28․10․25

1․ Հին աշխարհի ո՞ր սովորությունից է ծագում «Կա՛մ վահանով կա՛մ վահանին» արտահայտությունը

Այս արտահայտությունը ծագում է հին աշխարհում հույների մեջ գոյություն ունեցող սովորությունից մարտերում զոհված հերոսների դին ծննդավայր տեղափոխել նրանց վահանների վրա

2․ Քո կարծիքով ի՞նչ երրորդ տարբերակ էին բացառում կանայք որի մասին տեքստում չի խոսվում (ինչպե՞ս չգան)

Կանայք բացառում էին ամոթալի փախուստը կամ պարտությունը այսինքն վահանը մարտի դաշտում թողնելը և առանց պատվի վերադառնալը

3․ Մեր օրերում ո՞ր դեպքերում է տեղին այդ արտահայտությունը

Մեր օրերում արտահայտությունը տեղին է երբ մարդիկ կանգնած են վճռական ճակատագրական գործողությունների շեմին

4․ Տեքստից գտիր գոյականները որոշիր որ հոլովով են դրված և որ հոլովման են ենթարկվում

 Դատին- տրական հոլով, -ի արտաքին հոլովում,  արհամարհանքին- տրական հոլով, -ի արտաքին հոլովում,  վահանով- գործիական հոլով, -ի արտաքին հոլովում, նետերը-  ուղղական հոլով, -ի արտաքին հոլովում,  սրտին- տրական հոլով, -ի արտաքին հոլովում,  թափով- գործիական հոլով, -ի արտաքին հոլովում,  վահանը- ուղղական հոլով, -ի արտաքին հոլովում, նախնիների- սեռական հոլով, -ի արտաքին հոլովում,  զինանոցի- սեռական հոլով, -ի արտաքին հոլովում

5․ Տեքստից գտիր առանձնացրու ածականները

Խիստ սուր աննվազ կենսական անբաժան անգնահատելի ամուր ամրակուռ փոխաբերական նենգ բարբարոս արտաքին հին հարազատ մարտաշունչ հայրենասիրական սուրբ հերոսաբար անմահ վճռական ճակատագրական խորհրդավոր

6․ Տեքստում գտիր խարդախ ազգական մարտ ավանդույթ բառերի հոմանիշները

Խարդախ նենգ Ազգական հարազատ մայր քույր կողակից Մարտ կռիվ Ավանդույթ սովորություն

7․ Տեքստում գտիր հնչյունափոխված բառերը որոշիր ինչ հնչյունափոխություն է տեղի ունեցել Վահանով

Թեստային աշխատանք 29․10

1․ Ո՞ր նախադասության մեջ բառի կազմության սխալ կա։

  1. Մենք ցանկանում ենք, որ ձեռնարկության սննանկացումը դաս լինի մյուսներին։
  2. Աղջկան տեսնում էր թէ չէ, միանգամից անակնկալի էր գալիս։
  3. Նրա ձեռքին եղել է ինքնաձիգ, և նա սպառնացել է շրջապատի մարդկանց։
  4. Երբեմն այնքան ուժգին էր ձգում սանձը, որ ձին գիրթ կանգ էր առնում։

2․ Ո՞ր նախադասության մեջ բառի կազմության սխալ կա։

  1. Նրա այդ վատ արարքը ծանր խարան է իր ընտանիքի համար։
  2. Բազմիցս խոսվել է այդ մասին, սակայն ապարդյուն։
  3. Ոչ թե հետաքրքրությունն էր նվազել, այլ տուժվածները հոգնել էին իրենց պայքարից
  4. Անբասիր վարկը ձեռք էր բերել տարիների անխոնջ աշխատանքով։

3․ Ո՞ր նախադասության մեջ բառագործածության սխալ կա։

  1. Վկայի ցուցմունքը օգնեց արդարացնելու մեղադրյալին։
  2. Ֆիլմ դիտելիս սիրում եմ որևէ բան ճաշակել։
  3. Ծանր աշխատանքից նրա ուժերն արդեն հատում էին։
  4. Չքնաղ այդ տեսարանը հաճելի զգացումներ պարգևեց ինձ։

4․ Ո՞ր նախադասության մեջ բառագործածության սխալ կա։

  1. Ակնոցի վրայից աչքերը հառնեց դիմացը նստած մարդկանց։
  2. Ուժեղ աղմուկից հանկարծակիի գալով՝ մոտեցավ լուսամուտին։
  3. Առվի մեղմ կարկաչյունը հանգստացնում էր հոգնած նյարդերս։
  4. Ավանդության համաձայն՝ վառելիքի դեզը վերածվել է քարե ամրոցի։

5․ Ո՞ր բառը մյուսների հետ ընդհանուր արմատ չունի։

  1. Ձերբազատվել
  2. Ձեռնպահ
  3. Ձեղնահարկ
  4. Ձեռնածու

6․ Ո՞ր շարքի բոլոր բառերն են պարզ։

  1. Արագիլ, հրավեր, արձան, գոմեշ
  2. Գեղարդ, բարակ, ամրակ, բողոք
  3. Զարմիկ, դադար, գալար, հովար
  4. Հանդարտ, կաղամբ, հարուստ, կորուստ

7․ Ո՞ր շարքի բոլոր բառերն են պարզ։

  1. Ճանապարհ, ուղեղ, ուժեղ, լծակ
  2. Մանուշակ, հստակ, ճոպան, բանակ
  3. Աստիճան, դրոշակ, շաքար, ոստիկան
  4. Հավատ, կիսատ, չամիչ, մատնիչ

8․  Ո՞ր շարքի բոլոր բառերն են բարդ։

  1. Նամակագիր, շաքարախտ, ծաղկեպսակ, կարմրամորթ
  2. Տեսախցիկ, հաղթաքարտ, դդմապուր, շաքարեղեգ
  3. Հաճոյախոս, բառաձև, վարկառու, գորգագործ
  4. Փշատերև, հայորդի, սրբավայր, սառցապատ

9․ Ո՞ր շարքի բոլոր բառերն են բարդ։

  1. Հանրահավաք, վեհաշուք, լռակյաց, ոսկեգույն
  2. Հանքանյութ, համացանց, ոսկրախտ, ունկնդիր
  3. Նրբանկատ, արևկող, ինքնուսույց, ճրագալույց
  4. Վերադարձ, որմնադիր, կողմնացույց, կոշկակար

10․ Ո՞ր շարքի բոլոր բառերն են բարդ։

  1. Առաջնեկ, քննադատ, հախճապակի, փոխըմբռնում
  2. Ախորժալուր, տանտիկին, ձեռնարկ, հոգեթով
  3. Ամենուր, քառասուն, ձեռնասուն, շքամուտք
  4. Ինչքան, մշտապես, որտեղ, այսօր

11․ Ո՞ր շարքի բոլոր բառերն են բարդ։

  1. Ոչինչ, ասուլիս, սնանկ, գետնուղի
  2. Այլազգի, ոսկեդար, օդաչու, հեծանիվ
  3. Սիգապանծ, ջրածին, հանածո, քեռայր
  4. Բյուրեղապակի, քաղցրահունչ, սարալանջ, ջերմագին

12․ Ո՞ր շարքի բոլոր բառերն են բարդ։

  1. Իշայծյամ, տնաբույս, կատվախաղ, ալյակ
  2. Գինետուն, իրարամերժ, խնդրագիրք, ծաղկաբույս
  3. Ձնաբուք, նարնջագույն, կապկանման, սպիտակամորթ
  4. Կոշկակար, բարեկամ, հրավիրատոմս, լավատես

13․ Ո՞ր շարքի բոլոր բառերն են հոդակապով։

  1. Հեռավոր, տարագիր, շաքարավազ, արագավազ
  2. Ժպտադեմ, բարեկամ, հուսահատ, գահավիժել
  3. Բարեկիրթ, մականուն, մակաբույծ, թերակղզի
  4. Անավարտ, հետևաբար, կիսանդրի, հանդիպակաց

14․ Ո՞ր շարքի բոլոր բառերն են ածանցավոր։

  1. Առողջ, դիմադիր, հավք, անորոշ
  2. Կախյալ, մինչև, առանց, գերաճ
  3. Լցոն, փառք, օրինակ, բաժին
  4. Հասուն, միջև, որովհետև, միջոց

15․  Ո՞ր շարքի ոչ բոլոր բառերում ան- նախածանց կա։

  1. Անբասիր, անբավ, անբնակ, անբիծ
  2. Անդեմ, անդորր, անդադար, անդատ
  3. Անզարմ, անզգայունակ, անզորություն, անզուգական
  4. Անժամկետ, անժամանակ, անժպիտ, անժույժ

16․ Ո՞ր շարքի բոլոր բառերն են նախածանցավոր։

  1. Առերես, առևտուր, առհավետ, առաջ
  2. Տարանջատ, տարբեր, տարակույս, տարարմատ
  3. Նախնի, նախագահ, նախահաշիվ, նախանձ
  4. Վերադարձ, վերակարգ, վերընթաց, վերնատուն

17․ Ո՞ր շարքի բոլոր բառերն են նախածանցավոր։

  1. Անստույգ, անպատիժ, անձավ, անծուխ
  2. Արտաքին, արտեզր, արտասահման, արտակարգ
  3. Գերազանց, գերծանր, գերարագ, գերեվաճառ
  4. Ենթագլուխ, ենթաշերտ, ենթակա, ենթամաշկ

18․ Ո՞ր շարքի բոլոր բառերն ունեն –իչ վերջածանցը։

  1. Բաղադրիչ, չամիչ, վայելչադեմ, կործանիչ
  2. Թռիչք, քննչական, գրավչություն, ուսուցչանոց
  3. Տեսչություն, ավերիչ, ամբարձիչ, արտահայտչամիջոց
  4. Լուսանկարչական, ավետարանիչ, փախչել, երգչախումբ

19․ Ո՞ր շարքի բոլոր բառերն ունեն –ին  վերջածանցը։

  1. Մանրազնին, վերջին, դյուրին, նրբին
  2. Մտացածին, խորին, խրթին, հետնախորշ
  3. Դյուրին, վերին, ահագին, մասնագետ
  4. Արտաքին, վերնահարկ, միջնադար, կարգին

20․ Ո՞ր շարքի բոլոր բառերն ունեն –յակ վերջածանցը։

  1. Մանյակ, տասնյակ, պատանյակ, սպասյակ
  2. Ալյակ, հնգյակ, եռամսյակ, կիսամյակ
  3. Քառյակ, խոյակ, վեցօրյակ, որդյակ
  4. Տասնօրյակ, ոսպնյակ, հարսնյակ, երկվորյակ

21․ Ո՞ր շարքի բոլոր բառերն ունեն –որդ վերջածանցը։

  1. Երրորդ, ճամփորդական, բաժանորդագրվել, հայցորդ
  2. Կցորդ, որերորդ, հաճախորդ, զուգորդում
  3. Անձրևորդ, ուղղորդել, տասներորդ, վարորդական
  4. Անմնացորդ, քառորդ, միջնորդել, հանապազորդ

22․ Ո՞ր շարքի բոլոր բառերն ունեն –ուտ վերջածանցը։

  1. Տանձուտ, աղուտ, կապուտակ, ավազուտ
  2. Ծմակուտ, եղեգնուտ, տղմուտ, մացառուտ
  3. Մայրամուտ, բրուտանոց, ջլուտ, թփուտ
  4. Կարկուտ, ծանծաղուտ, մկանուտ, քարքարուտ

23․ Ո՞ր շարքի բոլոր բառերն են բարդածանցավոր։

  1. Ձեռնտու, վարկառու, աչառու, զրպարտիչ
  2. Գործարանատեր, վիրակապարան, աչքաբաց, ավտոկայան
  3. Անհուսություն, տարրալուծում, լեզվաբանություն, հայազգի
  4. Թռչնաբուծարան, ուրվապատկեր, բնակատեղ, հեռուստացույց

24․ Ո՞ր շարքի բոլոր բառերն են բարդածանցավոր։

  1. Տանտիրուհի, մարգագետին, կեսգիշերային, զորաբանակ
  2. Հետաքննություն, բազմախորհուրդ, բարեհնչյուն, դյուցազնական
  3. Հինգհարկանի, միաբանություն, շանթարգել, ուխտադրժորեն
  4. Երկփթանոց, հիվանդանոց, հետախուզական, ծովանկարիչ

25․ Ո՞ր շարքի բոլոր բառերն են բարդածանցավոր։

  1. Հոգեբանություն, մարդասպան, դերասան, ողբերգակ
  2. Համաքաղաքացի, տնտեսական, մանրապատում, սևահոնք
  3. Ամանորյա, բարեբախտաբար, անգրագետ, անակնկալ
  4. Ծայրաստիճան, դասասենյակ, տասնօրյակ, արևմուտք

Հանրահաշիվ պարապմունք 20

ռաջադրանքներ․

1․ Տրված f(x) ֆունկցիայի զրոները 3-ն ու 8-ն են: Գտե՛ք ա) −10f(x)-3, 8, բ) — 4f(x + 1)-2, 7 գ) -2/3 f(x – 4)-7, 12 ֆունկցիայի զրոները:

2․ Տրված f(x) ֆունկցիան y-ների առանցքի երկայնքով ձգեցին 1.5 անգամ և իջեցրին 5 միավորով ներքև: Ո՞ր ֆունկցիայի գրաֆիկը ստացվեց:

y=1.5f(x)-5

3․ Տրված է f(x) ֆունկցիան, որի արժեքների տիրույթը [0, 9] միջակայքն է։ Գտե՛ք ա) 4f(x)-[0,36], բ)5/6f(x)-[0,15/2] ֆունկցիայի արժեքների տիրույթը:

4․ Տրված է f(x) ֆունկցիայի գրաֆիկը: Պատկերե՛ք 3f(x) ֆունկցիայի գրաֆիկը.

5)Տրված է f(x) ֆունկցիայի գրաֆիկը: Պատկերե՛ք — f(x) ֆունկցիայի գրաֆիկը: