1. Դո՛ւրս գրիր ածականները, որոշի՛ր տեսակները՝ որակական և հարաբերական։
Բերդի ատամնաձև պարիսպները կորչում են սպիտակ ամպերի մեջ… Գոց են ապարանքի երկաթե դռները… Ապա բարձրանում է քարե արծիվը՝ կտուցը կեռ թուր, մագիլները սրածայր նիզակներ, փետուրները` որպես պողպատե զրահ:
Կաքավաբերդի բարձունքի միակ ծաղիկը ալպիական մանուշակն է՝ ցողունը կաքավի ոտքի պես կարմիր, ծաղիկը ծիրանի գույն… Ծաղկափոշու մեջ թաթախ- ված գունավոր բզեզին մանուշակը ճոճք է թվում, աշխարհը` ծիրանագույն բուրաս- տան… :
- ատամնաձև (որակական)
- սպիտակ (որակական)
- հինավուրց (որակական)
- երկաթե (հարաբերական)
- քարե (հարաբերական)
- սրածայր (որակական)
- պողպատե (հարաբերական)
- կաքավաբերդի (հարաբերական)
- բարձունքի (հարաբերական)
- ալպիական (հարաբերական)
- կարմիր (որակական)
- ծիրանի (հարաբերական)
- գունավոր (որակական)
- ծիրանագույն (որակական)
2. Լրացրո՛ւ բաց թողած տառերը:
Ձմեռնամուտի օրերից մեկն էր։
Երկինքը պաղոր էր գարնան ջրի պես։
Կատաղի քամին վժժալով ներս էր փչում փողոցի մի բերանից, թացնում էր առաջին պատահած մարդու գլխարկը, լիզում էր գետնից աղբն ու փոշին, ծեծում էր դռներն ու պատուհանները, բարփռնում պատովն էր տալիս մանրավաճառի խանութի ճակատից կախված ցուցանակն ու կորչում փողոցի մյուս բերանից։
Լապտերավառը, սանդուքն ուսին, փոքրիկ լապտերը ձեռքին, վազում էր՝ լապտերները վառելու։
Փողոցի անկյունում արդեն վառված հողմածել լապտերը ծռել էր գլուխը և նայում էր շուրջը կոտրված ապակիների միջից մարդու ցավագար, ճպճոտ աչքերի պես։
Ամայի փողոցում մի փոքրիկ շուն կուչ էր եկել մի փակ դռան առջև, սրտոստյուն էր անում ամբող մարմնով ու կարականձում։
3.Գտի՛ր ստորոգյալները, որոշի՛ր դրանց տեսակ՝ պարզ և բաղադրյալ։ Կետադրի՛ր նախադասությունները:
տեսարան:
Ինչ էլ լինի-պարզ մահը մահ է-պարզ` դաժան ու սահմռկեցուցիչ: Ուսից կախված էր-պարզ լեփ-լեցուն զինվորական մի պայուսակ՝ բոլորովին նոր ու չօգտագործված: Մի օր սուրճի արևելյան յուրօրինակ սպասք էր գնել-բաղադրյալ՝ փոքրիկ բաժակներով ոսկեզօծ սրճամանով։ Շիրվանզադեն կենսուրախ մարդ էր-պարզ՝ զվարթ ու սրամիտ: Հանկարծ երկնքի հարավարևմտյան մասում մազանման մի գիծ երևաց-պարզ՝ նույնիսկ ակնդետ նայելիս հազիվ նշմարվող: Շրջակա դաշտը, երփներանգ ծաղիկներով զարդարված բարձունքներն ու ձորերը, շնկշնկան զեփյուռով հովասուն քչքչան աղբյուրները՝ պաղպաջուն ու զուլալ, ստեղծել էին-բաղադրյալ մի հովվերգական տեսարան:
4.Դո՛ւրս գրիր բոլոր պարագաները՝ նշելով տեսակը:
Կանաչ արտերի միջով-տեղի պարագա հոսում էին շարքերը, գալիս, գալիս կուտակվում էին: Դիրքերում-տեղի պարագա պապանձվել էին: Ի՞նչ կար ներքևում` դաշտավայրում-տեղի պարագա: Քարաբեկորների հեղեղ իջավ լեռան կատարն ի վար՝ գոռոցով, ահեղ դղրդյունով: Ասկյարների շարքերն ընկրկեցին և բեկբեկուն փախան, թաղվեցին ցեխոտ արտերում, ձագարաձև փոսերի մեջ… Ու բզկտված արտերի միջից կատաղությամբ առաջ նետվեցին շարքերը. թույն կար այդ սլացքի մեջ: Երկար նայում եմ հմայված, ու թվում է` լեռը կարդում է մտքերս, ուզում է շոյել ճերմակող գլուխս: Ֆիզիկայի օրենքներն անապատում անվավեր են համարված: Լճափից արևածագը երկու անգամ է երևում: Խիտ եղեգնուտներից աղմուկով վեր են բարձրանում սուզահավերը և հպարտորեն պտտվում լճակի հայելու վրա: Մակույկը մեղմ ճողփյունով առաջ է շարժվում: Ավազը փախչում է ոտքերիդ տակից: Ավազի վրա իր մարմնի հետքերը թողնելով` սողում է մի երկար օձ : Հայաստան ասելիս այտերս այրվում են, Հայաստան ասելիս ծնկներս ծալվում են, Չգիտեմ` ինչու է այդպես: Փունջ-փունջ աղջիկներ սարերը ելան` Վիճակ հանելու աշխույժ երգերով: