Ուսումնական ռադիոն, TV – ն ուսումնական նախագծեր են Դրանք լրացուցիչ կրթության բաղադրիչներ են, սովորողների անհատական, խմբային, ընտանեկան, ուսումնական նախագծեր:
Ողջույն, ես Մարիան եմ՝ «Սարալանջ» ռադիոյի ձայնը։ Ուզում եմ կիսվել իմ տպավորություններով և կատարած աշխատանքով։ Ինձ համար ռադիոհաղորդավար լինելը պարզապես նախասիրություն չէ, այլ իմ դպրոցական կյանքի ամենակարևոր մասը։Նաև այն հնարավորություն է տալիս լինել դպրոցական անցուդարձի կենտրոնում և օգտակար լինել իմ ընկերներին ու ուսուցիչներին։Ես սիրով եմ պատրաստվում յուրաքանչյուր թողարկմանը, որպեսզի դպրոցական դասամիջոցները լինեն ավելի ուրախ և տեղեկատվական։Ինձ համար ամենահիշարժան և պատասխանատու պահը առաջին թողարկումն էր։ Տարվա սկիզբն էր, և կար մեծ հուզմունք ու հետաքրքրություն։ Այդ թողարկումը նվիրված էր նորություններին, սովորողներին։ Առաջին իսկ թողարկման շրջանակներում ես հնարավորություն ունեցա հարցազրույց վարել Միսս Բուշի՝ Միջին դպրոցի տնօրենի հետ։ Մեր զրույցի առանցքում նոր ուսումնական տարվա սպասվելիք նորություններն ու ծրագրերն էին, և ես ջանում էի անել ամեն ինչ, որպեսզի այն լինի տպավորիչ ու տարբերվող։Այս նախագիծն ինձ համար առաջին հերթին արդյունավետ համագործակցություն է ընկեր Անահիտ Մելքոնյանի հետ։ Լինելով նախագծի հեղինակը և ղեկավարը՝ ընկեր Անահիտն ինձ վստահեց ռադիոյի «ձայնը» լինելու պատիվը։ Նրա խորհուրդները, աջակցությունը և ինձ վստահելու պատրաստակամությունը օգնեցին, որ ես աճեմ որպես հաղորդավար և հասկանամ այս գործի նրբությունները։
Սա իմ ամենասիրելի գործն է դպրոցում, և ես պատրաստ եմ էլ ավելի մեծ եռանդով շարունակել այն։