Պարապմունք 41

1․Սահմանել զուգահեռագծի բարձրությունը։ 2․ Գրել զուգահեռագծի մակերեսի հաշվման բանաձևը։

Բարձրությունը զուգահեռագծի է այն հատվածը, որը ծածկում է զուգահեռագծի հիմքինընկած մի հատված:

3․ Դիցուք՝ զուգահեռագծի հիմքը a-ն է, բարձրությունը՝ h-ը, իսկ մակերեսը՝ S-ը: Գտնել՝
ա) S-ը, եթե a=14 սմ, h=15 սմ; բ) a-ն, եթե S=45 սմ2, h=7,5 սմ; գ) h-ը, եթե S=153 սմ2, a=9 սմ

4․ Զուգահեռագծի կողմերից մեկը 13 է, նրան տարած բարձրությունը՝ 8: Գտնել գուգահեռագծի մակերեսը:

5․Զուգահեռագծի մակերեսը 63 է, կողմերից մեկը՝ 9: Գտնել այդ կողմին տարված բարձրությունը։

6․Զուգահեռագծի կից կողմերը 8 և 14 են, իսկ սուր անկյունը՝ 30°: Գտնել զուգահեռագծի մակերեսը:

7․Զուգահեռագծի կից կողմերը 6 և 10 են: Փոքր կողմին տարած բարձրությունը 9 է: Գտնել մեծ կողմին տարած բարձրությունը։

8․Զուգահեռագծի կողմերից մեկը 9 սմ է, իսկ 16 սմ երկարությամբ անկյունագիծը նրա հետ կազմում է 30°-ի անկյուն: Գտնել զուգահեռագծի մակերեսը:

9․Զուգահեռագծի սուր անկյունը 30օ է, իսկ բութ անկյան գագաթից տարված բարձրությունները հավասար են 2 սմ և 3 սմ: Գտնել զուգահեռագծի մակերեսը:

Պարապմունք 40

1․Գտնել բազմանկյան մակերեսի հատկությունների վերաբերյալ ճիշտ պնդումը:

  • Հավասար բազմանկյունների մակերեսները հավասար են:
  • Քառակուսու մակերեսը հավասար է նրա անկյունագծի քառակուսուն:

  • Եթե բազմանկյունները հավասար չեն, ապա հավասար չեն նաև նրանց մակերեսները:
  • Եթե բազմանկյունները հավասար չեն, ապա հավասար չեն նաև նրանց մակերեսները: Սա ճիշտ է, քանի որ մակերեսը կախված է բազմանկյունի ձևից և չափերից, ոչ միայն կողմերի քանակից:

2․Քառակուսու կողմը 8 է: Գտնել նրա մակերեսը:

3․Քառակուսու մակերեսը 225 է: Գտնել նրա պարագիծը:

4․Քառակուսու մակերեսը 121 է: Գտնել նրա պարագիծը:

5․ Ուղղանկյան կից կողմերը 14 և 5 են: Գտնել ուղղանկյան մակերեսը:

6․Ուղղանկյան կողմերից մեկը 12 սմ է, իսկ մակերեսը՝ 84 սմ2։ Գտնել այդ ուղղանկյան պարագիծը։

7․Ուղղանկյան կից կողմերը հարաբերում են, ինչպես 4:3, իսկ նրա պարագիծը 28 սմ է։ Գտնել այդ ուղղանկյան մակերեսը։

8․Հաշվել այն ուղղանկյան մակերեսը, որի երկարությունը 18 սմ է, իսկ լայնությունը 3 անգամ փոքր է երկարությունից:

9․Ունենք երկու ուղղանկյուններ, որոնց մակերեսները հավասար են: Առաջին ուղղանկայն երկարությունը 14սմ է, իսկ լայնությունը 4 սմ: Մյուս ուղղանկյան լայնությունը 7սմ: Գտնել երկրորդ ուղղանկյան պարագիծը:

10․Որքա՞ն են ուղղանկյան կողմերը, եթե նրա պարագիծը 42 սմ է, իսկ մակերեսը՝ 110 սմ²:

11․Երկու հողամասերի ցանկապատերի երկարությունները հավասար են: Առաջին հողամասը ուղղանկյունաձև է՝ 200 մ և 50 մ կողմերով, իսկ երկրորդն ունի քառակուսու ձև: Ո՞ր հողամասի մակերեսն է ավելի մեծ և քանի՞ քառակուսի մետրով է մեծ: