Կոմիտասը բանաստեղծ․08․10

Կոմիտասը, որպես ստեղծագործ մտքի տեր անձնավորություն, իր ուժերը փորձել է նաև պոեզիայի ասպարեզում՝ թողնելով բանաստեղծական հիասքանչ գոհարներ։ Թեպետ դրանց ստեղծման ճշգրիտ տարեթվերն հայտնի չեն, այդուհանդերձ ենթադրվում է, որ հանճարեղ կոմպոզիտորի բանաստեղծությունները գրվել են մոտավորապես 1905-1914 թվականներին։ Դրանք չեն տպագրվել նրա կենդանության օրոք։ Կոմիտասն իրեն բանաստեղծ չի համարել. պարզապես գրել է «ինքն իր համար»։ Չնայած հաճախ մատիտով արագորեն գրառված լինելու հանգամանքին, ինչպես նաև կոմպոզիտորի կողմից տետրակի վրա արված «Սևագրութիւնք» մակագրությանը, Կոմիտասի բանաստեղծություններն իրավամբ համարվում են պոեզիայի անթերի և հիասքանչ նմուշներ։ Դրանցում բացահայտվում են Կոմիտաս-արվեստագետի, ինչպես նաև Կոմիտաս-մարդու խոհերը, զգացմունքները, նրա հոգին։
Որոշ ձեռագրերում երաժշտական խազերի առկայությունից կարելի է ենթադրել, որ Կոմիտասը մտադրություն է ունեցել եղանակավորել իր քնարերգությունները։ Անկեղծ հույզերով ու հոգեպարար շնչով համակված այդ բանաստեղծություններն աչքի են ընկնում հանգերի ու վանկերի հարստությամբ, «երաժշտականությամբ» ու «ռիթմով»։ Ինչպես կոմպոզիտորի մշակած ժողովրդական երգերին, այնպես էլ նրա բանաստեղծություններին բնորոշ է պարզությունն ու անմիջականությունը, լակոնիկությունն ու մտքի խորությունը։ Դրանք կոմիտասյան են ամեն ինչով՝ բնույթով, մտածողությամբ, արտահայտման ձևերով։ Կոմիտասը խոսում է պարզ, հասկանալի լեզվով, որը բխում է նրա մտածողության հստակությունից։
Սեր, մենություն, հայրենի բնություն, մայր… Թեմատիկայով եւ բովանդակությամբ հարուստ է Կոմիտասի քնարերգությունը։ Թեպետ մինչ օրս հայտնի չէ, թե ով է եղել կոմպոզիտորի սիրտն ու հոգին «փոթորկող էակը», իրական թե անիրական է եղել նրա սերը, այնուամենայնիվ, մեզ հասած ոչ թվաշատ բանաստեղծությունների իշխող մասը սիրերգեր են («Իմ երազում», «Քո երազում», «Անմար սեր» և այլն)։ Կոմիտասյան քնարերգությունն հարուստ է նաև հիասքանչ բնապատկերներով, որոնցում բանաստեղծի կյանքը, սերը, մենությունը հաճախ համադրվում են բնությանը («Նոճիներն ու մայրիներ», «Աշուն օր», «Սեր ու բեր»)։ Ինչպես երգարվեստում, այնպես էլ բանաստեղծություններում նա առանձնահատուկ տեղ է հատկացնում գյուղաշխարհին՝ հիանալի կերպով կերտելով գյուղի բնանկարը, շինականների աշխատանքը («Հունձ», «Ելավ շինական»)։ Մեծ երաժշտի միակ երկարաշունչ բանաստեղծությունը նվիրված է մորը («Մայրիկիս օրորը»), որը որդուն ուղղված մայրական խրատական խոսք է։
Կոմիտասյան պոեզիան ցույց է տալիս հանճարեղ արվեստագետի հետաքրքրությունների բազմազանությունը, մտքի թռիչքն ու գրական նուրբ ճաշակը։ Այն ներշնչանքի աղբյուր է հանդիսանում շատերի համար։ Կոմիտասի բանաստեղծությունների հիման վրա ստեղծվել են երգեր։
«Ուրախության ու վշտի տաղերով արբած, ժողովրդական երգի անուշ շաղերով զմայլված, իր էությամբ երգ դարձած Կոմիտասը հայ ժողովրդին ժառանգություն թողած իր գողտրիկ ստեղծագործություններով, բառի ամենալայն հասկացողությամբ, իր չքնաղ պոեզիայով իրավունք ունի նաև հայ երգի ու խոսքի մեծ վարպետը Համարվելու»։ (Ս. Գասպարյան)

ԵՐՄԱԿ ՀԵՐ, ԳԱՐՈՒՆ ՍԵՐ

Ես ու դու սե՛ր ենք,
Մեկ սրտի տե՛ր ենք.
Նռան ճյուղերով բոցուն,
Սիրո տաղերով արբուն։

Տե՜ս, իմ հեր՝
Ճերմակ սեր,
Որ պաղել էր շատ ձմեռ,
Սրտիդ բաղում դալարեց։

Տե՜ս, քու սեր՝
Գարուն էր՝
Որ գոցեց իմ խոց ու վեր,
Սրտիս խաղում ծավալեց։

ԱՇՈՒՆ ԿՅԱՆՔ

Աչքի առաջ,
Հառաչ-հառաչ,
Խորհրդավոր տերևներ,
Բունեն ընկած կեղևներ,
Հողի վրա,
Դեղին հուսով
Կողի վրա։

Լուռ, անտերունչ,
Խուլ, անմռունչ՝
Չորով-փորով կեռ ծառեր,
Ծռով-փռով լեռ քարեր,
Եվ հենավոր՝
Սարի կողին,
Ե՛վ մենավոր։

ՄԵՆԱՎՈՐ

Երբ անտառում լուսնի ծովը,
Սիրո հովեր,
Սողոսկեցան ծառե ծառ
Ու սարե սար,
Եւ ամեն մարդ՝
Գտավ մի վարդ
Սրտիկին զարդ,

Եւ մենավոր մտա տուն,
Ինձ մխիթար գտա քուն,
Որ աչերուս կապեց մեջ
Ու տարածեց վերարկուն։

ՃԱՆԱՊԱՐՀ

Բարակ ուղին սողալով,
Ոտի տակին դողալով,
Ճամփի ծայրին բուսել է
Կյանքի ծառը շողալով։

Ի՜նչ լայն սիրտ է, որ ունի
Այս ճանապարհն Անհունի…
Մարդու, բույսի, գազանի
Եվ թևավոր թռչունի։

ԻՄ ԵՐԱԶՈՒՄ

Եվ ա՛յս գիշեր, իմ երազում, քեզ հետ մեկտեղ պարեցինք,
Սեր-ոգիներ սուրբ սեղանում մեղրամոմեր շարեցին։
Ոսկի-արծաթ ամպի ծալեն նուրբ ու բարակ քող ճարեցինք,
Ինծի-քեզի կարմիր-կանաչ սիրո շապիկ կարեցին։

ՔՈ ԵՐԱԶՈՒՄ

Եվ ա՛յս գիշեր, քո երազում, տեսել ես որ ես ու դու
Երես-երես ճանաչել ենք սիրո ծովում իրարու…

Քո սուրբ սերը սար է դառել
Դալարագեղ, երկնածրար ու բեղուն,
Գլխիդ վերը ամպ է շարել՝
Գալարահեղ, կամարակապ ու զեղուն։

Սարի շողեն, ամպի քողեն՝
Մենավորի ոգին ծնել, դեգերել,
Ձեռին մի բույս՝ կանաչ ու կույս՝
Խորհրդավոր ձորեն քաղել ու բերել։

Ծաղիկ-ծաղիկ քեզ որոնել՝
Ամպի տակին՝ արևծագին շունչ առել,
Ջրի մոտին, կանաչ խոտին՝
Գլխիդ վերև ծիրան-գոտին փունջ արել։

ՀՈՎ ՈՒ ԾՈՎ ՍԵՐ

Կապույտ երկինքն էր եռում,
Կարմիր երկիրն էր ջեռում.
Հուր ու Հարավ հևուհև
Թախիծ ու տոթ էր բերում։

Հոգիս եկավ հովի պես,
Սերը սրտում ծովի պես.
Ծոցին վարդեր՝ ասաց. — Տե՜ս,
Քեզ սիրելու եկա ես։

Վարդ ու քրքում էր բուրեց.
Սիրտս սրտում գուրգուրեց.
Արեւ-Լուսին պագերով՝
Երազ-երազ համբուրեց։

Հոգի՜ս, ասաց ու ծռեց.
Ծամեր բացավ ու փռեց.
Ստինք-ստինք փարելով՝
Հույզս մարավ ու լռեց։

ՍԵՐ ՈՒ ԲԵՐ

Գարուն սերն էր՝
Դալար-օրերում շոգիացավ սրտիս վրա՝
Ամպեր-ամպեր ծալ ու քաշ։

Կյանքի եռն էր՝
Ամառ-ձորերում ոգեցավ կրծիս վրա՝
Լուսին-լուսին հալ ու մաշ։

Աշուն-բերն էր՝
Պտղիկն էր հոգում ծառերով՝
Սրտիս բակին նուշիկ-նուշիկ բարդելով։

Այն ձմեռն էր՝
Ձյունիկն իր գոգում սարերով՝
Կրծիս տակին ուշիկ-ուշիկ զարթելով։

1․ Կարդա՛ բանաստեղծությունները և գրիր դրանց վերլուծությունները։

2․Կարդա՛ նաև Կոմիտասի նամակները և փորձիր քո անունից մի նամակ գրել Կոմիտասին։

Ողջույն սիրելի Կոմիտաս
Քեզ փորձել են վերագրեն ուրիշ ազգերին, բայց
Ազգային գեղեցիկ ներկայացնելը, քո առանձնահատկությունն է
Իսկ դա Իսկական հայի առանձնահատկություն է։
Շնորհակալ կլինեմ ոչ միայն ես ՝ այլ ամբողջ մեր երկիրը։
Որ բարդ ժամանակներում մնացել ես մեր կողքին,կարելի է ասել փրկել ես մեզ։
Ձեր երգերը
այժմ ինչպես այն ժամանակ երբ դու կաիր մեր երկիրը լավ վիճակում չեր, ուզում եմ ասել, որ ոչինչ չի փոխվել այլ ավելի է բարդացել, մարդիկ կորցրել են իրենց մարդկային արժեքները ,
Վարկածներ կան, որ դու գժվել ես հենց այն պատճառով, որ այն ժամանակ ամեն ինչ վերածվել կարճ ասաց ՝ հաուսի և մարդիկ շատ դաժան են եղել։
Մենք շատ քիչ ժամանկակի ստեղծագործեր ունենք, հերիք է բողոքեմ կցանկանաի մի քանի հարց տալ։
[ ] Ի՞նչ կարծիքի եք ինտերնետի դարի մասին
[ ] Ի՞նչ խոհրուրդներ կտաիք մեզ նոր սերնդին

Հարցեր և պատասխաններ Հարավային Եվրոպայի մասին

1. Բնութագրեք Հարավային Եվրոպայի աշխարհագրական դիրը, ինչպե՞ս է այն փոխվել ժամանակի ընթացքում:
Հարավային Եվրոպան գտնվում է Եվրոպայի հարավային հատվածում՝ Միջերկրածովի ափերին: Այդտեղի երկրներն են Իտալիան, Իսպանիան, Պորտուգալիան, Հունաստանը, ինչպես նաև փոքր պետություններ՝ Վատիկանը, Սան Մարինոն, Անդորրան: Չնայած քաղաքական փոփոխություններին ու պատերազմներին, երկրների աշխարհագրական դիրքը հիմնականում անփոփոխ է մնացել:

2. Որո՞նք են Հարավային Եվրոպայի երկրների տնտեսությունների զարգացած ճյուղերը:
Տնտեսության հիմնական զարգացած ճյուղերն են՝

  • Գյուղատնտեսություն՝ գինի, ձիթապտուղ, մրգեր, բանջարեղեն արտադրող երկրներ,
  • Զբոսաշրջություն՝ Իտալիան, Իսպանիան և Հունաստանը հայտնի են իրենց պատմական վայրերով և հանգստավայրերով,
  • Արդյունաբերություն՝ մեքենաշինություն (Իտալիա, Իսպանիա) և տեքստիլ,
  • Ծովային տնտեսություն՝ նավագնացություն և ձկնարդյունաբերություն (Հունաստան, Պորտուգալիա):

3. Ո՞ր կլիմայական գոտում է գտնվում, նշիր՛ առանձնահատկությունները:
Հարավային Եվրոպան ունի Միջերկրածովյան կլիմա՝ տաք, չոր ամառներով և խոնավ, մեղմ ձմեռներով: Այս կլիման շատ հարմար է գյուղատնտեսության և զբոսաշրջության զարգացման համար:

4. Ի՞նչ գիտես Վատիկանի մասին:
Վատիկանը աշխարհի ամենափոքր պետությունն է, որը գտնվում է Հռոմի ներսում: Այն կաթոլիկ եկեղեցու կենտրոնն է, որտեղ ապրում է Հռոմի Պապը: Վատիկանն ունի մեծ կրոնական և մշակութային նշանակություն:

5. Պատմի՛ր  Հարավային Եվրոպայի բնակչության մասին:
Հարավային Եվրոպայի բնակչությունը հիմնականում կաթոլիկ է (Իտալիա, Իսպանիա, Պորտուգալիա) կամ ուղղափառ քրիստոնյա (Հունաստան): Բնակչությունն ապրում է մեծ մասամբ քաղաքներում, և վերջին տարիներին նկատվում է բնակչության ծերացման միտում:

Ածական անուն.08.10

151.Ըստ կազմությանտրված ածականները բաժանի՛ր չորս խմբի:
Ալեծուփ, մեծ, ուժեղ, հոտավետ, հորդառատ, առևտրական, հոդային, ոսկեհուռ, խոշոր, սիրելի, միջմոլորակային, ահեղամռունչ, համեստ, մարդամոտ:

Բարդ-ալեծուփ, հոտավետ, հորդառատ, ոսկեհուռ, ահեղամչունչ, մարդամոտ

Պարզ-մեծ, խոշոր, 

Բարդ ածանցավոր-առևտրական, միջմոլորակային

Պարզ ածանցավոր-ուժեղ, հոդային, սիրելի, համեստ

152.Ա խմբի գոյականներից ածականներ ստացի՛ր Բ խմբի ածականակերտ ածանցների միջոցով:

Ա. Տուն, իմաստ, գույն, ոսկի, երկաթ, համ:
Բ. Ան, դժ, յա, ատ, եղեն, եղ:

Գույնեղեն, գունեղ, ոսկեղեն, երկատյա, երկաթեղեն, համեղ, անտուն, անիմաստ, անգույն, անհամ, դժգույն։

153.Տրված բայերից ածականներ կազմի՛ր և ընդգծի՛ր  ածականակերտ ածանցները:

Վստահել, համակրել, բացատրել, դյութել, գրավել, հուզել, բարկանալ, վախենալ, ամաչել, պարծենալ:

Վստահելի, համակրելի, բացատրելի, դյութիչ, գրավիչ, հուզիչ, բարկացկոտ, վախկոտ, ամաչկոտ, պարծենկոտ:

154.Տրված բառակապակցությունների իմաստներն արտահայտի՛ր ածականներով  և ընդգծի՛ր ածականակերտ ածանցները:

Յոթ գյուխ ունեցոդ-յոթգլխանի, երկու երես ունեցող-երկերեսանի, երկու փող ունեցող-երկփողանի, եռանդով օժտված-եռանդուն, շատ բուրդ ունեցոդ-բրդոտ, գույն ունեցող,-գունավոր թևեր ունեցող-թևավոր, մեծ ուժ ունեցող-ուժեղ, երեք տարի (ամ) տևող-եռամյա, տասը տարեկան-տասնամյա:

155.Կետերը փոխարինի՛ր ածականակերտ ածանցներով:

Անկենդան, դժկամ, չխոսկան, հայրական, կիսատ, փառավոր, վայրենի, աղի., արևելյան, երևանյան, ընկերական, կծան, ազդեցիկ, թրթռուն, հնչյեղ, շաչուն, խոհուն, դողդոջուն։

156.Ընդգծված բառերի իմաստներն արտահայտի՛ր բառակապակցություններով և բացատրի՛րթե այդ ածականներն ինչո՛ւ  ոչ թե ուն, այլ  յուն ածանցով են կազմվել:

Օրինակ`

Ահեղաշաչյուն փոթորիկ — Ահեղ շաչյունով փոթորիկ:
Քաղցրահնչյուն  մեղեդի:-Քաղցր հնչունով մեղեդի
Քնքշաշրշյուն  զգեստ:-Քնքուշ 
Բարեհնչյուն  ձայն:- Բարի հնչյունով ձայն
Դառնահնչյուն  ոռնոց:-Դառը հնչյունով ոռնոց

159.Տեքստերի ածականներն ըստ անհրաժեշտության դարձրո՛ւ բաղդատական կամ գերադրական աստիճանի:

Ֆուտբոլում խաղարկվող մրցանակների մեջ պատվավորներն անհատական «Ոսկե գնդակ», «Ոսկե կոշիկներ» և «Արծաթե կոշիկներ» մրցանակներն են: «Ոսկե գնդակի» տեր դառնում է այն ֆուտբոլիստը, որ մայրցամաքի ամենամարզիկն է ճանաչվում: «Ոսկե կոշիկներն» ու «Արծաթե կոշիկները» համապատասխան թիթեղներից կարված կոշիկներ են, որ հանձնվում են եվրոպական երկրների ամենալավ ռմբարկուներին:
Գերմանացի ֆիզիկոս Կոենն ասում է, որ քսանմեկերորդ դարում կանայք լողի տարածությունը հեշտ են հաղթահարելու, քան մեր օրերում ամենալավ լողորդ համարվող տղամարդիկ:
Դանիացի Վեստերգարդը պատրաստել է աշխարհի ամենամեծ` երեսունչորս տեղանոց հեծանիվն ու փոքր մոտոցիկլը: Նա ասում է, որ ճիշտ է դրանք օգտագործել ռեկլամի համար: