Գործնական աշխատանք․19․09

  1. Լրացնել բաց թողնված տառերը:

Աշտիշատի հինավուրց վանքի խցերից մեկում` ընդարձակ թախտի վրա, նստել էին երեք երիտասարդ: Ձեթի ճրագն իր պղտոր լույսով լուսավորում էր երեք բազմահոգ դեմքերը: Երիտասարդներից մեկը հաղթանդամ, բարձրահասակ, խոշոր կազմվածքով և փառահեղ մի տղամարդ էր: Երկրորդը, ընդհակառակը, ավելի կարճահասակ, քան միջահասակ էր և ավելի նրբակազմ, քան հաղթանդամ: Այդ քնքուշ կազմվածքի վրա բնությունը դրել էր մի շնորհալի գլուխ, որին ավելի պատշաճ կլիներ մի պարթև մարմին: Նա խոսում էր առնական ձայնով, որի ելևէջները հնչում էին պողպատային հնչերանգներով: Վառվռուն աչքերի մեջ նշմարվում էին թրթռուն կրակներ:
Երրորդ երիտասարդը օժտված էր անբասիր գեղեցկությամբ: Փարթամ գիսակները սփռվել էին թիկունքին, վերին շրթունքին նկատվում էր նորածիլ ընչացքը: Իսկ սևորակ աչքերի մեջ նշմարվում էր անբացատրելի վրդովվմունք: Առաջինը Սահակ Պարթևն էր, երկրորդը Մեսրոպ Մաշտոցը, երրորդը Սամվելը` երեքն էլ աշխույժ, եռանդով լի երիտասարդներ:

2․Կազմել հետևյալ բառերի հոգնակին` մարդ, կին, դասագիրք, վերնատուն, առանձնատուն, մեծատուն, վիպագիր, տապանագիր, ձուկ, գառ, տնամերձ, արոտավայր, թռչուն, էլեկտրասյուն, ոտնաձայն։

Մարդ-մարդիկ

Կին-կանայք

Դասագիրք-դասագրքեր

Վերնատուն-վերնատներ

Առանձնատուն-առանձնատներ

Մեծատուն-մեծատներ

Վիպագիր-վիպագրեր

Տապանագիր-տապանագրեր

Ձուկ-ձկներ

Գառ-գառեր

Տնամերձ-տնամերձ

Արոտավայր-արտավայրեր

Թռչուն-թռչուններ

Էլեկտրասյուն-էլեկտրասյուններ

Ոտնաձայն-ոտնաձայններ

3․ Հետևյալ բառերը ենթարկել բառակազմական վերլուծության` պարզկա, հիսնամյակ, լուսե, թփուտ, արդուկ, հարթուկ, այրուձի, մայրաքաղաքային, պահածո, վախեցնել, թռչկոտել

Պարզկա — պարզ + կա

Հիսնամյակ — հիսուն + ամ + յակ

Լուսե — լույս + ե

Թփուտ — թուփ + ուտ

Հարթուկ — հարթ + ուկ

Այրուձի — այր + ու + ձի

Մայրաքաղաքային — մայր + ա + քաղաք + ային

Պահածո — պահ + ածո

Վախեցնել — վախ + եցն + ել

Թռչկոտել — թռչ + կոտ + ել

    4․Բացատրել հետևյալ բառերի իմաստը` բարձրուղեշ, ախոյան, անձկալի, անձկություն, գամել, ստեպ-ստեպ, հապճեպ, նողկանք, ջլատել, զերծ:

    բարձրուղեշ- ճյուղերը բարձր:

    ախոյան-թշնամի, հակառակորդ

    անձկալի-կարոտած

    անձկություն-նեղություն, նեղվածք

    գամել — սևեռել

    ստեպ-ստեպ — հաճախ

    հապճեպ — շտապ

    նողկանք — զզվանք, գարշանք 

    ջլատել — թուլացնել

    զերծ — ազատ

    5․ Կազմել երկուական նախադասություն` տրված նույնանուն բառերը գոր- ծածելով տարբեր իմաստներով՝ ակ, հարկ:

    Հին սայլի բոլոր ակերը կեղտոտ էին։

    Տեսողական խնդիրների պատճառով ակնոց եմ կրում:

    Մարդը պետք է կատարի իր հարկերը պետության առաջ:

    Տան երկրորդ հարկը նորոգվել է: