Պարապմունք 37

 Ո՞ր պատկերն է կոչվում կոն։ GEOGEBRA ծրագրով գծել կոն։

Կոն է այն տարածական մարմինը, որը ստացվում է շրջանաձև հարթության յուրաքանչյուր կետ միացնելով մեկ ֆիքսված կետին, որը գտնվում է հարթությունից դուրս։ Այդ ֆիքսված կետը կոչվում է գագաթ, իսկ շրջանը՝ հիմք։

2․ Ինչպե՞ս կարելի է ստանալ կոն։

Կոնը կարելի է ստանալ, եթե ուղղանկյուն եռանկյունը պտտեցնենք իր որևէ կարճ կողմի շուրջ։ Այսինքն՝ այն կողմի, որն անմիջապես հարում է անկյունին։

3.Ո՞ր պատկերն է կոչվում գունդ։ GEOGEBRA ծրագրով գծել գունգ։

Գունդ է այն տարածական մարմինը, որը առաջանում է շրջանագծի պտտումից՝ իր տրամագծի շուրջ։

4․Ինչպե՞ս կարելի է ստանալ գունդ։

Գունդ կարելի է ստանալ, երբ շրջանագիծը պտտվում է իր տրամագծի շուրջ։

5․Նշիր պտտման մարմինների վերաբերյալ ճիշտ պնդումը:

  • կոնը կարելի է ստանալ՝ պտտելով ուղղանկյուն եռանկյունը իր էջերից որևէ մեկի շուրջ:
  • պրիզման ստացվում է քառակուսու պտույտի միջոցով՝ իր բարձրության շուրջ:
  • գլանը ստացվում է ուղղանկյան եռանկյան պտույտի միջոցով՝ իր բարձրության շուրջ:

Ճիշտ է՝
«Կոնը կարելի է ստանալ՝ պտտելով ուղղանկյուն եռանկյունը իր էջերից որևէ մեկի շուրջ»

Սխալ են՝

  • Պրիզման պտտումից չի ստացվում, այն ունի բազմանկյուն հիմք և կողային մակերեսներ։
  • Գլանն ստացվում է ուղղանկյան, ոչ թե եռանկյան պտույտից։

6․ 7 սմ և 24 սմ էջերով և 25 սմ ներքնաձիգով ուղղանկյուն եռանկյունը պտտվում է իր մեծ էջի շուրջ:

Taisnl1.png

Առաջացած պտտման մարմնի անվանումը՝ 

Առաջացած պտտման մարմնի բարձրությունը՝ 

 Առաջացած պտտման մարմնի ծնորդը՝ 

Առաջացած պտտման մարմնի շառավիղը՝ 

Պտտման մարմնի անվանումը՝ կոն

Բարձրությունը՝ 24 սմ (քանի որ դա պտտվող կողմն է)

Ծնորդը՝ 25 սմ (հիպոտենուզան՝ միշտ ծնորդ է)

Շառավիղը՝ 7 սմ (հիմքից մինչև առանցք ընկած հատված)

7․Լուծել խնդիրը․

Կոնի առանցքային հատույթը 12 սմ կողմով հավասարակողմ եռանկյուն է։ Որոշել այդ կոնի շառավիղն ու ծնորդը։

8․ Յուրաքանչյուր դեպքի համար գծել գծագիրը։

Ի՞նչ կարող եք ասել 7 սմ տրամագծով երկու գնդային մակերևույթների փոխադարձ դասավորության մասին, եթե նրանց կենտրոնների հեռավորությունը՝ ա) 8 սմ է, բ) 4 սմ է,գ) 7սմ է, դ) փոքր է 7 սմ-ից, ե) մեծ է 9 սմ-ից

9․300 անկյուն ունեցող ուղղանկյուն եռանկյունը պտտվում է մեծ էջի շուրջը։ Գտնել պտտումից առաջացած կոնի ծնորդը, եթե այդ կոնի շառավիղը 15 սմ է։