1.Ի՞նչ է մեխանիկական շարժումը
Շարժման հարաբերականություն Ժամանակի ընթացքում մարմնի դիրքի փոփոխությունը այլ մարմինների նկատմամբ կոչվում է մեխանիկական շարժում։ Մեքենայի շարժումը, ծառերի, տների նկատմամբ։ Թռչուների դիրքի փոփոխությունը ամպերի նկատմամբ։
2.Մեխանիկայի ո՞ր բաժինն են անվանում կինեմատիկա։Ի՞նչ է ուսումնասիրում մեխանիկայի <<դինամիկա>> բաժինը
Մեխանիկայի բաժին, որն ուսումնասիրում է մարմինների շարժումների երկրաչափական հատկությունները, առանց մարմինների զանգվածներն ու դրանց վրա ազդող ուժերը հաշվի առնելու։ Մեխանիկայի բաժին, ուսումնասիրում է մեխանիկական համակարգի շարժման կախումը նրա վրա ազդող ուժերից։ Յուրաքանչյուր մեխանիկական համակարգի շարժումը բնութագրվում է իներտությամբ և ազդող ուժերով։
3.Ի՞նչն են անվանում նյութական կետ
Այն մարմինը, որի չափերը տվյալ պայմաններում կարելի է անտեսել, կոչվում է նյութական կետ:
4.Ի՞նչն են անվանում շարժման հետագիծ(թվարկել տեսակները )
Հետագիծ անվանում են նյութական կետի շարժման անընդհատ գիծ հետագծի տեսակներն են ուղիղ, շրջանագիծ, բեկյալ կամ կամայական տեսքի կոր գիծ։
5.Ի՞նչն են անվանում մարմնի անցած ճանապարհ։
Միջին արագություն
6.Ինչո՞վ է տարբերվում հետագիծը մարմնի անցած ճանապարհից:
Տարբեր մարմնի շարժման հետագծերը միմիանցից տարբերվում են ձևով և երկարությամբ:
7.Ո՞ր շարժումն են անվանում հավասարաչափ և որը ՝անհավասարաչափ:
Հավասարաչափ շարժման արագությունը ֆիզիկական մեծություն է, որը հավասար է մարմնի անցած ճանապարհի հարաբերությանն այն ժամանակամիջոցում, որի ընթացքում մարմինն անցել է այդ ճանապարհը:
8.Ո՞ր անհավասարաչափ շարժումն է կոչվում հավասարաչափ արագացող
Անհավասարաչափ շարժումները, երբ հավասար ժամանակամիջոցներում մարմինն անցնում է անհավասար ճանապարհներ։
9.Ո՞ր ֆիզիկական մեծությունն է կոչվում հավասարաչափ արագացող շարժման արագացում։
Այն ֆիզիկական մեծությունը, որը հավասար է մարմնի շարժման արագության փոփոխության և այն ժամանակամիջոցի հարաբերությանը, որի ընթացքում կատարվել է այդ փոփոխությունը, կոչվում է հավասարաչափ արագացող շարժման արագացում։
10.Ի՞նչ է ցույց տալիս արագացումը:Գրել բանաձևը:
Արագացումը ցույց է տալիս տվյալ վեկտորի աճը կամ նվազումը և նրա բանաձևն է a=v/t
11․Ո՞րն է արագացման միավորը,և ինչպես է այն սահմանվում:
Արագացման միավորն այնպիսի հավասարաչափ արագացող շարժման արագացումն է, երբ այդ շարժման ընթացքում ամեն 1վ-ում փոփոխվում է 1 մ/վ-ը:
Արագացման միավորը՝
1 մ/վ2
12.Հավասարաչափ շարժման ճանապարհի և արագության բանաձևը
S=v*t
v=s/t
13․Ո՞ր շարժումն են անվանում ազատ անկում
Մարմինների անկումէ վակուումում, միայն Երկրի ձգողությսն ազդեցությամբ, կոչվում է ազատ անկում:
14.Ի՞նչ է պտտման պարբերությունը:
Այն ժամանակամիջոցը, որի ընթացքում շրջանագծային հավասարաչափ շարժում կատարող մարմինը կատարում է մեկ լրիվ պտույտ, կոչվում է պտտման պարբերություն
15.Ի՞նչ է պտտման հաճախությունը,և որն է նրա միավորը:
Պտտման հաճախություն են անվանում այն ֆիզիկական մեծությունը,որը հավասար է միավոր ժամանակամիջոցում մարմնի կատարած պտույտների թվին։ Պտտման պարբերության միավորը վայրկյանն է։
16.Նյուտոնի առաջի օրենքի ձևակերպումը
Ամեն մի մարմին շարունակում է պահպանել դադարի կամ հավասարաչափ ուղղագիծ շարժման վիճակը, քանի դեռ հարկադրված չէ փոփոխել այդ վիճակը կիրառված ուժերի ազդեցությամբ:Այս եզրակացությունը հայտնի է իներցիայի օրենք անվամբ։
17.Նյուտոնի երկրորդ օրենքի ձևակերպումը,գրել բանաձևը
Շարժման քանակի (իմպուլսի) փոփոխությունը համեմատական է կիրառված շարժիչ ուժին և տեղի է ունենում այն ուղղի ուղղությամբ, որով ազդում է ուժը։
Տեսություն a → = F → m , որտեղ a → -ն մարմնի արագացումն է, m-ը` նրա զանգվածը, F → -ը՝ մարմնի վրա ազդող ուժը: Եթե մարմնի վրա միաժամանակ ազդում են մի քանի ուժեր, ապա նշված բանաձևում F → -ը դրանց համազորն է։
18.Նյուտոնի երրորդ օրենքի ձևակերպումը,գրել բանաձևը
Մարմինները միմիյանց հետ փոխազդում են նույն բնույթի մոդուլով հավասար և ուղղությամբ հակադիր ուժերով։
F․ 12=−F․ 21
19.Ո՞ր մեծություննէ կոչվում մարմնի իմպուլս,ի՞նչ բանաձևով է որոշվում մարմնի իմպուլսը,ի՞՞նչ միավորով է չափվում իմպուլսը միավորների ՄՀ-ում
Մարմնի իմպուլս է կոչվում այն ֆիզիկական մեծությունը, որը հավասար է նրա զանգվածի և արագության արտադրյալի,Մարմնի իմպուլսի որոշման բանաձև․
p = mv
p – իմպուլս
m – զանգված
v – արագություն
Միավորների ՄՀ-ում իմպուլսը չափվում է 1 կգ · մ/վ-ով: 1 կգ · մ/վ-ը 1 կիլոգրամ զանգվածով մարմնի իմպուլսն է, երբ այն շարժվում է 1 մ/վ արագությամբ:
20.Մարմինների ո՞ր համակարգն է կոչվում փակ
Մարմինների համակարգը կոչվում է փակ, եթե համակարգի մարմինները չեն փոխազդում արտաքին մարմինների հետ, կամ այդ փոխազդեցությունն այնքան փոքր է, որ կարելի է անտեսել։
21.Ձևակերպել իմպուլսի պահպանման օրենքը
Փակ համակարգի մարմինների իմպուլսների գումարը, անկախ այդ մարմինների փոխազդեցությունից, չի փոխվում։
22.Ո՞ր շարժումն է կոչվում ռեակտիվ:
Ռեակտիվ անվանում են այն շարժումը, որն առաջանում է, երբ մարմնից անջատվում է նրա մի մասը՝որոշակի արագությամբ, որի հետևանքով մնացած մասը ձեռք է բերում հակառակ ուղղված արագությունը։
23.Ի՞նչ է ուսումնասիրում մեխանիկայի <<դինամիկա>> բաժինը։
Դինամիկան մեխանիկայի այն բաժինն է, որն ուսումնասիրում է մեխանիկական շարժման առաջացման պատճառները:
24..Նյուտոնի առաջի օրենքի ձևակերպումը:
Մարմինը պահպանում է իր արագությունը ոչ միայն այլ մարմինների ազդեցության բացակայության, այլ նաև դրանց հավասարակշռության դեպքում:
25.Ի՞նչն է մարմնի արագության փոփոխության պատճառը:
Մարմնի արագության փոփոխության պատճառը իր վրա ազդող այլ մարմիններն են կամ ուժերը։
26.Նյուտոնի երկրորդ օրենքի ձևակերպումը,գրել բանաձևը
Շարժման քանակի (իմպուլսի) փոփոխությունը համեմատական է կիրառված շարժիչ ուժին և տեղի է ունենում այն ուղղի ուղղությամբ, որով ազդում է ուժը։
Տեսություն a → = F → m , որտեղ a → -ն մարմնի արագացումն է, m-ը` նրա զանգվածը, F → -ը՝ մարմնի վրա ազդող ուժը: Եթե մարմնի վրա միաժամանակ ազդում են մի քանի ուժեր, ապա նշված բանաձևում F → -ը դրանց համազորն է։
27.Ո՞ր դեպքում է մարմինը շարժվում արագացմամբ:
Մարմինը շարժվում է արագացմամբ եթե նրա վրա ազդող ուժերը չեն համակշռում:
28.Բերել մարմինների փոխազդեցության օրինակներ
Օրինակ` երբ գնդակը ուժեղ գլորում ենք պատի վրա, գնդակը հետ է գալիս, քանի որ գնդակը ազդում է պատի վրա, իսկ պատն էլ գնդակի վրա:
29.Նյուտոնի երրորդ օրենքի ձևակերպումը,գրել բանաձևը:
Մարմինները միմիյանց հետ փոխազդում են նույն բնույթի մոդուլով հավասար և ուղղությամբ հակադիր ուժերով։
F․ 12=−F․ 21
30.Ո՞ր մեծություննէ կոչվում մարմնի իմպուլս
Մարմնի իմպուլս է կոչվում այն ֆիզիկական մեծությունը, որը հավասար է նրա զանգվածի և արագության արտադրյալի։
31..Ի՞նչ բանաձևով է որոշվում մարմնի իմպուլսը
p = mv
p – իմպուլս
m – զանգված
v – արագություն
32.Ի՞նչ միավորով է չափվում իմպուլսը, միավորների ՄՀ-ում
Միավորների ՄՀ-ում իմպուլսը չափվում է 1 կգ · մ/վ-ով: 1 կգ · մ/վ-ը 1 կիլոգրամ զանգվածով մարմնի իմպուլսն է, երբ այն շարժվում է 1 մ/վ արագությամբ:
33.Մարմինների ո՞ր համակարգն է կոչվում փակ
Մարմինների համակարգը կոչվում է փակ, եթե համակարգի մարմինները չեն փոխազդում արտաքին մարմինների հետ, կամ այդ փոխազդեցությունն այնքան փոքր է, որ կարելի է անտեսել։
34.Ձևակերպել իմպուլսի պահպանման օրենքը
Փակ համակարգի մարմինների իմպուլսների գումարը, անկախ այդ մարմինների փոխազդեցությունից, չի փոխվում։
35.Ո՞ր շարժումն է կոչվում ռեակտիվ
Ռեակտիվ անվանում են այն շարժումը, որն առաջանում է, երբ մարմնից անջատվում է նրա մի մասը՝որոշակի արագությամբ, որի հետևանքով մնացած մասը ձեռք է բերում հակառակ ուղղված արագությունը։
36.Ի՞նչ կառուցվածք ունի հրթիռը
Հրթիռը կառուցված է պատյանից և վառելանյութից։
37.Ո՞ր մեծություննէ կոչվում էներգիա
Էներգիան ֆիզիկական մեծություն է, որը բնութագրում է մարմնի աշխատանք կատարելու ունակությունը։
38.Որ էներգիան են անվանում պոտենցիալ,բանաձևը
Մարմինների փոխազդեցությամբ պայմանավորված էներգիան կոչվում է պոտենցիալ էներգիա։
39.Ի՞նչ միավորներով է չափվում էներգիան միավորների ՄՀ-ում:
Միավորների ՄՀ-ում էներգիայի միավորը մեկ ջոուլն (Ջ) է։
40.Մեխանիկական էներգիայի տեսակները
Մեխանիկական, էլեկտրական, ջերմային։
41.Ո՞ր էներգիան են անվանում կինետիկ,բանաձևը
Մարմնի շարժումով պայմանավորված էներգիան կոչվում է կինետիկ էներգիա:
42..Երբ է մարմնի կինետիկ էներգիան զրո
Կինետիկ էներգիայի սահմանումից հետևում է, որ երբ արագությունը զրո է (այն դադարի վիճակում է), նրա կինետիկ էներգիան զրո։
43Ինչ բանաձևով է որոշվում Երկրի մակերևույթից որոշակի բարձրությամբ մարմնի պոտենցիալ էներգիան
E = mgh
44.Ո՞ր մեծություն է կոչվում մարմնի լրիվ մեխանիկական էներգիա:
Մարմնի կինետիկ և պոտենցիալ էներգիանների գումարը կոչվում է մարմնի լրիվ մեխանիկական էներգիա։
45.Ձևակերպիր լրիվ մեխանիկական էներգիայի պահպանման օրենքը։
Դիմադրության և շփման ուժերի բացակայությամբ մարմնի լրիվ մեխանիկական էներգիան շարժման ընթացքում մնում է հաստատուն։
46.Ի՞նչն է բնորոշ բոլոր տատանողական շարժումներին
Տատանողական շարժումներին բնորոշ են հերթականորեն կատարվող, հակադիր ուղղություններով շարժումներ։
47.Ո՞ր տատանումներն են անվանում պարբերական
Այն տատանումները,որոնք որոշակի հավասար ժամանակից հետո նույնությամբ կրկնվում են,կոչվում են պարբերական։
48.Ո՞ր ֆիզիկական մեծությունն է կոչվում տատանումների պարբերություն
Այն ամենափոքր ժամանակամիջոցը, որից հետո տատանումները կրկնվում են, կոչվում են տատանումներ։
49.ի՞նչ միավորներվ է արտահայտվում տատանումների պարբերությունը
Այն ամենափոքր ժամանակամիջոցը, որից հետո տատանումները կրկնվում են, կոչվում է տատանումների պարբերություն։
50.ի՞նչ է տատանումների լայնույթը:ինչ միավորներվ է այն արտահայտվում;
Տատանվող մարմնի առավելագույն շեղումը հավասարակշռության դիրքից կոչվում է տատանումների լայնություն։
51.ի՞նչ է տատանումների հաճախությունը;Ինչ միավորներով է այն արտահայտվում
Տատանումները արտահայտվում են Հեցով։ 1Հց նշանակում է յուրաքանչյուր վայրկյանում տատանվող մարմինը կատարում է մեկ տատանում:
52.Ո՞ր հաճախություննէկոչվում 1Հց;
1Հց նշանակում է յուրաքանչյուր վայրկյանում տատանվող մարմինը կատարում է մեկ տատանում:
53.Որո՞նք են տատանումների մարման պատճառները
Տատանումների մարման պատճառն է արտաքին ուժերի ազդեցությունը։
54.Ինչու՞ են ճոճանակը համարում տատանողական համակարգ
Ճոճանակը չէր տատանվի, եթե չլիներ երկրագունդը։ Նշանակում է՝ <<ճոճանակ>> ասելով հասկանում ենք ոչ միայն թելը և նրանից կախված գնդիկը, այլ նաև Երկիրը։ Այլ կերպ ասած՝ ճոճանակը տատանողական համակարգ է։
55.Ո՞ր տատանումներն են անվանում ազատ:
Որոնք տեղի են ունենում արտաքին պարբերական ուժի ազդեցությամբ:
56.Ո՞ր տատանումներն են անվանում հարկադրական
Այն տատանումները, որոնք առաջանում են արտաքին ուժերի ազդեցությամբ՝ կոչվում են հարկադրական:
57.Ի՞նչ է զսպանակավոր ճոճանակը
Զսպանակավոր ճոճանակատը դա մի զսպանակ է, որի մի ծայրը ամրացված է անշարժ մի տեղից, իսկ մյուս ծայրից ամրացված է բեռ:
58. Ի՞նչ է մաթեմատիկական ճոճանակը
Մաթեմատիկական ճոճանակ, փակ համակարգ, որի մեջ ընդգրկված են թելը, թելի երկարությունից մի քանի անգամ փոքր տրամագծով և ծանր գունդը։
59.Էներգիայի ինչ փոխակերպումներ են տեղի ունենում ճոճանակի սեփական տատանումների ժամանակ
Տատանումների ընթացքում գնդիկի պոտենցիալ էներգիան պարբերաբար փոխակերպվում է կինետիկ էներգիայի, իսկ կինետիկը` պոտենցիալի։
60․Ի՞նչ է ռեզոնանսը
Ռեզոնանսը ֆիզիկական երևույթ է, որը տեղի է ունենում, երբ արտաքին պարբերական ուժի հաճախությունը համընկնում է համակարգի սեփական տատանումների հաճախությանը։ Այս դեպքում տատանումների լայնույթը կտրուկ աճում է։
61.Որքան է սեփական տատանումներ կատարող ճոճանակի լրվ մեխանիկական էներգիան:
Ճոճոնակի լրիվ մեխանիկական էներգիան պահպանվում է, եթե ճոճանակի վրա ազդող դիմադրության և շփման ուժերը բացակայում են:
62.Ո՞ր ալիքներն են կոչվում պարբերական
Պարբերական դեֆորմացիայի հետևանքով մարմնի երկայնքով իրար հաջորդող դեֆորմացիաները,այդ վազող ալիքները կոչվում են պարբերական։
63.Ինչպե՞ս է առաջանում և տարածվում սեղմման դեֆորմացիայի ալիքը
Սեղմման դեֆորմացիա առաջանում է, երբ որևէ մարմնի ազդեցությամբ այլ մասնիկներ իրարսեղմվելով ազդում են այլ մարմնի վրա, որը դրանից սկսում է տատանվել։
64.Որ ալիքն են անվանում մենավոր:
Մենավոր են այն ալիքները, որոնց դեպքում սեղմման դեֆորմացիայի ալիքն անցնելուց հետո այդ տեղամասի մասնիկների շարժումը դադարումն է:
65.Ինչ հատկանիշ է բնորոշ բոլոր մեխանիկական ալիքներին
Բոլոր մեխանիկական ալիքների ընթացքում որևէ միջավայրով տարածվում է դեֆորմացիայի ալիք, միջավայրի «հանդարտ» վիճակը «խանգարվում է»: Դա հաղորդում է միջավայրի մի տեղից մյուսը: Ապա միջավայրում ալիք տարածվելուց նյութ չի տեղափոխվում, բայց ալիքի տարածման ընթացքում տեղի է ունենում էներգիայի «տեղափոխում»:
66.Ո՞ր ալիքներն են կոչվում լայնական:Որ ալիքներն են կոչվում երկայնական
Լայնական է այն ալիքը, որի դեպքում միջավայրի մասնիկների սահմանափակ տեղաշարժը տեղի է ունենում այնպիսի ուղղություններով, որոնք ուղղահայաց են դեֆորմացիայի տարածման ուղղությանը:
Երկայանկան է այն ալիքը, որի դեպքում միջավայրի մասնիկների սահմանափակ տեղաշարժը տեղի է ունենում այնպիսի ուղիղների երկայնքով, որոնք համընկնում են դեֆորմացիայի տարածման ուղղությանը:
67.Ի՞նչ է պարբերական ալիքի երկարություն:
Ալիքի երկարություն է կոչվում մեկ պարբերության ընթացքում ալիքի տեղափոխությունը։
68.Ինչպե՞ս է ալիքի տարածման արագությունը կապված ալիքի երկարության և տատանումների պարբերության կամ հաճախության՝բանաձևը։
Ալիքի տարածման արագությունը հավասար է x2-x1/t2-t1:
Ալիքի երկարությունից է կախված x2-x1-ը:
Տատանումների պարբերությունը հավասար է T=t/N, որտեղ t-ժամանակահատվածն է, իսկ N-ը տատանումների քանակը այդ ժամանակահատվածում:
Հաճախությունը հավասար T=1/v-ի, որտեղ v-ն ալիքի արագությունն է:
69.Ինչո՞վ է պայմանավորված ալիքի երկարությունը և տատանումների հաճախությունը
Ալիքի երկարությունը կախված է նրա վրա ազդող ուժի, իսկ տատանումների հաճախություն այդ ալիքի երկարությունից:
70.Ի՞նչ է երկրաշարժի ուժգնությունը:Ի՞նչ է մագնիտուտը:Ո՞րն է դրանց տարբերությունը:
Երկրաշարժի ուժգնությունը, արտահյատված բալերով, տրված վայրում արդեն տեղի ունեցած երկրաշարժի հետևանքների գնահատման չափանիշն է։
Երկրաշարժի օջախում անջատված և սեյսմիկ ալիքներով տարածվող էներգիան բնութագրում են մի չափազուրիկ մեծությամբ, որը կոչվում է մագնիտուդ։
Երկրաշարժի ուժգնությունը, դա եղած երկրաշարժից հետո հետևանքների գանահատման չափանիշն է, իսկ մագնիտուդը դա մեծություն է, որով բնութագրվում է սեյսմիկ ալիքներով ատարծվող էներգիան։
71․Ի՞նչ է ձայնը;Որ հաճախություններով ալիքներն են կոչվում ձայնային
Ձայնը ֆիզիկական երևույթ, որ ալիքների մեխանիկական տատանումների տեսքով տարածումն է պինդ, հեղուկ կամ գազային միջավայրում։ Եթե մեխանիկական ալիքների աղբյուրը տատանվում է 16 Հց-ից մինչև 20000 Հցն հաճախականությամբ, ապա միջավայրում առաջացող ալիքն անվանում են ձայնային ալիք։
72․Ի՞նչ է պարզ ձայնը կամ երաժշտական տոնը:Ի՞նչ է ձայնի հնչերանգը
Եթե ձայնի աղբյուրը կատարում է մեկ հաճախականությամբ բնութագրվող տատանումներ, ապա նրա արձակած ձայնը կոչվում է պարզ ձայն կամ երաժշտական տոն։ Տոների նմանօրինակ հավաքածուն անվանում են ձայնի հնչերանգ։
73․ի՞նչ է արձագանքը,անդրաձայնը,:Ո՞ր առաձգական ալիքներն են անվանում ենթաձայն։
Անդրաձայնը ևս մարդու ականջը չի ընկալում: Սակայն որոշ կենդանիներ այն կարող են արձակել և ընկալել: Այսպես օրինակ, դելֆինները դրա շնորհիվ կողմնորոշվում են պղտոր ջրում: Երբ անդրադարձած ձայնը, հասնելով մեր ականջին, ընկավում է որպես առանձին ձայն, այդ ձայնը կոչվում է անձագանք։ 16 Հց հաճախության առաձգական ալիքը կոչվում է ենթաձայն։
74.Ինչի՞ց են բաղկացած ֆիզիկական մարմինները
Ֆիզիկական մարմինները բաղկացած են մեկ կամ ավելի նյութերից։
75.Ինչպիսի՞ կառուցվածք ունի նյութը
Նյութի փոքրագույն կառուցվածքային մասնիկներն են ատոմները, մոկլեկուլները և իոնները։
Ատոմը նյութի փոքրագույն, քիմիապես անբաժանելի մասնիկն է, որը կազմված է դրական միջուկից և նրա շուրջը պտտվող բացասական էլեկտրոններից։
Մոլեկուլը նյութի այն ամենափոքր մասնիկն է, որը պահպանում է տվյալ նյութի հիմնական քիմիական հատկությունները: Մոլեկուլները կազմված են ատոմներից: Մոլեկուլը նյութի քիմիական բաժանելիության վերջին սահմանն է:
Իոնները էլեկտրականապես լիցքավորված մասնիկներ են, որոնք առաջանում են, երբ ատոմները կամ ատոմների խմբերը էլեկտրոններ կամ լիցքավորված այլ մասնիկներ են ձեռք բերում կամ կորցնում։
76.Ինչպե՞ս են անվանում նյութի մասնիկները
Նյութի մասնիկները երկու տեսակի են լինում՝ մոլեկուլ և ատոմ։
77.Ո՞ր նյութն են անվանում տարր
Այն նյութը, որը կազմված է միևնույն տեսակի ատոմներից, կոչվում է տարր։
78.Ի՞նչ է մոլեկուլը
Մոլեկուլը նյութի այն մասնիկն է, որը օժտված է նյութի քիմիական հատկություններով։
79.ի՞նչ է դիֆուզիան
Դիֆուզիան շփվող նյութերի փոխադարձ ներթափանցումն է մասնիկների ջերմային շարժման հետևանքով։
80.Ինչպե՞ս է ընթանում դիֆուզիան գազերում, հեղուկներում և պինդ մարմիններում։
Գազերում դիֆուզիան ընթանում է շատ ավելի արագ, քան հեղուկներում, քանի որ գազի մոլեկուլների միջև հեռավորությունը շատ ավելի մեծ է, ուստի գազերի փոխադարձ ներթափանցումն ավելի արագ է ընթանում։ Դիֆուզիան ընթանում է նաև պինդ մարմիններում, սակայն շատ ավելի դանդաղ, քան հեղուկներում։
81.Ինչպե՞ս է ջերմաստիճանի փոփոխությունը ազդում դիֆուզիայի արագության վրա:
Ջերմաստիճանը բարձրացնելիս դիֆուզիայի արագությունը բարձրանում է, հակառակը լինելու դեպքում՝ նվազում։
82.Բացատրել,թե ինչպե՞ս է ջերմահաղորդումն իրականացվում մոլեկուլների քաոսայն շարժմամբ և փոխազդեցությամբ:
Գազերում մոլեկուլները իրարից ավելի հեռու են գտնվում, քան պինդ նյութերինը, այսինքն ջերմահաղորդումը գազերում ավելի դանդաղ է, քան պինդ նյութերում: Նյութերի տաք և սառ մոլեկուլները իրար հպելիս մեկը մյուսին է փոխանցում իր ներքին էներգիան, իր հետ էլ ջերմությունը:
83.Թվարկել լավ և վատ ջերմահաղորդիչ նյութեր
Լավ ջերմահաղորդիչներ
Պղինձը, արծաթը, ոսկին, երկաթը
Վատ ջերմահաղորդիչներ
Ջուրը, օդը, բամբակը, գազերը, հեղուկները
84.Ինչու՞ է օդը վատ ջերմահաղորդիչ
Օդը վատ վատ ջերմահաղորդիչ է, որովհետև գազային նյութ է, այսինքն նրա մոլեկուլները իրարից ավելի հեռու են, հետևաբար այնտեղ ջերմահաղորդականությունը տեղի է ունենում ավելի դանդաղ:
85.Ի՞նչ կիրառություններ ունեն վատ ջերմահաղորդիչները
Վատ ջեարմահաղորդիչները օգտագործվում են որպես ջեարմամեկուսիչներ՝ միջավայրը տաք կամ սառը պահելու համար:
86.Ջերմահաղորդման ո՞ր եղանակն են անվանում կոնվեկցիա
Հեղուկի կամ գազի հոսանքի միջոցով կատարվող ջերմահաղորդումը, որի հետևանք է հեղուկի կամ գազերի անհավասարաչափ տաքացման, կոչվում է կոնվեկցիա։
87.Ո՞րն է կոնվեկցիայի և ջերմահաղորդականության երևույթի հիմնական տարբերությունը:
Հիմնական տարբերությունը այն է, որ կոնվեկցիայում այդ ամենը կատարվում է աշխատանքի և շարժման միջոցով, իսկ ջերմահաղարդականությունը առանց աշխատանքի։
88.Ինչպե՞ս է գոյանում ամպը:
Ամպի առաջացման հիմնական, պայմաններն են կոնվեկտիվ, վերընթաց հոսանքները, տուրբուլենտ փոխանակությունը և օդի ճառագայթման պատճառով սառեցումը, որի հետևանքով մթնոլորտում տեղի են ունենում ջերմաստիճանի նվագում, խոնավության աճ։
89.Ինչպե՞ս է առաջանում քամին:
Սովորաբար դեպի Երկրի մակերևույթի այն տեղամասը, որտեղից օդը շատ տաքացել ու վեր է բարձրացել, սկսում է տեղափոխվել հարևան տեղամասի համեմատաբար սառը օդը, և առաջանում է քամի:
90.Ինչու՞ են հեղուկները և գազերը տաքացնում ներքևից:
Հեղուկները և գազերը տաքացնում են ներքևից, որպեսզի ներքևի հեղուկը կամ գազը տաքանա և բարձրանա վերև, իսկ վերևի սառը հեղուկը կամ գազը գա ներքև և այդպես պահպանվի հավասար ջերմություն։
91.Հնարավո՞ր է արդյոք կոնվեկցիան պինդ մարմիններում:Ինչու՞
Կոնվեկցիան հնարավոր չէ պինդ մարմիններում, որովհետև պինդ մարմիններին տաքացնելիս պինդ մարմինները չեն շարժվում։
92.Ի՞նչ է էլեկտրամագնիսական դաշտը:Ի՞նչ վիճակներում կարող է գոյություն ունենալ:
Էլեկտրամագնիսական դաշտ է կոչվում այն տարածությունը, որտեղ գործում են էլեկտրական և մագնսիական ուժերը: Էլեկտրամագնիսկան դաշտը կարող է գոյություն ունենալ և նյութի հետ կապված վիճակում և նյութից առանձին։ Նյութից առանձնանալով այն տեղափոխվում է տարածության մեջ։
93.Ի՞նչ է էլեկտրամագնիսական ալիքը:
էլեկտրամագնիսական ալիքը ժամանակի ընթացքում էլեկտրական և մագնիսական դաշտերի տարածումն է տարածության մեջ:
94.Ջերմահաղորդման ո՞ր տեսակն են անվանում ճառագայթային ջերմափոխանակում:Բերել օրինակներ:
Ջերմահաղորդականությունը որն իրականացվում է ջերմային ճառագայթման արձակման և կլանման մի ջոցով, կոչվում է ճառագայթային ջերմափոխանակություն:
Օրինակ՝ ձեռքը ներքևից մոտեցնելով հոսանքին միացված ելեկտրական արդուկին՝ զգում ենք, թե ինչպես է ջերմությունն արդուկից հաղորդվում մեր ձեռքին: Արդուկի և ձեռքի միջև կա միայն օդի շերտ:
95.Ո՞ր մարմինն է ավելի լավ կլանում ջերմային ջառագայթումը՝սև,թե սպիտակ:Բերել մի քանի օրինակներ:
Սևը, որովհետև սև մակերևույթները արևի ճառագայթներից ավելի շատ են տաքանում:
96.Ո՞ր ֆիզիկական մեծությունն են անվանում ( նյութի) տեսակարար ջերմունակություն:
Մարմնի ջերմային հատկությունները բնութագրող այն ֆիզիկական մեծությունը,որը հավասար է մարմնին հաղորդած ջերմաքանակի հարաբերությանը մարմնի զանգվածին և մարմնի ջերմաստիճանի փոփոխությանը,կոչվում է տեսակարար ջերմունակություն
97.Ի՞նչ է ցույց տալիս տեսակարար ջերմունակությունը:
Տեսակարար ջերմունակություն, միավոր զանգվածի ջերմունակություն։ Տեսակարար ջերմունակությունը հավասար է ջերմունակության և զանգվածի հարաբերությանը։
98.Ի՞նչ միավորով է չափվում տեսակարար ջերմունակությունը:
Տեսակարար ջերմունակությունը չափվում է 1Ջ-ով:
99.Գրել տեսակարար ջերմունակությունը սահմանող բանաձևը:
c = Q/m(t2 – t1)
100.Ի՞նչ ագրեգատային վիճակներում կարող է լինել նյութը:
Բոլոր նյութերը կախված արտաքին պայմաններից կարող են լինել պինդ, հեղուկ, գազային վիճակներում:
101.Որո՞նք են ջրի ագրեգատային վիճակները:
Ջրի ագրեգատային վիճակներն են սառույցը(պինդ), ջուրը(հեղուկ) և գոլորշին(գազ):
102.Ինչո՞վ են բնորոշվում նյութի այս կամ այն ագրեգատային վիճակները:
Նյութի այս կամ այն վիճակը բացատրվում է ջերմաստիճանի փոփոխություն:
103.Ինչպիս՞ի դիրքերում են մոլեկուլները գազերում,հեղուկներում և պինդ մարմիններում:
Պինդ, բյուրեղային վիճակում մոլեկուլները դասավորված են խիստ կանոնավոր: Պինդ, բյուրեղային մարմինները պահպանում են իրենց ձևը և ծավալը: Հեղուկներում մոլեկուլները դասավորված են անկանոն իրար շատ կիտ: Հեղուկները չեն պահպանում իրենց ծավալը: Գազերում մոլեկուլները անկանոն են իրարից հեռու, չեն պահպանում ոչ `ձևը, ոչ `ծավալը: Գազերը գրավում են իրենց հարկացված ողջ ծավալը, այսինքն գազով լցնեն տարաի կեսը կամ որոշակի մասը, հնարավոր չե:
104.Ո՞ր պրոցեսն է կոչվում հալում:Գրել հալման ժամանակ պահանջվող ջերմաքանակի բանաձևը։
Այն ջերմաստիճանը, որի դեպքում սկսում է հալումը և ամբողջությամբ ավարտվում անվանում են նյութի հալման ջերմաստիճան:
Նյութը սկսում է հալել +1աստիճանից: ալման տեսակարար ջերմությունը չափվում է 1Ջ/կգ միավորով։
105.Ո՞ր պրոցեսն է կոչվում պնդացում:Գրել բյուրեղացման ժամանակ անջատվող ջերմաքանակի բանաձևը
Նյութի հեղուկ վիճակից անցումը բյուրեղային վիճակի, անվանում են պնդացում կամ բյուրեղացում:
106.Ի՞նչ է շոգեգոյացումը,և ինչ ձևով է այն արտահայտվում
Շոգեգոյացման դեպքում նյութը հեղուկ վիճակից վերածվում է գազայինի (գոլորշու): Գոյություն ունի շոգեգոյացման երկու տեսակ՝ գոլորշացում և եռում:
107․Ի՞նչ է գոլորշիացումը
Գոլորշացումը շոգեգոյացում է, որը տեղի է ունենում հեղուկի ազատ մակերևույթից:
108․Ինչո՞ւ է հեղուկը գոլորշիանում բոլոր ջերմաստիճաններում
Քանի որ գոլորշացման ժամանակ հեղուկից դուրս են թռչում առավել արագաշարժ մոլեկուլները, ապա հեղուկի մեջ մնացած մոլեկուլների ներքին կինետիկ էներգիան աստիճանաբար սկսում է նվազել: Դրա հետևանքովգոլորշացող հեղուկի ջերմաստիճանն իջնում է, հեղուկը սառչում է:
109.Ինչի՞ց է կախված հեղուկի գոլորշիացման արագությունը
Ցանկացած հեղուկի մոլեկուլները գտնվում են անընդհատ և անկանոն շարժման մեջ, ընդ որում դրանց մի մասն ավելի արագ է շարժվում, մյուսներն՝ ավելի դանդաղ: Հեղուկից դուրս թռչելուն դրանց խանգարում են միմյանց միջև գործող ձգողության ուժերը: Բայց եթե ջրի մակերևույթին հայտնվի բավականին մեծ կինետիկ էներգիա ունեցող մոլեկուլ, ապա նրան կհաջողվի հաղթահարել միջմոլեկուլային ձգողության ուժերը, և դուրս կթռչի հեղուկից: Նույնը տեղի կունենա մեկ այլ արագաշարժ մոլեկուլի հետ, նաև երկրորդի, երրորդի, և այդպես շարունակ: Դուրս թռչելով՝ այս մոլեկուլները հեղուկի վրա գոլորշի են առաջացնում: Այս գոլորշու առաջացումն էլ հենց գոլորշացումն է:
110.ի՞նչ է խտացում
Խտացումը կարող է տեղի ունենալ նաև այն ժամանակ, երբ գոլորշին չի շփվում հեղուկի հետ: Հենց խտացմամբ է բացատրվում ամպերի առաջացումը. Երկրի վրա բարձրացող ջրային գոլորշու մոլեկուլները մթնոլորտի ավելի սառը շերտերում խմբավորվում են ջրի մանր կաթիլների, որոնց կուտակումներն էլ հենց ամպերն են:
111.Ո՞ր գոլորշին է կոչվում հագեցած
Հագեցած գոլորշի, հագեցնող գոլորշի, հեղուկի կամ պինդ մարմնի հետ թերմոդինամիկական հավասարակշռության մեջ գտնվող, քիմիական նույն բաղադրության գոլորշի։
112.Ո՞ր պրոցեսն են անվանում եռում
Եռում է կոչվում ինտենսիվ շոգեգոյացումը, որի դեպքում հեղուկի ներսում աճում և վերև են բարձրանում գոլորշու պղպջակները:
113.Ի՞նչն են անվանում հեղուկի եռման ջերմաստիճան
Այն ջերմաստիճանը, որի դեպքում հեղուկը եռում է, կոչվում է եռման ջերմաստիճան:
114.Ի՞նչն են անվանում շոգեգոյացման տեսակարար ջերմություն,Ո՞րն է միավորը միավորների ՄՀ-ում։Գրիր շոգեգոյացումից անջատված ջերմաքանակի բանաձևը։
Ֆիզիկական այն մեծությունը, որը ցույց է տալիս, թե հաստատուն ջերմաստիճանում ինչ ջերմաքանակ է անհրաժեշտ 1 կգ հեղուկի գոլորշացման համար,կոչվում է շոգեգոյացման տեսակարար ջերմություն:Շոգեգոյացման տեսակարար ջերմության միավորըվ 1Ջ/կգ։ Բանաձև՝
Q = r * m
որտեղ՝ r՝ շոգեգոյացման տեսակարար ջերմություն։
115․Ի՞նչ է վառելիքը։Ի՞նչ է վառելիքի այրման տեսակարար ջերմություն
Վառելիք են անվանում նյութերը, որոնք այրման ժամանակ ջերմություն են արտազատում։
Այրման տեսակարար ջերմություն՝ 1 կգ վառելիքի այրումից ստացվող ջերմաքանակ։
116․Ի՞նչ միավորներով է չափվում վառելիքի այրման տեսակարար ջերմությունը միավորների ՄՀ-ում։
Ջոուլ/կգ՝ (Ջ/կգ)։
117․Իչպե՞ս են հաշվում վառելիքի այրման ժամանակ անջատված ջերմաքանակը։
Q = q * m
որտեղ՝
q՝ այրման տեսակարար ջերմություն (Ջ/կգ),
m՝ վառելիքի զանգվածը։
118։Ի՞նչ է ջերմաշարժիչը։
Ջերմաշարժիչը սարք է, որը ջերմային էներգիան փոխարկում է մեխանիկական աշխատանքի։