Հիմնական գաղափարներ
- Ինչ սպառնալիք էին Հայաստանի համար ներկայացնում Պարթևական թագավորությունն ու հանրապետական հռոմը. մանրամասնել յուրաքանչյուրի համար:
Գրավելով Պարսկաստանը, Ատրապատականը և Միջագետքը՝ պարթևները Արտաշես I-ի կառավարման տարիներից հետո սպառնալիք են դառնում Հայաստանի համար։ Պարթևական թագավորության հետ գրեթե միաժամանակ Արևելքում իր նվաճումներն է սկսում նաև հանրապետական Հռոմը։ Երբ հռոմեական զորքերը նվաճում են Հայաստանին սահմանակից Կապադովկիան, անմիջական սպառնալիք է ստեղծվում նաև Հայաստանի համար։
- Ինչ հնարավարություններ և վտանգներ ստեղծեցին Հայաստանի համար Տիգրան Մեծի ռազմական նվաճումները
Հռոմեական իշխանությունը Փոքր Ասիայում մեծապես խարխլվել էր Պոնտոսի թագավոր Միհրդատ VI Եվպատորի ռազմական արշավանքների պատճառով։ Միհրդատը սպառնում էր հռոմեացիներին ընդհանրապես վտարել Ասիայից: Օգտվելով այս իրավիճակից, իսկ թիկունքում ունենալով պարթևական աջակցությունը՝ Տիգրան արքան առաջին հերթին Ծոփքը վերամիացրեց Մեծ Հայքին։ Մի բան, որը չէր հաջողվել նրա նշանավոր պապին՝ Արտաշես I-ին։ Ք. ա. 94 թ. Տիգրանի զորքը մտավ Ծոփք և առանց դժվարության գրավեց այն։ Այս և հետագա իրադարձությունները թույլ են տալիս ենթադրել , որ Տիգրանն ուներ Հայաստանի ներքին ու արտաքին քաղաքականության մի ծավալուն ծրագիր, որը մտահղացել էր դեռ պատանդ եղած ժամանակ։
- Ինչու արքայազն Տիգրանը համաձայնեց իր՝ հայոց գահին հաստատվելու դիմաց պարթևներին զիջել յոթանասուն հովիտները
Կարծում եմ քանի որ նա գիտեր, որ կարող է շատ նվաճումներ անել այդ պատճառով էլ նա այդպես վարվեց։
Քննադատական մտածողություն
- Ինչով էր Հռոմի համար վտանգավոր հայ-պոնտական դաշինքը
Նրանք միասին ավելի ուժեղ են, իսկ դա վնաս է Հռոմին։
- Որոնք էին հայ-պոնտական դաշինքի ընձեռած հնարավորությունները Հայաստանի համար: Արդյոք այն արդարացրեց Տիգրան 2-րդի հույսերը:
հայ-պոնտական դաշինքի ընձեռած հնարավորությունները նրանք էին, որ այդ դաշինքի շնորհիվ կարելի էր ավելի շատ երկրներ գրավել, քանի որ այդպես ավելի ուժեղ է։
Կարծում եմ այն արդարացրեց Տիգրան 2-րդի հույսերը։
- Ինչու Տիգրան Մեծը չբավարարվեց Պարթևստանի նվաճմամբ ու արքայից արքա տիտղոսով և նվաճեց նաև Սելևկյան թագավորությունն ու Լևանտի այլ երկրներ:
Եթե նա հնարավորություն ուներ ավելի շատ երկրեր գրավելու, նա կարող էր օգտվել այդ հնարավորություններից, և դադարել պետք չէր։ Դա նաև մեծ բան էր Հայաստանի համար։
- Պատկերացրու դու Հայաստան վերադարձած արքայազն Տիգրանն ես: Հայոց գահին հաստատվելու ինչպես նաև Հայաստանի դիրքերն ամրապնդելու համար խիստ անհրաժեշտ է դաշինք կնքել Պոնտոսի հետ: Ավելին՝ դաշինքը պետք է ամրագրվի նաև Պոնտոսի արքայի աղջկա հետ քո ամուսնությամբ, թեպետ դու արդեն ունես քո ընտրյալը: Ինչպես կբացատրես քո ընտրյալին ստեղծված իրավիճակը:
Ներիր, որ այդպս է ստացվել, բայց ես պարտավոր եմ անել դա։ Ես ինձ վրա պարտականություն եմ վերցրել, դառնալով արքա, և պետք է ամեն գնով կատարեմ պարտականություններս, պաշտպանելով իմ երկիրը։ Դա կարևոր է և ես ուրիշ ելք չունեմ։
