- Քորդավորներից՝ նշտարիկի արտաքին և ներքին կառուցավծքը։
Նշտարիկը ունի 8սմ երկարությամբ մարմին: Նրա կիսաթափանցիկ, մարմինը կողքերից սեղմված է, իսկ գլխային և պոչային ծայրերում՝ սրված:
- Տափակ որդերի կառուցվածքը և բազմացումը։
Տափակ որդերի մարմինը տափակացած է մեջքափորային ուղղությամբ։ Ունեն երկկողմ համաչափություն և իրենց տեսքով հիշեցնում են թիթեղ կամ ժապավեն։ Մարմինն արտաքինից պատված է մաշկամկանային պարկով, որը կազմված է արտաքին թաղանթից ու դրա տակ գտնվող տարբեր մկանների շերտերից։ Հայտնի է տափակ որդերի շուրջ 20000 տեսակ։
Կլոր որդերից՝ ասկարիդի կառուցվածքը և բազմացումը։
Ասկարիդի ինվազիոն ձվերը, սննդի կամ ջրի հետ ընկնելով մարդու օրգանիզմ, առաջացնում են թրթուր, որը թափանցում է աղիներ, ապա արյան հոսքով հասնում լյարդ, սիրտ, թոքեր, բրոնխներ և բերանի խոռոչ, երկրորդ անգամ ընկնելով մարսողական օրգաններ՝ դառնում է սեռահասուն մակաբույծ։
- Էխինակոկի բազմացումը և ի՞նչ վնաս է հասցնում մարդու օրգանիզմին
Էխինակոկին շներից, կատուներից անցնում է ձեռքերի վրա և վնաս է տալիս մարդու օրգանիզմին։
- Օղակաձև որդերից՝ անձրևորդի կառուցվածքը և բազմացումը։
Անձրևորդը 15 սմ երկարությամբ կարմրադարչնագույն, արտաքինից լորձով պատված օրգանիզմ է: Լորձը դյուրացնում է հողի մեջ տեղաշարժումը, պահպանում է խոնավությունը և նպաստում է գազափոխանակությանը: Անձրևից հետո հողը խոնավանում է և ծանրանում, հետևաբար նաև դժվար է դառնում դրանում տեղաշարժվել: Բարդանում է նաև թթվածնի կլանումը, քանի որ այն դուրս է մղվում հողից: Այդ պատճառով անձրևորդը անձրևից անմիջապես հետո դուրս է գալիս հողի մակերես, ինչի համար էլ ստացել է իր անվանումը:
- Անձրևորդերը և կալիֆոռնիական որդերը ի՞նչ դեր ունեն գյուղատնտեսության մեջ։
- Ներկայացնել փետրվար ամսվա բլոգային աշխատանքը։