերաձևման արդյունքում ստեղծվեցին չորս վարչական միավորներ’ Առաջին Հայք, Երկրորդ Հայք, Երրորդ Հայք և Չորրորդ Հայք նահանգները: Վերացվեցին հայ նախարարների ինքնավարությունը, արտոնություններն ու սեփական զորք ունենալու ժառանգական իրավունքը: Անհամեմատ ավելի էական և նշանակություն ուներ ժառանգական իրավունքին վերաբերող օրենքը, որով վնասվում էր նաև նախարարական համակարգը: Համաձայն բյուզանդական օրենքի ժառանգությունը պետք է բաժանվեր թե արական, թե իգական սեռի երեխաների միջև: Այսպես մեծ կալվածքները, որոնք հայ ազնվական ընտանիքների հզոր հիմքն էին, ավագ որդու կողմից ժառանգվելու և անձեռնմխելի մնալու փոխարեն արագորեն մասնատվեցին:

  • Ովքեր էին նեստորականները,ինչ է նեստորականություն

Նեստորականություն նշանակում է քրիստոնեական ուսմունք, որը ճանաչում է Քրիստոսի մեջ երկու բնություն և երկու դեմք։ Անվանումը ստացել է 428-431 թթ. Կ. Պոլսի պատրիարք Նեստորի
անունից։

  • էջ 135-139
  • Երբ է տեղի ունեցել պարսկա-բյուզանդական պատերազմը

Ի վերջո հայերի սկսած ապստամբությունը վերաճեց պարսկա-բյուզանդական
20-ամյա պատերազմի, որն ավարտվեց Բյուզանդիայի հաղթանակով։ Արդյունքում 591 թ. Հայաստանը բաժանվեց Բյուզանդիայի և Պարսկաստանի միջև։ Այս
անգամ երկրի մեծ մասն անցավ Բյուզանդիային։ Կողմերը հայերի նկատմամբ
որդեգրեցին նոր քաղաքականություն, որով խրախուսվում էր հայկական զորքերի տեղակայումը երկրից դուրս։

Պայքար ինքնավարության համար

  • Ինչ է աշխարհագիրը

Մարդկանց և գույքերի ցուցակագրություն՝ վիճակագրություն, մարդահամար։

  • Ով է Հազկերտ 2-րդը,ինչ քայլերի դիմեց Արևելյան Հայաստանի ներքին ինքնուրույնությունը ոչնչացնելու ուղղությամբ:

Հազկերտ II-ի (439-457) օրոք վերջ դրվեց քրիստոնյաների նկատմամբ մինչ այդ եղած հարաբերական հանդուրժողականությանը։ Տերության նվաճողական նպատակների համար կրկին սկսեց օգտագործվել զրադաշտականությունը։

  • Որքանով էին արդարացված Վասակ Սյունու և Վարդան Մամիկոնյանի խմբավորումների մոտեցումները:

Վասակ Սյունին ուզում էր Պարսկաստանի հետ բանակցություններով հասնել փոխզիջման՝ պահպանելով հայերի ինքնիշանությունը և դավանքի ազատությունը։ 

  • Ինչ նշանակություն ունեցան Վարդանանց և Վահանանց պատերազմները,արդյոք նրանք հասան իրենց նպատակին,ինչպես:

Վարդանանց պատերազմի և Վահանանց պատերազմից հետո հայերը կրոնափոխ չեն լինում և ստեղծվում է հայոց ինքնուրույն պետությունը՝ ի դեմս Տանուտիրական իշխանության և Արցած Ուտիքի թագավորության։

  • Ըստ քեզ՝ ինչ ընթացք կարող էին ունենալ հայ-պարսկական հարաբերությունները,եթե Վարդան Մամիկոնյանն ու իր կողմնակիցները վստահեին Վասակ Սյունուն և դադարեցնեին ռազմական գործողությունները:Կամ հակառակը՝ եթե Վասակ Սյունին միանար Վարդան Մամիկոնյանին: