Պարապմունք 12

Թեմա՝ Ֆունկցիայի գրաֆիկն ու նշանապահպանման միջակայքերը

1․ Գծել ֆունկցիայի գրաֆիկ, որն ունի հետևյալ նշանապահպանման միջակայքերը․
ա) (- ∞, 1) -ում՝ դրական, (1, 2)-ում՝ բացասական, (2, ∞) -ում՝ դրական,

բ) (- ∞, — 2) -ում՝ դրական, (−2, 0)-ում՝ դրական, (0, 5)-ում՝ բացասական, (5, +∞) -ում՝ դրական,

գ) (- ∞, -8)-ում՝ բացասական, (- 8, 7) -ում՝ դրական, (7, +∞) -ում՝ բացասական:

2․ Ո՞ր գրաֆիկով ֆունկցիայի նշանապահպանման միջակայքերն են.
ա) (- ∞, — 3) (0, 4)-ում՝ դրական, (–3, 0), (4, +∞)-ում՝ բացասական,

երկրորդ գրաֆիկով


բ) (- ∞, — 1) , (-1, 2)-ում՝ բացասական, (2, +∞)-ում՝ դրական,

երրորդ գրաֆիկ


գ) (- ∞, — 2) (-1, 1)-ում՝ բացասական, (−2, −1), (1, +∞)-ում՝ դրական:

Առաջին գրաֆիկ

3․ Գծել ֆունկցիայի գրաֆիկ, որը բավարարում է հետևյալ երկու պայմաններին․
1) անցնում է կոորդինատային հարթության (2, 3) կետով,
2) (–∞, 0)-ում դրական է, (0, 1)-ում՝ բացասական, (1, +∞)-ում՝ դրական:

4․ Գծել ֆունկցիայի գրաֆիկ, որը բավարարում է հետևյալ երկու պայմաններին.
1) անցնում է կոորդինատային հարթության (−2, 1), (0, −1) և (3, −1) կետերով,
2) նշանապահպանման միջակայքերն են՝ (-∞, -1), (-1, 1) և (1, +∞):

5․ Գծել ֆունկցիայի գրաֆիկ, որը բավարարում է հետևյալ երկու պայմաններին․
1) նշանապահպանման միջակայքերն են՝ (-∞, — 2) ,(-2, 1) և (1, +∞) ,
2) անցնում է կոորդինատային հարթության (–5, 1), (-1, -2), (2, −2) կետերով։

Գործնական աշխատանք ուղղագրությունից 03․10

Ձայնավոր հնչյունների ուղղագրություն.

Է-Ե

դողերոցք, էջանշան, պատեշ, գոմեշ, վայրեջք, եջմիածին, վերելք, առերևույթ, ելևեջ, երակ, առեջ, բազկերակ, եկան, ելակ, ամենաեկան, ամենաերկար, էլեկտրաեներգիա, ելարան, ստորերկրյա, հնեաբան, առերես, աներևակայելի, մանրեաբան, եակ, Սևանհեկ, Վարդգես, բազմերանգ, մանրե, ծովեզր, լայնեկրան, պնդերես, որևիցե, Երևանջէկ, հրեշ, տիերք, մեջք, եգիպտացորեն, ինչևե, ինչևիցե, ամենաեժան, խուռներամ, երբևե, աշտեղ, եկեղեցի, եղերերգ, վերերկրյա, որևե, գրեթե, միջօրե, անեզ, աներկբա, երբևիցե, կիսաեփ, չեի, չեիր, չեինք, չեր, էլեկտրաեռակցել, երփներանգ, գետեզր, նրբեշիկ, աներևույթ, ցայգերգ, աներկյուղ, նորեկ, առօրեական, այժմեական, պաշտոնեական, անեկան, լայնեզր, հովեկ, այգեետ, լայներախ, բեմեզր, առեջաթել, առվեզր, լճեզր, գյուղեզր, առաջավոր, լուսնեջք, հազարերանգ, ժպտերես, ճերմակերես, ողբերգակ, վերելակ, ցնծերգ, լուսներես, խմբերգ։

Օ-Ո

առօրյա, թռչնորս, ողորկ, անորգանական, բարորություն, բարորակ, անդորրություն, անորինակ, կողակ, անօգուտ, որբանոց, տափօղակ, փող, հայորդի, օվկեր, օդանավ, սալորողի, անօգտակար, դեղնազոծ, ով, որրան, միորինակ, ամենաորակյալ, շտապոգնություն, ջրօրհնեք, այդորինակ, հոգուտ (ի օգուտ), հոգուդ (քո հոգու), օվկիանոս, անոգնական, հոգս, բնօրրան, օրորոց, փղոսկր, կրկնօրինակ, խաղաղօվկիանոսյան, մեղմորոր, մեղմորեն, տրտմորոր, ոսկեզոծ, հոծ, հողմակոծ, արևազոծ, հանրօգուտ, յուրօրինակ, տոթ, ցածրորակ, անորակ, արագոտն, առօրեական, միջօրե, միջօրեական, բարձրորակ, ոթյակ, կիրակնօրյա, վաղորդյան, Որմիզդուխտ, օրըստօրե, նախօրոք, չոգնել, չուղևորել, բնօրինակ, գիշերօթիկ, նորաօճ, Ամանոր, շաբաթօրյակ, չոգտվել, ողոքել, երկարօրյա, չարորակ, տրտմորեն, սալօջախ, զարդոսկի, ոթևան, անորսալի։

Ը

հյուրընկալ, դյուրընկալ, անակընկալ, առընչվել, երկընչել, պարընկեր, խոչընդոտ, ակնթարթ, դասընթաց, մթննկա, անընթեռնելի, խոյընթաց, չըմբռնել, զուգընկեր, նախընտրել, սրընթաց, խաղընկեր, ձեռնտու, առընթեր, ակնդետ, դյուրընթեռնելի, չընկնել, անըմբռնելի, դրըմբոց, օրընդմեջ, այլընտրանք, ճեպընթաց, անընդունակ, ակնբախ, ընթանալ, զուգընթաց, համընկնել, չընդդիմանալ, երկընտրանք, ըմպելիք, համընթաց, գահընկեց, գիրկընդխառն, զմըռսել, ըթերակա, ինքնըստինքյան, չընկճվել, ամենաընտիր, մթնշաղ, անընդունելի, անընդմեջ, որոտընդոստ, ձկնկիթ, ամենաընդունակ, հոտնկայս, անընդհատ, չընդունել, ընկերկել, ընչացք, մերթընդմերթ, գույնըզգույն, գործընկեր, դյուրըմբռնելի, հետըզհետե, մեջընդմեջ, չըմբոշխնել, վերընթաց, ընձուղտ, մակընթացություն, օրըստօրե, արագընթաց, դասընկեր, ամենաընդունելի, լուսնկա, վերընձյուղվել, նորընտիր, փոխըմբռնում, հատընտիր, վաղընջական, ազգընտիր, ակնկոր, կորնթարդ։

Գործնական աշխատանք հնչյունափոխությունից.29.09

1.Ո՞ր բառում արմատի հնչյունափոխություն չկա.

ա. համբուրել, հանգուցալուծում, սրտամոտ, դերասանական

բ. կրավորական, կծվահամ, միջնադարյան, գործնական

գ. մշտավառ, շքահանդես, մրճաձուկ, վարկաբեկել

դ. նյարդայնանալ, խճանկար, գծապատկեր, վիպագիր

ե. թխամորթ, բնական, սառցաբեկոր, թվանշան

զ. սերնդակից, ձեռագրաբան, կատվախոտ, քաղքենի

է. ճչակ, սնդուկ, ձիթապտուղ, փետրազարք

ը. գեղեցկադեմ, խուզարկու, շիկավուն, ընդգծում

թ. քմահաճ, լրահավաք, գնանկում, բաժնետոմս

Ժ. հատկանիշ, ոճրագործ, մթամած, հոգեբուժարան

ժա. վճռաբեկ, կրթված, օժտել, սարդոստայն

ժբ. թվազույգ, քղանցք, իրիկնային, կորուսյալ

ժգ. բարեսրտորեն, հնավանդ, մարդկայնորեն, պատանեկան

ժդ. հավասարազոր, որկրամոլ, փոշեխառն, հնչուն

ժե. հավիտենական, մշակութային, զրախոսություն, հնձվոր

ժզ. կրկնուսույց, ատենադպիր, ողջունել, կապտորակ

2.Ո՞ր բառում ածանցի հնչյունափոխություն կա.

ա. ազնվայր, սնահավատ, սիգաճեմ, սրճաման

բ. սիզախոտ, մամլել, շարժման, հնագետ

գ. պատմվածք, մարմնական, վարչական, սնանկանալ

դ. ուսուցչական, ձեռագիր, պատրանք, մահճակալ

ե. առօրեական, որդյակ, բարորակ, դռնապան

զ. գրավչություն, կալանավայր, արդուկ, վիպասք

է. հայրենադարձ, ալյակ, ամրակ, ջնջոց

ը. լսարան, սննդամթերք, գյուղատնտես, զսպանակ

թ. զմռսել, առաձգական, այժմեական, տավղահար

ժ. բնութագիր, կարկաչյուն, կուրացնել, երկվայրկյան

ժա. բուժակ, դստրիկ, ըմպել, գալստյան

ժբ. ծածկամիտ, գործնականորեն, հմտանալ, պատժաչափ

3.Ո՞ր բառում արմատի հնչյունափոխություն կա.

ա. նախնադար, կառուցվածք, դեղնազօծ, լրտես

բ. գործնական, սերնդափոխություն, հրթիռ, վայրենություն

գ. հավերժական, ականջալուր, ներարկել, սրահայաց

դ. գուժկան, ուսուցչանոց, առաջնային, միաբան

ե. վերջնագիր, վիմարձան, ուխտադրուժ, հասկանալ

զ. սուզակ, սառցաբեկոր, դպիր, կոչնակ

է. կարծրամիտ, վկայական, կարգազանց, դերուսույց

ը. հրավերք, ենթարկվել, բրդել, մկրատել

4.Նշեք այն բառը, որում երկհնչյունը սղվել է.

ա. սփռոց, հորաքույր, կուրացուցիչ, վերջալույս

բ. ձնհալ, սառցաբեկոր, սուրալ, կտակել

գ. արնավառ, ձնեմարդ, փայլփլել, լուծարում

դ. բուրաստան, բնավեր, սյունազարդ, կապտավուն

ե. ժանեկազարդ, խոխոջուն, քնքշանալ, ալրաղաց

զ. բուսակեր, համայնական, հեծելազոր, սփռել

է. ձնագնդի, սառցահատ, վայրիվերո, նույնանման

ը. գունեղ, պաշտոնեական, արնանման, անուշահամ

5.Նշեք այն բառը, որում ձայնավորի սղում չկա.

ա. մարդկային, կրկնուսույց, ճահճապատ, գրագիր

բ. դեղնազօծ, լրագիր, ձեռագրաբան, բաժնետեր

գ. երգչախումբ, լուսատու, նախրապան, քննություն

դ. վայրենանալ, գրչագիր, քաղքենիություն, հուսաբեկ

ե. ջլապինդ, գործնական, քնքշանալ, առջև

զ. վճռաբեկ, ծխախոտ, ծնրադիր, զննել

է. անդադրում, ծաղկավոր,թերահավատ, ծնունդ

ը. ամրակ, խտանալ, պանրաջուր, քենակալ

թ. կաղնեփայտ, ոճրագործ, կռել, խորտկարան

Ժ. բնակիչ, կանխարգելել, որկրամոլ, մասրենի

ժա. ատենադպիր, ճմռել, հովվական, շիրմաքար

ժբ. բռնցքամարտ, մարմնական, միջնադար, հայրենասեր

ժգ. երկնասլաց, բաժնետեր, մրցանակ, բարություն

ժդ. թթվածին, մարմնեղ, դեղնազօծ, բարօրություն

ժե. բազմակի, մանկաբարձ, կաղնուտ, գնացուցակ

ժզ. վեհանձնորեն, տամկանալ, ամսավարձ, սնանկ

6.Նշեք այն բառը, որում ձայնավորը հնչյունափոխվել–վերածվել է բաղաձայնի.

ա. հոգյակ, հոգեբան, ատենակալ, հոգեվիճակ

բ. բարետես, բարօրություն, մեղվաբույծ, վայրկենական

գ. կռնատ, մատնացույց, մագլցել, պատանյակ

դ. վիմագիր, հաշվապահ, կատվառյուծ, վրձնահարված

ե. պատվական, ազնվազարմ, լեզվակիր, հազվագյուտ

զ. անվադող, հովվական, չվերթ, մատռվակ

է. ալյակ, յոթնյակ, կիսամյակ, լուսնյակ

ը. աղավնյակ, հարսնյակ, տասնյակ, օթյակ

7.Նշե՛ք այն բառը, որում հնչյունափոխություն չկա.

ա. հրապուրանք, խարխլել, կուսակալ, սպառնալ

բ. կուրացուցիչ, մրմռոց, սպարապետ, չարաճճի

գ. մրցավեճ, վարձկան, ցրիչ, ճռնչոց

դ. լսարան, քրմապետ, խճճել, հացթուխ

ե. ուսուցիչ, կործանիչ, կտրիչ, հաշվիչ

զ. հաստաբեստ, քրմապետ, պատմել, ամրակ

է. կոխկռտել, լեզվանի, սղաճ, պտուտակ

ը. հացազգի, փամփշտակալ, բարձրահասակ, հոգևոր

թ. գանգրահեր, մատենագիր, արկղիկ, հանդուգն

Ժ. դուստրեր, բազպան, առվեզր, քրտնաթոր

ժա. կատակախոս, մաքրամաքուր, մանրավաճառ, արթնանալ

ժբ. առաջնածին, զուգալող, կազմարար, կամրջակ

8.Ո՞ր բառն է կազմված՝ առանց հնչյունափոխության ընդգծեք.

ա. թուլակազմ, կլանել, գրչագիր, անդադրում, հորատել

բ. թխամորթ, գրգամոլ, վատորակ, ճահճապատ, առվեզր

գ. պարսկական, վարելահող, ձեռագրաբան, ռմբակոծել, մեղվարում

դ. ճարպկություն, կարկտաբեր, փաղաքշանք, կծկել, մորի

ե. հանդգնել, հարստանալ, սնահավատ, փչակ, վարձկան

զ. տարեգիր, փթթել, օժտված, գեղանկար, հաշվենկատ

է. աղմկահույզ, ամսաթիվ, ներկատու, գիշակեր, զուգապար

ը. շիկահեր, տրամագիծ, պատմել, խախտել, խարսխակայան

թ. սարահարթ, սաստկաձայն, նշագեղձ, դպրատուն, դրժել

Ժ. դռնապան, համալսարան, եղջերվամիս, սիրալիր, հանքահոր

ժա. ջահակիր, ջղային, դալկահար, ստուգայց, ստրկամիտ

ժբ. փխրուն, խուզարկու, իրիկնային, դիպված, կանաչավուն

ժգ. աղեկտուր, դիտարան, ժայռակղզի, ուրվական, փետրազար

ժդ. դիմադիր, տերևաթափ, երեսնական, երդմնազանց, փշրել

ժե. ալեհավաք, մաքրամաքուր, սյունազարդ, լրահավաք, ծածկոց

ժզ. լերդանալ, պարպել, պարսպապատ, մրջնաթթու, համարձակ

ժէ. ժուժկալ, տնաբույս, քնքշանալ, քմահաճ, մահարձան

ժը. դասագիրք, մածնաբրդոշ, դդմապուր, թզաչափ, մտածմունք

ժթ. վրիպանք, զրուցարան, լռակյաց, մեծախոս, երաժշտագետ

ի. դստրիկ, աղմկել, նկարակալ, լուսամուտ, պարտիզակ

իա. լվիճ, սնափառ, արևմտահայ, պաստառապատ, նշաձող

Առաջին համաշխարհային պատերազմը 1914–1918թթ․

Ներածություն

Առաջին համաշխարհային պատերազմը (1914–1918 թթ․), որը ժամանակակիցները կոչեցին «Մեծ պատերազմ», դարձավ շրջադարձային կետ մարդկության պատմության մեջ։ Այն ոչ միայն չորս տարի տևած ռազմական բախում էր երկու հզոր դաշնություների՝ Անտանտի և Կենտրոնական տերությունների միջև, այլև 20-րդ դարի ամենաարյունալի ողբերգությունը, որը վերաձևեց աշխարհի քաղաքական քարտեզը և սերմանեց ապագա կոնֆլիկտների սերմերը։

Պատերազմի բուն պատճառները թաքնված էին խորը հակասությունների մեջ, որոնք կուտակվել էին 19-րդ դարի վերջին և 20-րդ դարի սկզբին։Պատերազմի բռնկման անմիջական առիթը դարձավ 1914 թվականի հունիսի 28-ին Սարաևոյում Ավստրո-Հունգարիայի գահաժառանգ Ֆրանց Ֆերդինանդի սպանությունը, որից հետո իրադարձությունների արագ զարգացումը Եվրոպան մղեց համաշխարհային պատերազմի անդունդը։

Ընթացք․

Պատերազմի սկիզբը բնութագրվում էր Գերմանիայի կողմից իրականացվող արագ հարձակման ծրագրերով, որոնք, սակայն, ձախողվեցին Մառնի ճակատամարտում (1914 թ․)։ Արդյունքում, հատկապես Արևմտյան ճակատը վերածվեց խրամատային պատերազմի երկարատև գոտու՝ Շվեյցարիայից մինչև Լա Մանշի նեղուց։ Դիրքային մարտերը, որոնք տևեցին տարիներ, բերեցին հսկայական զոհեր (օրինակ՝ Վերդեն և Սոմ), բայց չփոխեցին ռազմավարական իրավիճակը։

Այս պատերազմն առանձնահատուկ էր նաև նոր տեխնոլոգիաների կիրառմամբ։ Մեքենայացված գնդացիրները, հրանոթները, թունավոր գազերը, ինչպես նաև առաջին անգամ կիրառվող տանկերն ու ռազմական ինքնաթիռները պատերազմի բնույթը դարձրին աննախադեպ դաժան։ Պատերազմը դարձավ «ամբողջական», ներգրավելով ոչ միայն զինվորներին, այլև ազգային տնտեսությունն ու քաղաքացիական բնակչությունը։

Պատերազմի ընթացքի կարևոր շրջադարձային պահեր էին 1917 թվականի իրադարձությունները։ Մի կողմից, Ռուսաստանում տեղի ունեցավ հեղափոխություն, որը հանգեցրեց երկրի դուրս գալուն պատերազմից (Բրեստ-Լիտովսկի պայմանագիր, 1918 թ․), մյուս կողմից՝ պատերազմի մեջ մտավ Միացյալ Նահանգները, ինչը վճռորոշ ազդեցություն ունեցավ ուժերի հարաբերակցության վրա։

Մեր ժողովրդի համար պատերազմը կրեց հատուկ ողբերգական բնույթ։ Օսմանյան կայսրության երիտթուրքական կառավարությունը պատերազմը որպես քող օգտագործեց՝ իրագործելու հայերի համատարած բնաջնջման ծրագիրը՝ Հայոց ցեղասպանությունը (1915-1923 թթ․), որին զոհ գնացին ավելի քան 1.5 միլիոն արևմտահայեր։ Միևնույն ժամանակ, Կովկասյան ճակատի հայկական ջոկատները, իսկ ավելի ուշ՝ զորամասերը, իրենց հերոսությամբ (մասնավորապես՝ 1918 թվականի մայիսյան հերոսամարտերով՝ Սարդարապատ, Բաշ-Ապարան, Ղարաքիլիսա) ապահովեցին հայկական պետականության վերականգնումը և Հայաստանի Առաջին Հանրապետության հռչակումը։

Եզրակացություն․

Պատերազմն ավարտվեց 1918 թվականի նոյեմբերի 11-ին՝ Կոմպիենի անտառում զինադադարի ստորագրմամբ և Անտանտի հաղթանակով։ Հետևանքներն աննախադեպ էին։ Պատերազմը հանգեցրեց մոտ 17-20 միլիոն մարդու զոհի՝ ինչպես զինվորական, այնպես էլ քաղաքացիական։

Ամենակարևոր հետևանքը չորս խոշոր կայսրությունների՝ Գերմանականի, Ռուսականի, Ավստրո-Հունգարականի և Օսմանյանի փլուզումն էր։ Դրանց տեղում առաջացան նոր ազգային պետություններ։ 1919 թվականի Վերսալի հաշտության պայմանագիրը փորձեց ամրագրել նոր աշխարհակարգը, ծնունդ տալով Ազգերի լիգային։ Սակայն, Գերմանիային պարտադրված ծանր ռեպարացիաները և տարածքային կորուստները ազդեցին գերմանական ազգային ինքնասիրության վրա՝ ստեղծելով պայմաններ, որոնք արդյունքում հանգեցրին նացիզմի վերելքին և Երկրորդ համաշխարհային պատերազմի բռնկմանը։

Առաջին համաշխարհային պատերազմը մնում է որպես դառը դաս՝ պատերազմի կործանարար բնույթի և քաղաքական սխալ հաշվարկների հետևանքների մասին, որոնք հանգեցրին մի ամբողջ սերնդի ոչնչացմանը և աշխարհակարգի արմատական փոփոխությանը։