Այսօր ձմեռային ուսումնական ճամբարի առաջին օրն էր։ Ուսումնական այս շրջանը տարբերվում է մյուս տարիներից քանի որ, 9-րդ դասարանցիները մասնակցում են Ավագ դպրոցի կազմակերպած աշխատարաններին: Մեր ջոկատը բավականին մեծ է: Մենք ընտրել ենք Միսս Անահիտի ջոկատը։ Առավոտյան ընդհանուր պարապմունքից հետո հավաքվեցինք Միսս Անահիտի դասասենյակում: Ճիշտ է բոլորս իրար ճանաչում ենք, բայց փորձեցինք ավելի լավ ճանաչել միմյանց: Ծանոթությունը հետաքրքիր էր նրանով, որ մենք չէինք մեզ ներկայացնում, այլ դա անում էին մեր ընկերները: Քննարկեցինք ճամբարի նախագիծը եւ պլանավորեցինք մի քանի ճամփորդություն։
Ծանոթացանք աշխատարաններին, ընտրեցինք մեր նախընտրած աշխատարանը և ընդգրկվեցինք նախագծին:
Օրը հետաքրքիր էր եւ արդյունավետ: