- Ո՞ր նյութերն են կոչվում պոլիմերներ, նշել դրանց մոնոմերները։
Պոլիմերներ են կոչվում այն նյութերը, որոնց մոլեկուլները կազմված են նույն կամ նմանատիպ փոքր միավորներից՝ մոնոմերներից։
Դրաց մոնոմերները՝ սպիտակուցներ, ԴՆԹ, օսլա։
- Նկարագրել սպիտակուցների , ածխաջրերի , ճարպերի ֆունկցիաները՝ նշելով օրինակներ։
Սպիտակուցները կատարում են ֆերմենտային, պաշտպանական և տրանսպորտային ֆունկցիաներ։ Օրինակ՝ կոլագեն, հեմոգլոբին։
Ածխաջրռրը կատարում են պահեստային և կառուցվածքային ֆունկցիաներ։ Օրինակ՝ գլյուկոզա, օսլա, գլիկոգեն, ցելյուլոզա։
Ճարպերը կատարում են պահեստային, պաշտպանական և կառուցվածքային ֆունկցիաներ։ Օրինակ՝ բուսական յուղ, կենդանական ճարպ։
- Ի՞նչ ես հասկանում սպիտակուցի բնափոխում ասելով՝ բերել առօրյաում հանդիպող օրինակներ։
Սպիտակուցի բնափոխում նշանակում է սպիտակուցի կառուցվածքի փոփոխություն արտաքին գործոնների ազդեցությամբ, որի հետևանքով այն կորցնում է իր բնական ձևը և հատկությունները։ Օրինակ՝ երբ կաթի մեջ լիմոն ենք ճզմում, կաթը փրփրում է։
- Նկարագերել նուկլեինաթթուների կառուցվածքը և ֆունկցիաները։
Նուկլեինաթթուն բարձրամոլեկուլային օրգանական միացություն է՝ պոլինուկլեոտիդ, որի մոնոմերը նուկլեոտիդն է։ Ֆունկցիաները՝ ԴՆԹ-ն պահպանում և սերնդին է փոխանցում ժառանգական տեղեկատվությունը։ ՌՆԹ-ն մասնակցում է սպիտակուցների սինթեզին՝ փոխանցելով ԴՆԹ-ի տեղեկությունը։