Նախագիծը պատրասել են և ներակայացնելու են ՝ Մարիա Վաթյանը, Արսինե Կարապետյանը և Մարթա Դալ Բորգոն
День: 9 декабря 2024
Հանրահաշիվ պարապմունք 25
Հարցեր և առաջադրանքներ:
1․ Ո՞ր արտահայտությունն է կոչվում ռացիոնալ:
Ռացիոնալ արտահայտություն կոչվում է այն արտահայտությունը, որում մի քանի հանրահաշվական կոտորակներ միացված են թվաբանական գործողությունների նշաններով:
2. Պարզեցնել ռացիոնալ արտահայտությունը.

ա)1/a*abc+1/b*abc+1/c*abc=bc+ac+ab
բ)5-5x+15x2
3. Արտահայտություններից որո՞նք իմաստ չունեն.

Առաջին և երրորդ։
4. x-ի ինչպիսի թվային արժեքի համար հանրահաշվական կոտորակի արժեքը հավասար է 0-ի.

ա)x=2
բ)x=-4
գ)x=2
դ)x=-2,5
ե)x=0
5. Գտնել արտահայտության արժեքը, երբ x=2

ա)1
բ)2
գ)-4/14
դ)0
6. Հաշվել արտահայտության արժեքը.

ա)
բ)
գ)
Մեր հոգու ձմեռ պապը
Նախաբան.
Ամանորը ամեն օր է և նույնիսկ մենք կյանքում Ձմեռ պապ ենք, և պետք է անկախ տոնից և պատճառից իրար ուրախացնենք:
Դերակատարներ՝
Պիեսի հեղինակ և բեմդրող՝ Մարիա Վաթյան, 8.1
Ռեժիսոր – Իռեն Սանդոյան, 7.2
Մայա — գլխավոր դեր- Էսթեր Գրիգորյան, 6.3
Մայրիկ – Մայայի- Եվա Սահակյան, 6.4
Ձմեռ պապիկ- Հրաչյա Հովսեփյան, 7.3
Հեղինակ — Հրաչյա Հովսեփյան, 7.3
Ընկերներ – Մայայի երկու ընկերուհիները-
1. Բելլա Փիլոյան, 7.2
2. Սյունե Ղազարյան, 6.8
Մաս Առաջին
Հեղինակը և Ռեժիսորը դուրս են գալիս բեմ․ լռություն:
Հեղինակ. -Ողջո՛ւյն, սիրելի սովորողներ և ուսուցիչներ:
Ռեժիսոր. — Շնորհակալ ենք, որ այսօր այստեղ եք:
Ռեժիսոր. — Խնդրում ենք պահպանել լռություն, քանի որ մի քանի վայրկյանից սկսվում է մեր ներկայացումը։
Հեղինակ. — Այսօր մենք՝ բոլորս, ականատես կլինենք ամանորյա հրաշքի։ Դե ինչ, շատ չսպասեցնեմ, գնացինք։
Հեղինակը և ռեժիսորը գնում են :
Տեսարան 1
Միանում է երաժշտությունը՝
Andy Williams — it’s the most wonderful time of the year
Մայան դանդաղ դուրս է գալիս, նստում սեղանի առաջ , ականջակալ հագնում , հետո սկսում նամակ գրել
Երաժշտություն. Մոցարտ 6֊րդ սիմֆոնիա
Մայա. — Բարև՛ ,Ձմեռ պապ, ես արդեն մեծ մարդ եմ ու հնարավոր է, որ քեզ նեղացնեմ: ՈՒզում եմ ասել՝ ես այլևս չեմ հավատում, որ դու կաս։ Եվ զգում եմ մենակություն․․․ Ու, հավանաբար, դու միակն ես, ով ինձ կհասկանա։ Դու շատ ճակատագրեր ես տեսել․․․ես․․․ես… սովորական երեխա չեմ․․․
Մի պահ լռում է ապա Շարունակում է խոսալ:
-Արդեն երկար ժամանակ է ինչ ծնողներս բաժանվել են և դրանից հետո ես էլ չեմ հավատում և ուրախանում նման բաներով։ Հա, գիտեմ որ մեծացել եմ, բայց ինչ արած։
Ընկերներ չունեմ, այսինքն ունեմ,բայց․․․
Ընկերներիս այդքան էլ ընկեր չեմ համարում․ նրանք ինձ չեն հասկանում , կարծում եմ՝ կեղծ են , այո՝ կեղծ․․․ Ես ուզում եմ քեզ նման անկեղծ ընկեր ունենալ, որ ինձ միշտ հասկանա։
Ցանկանում եմ ,որ մի օր մենք բոլորս դառնանք քեզ նման, և թեկուզ առանց պատճառների իրար սեր փոխանցեք։ Ցտեսություն, գրկում եմ։
Մայան շարունակում է քնած մնալ
Հեղինակ և ռեժիսոր դուրս են գալիս ծիծաղում և խոսում .
Ռեժսոր. — Վա՜յ, Մայա, ասում է ՝ մեծացել եմ ։
Հաղորդավար- Մենք կյանքում ունենում ենք դժվարություններ,և դա լիովին նորմալ է, բայց նա դեռ պատրաստ չէր՝ չնայած կարծում է, թե մեծացել է։
Ռեժիսոր. -Ես կասեի շատ լավ է, եթե նրանք չլինեին, մենք չէինք մեծանա ։
Հեղինակը. -Բայց դրա ժամանակը դեռ չի եկել ։ Հասկանո՞ւմ ես, Մայան սովորական աղջիկ չԷ, ասում է, որ մեծացել է, բայց բոլորովին այդպես չէ։
Ռեժիսոր. -Բոլորիս մեջ միշտ ապրում է երեխա ։ Մի րոպե … ճիշտ է, Մայան մեզ լավ հուշում տվեց․ Ձմեռը պապիկը կարող է օգնել մեզ և արթնացնել այն հին Մայային։
Հեղինակ. -Ով ժպտում և ուրախանում էր ամեն մանրուքից,պայծառ աղջիկ էր,
Հեղինակ և ռեժիսոր միասին. -Որին մենք կորցրել ենք:
Նրանք գնում են
Երաժշտություն՝ Саней Дед мороза
Մայան շարունակում է քնել
Երաժշտություն՝ Ռուբեն Հախվերդյան՝ ձյունը իր երգն երգում
Մթություն: Մտնում է ձմեռ պապիկը, կողքով մոտենում է նամակը կարդում, դնում արկղի մեջ, մազերը շոյում, սեղանի վրա դրված դանդաղ նկարներին նայում ժպտում և գնում։
Դուրս է գալիս Հեղինակը և ասում.
-Երբ ժամացույցը հարվածում է կեսգիշերին, և օրացույցը շրջում է իր էջերը դեպի նոր տարի, մենք կանգնած ենք անսահման հնարավորությունների շեմին: Ամանորը ընդամենը տոն չէ, դա դեռևս բացվող մեկ տարվա պորտալ է, կտավ, որը սպասում է ձեր փորձառությունների, հույզերի և աճի հարվածներին: Յուրաքանչյուր էջ պարունակում է նոր գլխի խոստում, որը սպասում է գրվել ձեր մտադրությունների և ձգտումների թանաքով:
Հեղինակը դուրս է գալիս
Տեսարան 2
Երաժշտություն՝ Pharrell Williams-Happy
Առավոտ է: Մայան արթնանում է մայրիկի ձայնից:
Մայրիկ. — Մայա ինչքան կարաս քնես
Մայան ինքն իրեն խոսում է.
Մայա -Ինչ ա ուզում ինձնից:
Մայրիկ. — Ես ամենինչ լսում եմ:
Մայան դուրս է գալիս սենայկից
Տեսարան 3 Խոհանոց
Մայա. -Ինչ ա եղել:
Մայրիկ. -Ես քո սիրած ուտեստներն եմ պատրաստել:
Մայա. -Ես այլևս այդպիսի բաներ չեմ ուտում :
Մայրիկ. – Մայա՛, չեմ հասկանում քեզ հետ ինչ է կատարվում, լավ Բա Ձմեռ պապիկը քեզ ինչ է բերել։
Մայա. – Ոչ մի բան:
Մայրիկ. -Ինչու:
Մայա. -Ես նրան արդեն 2 տարի Է, էլ չեմ գրում ու առհասարակ չեմ հավատում: Հա՛ ու ես գնում եմ ։
Մայրիկ. -Լավ, իսկ ո՞ւր ես գնում:
Մայա.- Ընկերներիս հետ գնում եմ զբոսնելու
Մայրիկ.- Մայա, դու ասում էիր, որ չունես ընկերներ, ովքեր են նրանք
Մայա. -Լիլիթը և Սոնան, իբր չգիտես, որ ես ուրիշ ընկերներ չունեմ
Մայրիկ. — Մայա, երբ պետք է հասկանաս, որ ես քո մայրն եմ և ես եմ քեզ համար պատասխանատու, դու պետք է լսես ինձ, ես քո մայրն եմ։
Մայա.- Լավ, մամ, իսկ դու երբ պետք է հասկանաս, որ ես քո կարիքն ունեմ։ Դու միայն քո աշխատանքին ես ժամանակ հատկացնում։ Ցտեսություն մամ։ /իրանից հոգնած/
Մայան դուրս է գալիս
Մայրիկը նստում է աթոռի դիմաց և սկսում լացել և խոսել
-Ես արդեն չգիտեմ ինչ անեմ նրա հետ։ Երևի պետք ա ավելի խիստ լինեմ։
Հեղինակն ու ռեժիսորը գալիս են, մայրիկը չի շարժվում:
Ռեժիսոր. -Ինչի ա Մայան իր մայրիկի հետ այդպես խոսում:
Հեղինակ. — Իբր չգիտես ամեն օր նույն բանն ա:
Ռեժիսոր. — Բայց ախր Ձմեռ պապիկը պետք է օգներ, բայց բան չփոխվեց:
Հեղինակ. — Լավելի դու էլի հրաշքների ես հավատում:
Ռեժիսորը ընդատելով ասում է
-Այո, իսկ ինչ պատճառ ունեմ չհավատալու:
Հեղինակ. -Ինքը զուտ հորինված կերպարա սպիտակ մորուքով կարմիր շորերով և գլխարկով նրան նամակ են գրում և ինքը կատարումա ցանկությունը վերջ ի՞նչ էիր դու իրանից սպասում ։
Ռեժիսոր. -Ինչ ես խոսում ինքը հորինված կերպար չի զուտ դու իրան չես հավատում ինքը լավագույն ընկերներա չափազանց բարիա ինքը ոգեշնչումա մարդկանց որոնք հավատում են իրեն և իրենց ցանկություները տարին մեկ կատարումա, և առհասարակ երբ դու սկսես հավատալ հրաշքների մեծ դռներ կբացվեն քո դիմաց ։
Հեղինակ. -Այդպիսի Ձմեռ պապիկներ շատ կան և մեր մեջ, մեկը՝ օրինակ Մայան
Ռեժիսոր. -Այո:
Հեղինակ։ Լաաաավ համոզեցիր բայց ինքը ո՞նց պետքա օգներ
Ռեժիսոր ։ եթե Մայան նրան նամակ է գրել նշանակում է որ նա իրականում իրան հավատում է ուղղակի չի ուզում ընդունել ետ փաստը և գուցե հենց նա կարողա իրեն օգնել
Հեղինակ։ եթե մենք ենք փորձել ու չի ստացվել իր մոտ էլ չի ստացվի
Ռեժիսոր ։ չեեե կստացվի մենք կխնդրենք որ Ձմեռ պապիկը Մայային ոգեշնչող նամակ գրի այսքանը։
Հեղինակ։ Բա մենք, մենք ինչ ենք անելու
Ռեժիսոր։ Մայան իհարկե դեռ չի մեծացել բայց ինքը էլ մեր կարիքը չունի ի վերջո ինքը ունի ծնողներ ընկերներ իսկ ձմեռ պապիկը հիմա իրան կօգնի
Հեղինակը գլխով է անում և նրանք գնում են ։
Հինգ վարկյան հետո մայրիկը դուրս է գալիս։
Տեսարան 4 բակ
Ընկերուհիները գալիս են նստում նստարանին սկսում խոսել
Լիլիթն ու Սոնան սկսում են խոսալ
Լիլիթ. — Ինձ Ձմեռ պապիկը հեռախոս է նվիրել:
Սոնա. — Իսկ ինձ համակարգիչ Մայա Բա քեզ ի՞նչ է նվիրել Ձմեռ պապիկը
Մայա. — Ոչ միբան, ես իրան չեմ հավատում:
Լիլիթ. — Ախր ետի ավելորդ առիթա նվեր ստանալու ինչի չես ուզում օգտվես
Մայա. — Ի՞նչ, ես նվերիների համար չեմ սիրում տոները, ես կարծում եմ, որ բոլորս միշտ կարող ենք իրար նվերներ անենք և ուրախացնենք առանց պատճառի։ Իսկ Ամանորը դա հրաշք է, որ կատարվում է տարին մեկ։ Իմ համար ամեն օր տոն է, որովհետև ես երջանիկ եմ, որովհետև ոչ մի բանի կարիք չունեմ
Աղջիկները զարմանում են նման բան լսել Մայայից
Մայան. -Ըըը լավ երեխեք ես շտապում եմ ։
Մայան վազելով գնում է
Սոնա. -Այս ինչ ասաց:
Լիլիթ. — Ոնց որ ինքը չլիներ;
Սոնա. — Լավ ես էլ եմ շտապում կհանդիպենք:
Սոնան և Լիլիթը գնում են
Տեսարան 5
Ձմեռ պապիկը նամակ է ստանում
Նստում է սեղանի դիմաց և կարդում
Ձայնագրություն ՝
Հեղինակ.- Բարև ձմեռ պապիկ
Մենք գիտենք ինչքան աշխատանք ունես դու, բայց պարտավոր ենք խնդրել, որպեսզի Մայայի հարցով դու մեզ էլի օգնես։
Ռեժիսոր. Մայան հրաշալի աղջիկ է, սիրում է պարել, լավ է սովորում նաև քեզ իրականում հավատում է ։
Հեղինակ. – Կարո՞ղ ես գոնե նամակի միջոցով նրան օգնել:
Ձմեռ պապիկը կարդում է նոր թերթ հանում մի րոպե գրում
24/7 Christmas fireplace music
3Ավարտում է ու գնում
Տեսարան 6
Մայրիկը նստած է սեղանի դեմը
Մայրիկ։ Ո՞նց անցավ
Մայա։ Լավ
Մայրիկ։ Իմ հետ ինչո՞ւ չես կիսվում անկեղծ ասա ես քեզ լսում եմ
Մայա։ մամ ես չեմ կարա բացատրեմ ինչու՞ բայց քո ու պապայի բաժանվելուց հետո ես փոխվել …. լավ կներես ես քեզ շատ եմ սիրում էլ նման պահվածք չեմ ցույց տա քեզ հանդեպ /գրկում է մայրիկին/
Մայրիկ։ ես էլ քեզ եմ շատ սիրում դու էլ ինձ կներես որ սկզբից քեզ կոպտում էի
Նրանք իրար մի 5 վարկյան գրկում են
Մայրիկ ։ Լավ գնա քնի
Մայա։ Լավ Մամ
Մայան գնում է
Հետո մայրիկն է գնում
Տեսարան 7
Մայան գալիս է սենյակ նստում հեռախոսի առաջ ականջականլ դնում և չի հասկանում թե ոնց է քնում ։
Երաժշտություն՝ Звук Саней Дед мороза
Երաժշտություն
Новогодние песни из один дома
6:37 — 7:45
Ձմեռ պապիկը մտնում է նայում է Մայային հանում ականջակալը վզից, պտտվում սենյակով և նամակը դնում սեղանի շուրջ գնում
Տեսարան 8
Առավոտ
Մայան առանց մամայի կանչելու արթնանում է և նկատում է նամակը սկսում այն կարդալ.
Մայա. — էս ի՞նչ նամակ ա:
Բարձրաձայն կարդում է
-Բարև թոռնիկս, գիտեմ, որ չես հավատալու,որ ես եմ քեզ գրել,բայց լսիր ինձ։ Ես կարոտում եմ Էն հին Մայային, որին ես, դու բոլորը սիրում ենք ։ Հասկացի՛ ես գալիս եմ տարին մեկ ու չեմ կարող միշտ ուրախություն պարգևել, բայց դու կարող ես, ես քեզ եմ նվիրում մարդկանց ուրախացնելու իմ կարողությունը։ Վերադարձի՛ր Մայա:
Մայան նեղվում է, դեն է նետում տետրերը, գրքերը ամեն ինչ և խոսում
Տխուր երաժշտություն: Մայան մոտենում է հայլուն ու սկսում է ցածր խոսել:
-Կներեսՙ ես ուզում եմ վերադառնալ:
Ժպտում է վերցնում տոնածառի կողքի նվերները և զանգում ընկերներին:
Մայա. -Երեխեք, շտապ հանդիպում ենք 10 րոպեից մեր բակում
Մայրիկը մտնում է սենյակ:
Մայրիկ. -ո՞ւր ես գնում Մայա:
Մայա. — Ընկերուհիներիս հետ զբոսնելու:
Մայրիկ. — Էսքան շուտ լավ լավ գնա:
Տեսարան 9
Մայան Լիլիթը ու Սոնան վազելով գալիս են
Լիլիթը։ հն ինչա եղել
Մայա։ ոչմիբան ուղղակի ուզում եմ ձեզ նվերներ տալ
Սոնա։ ինչ վատ բան ստացվեց մենք քեզ նվեր չենք բերել
Մայա։ -չԷ ես Ամանորի չե ուղղակի
Լիլիթ։ ճիշտ ես էլի պատճառներ պետք նվեր նվիրելու
Սոնա։ Մայա դու ոնց որ Ձմեռ պապիկ լինես միշտ գիտես ոնց ուրախացնես:
Մայա ։ Դե..
Սոնա։ երեխեք նախորդ տարի չհասցրեցինք մասնակցենք ամանորյա պարի մրցույթին բայց եկեք գոնե էս տարի մասնակցենք:
Մայա։ Հա հա հավես կլինի:
Լիլիթ։ եկեք էս երգով ներկայանանք:
Հեռախոսի մեջ բան է ցույց տալիս դնում սեղանին և կանչում Սոնային և Մայային: Սկսում են պարել՝ Megan Trainor- Rockin’ around the Christmas tree:
Մայա.- Շատ լավ եղավՙ բայց ես առաջարկում եմ մի հատ էլ Ձմեռ պապիկի մասին երգով պար բեմադրել ասենք այս երգով.
Հեռախոսով ցույց է տալիս դնում երգը և սկսում են պարել
Mariah Carey- All I want for Christmas
Սոնա. — Ինձ շատ էս մեկը դուր եկավ ։
Լիլիթ. – Մայա:
Մայա. — Ասա Լիլիթ:
Լիլիթ։ Այդ մրցույթում անպայման պայմանաՙ որպեսզի մեկը մենակատարով ներկայանա Եվ ես ու Սոնան քննարկել էինք այն ժամանակ և որոշել ենք, որ դու կարող ես ներկայանալ
Մայա. -Երեխեք ապրեք շատ, ես գնամ տուն պարապ եմ ։ Պօկա։
Լիլիթ և Սոնա. — Պօկա
Տեսարան 10
Մայան մտնում է տուն
Մայրիկը սենյակում է
Մայրիկ.- Մայա ինչպես անցավ:
Մայա. — Շատ լավ մենք երեխեքով որոշել ենք էս տարի պարի մրցույթին մասնակցել
Մայրիկ. — Շատ լավա ապրեք ձեզ հաջողություն եմ մաղթում, ես էլ գնամ դու պարապի
Մայան մնում է մենակ և սկսում է խոսել
-Հետաքրքիր ստացվեց, նախորդ տարի չԷի մտածի, որ Ձմեռ պապին նամակը գրելուց հետո այսքան կփոխվեմ։
Միանում է երգը. Michael buble — it’s beginning to look a lot like Christmas
Շարունակում է խոսել.
-Խոսք տուր քեզ, որ քո սիրած մարդկանց կամ թեկուզ անծանոթներին կուրախացնես առանց պատճառի և օգնի՛ր մարդկանց հասկանալ:
Թեքվում է դեպի դահլիճի կողմ և ասում.
— Բարին կփրկի աշխարհը, Եկեք առանց պատճառների իրար ուրախություն պատճառենք
Վերջաբան
Երաժշտություն. Sia -everyday is Christmas
Այսքանը
Ինչ է արժեքը: Մարդը որպես արժեք
Մարդը մեծ արժեք է ինքն իրենով։ Բայց գոյություն ունեն տարբեր արժեքներ օրինակ ՝ հոգևոր արժեքներ։ Ամեն մարդ ունի իր սեփական արժեքը և մարդիկ հիմնականում ընկերություն են անում են մարդկանց հետ որոնց հետ նրանք ունեն ընդհանուր արժեքներ։
Արժեք, կարևորություն, օգուտ, նշանակալի իր կամ երևույթ։ Արտաքնապես արժեքը առարկայի կամ երևույթի առանձնահատկությունն է, սակայն նրա նշանակությունն ու օգտակարությունը սահմանված չէ բնության կողմից։ Այն գնահատվում է ոչ միայն օբյեկտի ներքին կառուցվածքով, այլև հիմնվում է կոնկրետ գործողությունների ժամանակ նրան տրված սուբյեկտիվ գնահատականների վրա, որոնք մտնում են հասարակական ոլորտի մեջ, քանի որ մարդը հետաքրքրված է, կամ ունի դրա կարիքը։ Արժեհամակարգը կողմնորոշիչ դեր ունի մարդու առարկայական և սոցիալական իրականության մեջ, որը նրա պրակտիկ վերաբերմունքն է շրջապատող առարկաների ու երևույթների հանդեպ։ Օրինակ` բաժակը, որը ապագայում ծառայելու է որևէ բան խմելու համար, իր օգտակարությունը դրսևորում է որպես սպառողական արժեք, այսինքն` նյութական շահ։ Հանդիսանալով աշխատանքի արդյունքում ստացված և ապրանքափոխանակման առարկա` բաժակը ներկայացվում է որպես տնտեսագիտական արժեք։ Եթե բաժակը իրենից ներկայացնում է մշակութային առարկա, ապա այն ստանում է նաև գեղագիտական արժեք և գեղեցկություն։
English 9-13 December
Do you always agree with your best friend? depends on situation, but i can explain if it’s a place where there are many people, I won’t hurt him or her and I don’t wont start a language fight, I think that fights can be resolved privately
and if I am friends with a person, then we have common values and basically agree with each other
Do you ever argue?
I think fights and language fights are normal and yes we are