Կրկնողություն․ ֆիզիկա

Կրկնել,պատասխանները տեղադրել բլոգներում

1.ինչ է նշանակում «ֆիզիկա» բառը

<<ֆիզիկա>> բառն առաջացել է հունարեն <<ֆյուզիս>>՝ բնություն բառից։

2.որն է ֆիզիկայի հիմնական խնդիրը

Ֆիզիկայի հիմնական խնդիրը շրջակա աշխարհը և այնտեղ տեղի ունեցող երևույթները բացատրելն է։

3.ինչ է ուսումնասիրում ֆիզիկան

Ֆիզիկան ուսումնասիրում է մեզ շրջապատող աշխարհը, բնության  երևույթները, հայտնաբերում է բնության մեջ տեղի ունեցող տարբեր ֆիզիկական երևույթները, միմյանց կապող օրենքները, բացահայտում երևույթների կապերն ու պատճառները։

4.քննարկել  ինչ է բնությունը

Բնությունն այն ամենի ամբողջությունն է, ինչը շրջապատում է մարդուն՝ ջուրը, օդը, հողը, ծառերը, կենդանիները, աստղերը մոլորակները։ Մարդը նույնպես բնության մաս է։

5.ինչ ես հասկանում բնության երևույթ ասելով

Բնության մեջ տեղի ունեցող փոփոխություններն անվանում են բնության երևույթներ։

6.ինչ է նյութը։

Այն, ինչից բաղկացած են ֆիզիկական մարմինները, կոչվում է նյութ։

7.թվարկել ֆիզիկական երևույթների տեսակները

Մեխանիկական, ջերմային, էլեկտրական, մագնիսական, լուսային, ատոմային, միջուկային։

8.ինչ է ֆիզիկական մարմինը:

Մեզ շրջապատող յորաքանչյուր առարկա, ընդունված է անվանել ֆիզիկական մարմին։

9.:Բերեք օրինակներ:

Աթոռ, սեղան, դռան բռնակ։

10.ինչ է մատերիան

Այն ամենը, ինչ գոյություն ունի տիեզերքում՝ Երկնային մարմիններ, բույսեր կենդանիներ, և այլն, գիտության մեջ անվանում են մատերիա։

11.ինչպես ենք գիտելիքներ ձեռք բերում բնության երևույթների մասին

Ֆիզիկայում որոշ երևույթների ուսումնասիրման համար կատարվում են դիտումներ։

12.ինչ է փորձը և ինչով է այն տարբերվում դիտումից

Փորձը դա արհեստական կերպով ստացված ինչ որ ֆիզիկական երևույթ է: Ի տարբերություն դիտումների` փորձերը հնարավորություն են տալիս նույն պայմաններում բազմիցս կրկնել ուսումնասիրվող երևույթը և հատուկ սարքերով կատարել համապատասխան չափումներ:

13Ինչ է վարկածը։Ինչ է օրենքը։

Ուսումնասիրվող երևույթը բացատրելու համար նախ արվում է որոշակի ենթադրություն կամ, ինչպես ընդունված է ասել, առաջադրվում է վարկած։

Ընդհանրացնելով բնության երևույթների մասին դիտումների և փորձերի միջոցով ստացած տվյալները՝ գիտնականները հայտանաբերում են օրենքներ։

14..Ինչ է նշանակում չափել որևէ ֆիզիկական մեծություն:

Չափել ֆիզիկական մեծություն նշանակում է այն համեմատել նույնատիպ մեծության հետ, որը ընդունված է որպես միավոր։

15.Երկարության հիմնական և այլ  միավորները:Չափման գործիք

Աշխարհում հաստատել են Միավորների միջազգային համակարգը: Օրինակ, երկարության չափման միավորն է 1մ, ժամանակինը՝  1 վրկ, զանգվածը ՝ 1 կգ:

16․Երկարության հիմնական և այլ  միավորները:Չափման գործիք

17.Ինչ է չափիչ սարքի սանդղակ

Մասերի բաժանող գիծիկներին և նրանց մոտ գրված թվերին անվանում են սանդղակ:

18․Որն է չափիչ սարքի չափման սահմանը

Չափիչ սարքի սանդղակի ամենամեծ արժեքը կոչվում է սարքի չափման սահման։

19․Ինչն են անվանում սանդղակի բաժամնման արժեք

Երկու հարևան գծիկների միջև հեռավորությունը կոչվում է սանդղակի բաժանաման արժեք։

20.Ինչից է կախված չափման սխալը

Չափման սխալը կախված է բաժանման արժեքից։

21.Ինչն են անվանում մեխանիկական շարժում

Ժամանակի ընթացքում մարմնի դիրքի փոփոխությունն այլ մարմինների նկատմամբ կոչվում է մեխանիկական շարժում։

22.որ մարմինն են անվանում հաշվարկման մարմին

Այն մարմինը, որի նկատմամբ դիտարկվում է այլ մարմինների շարժումը, կոչվում է հաշվարկման մարմին։

23.Ինչն են անվանում նյութական կետ

Այն մարմինը, որի չափերը տվյալ պայմաններում կարելի է անտեսել, կոչվում է նյութական կետ։

24.Ինչն են անվանում շարժման հետագիծ

Հետագիծը այն գիծն է, որը հետքեր է թողնում, օրինակ ինքնաթիռը օդում իր ետևից հետքեր է թողնում դա հետագիծ է։

25.Ինչն են անվանում մարմնի անցած ճանապարհ

Մարմնի անցած ճանապարհը որոշակի ժամանակամիջոցում անցած հետագծի երկարությունն է:

26.Ինչով է տարբերվում հետագիծն անցած ճանապարհից:

Հետագիծը այն գիծ է, որը հետքեր է թողնում, օրինակ ինքնաթիռը օդիմ իր ետևից հետքեր է թողնում դա հետագիծ է, իսկ անցած ճանապարհը այն ուղղին որը արդեն անցել են։

27.Ո՞ր շարժումն է կոչվում հավասարաչափ:

Այն շարժումը, որի ընթացքում մարմինը կամայական հավասար ժամանակամիջոցներում անցնում է հավասար ճանապարհներ, կոչվում է հավասարաչափ շարժում:

28․Ո՞ր մեծությունն է կոչվում հավասարաչափ շարժման արագություն ՝գրել բանաձևը

Հավասարաչափ շարժման արագություն կոչվում է այն ֆիզիկական մեծությունը, որը հավասար է կամայական ժամանակամիջոցում մարմնի անցած ճանապարհի և այդ ժամանակամիջոցի հարաբերությանը:

Արագությունը = ճանապարհ : ժամանակ
V = S : t

29.Ի՞նչ միավորներով է չափվում արագությունը՝ՄՀ-ում

Արագության չափման միավորներ են՝ 1 կմ/ժ, 1 մ/վ:

30.Ինչպե՞ս որոշել հավասարաչափ շարժվող մարմնի անցած ճանապարհը,եթե հայտնի է նրա արագությունը ու շարժման ժամանակը,գրել բանաձևը

Հավասարաչափ շարժվող մարմնի անցած ճանապարը գտնելու համար, պետք է գտնել արագության և շարժման ժամանակի արտադրյալը:

ճանապարհ = արագություն * ժամանակ
S = V * t

Թվականներ

Հետևյալ թվականները գրել ամբողջական բառերով։

10-տասը

24-քսանչորս 36-երեսունվեց

87-ութսունյոթ

59-հիսունինը

102-հարյուր երկու

1587- հազար հինգ հարյուր ութսունյոթ

2895-երկու հազար ութ հարյուր իննսունհինգ

798-յոթ հարյուր ինսունութ

1589947- մեկ միլիոն հինգ հարյուր ութսունինը հազար ինը հարյուր քառասունյոթ

1998-հազար ինը հարյուր իննսունութ

2859-երկու հազար ութ հարյուր հիսունինը

2673819-երկու միլիոն վեց հարյուր յոթանասուներեք հազար ութ հարյուր տասնիննը

19-տասնիննը

99-ինսունինը

78-յոթանասունութ

200-երկու հարյուր

31-երեսունմեկ

Քորդավորների հիմնական բնութագիրը և ներկայացուցիչները

  1. Թվարկեք քորդավորներին բնորոշ հատկանիշները

Ցամաքային քորդավորների խռիկային ճեղքերը զարգացման վաղ շրջանում փակվում են ու վերանում: Այդ կենդանիների օդային շնչառության օրգանները՝ թոքերը, զարգանում են նույնպես կլանի պատից: Անողնաշարավոր կենդանիների մեծ մասի նման քորդավորներն էլ ունեն երկկողմ համաչափ մարմին, եռաշերտ են և օղակավոր որդերի նման ունեն մարմնի երկրորդային խոռոչ:

  1. Քանի՞ անգամ է ամենամեծ չափերով քորդավոր կենդանին իր չափերով գերազանցում ամենափոքրին։
  1. Ի՞նչ է քորդան

Քորդավորների ամենակարևոր առանձնահատկությունը թիկնալարի գոյությունն է՝ քորդան: Ճկուն լարի նման այն ձգվում է մարմնի ողջ երկարությամբ ու կատարում է ներքին առանցքային կմախքի դեր: Քորդան առաջանում է կենդանիների զարգացման վաղ փուլերում: Ողնաշարավորների մեծ մասի քորդան դեռևս սաղմնային զարգացման ընթացքում փոխարինվում է ողնաշարով, որը զարգանալով քորդայի շուրջը՝ դուրս է մղում այն:

Our camp

I think that the camp was very enjoyable. During the camp, I met new people and became friends with them, also when we went to the National Gallery and Conde, I learned a lot of new things. I like the camp very much and this time I chose my friend Hrayr’s squad, and it was very interesting. It was educational and interesting, the camp offers new opportunities, for example to make new friends. All my expectations have been met, I just wish there were more trips, I would also like to implement a creative project.

Հարաբերական մոլեկուլային զանգված։

1.Հարարբերական մոլեկուլային զանգվածը ցույց է տալիս, թե տվյալ նյութի մեկ մոլեկուլի զանգվածը քանի անգամ է գերազանցում զանգվածի ատոմային միավորը։

2. Mr (P2O5) = 31 x 2 + 16 x 5 = 142

Mr (Li2O) = 7 x 2 + 16 = 30

Mr (Fe3O4) = 56 x 3 + 16 x 4 = 232

Mr (SO3) = 32 + 16 x 3 = 80

3. mo (CaO) = 56 x 1,66 = 92,96

4. 6,6445×10-23 : 1,66 = 40

Վարժություն 5` աղյուսակ․

6. ա)CaO

բ)H2S

Ինչպե՞ս են կարդացվում։

ա) Կալցիում Օ

բ) Հաշ երկու էս

Նյութերի հարաբերական մոլեկուլային զանգվածները։

ա) Mr (CaO) = 56

բ) Mr (H2S) = 34