Կրկնություն. մակբայը որպես խոսքի մաս. 02.05

Լեզվում կան բառեր, որոնք արտահայտում են գործողության
հատկանիշներ, օրինակ՝ հերոսաբար կռվել, դանդաղորեն քայլել, լիովին վստա-
հել, անմիջապես օգնել, չափազանց դժվար։ Գործողության (հատկանիշի) հատ-
կանիշներ ցույց տվող բառերը միավորվում են մակբայ խոսքի մասի մեջ։

Մակբայները լինում են տեղի, ձևի, չափ ու քանակի, ժամանակի։
Տեղի մակբայները ցույց են տալիս գործողության կատարման տեղը, օրինակ՝
ամենուր, ամենուրեք, այլուր, բերնեբերան, դեմառդեմ, դեմ դիմաց, դեսուդեն, դեմ հանդիման, դռնեդուռ, գյուղեգյուռ, երկրեերկիր, հետ, ընդառաջ, հեռու, հեռու-հեռու, մեջտեղ, սարնիվեր, վեր, վար, վերուստ, տեղ-տեղ և այլն։

Ձևի մակբայները ցույց են տալիս գործողության կատարման ձևը, օրինակ՝
արագ, արագ-արագ, արագորեն, արտաքուստ, բարեկամաբար, բարոյապես, բացեիբաց, գործնականորեն, գիտակցաբար, դանդաղ, դանդաղորեն, զույգ-զույգ,  իսկույն, լրջորեն, խստիվ, կամաց, կամաց-կամաց, մեկ-մեկ, հազիվհազ, հանկարծ, հապճեպ, հիմնովին, հոտնկայս, հետզհետե, հօգուտ, ձեռաց, մեղմիվ, մենմենակ, մերթընդմերթ, մեղմիվ, միասին, միանգամայն, միաձայն, ներքուստ, շարունակ, շտապ, ջոկ-ջոկ, սրտանց, ի սրտե, ուշի-ուշով (ուշիուշով), քաջաբար, փոխեփոխ և այլն։

Չափ ու քանակի մակբայները ցույց են տալիս գործողության կատարման
չափը, քանակը՝ ամենևին, ամբողջովին, ավել, ավելի, ավելի ևս, առավել, առավելապես, բավականին, բավական, բազմիցս, բնավ, բոլորովին, գերազանցապես, գրեթե, դարձյալ, եռակի, երիցս, է՛լ ավելի, ընդամենը, լիովին, կիսով չափ, կրկին, կրկնակի, հազիվ, հաճախ, հաճախակի, համարյա, մասամբ, մասնակիորեն, մեկ-մեկ, մեկիկ-մեկիկ, մոտավորապես, նորից, շատ, շատ-շատ, չափազանց, սակավ առ սակավ, փոքր առ փոքր, փոքրիշատե, քիչ-քիչ և այլն։

Ժամանակի մակբայները ցույց են տալիս գործողության կատարման ժամա-
նակը, օրինակ՝ այժմ, արդեն, այլևս, այսուհետև, այնուհետև, այսօր, ամսեամիս, առայժմ, առհավետ, առմիշտ, ապա, գիշեր-ցերեկ, դեռ, դեռևս, երբեք, երեկ, ընդմիշտ, ժամ առ ժամ, ժամանակ առ ժամանակ, հար, հավետ, հավիտյան, հետագայում, հետո, հիմա, հնուց, հնում, մանկուց, միշտ, մշտապես, նախ, նախապես, նախօրոք, ներկայումս, շուտ, շուտով, վաղ, վաղը, վաղուց, վաղօրոք, վերջերս, վերջիվերջո, տարեցտարի, րոպե առ րոպե, ուշ, ցարդ, ցայժմ, ցմահ, օրըսօրե, օրեցօր, օր օրի և այլն։

Որոշ մակբայներ բազմիմաստ են և տարբեր նախադասություններում կարող
են արտահայտել տարբեր իմաստներ։ Սրանք կոչվում են ընդհանրական մակբա-
յներ, օրինակ՝ Շուտ-շուտ այցելում է (չափ). Շուտ-շուտ ուտում էր (ձև)։ Ընդհանրական այլ մակբայներ՝  առաջ, անընդհատ, անմիջապես, արտաքուստ, ներքուստ, դեմ դիմաց, իսկույն, հաճախ, շարունակ, միանգամայն, ստեպ-ստեպ և այլն։

Մակբայների մի մասը կազմված է մակբայակերտ ածանցներով, որոնցից են՝
-բար (օրինակ՝ հերոսաբար), -պես (օրինակ՝ մշտապես), -որեն (օրինակ՝ մտեր-
մորեն), -ովին (օրինակ՝ ամբողջովին), -ակի (օրինակ՝ շեղակի), -գին (օրինակ՝
ցավագին), -պատիկ (օրինակ՝ կրկնապատիկ), -վարի (օրինակ՝ մարդավարի), —
ուստ (օրինակ՝ ներքուստ) և այլն։
Նախադասության կազմում մակբայները կատարում են պարագաների
շարահյուսական պաշտոններ։

Վարժություններ

Վարժություն 1։ Յուրաքանչյուր շարքում գտնե՛լ մակբայը և նշել տեսակը։

1. արագորեն-ձևի մակբայ, դեպի, փայտե, անշուշտ
2. ապա-ժամանակի մակբայ, մասին, լիովին, անշուշտ
3. եթե, որտեղ, ամենուր-տեղի մակբայ, այստեղ
4. մյուս, բոլոր, ուր, հապճեպ-ձևի մակբայ
5. ոչինչ, գրեթե-չափ ու քանակի մակբայ, ինչ-որ, այսպես
6. երբ, բայց, նախօրոք-ժամանակի մակբայ, յուրաքանչյուր
7. միաձայն-ձևի մակբայ, ձայնավոր, հնչյուն, շառաչ
8. ինչ-ինչ, փոքր-ինչ, ինչ, որտեղ
9. սա, բոլոր, մասամբ-չափի ու քանակի մակբայ, յուրաքանչյուր
10. ողջ, ամբողջ, ամբողջովին-չափ ու քանակի մակբայ, ոչ մի

Վարժություն 2։ Կազմե՛լ նախադասություններ՝ գործածելով տրված մակ-
բայները։
Հերոսաբար, մասամբ, փոքր-ինչ, ամենուրեք, լիովին։

Նա հերոսաբար հարձակվեց հրեշի վրա, որպեսզի փրկի գեղեցկուհուն։
Տղայի պատմածը մասամբ ճիշտ էր, բայց բոլորը սուտ էին համարում։
Գնացքը փոքր-ինչ ուշ շարժվեց, քանի որ ուղևորներից մեկը ուշ հասավ։
Այդ քաղաքում ամենուրեք աղբ էր նետված։
Ես լիովին համաձայն եմ նրա կարծիքի հետ։

3.. Դուրս գրել մակբայները և որոշել տեսակը:

Մարդկությունը վերջերս-ժամանակի մակբայ ամեն ինչ չէ, որ իմանում է իր մոլորակի մասին:

Մինչև հիմա-ժամանակի մակբայ հայտնաբերում են դամբարաններ ու քաղաքներ:

Մոտ-չափի ու քանակի մակբայ ժամանակներս կատարված հետազոտությունները ցույց են տվել, որ նորածին երեխաները չեն սիրում ջազը և սիրով լսում են քնքուշ երաժշտություն:

Ճապոնական մի ընկերություն ուր որ է սկսելու է գրպանի հեռուստացույցների արտադրություն:

Սարքերն ասում էին, որ այսօր պիտի ուժեղ-ձևի մակբայ երկրաշարժ լիներ:

Զարմացած թագավորը դանդաղ-ձևի մակբայ նստեց գահին:

Սոված առյուծները զույգ-զույգ-ձևի մակբայ կանգնեցին նրա գահավորակի մոտ:

Օդը կամաց-կամաց-ձևի մակբայ սկսեց սառչել, անձրևը հորդացավ:

Նրանք ընկերներ էին և միասին շատ դժվար-ձևի մակբայ ճանապարհ էին անցել:

Զինվորները հրամանատարի կենացը հոտնկայս-ձևի մակբայ էին խմում:

Մի ուլիկ ժայռից ցած ընկավ:

Փահլևանները գյուղեգյուղ-տեղի մակբայ ընկած՝ ելույթներ էին ունենում:

Կամակոր տղան դեսուդեն-տեղի մակբայ շպրտեց խաղալիքները:

Հանրապետությունում տեղ-տեղ-տեղի մակբայ սպասվում են տեղումներ:

Գզիրն ընկավ դռնեդուռ-տեղի մակբայ, էլ չթողեց տուն-կտուր:

Թափառաշրջիկը ամբողջովին-չափի ու քանակի մակբայ թրջվել էր անձրևից:

Նա հաճախ-չափ ու քանակի մակբայ է դասից բացակայում:

Աշակերտները իսպառ-չափ ու քանակի մակբայ մոռացել են գիրք կարդալը:

Նրա ձայնը գրեթե-չափի ու քանակի մակբայ չէր լսվում:

Լևոնին ամենևին-չափ ու քանակի մակբայ չէր հետաքրքրում ուրիշի ասածը:

4.Հետևյալ մակբայները գործածեք բայի հետ։

Քաջաբար-կռվել

աստիճանաբար-հարձակվել

օրեցօր-գերանալ

խորապես-հիասթափվել

շարունակ-լաց լինել

կուզեկուզ-քայլել

հավիտյան-լռել

սրտանց-նեղվել

գյուղեգյուղ-ընկնել

լռելյայն-խորհել

բերնեբերան-ասել

արագ-արագ-խոսել

վերջնականապես-հրաժարվել

հոտնկայս-ծափահարել

ներքուստ-վիրավորվել

շատ-շատ-ցանկանալ

5.Հետևյալ մակբայները գործածել բայերի հետ, գրել մակբայի տեսակը։
Հանկարծակի-հիշել-ձևի մակբայ
գյուղեգյուղ-փնտրել-տեղի մակբայ
դեսուդեն-ընկնել-տեղի մակբայ
լրջորեն-խոսել-ձևի մակբայ
մեն-մենակ-ձևի մակբայ
միաձայն-խոսել-ձևի մակբայ
ամբողջովին-վերջացնել-չափի ու քանակի մակբայ
տարեցտարի-ծերանալ-ժամանակի մակբայ
անմիջապես-հուզվել-
ագահաբար-ուտել-ձևի մակբայ
հաճախակի-հիվանդանալ-ժամանակի մակբայ
խումբ-խումբ-քայլել-չափի ու քանակի մակբայ
արագ-արագ-քայլել-ձևի մակբայ
վերջիվերջո-գիտակցել-ժամանակի մակբայ
հոտնկայս-դիմավորել-ձևի մակբայ
ներքուստ-ուրախանալ-ձևի մակբայ
նյութապես-

6.Տրված ածականներից ածանցների միջոցով կազմել մակբայներ։

քնքուշ-քնքշորեն
չար-
համեստ-
դաժան-դաժանաբար
վայրագ-վայրագորեն
մեղմ-մեղմորեն
խիզախ-խիզախորեն
քաջ-
վեհ-
անշեղ-
խոնարհ-
մարդկային-
լուրջ-լրջորեն
ագահ-ագահորեն

7.Գտնել մակբայները, որոշել տեսակը։

Այստեղ օդն այնքան խեղդուկ-ձևի էր, որ մարդիկ հազիվ կարողանում էին շունչ քաշել։ Շշնջյունները վայրկենաբար-ժամանակի ընդհատվեցին։ Բժիշկը կամացուկ-ձևի հայտնեց նրան որդու ժամանման լուրը։ Նա տխրում էր մենակ, առանց զավակների։ Թվում է, թե վաղուց-ժամանակի, շատ վաղուց է բաժանվել նրանցից և կարծես անջատված է նրանցից հավիտյան։