Ես ապրում եմ Երևանում, երազում եմ փողել աշխարհը դեպի լավը, տարբեր ոլորտները զարգացնել և իմ անունը ճանաչելի լինի ամեն տեղ։
Նախադպրոցական շրջանի ժամանակ սիրել եմ նկարել և գնահատել արվեստը դեռ մանկության ժամանակ սիրել եմ լուսանկարել, դեռ մանկուց սիրել եմ թատրոնը և տատիկիս հետ միշտ գնացել եմ թատրոն նաև սիրել եմ երաժտությունը և պարը։
Ինձ մասին և նպատակներիս մասին խոսել չեմ սիրում, ես ամեն տարի փոխվում եմ դեպի լավը իսկ նպատակներիս երբ հասնեմ անպայման կպատմեմ նրանց հասնելու ճանապրհը։ Ծնողներիս մասին պատմելով դուք ինձ ավելի լավ կճանաչեք, որովհետև նրանք են ինձ օրինակ ծառայել։
Իմ հայրը — նա միշտ եղել է ինձ համար օրինակ թե ինչպես մարդը պետք է հասնի իր նպատակին և չմոռանա սիրելի մարդկանց և նրանց կարևորությանը մեր կյանքում։ Հայրս այն մարդն է ով արել է ինձ համար ամենինչ և սովորեցրել է նույն բանը անել հարազատների համար։ Իմ հայրը մարզիչ է և Երևան քաղաքի բասկետբոլի նախագահ , և այդ ամենին հասնելու համար նա շատ ջանք է գործադրել, բայց նրա մարդկային հատկանիշները երբեք չի կորցրել, միշտ նա աշխատել է բայց նաև նաև նա միշտ օգնել է մյուսներին։ Իմ հայրը շատ նման է պապիկս, ես իհարկե նրան չեմ հասցրել տեսնել բայց երբ նրա մասին պատմում են հիշում եմ հայրիկիս ։ Հայրս միշտ սովորեցրել է ինձ դառնալ լավագույնը, և եթե զգում ես, որ լավագույնը չես, պետք է դասռնաս լավագույնը։ Հայրս եղել է օրինակ ՝ թե ապագայում ինչպիսի ամուսին պետք է ունենամ ։ Նա միշտ շատ հոգատար է մեր ընտանիքի բոլոր անդամների հետ և նաև իր աշակերտների նկատմամբ։
Իմ մայրս — մայրս ինձ համար աշխարհի ամենակարևոր մարդն է , նա սովորեցրել է ինձ սիրել և գնահատել ամենինչ, նա office menager է աշխատում է թիվ 2-ը աշխարհում ծրագրավորման ընկերության մեջ, նա նույնպես հասել է ամենինչին մենակ և շատ ծանր։ Ինձ համար մայրս եղել է օրինակ՝ հենց մարդու, նրա սերը և մեկ տեղ աշխատասիրությունը մեկ-մեկ զարմացնում է, նա միշտ ավելի գեղեցիկ է տեսել աշխարհ, և սովորեցրել նույնպես այդպես տեսնել այն։ Մայրս միշտ եղել է ինձ համար կյանքի իմաստ։ Նա քնքշության և սիրո Աստվածուհին է ինձ համար։ Իրականում ես ու մայրս շատ նման ենք իրար, միշտ նա ինձ նման ամենինչ տեսել է ավելի գեղեցիկ և սիրել բոլորին բայց դա մեզ երբեմն շատ է ցավեցնում, մենք բոլորին բացում ենք մեր սրտերը իսկ նրանք ոչ միշտ են նույն կերպ առձագանքում։ Մայրս ու ես շատ կապված ենք նա միշտ զարմացրել է ինձ նրանով թե ինչպես է հասցնում ամենինչ։ Միայն խոսքերով անհնարին է պատմել իմ սերը նրա նկատմամբ։
Եղբայրս- ես ունեմ հարազատ մեկ եղբայր նա ինձանից 10 տարի մեծ է։ Նա նույնքան կարևոր իմաստ է կազմում իմ կյաքնում ինչպես ծնողներս։ Նա սովորում է ֆիզկուլտ-ինստիտուտի լրագրողական բաժնում։ Նա շատ բարի սիրտ ունի ու միշտ պատրաստ է օգնել, ուժեղ բայց մեկ-տեղ շատ բարի մարդ ես իմ կյանքում դեռ չեմ հանդիպել։ Պատասխանատու է և նույնպես նպատակասլաց է, նրա հետ մենք նույնպես շատ նման ենք, երկուսսել սիրում ենք ֆիլմեր դիտել և ունենք նույն երաժշտական ճաշակը ։ Իր մասին պատմելը ծանր է ավելի լավ է ճանաչեք, որ հասկանաք ինչպիսի հրաշալի մարդ է նա։
Ինչով եմ ես նման իմ ծնողներիս — ինձ միշտ ասել են, որ հայրիկիս ես նման եմ իմ նպատակասլությամբ, ինչպես վերևում արդեն ասեցի հայրս սովորեցրել է ինձ լինել լավագույնը և ես միշտ ձգտել եմ ավելիին հենց նրա շնորհիվ։ Մայրս ինձ նույնպես սովորեցրել է հասնել ավելիին և երկուսնել օրինակ են ինձ ծառահել։ Ամենազարմանալին այն է, որ մայրիկս իմ տարիքում նույնպես գրել է ստեղծագործություներ և սիրել է կարդալ ինձ նման։