Առաջադրանքներ
- Գտիր դիմավոր բայերի բայերի դեմքը, թիվը, ժամանակը, սեռը, կազմությունը։
- Գտիր անդեմ բայերը, որոշիր՝ որ դերբայն են, սեռը, կազմությունը։
- Գտիր 4 հատուկ գոյական, որոշիր՝ որ հոլով են դրված։
- Կազմիր դղյակ, անուն, սպա, տարի բառերի հոգնակին։ Գրիր նաև նույն գոյականների հոլովումը։
- Գտիր դերանունները, որոշիր՝ որ տեսակի են։
- Տեքստից գտիր գեղեցիկ, ճակատամարտ, պալատ, կոչել, վաղորդայն բառերի հոմանիշները։
- Տեքստից գտիր երեք բարդ և երեք ածանցավոր բառ։
- Գտիր երեք հնչյունափոխված բառ, վերականգնիր անհնչյունափոխ ձևերը։
Սոֆիևկան քաղաքամերձ մի չնաշխարհիկ արվարձան էր՝ գողտրիկ դղյակով։ Մի ինչ-որ լեհ իշխան՝ Ադամ անունով, որ Նապոլեոնի կռիվներին մասնակցած բարձրաստիճան սպա էր, իննսուն տարի սրանից առաջ կառուցել է այդ դղյակը։ Աշխարհակալ Նապոլեոնի ճանապարհը փակելու համար կռվի ելած թուրք ենիչերիները ջարդվել էին, և նրազնց փախուստի ժամանակ Ադամը թուրքի հարեմից մի հարճ էր փախցրել։ Հարճը մի հելլենուհի էր՝ Սոֆյա անունով։ Իշխանն այնքան էր սիրել Սոֆյային, որ ամենաօրինական ճանապարհով՝ հարսանիքով, ամուսնացել էր հետը, դղյակն անվանել Սոֆիևկա։ Դղյակը զարդարելով ու կահավորելով հունական դասական ոճով՝ ուզել էր իր սիրելին հայրենաբաղձությունից չտրտմի։
Ի՜նչ անմոռաց անակնկալ էր, երբ լուսաբացի աղջամուղջին պատշգամբ ելա՝ հիանալով վարդերից ստեղծված երփներանգ ուղեգորգով։





