27.10.2025

  1. On Monday, she’s meeting Alison in Cafe.
  2. On Tuesday she’s going to go to shopping with mum.
  3. On Wednesday, she’s catching train to go to Brighton.
  4. On Thursday, she’s going to spend day with Charlie in Brighton.
  5. On Friday, she’s catching train
  6. On Saturday, she’s working in Dad’s shop.
  1. will visit
  2. will find
  3. Will you lend
  4. will have
  5. I will take
  6. will leave
  7. won’t
  8. Will we come
  1. am going to play
  2. are starting
  3. Is Lauren going to tell
  4. am going to look
  5. are you going to invite
  6. Is Harry going to be
  7. are going to break
  8. am going to lie down
  1. My plane is going to arrive
  2. we are going to leave
  3. .
  4. .
  1. will do
  2. will see
  3. are you going to do
  4. Will you tell
  5. is going to grow
  6. are having
  7. will remember
  8. Are you going
  9. will pass
  10. will complain
  1. B
  2. C
  3. A
  4. B
  5. A
  6. C

ՀՀ ռելիեֆ

ա) հետևյալ լեռնաշղթաները. Վիրահայոց, Բազումի, Փամբակի, Գուգարաց, Արեգունու, Սևանի և Արևելյան Սևանի, Վայքի, Զանգեզուրի.


բ) հետևյալ հրաբխային լեռնավահանները. Եղնախաղի, Ջավախքի, Արագած, Գեղամա, Վարդենիսի, Սյունիքի: 

Նշել ՀՀ լանդշաֆտները- առանձնացնելով տվյալ լանդշաֆտին բնորոշ բուսական ու կենդականական աշխարհը, կլիմայական պայմանները, հողերը, տարածման բարձրությունները: 

Տափաստանային լանդշաֆտ (500–1200 մ)
Արարատյան դաշտ, Շիրակի դաշտ, Մեղրու հովիտ։
Կլիմա-տաք ու չոր ամառ, մեղմ ձմեռ։
Բուսականություն-փափուկ ցորենախոտ, փետրվազ, աղարտ, գարնանային շուշաններ։
Կենդանական աշխարհ-գետնաճարպիկ, կրծողներ (դաշտամուկ, հողամուկ), ոզնի, աղվես, թռչուններից՝ լարկ, կաքավ։
Հող-շագանակագույն և մուգ շագանակագույն հողեր։

Մարգագետնատափաստանային լանդշաֆտ (1200–1800 մ)
Արագածի ստորոտ, Լոռի, Գեղարքունիք, Վայոց Ձոր։
Կլիմա-ձմեռը ցուրտ, ամառը տաք ու չոր։
Բուսականություն-տափաստանային խոտեր՝ ցորենախոտ, երիցուկ, կատվախոտ, եղեսպակ։
Կենդանիներ-նապաստակ, աղվես, գայլ, դաշտամուկ, բազե, ագռավ։
Հող-բաց շագանակագույն և մարգագետնատափաստանային հողեր։

Անտառային լանդշաֆտ (1800–2400 մ)
Լոռու, Տավուշի, Սյունիքի և մասամբ Գեղարքունիքի լեռնային շրջաններ։
Կլիմա-խոնավ, ձմեռը ցուրտ, ամառը զով։
Բուսականություն-հաճարենի, կաղնի, բոխի, թեղի, թխկի, հացենի։
Կենդանական աշխարհ-արջ, գայլ, գայլաձի, վարազ, եղնիկ, սկյուռ, անտառային թռչուններ (կկու, փայտփորիկ, բազե)։
Հող-անտառային մուգ գորշ և դարչնագույն հողեր։

Սուբալպյան լանդշաֆտ (2400–2800 մ)
Արագած, Գեղամա, Բազում, Սևանի լեռնաշղթաներ։
Կլիմա-զով ամառ, ցուրտ ձմեռ, երկարատև ձյան ծածկույթ։
Բուսականություն-բարձրախոտ խոտեր՝ տարածածաղիկներ, դաշտային ծաղիկներ, մանուշակներ։
Կենդանիներ-քարայծ, արծիվ, գայլ, աղվես։
Հող-մարգագետնային մուգ գորշ հողեր։

Ալպյան լանդշաֆտ (2800 մ և ավելի բարձր)
Արագածի, Արարատի, Զանգեզուրի, Գեղամա լեռների վերին մասեր։
Կլիմա-շատ ցուրտ, կարճ ամառ, երկար ձմեռ, մշտական ձյուն ու սառցադաշտեր։
Բուսականություն-ալպյան մարգագետիններ՝ մանրածաղիկներ, մամուռներ, մամռախոտեր։
Կենդանիներ-քարայծ, արծիվ, լեռնային մկներ։
Հող-ալպյան մարգագետնային հողեր, քարքարոտ տարածքներ։

Թարգմանչաց տոն

Գրաբարյան թարգմանություն

«Արտաշես և Սաթենիկ»,13․10․23

Զայսու ժամանակ միաբանեալ Ալանք լեռնականօքն ամենայնիւ, յինքեանս արկանելով եւ զկէս Վրաց աշխարհին` մեծաւ ամբոխիւ տարածեալ ընդ աշխարհս մեր: Ժողովէ եւ Արտաշէս զիւրոց զօրացն բազմութիւն, եւ լինի պատերազմ ի մէջ երկոցունց ազգացն քաջաց եւ աղեղնաւորաց: Սակաւ ինչ տեղի տայ ազգն Ալանաց, եւ գնացեալ անցանէ ընդ գետն մեծ Կուր, եւ բանակի առ եզերբ գետոյն ի հիւսիսոյ եւ հասեալ Արտաշէս բանակի ի հարաւոյ, եւ գետն ընդ մէջ նոցա:

Բայց քանզի զորդի Ալանաց արքային ձերբակալ արարեալ զօրացն Հայոց ածեն առ Արտաշէս` զխաղաղութիւն խնդրէր արքայն Ալանաց, տալ Արտաշիսի զի՛նչ եւ խնդրեսցէ. եւ երդմունս եւ դաշինս ասէր հաստատել մշտնջենաւորս, որպէս զի մի՛ եւս մանկունք Ալանաց ասպատակաւ հինից ելցեն յաշխարհս Հայոց: Եւ չառնուլ յանձն Արտաշիսի առ ի տալ զպատանին` գայ քոյր պատանւոյն յափն գետոյն ի դարաւանդ մեծ, եւ ի ձեռն թարգմանաց ձայնէ ի բանակն Արտաշիսի:

Քե՛զ ասեմ, այր քաջ Արտաշէս,

Որ յաղթեցեր քաջ ազգին Ալանաց,

Ե՛կ հաւանեա՛ց բանից աչագեղոյ դստերս Ալանաց`

Տալ զպատանիդ.

Զի վասն միոյ քինու ոչ է օրեն դիւցազանց`

Զայլոց դիւցազանց զարմից

Բառնալ զկենդանութիւն

Կամ ծառայեցուցանելով

Ի ստրկաց կարգի պահել

Եւ թշնամութիւն յաւիտենական

Ի մէջ երկոցունց ազգաց քաջանց հաստատել,

Եւ լուեալ Արտաշիսի զայսպիսի իմաստութեան բանս` գնաց յեզր գետոյն. Եւ տեսեալ զկոյսն գեղեցիկ, եւ լուեալ ի նմանէ բանս իմաստութեան` ցանկացաւ կուսին: Եւ կոչեցեալ զդայեակն իւր զՍմբատ` յայտնէ նմա զկամս սրտի իւրոյ, առնուլ զօրիորդն Ալանաց ի կնութիւն իւր, եւ դաշինս եւ ուխտս հաստատել ընդ ազգի քաջացն, եւ զպատանին արձակել ի խաղաղութիւն: Եւ հաճոյ թուեցեալ Սմբատայ, յղէ առ արքայն Ալանաց` տալ զտիկին օրիորդն Ալանաց զՍաթենիկ ի կնութիւն Արտաշիսի: Եւ ասէ արքայն Ալանաց.

Եւ ուստի՞ տացէ քաջն Արտաշէս

Հազարս ի հազարաց եւ բիւրս ի բիւրուց

Ընդ քաջազգւոյ կոյս օրիորդիս ալանաց:

Հեծաւ արի արքայն Արտաշէս ի սեաւն գեղեցիկ,
Եւ հանեալ զոսկէօղ շիկափոկ պարանն,
Եւ անցեալ որպէս զարծուի սրաթև ընդ գետն,
Եւ ձգեալ զոսկէօղ շիկափոկ պարանն՝
Ընկէց ի մէջք օրիորդին Ալանաց,
Եւ շատ ցաւեցոյց զմէջք փափուկ օրիորդին,
Արագ հասուցանելով ի բանակն իւր։

Թարգմանություն

Այդ ժամանակ միավորվեցին ալանները՝ լեռնաբնակ ժողովուրդը, հավաքելով իրենց հին զորքերը և Վրաց երկրի կեսը, ու մեծ բազմությամբ տարածվեցին դեպի մեր երկիրը։
Արտաշեսը նույնպես ժողովեց իր զորքերի բազմությունը, և սկսվեց պատերազմ քաջերի և աղեղնավորների երկու ժողովուրդների միջև։
Քիչ տարածք զիջեց Ալանների ժողովուրդը, անցավ մեծ Կուր գետը և բանակ դրեց գետի հյուսիսային ափին, իսկ Արտաշեսը՝ հարավային ափին, և գետը բաժանում էր նրանց։

Բայց քանի որ հայոց զորքը գերել էր Ալանների արքայի որդուն ու բերել Արտաշեսի մոտ, Ալանների արքան խնդրեց խաղաղություն՝ խոստանալով Արտաշեսին տալ այն ամենը, ինչ նա կցանկանա։ Նա երդվեց և դաշինք առաջարկեց՝ հաստատելու հավիտյան, որ այլևս Ալանների սերունդները երբեք չարշավեն Հայաստանի վրա։
Սակայն Արտաշեսը չհամաձայնեց պատանին վերադարձնել առանց փոխհատուցման։ Այդ ժամանակ Ալանների արքայի քույրը՝ գեղեցիկ Սաթենիկը, ելավ բարձր բլրի վրա և թարգմանչի միջոցով ձայնեց Արտաշեսի բանակին․

Քեզ եմ ասում, քաջ Արտաշես,

Ով հաղթեցիր քաջ Ալանների ազգին,

Ահա ես՝ աչքերին հաճելի դուստրը Ալանների արքայի,

Կխնդրեմ՝ ազատիր պատանիս։

Որովհետև մեկ ատելության պատճառով չէ վայել դյուցազուններին՝

Այլ դյուցազունների ցեղից

Կյանք խլել,

Կամ նրանց ստրկացնել,

Եվ հավիտյան թշնամություն հաստատել

Երկու քաջ ազգերի միջև։

Արտաշեսը լսեց Սաթենիկի իմաստուն խոսքերը, եկավ գետի ափը, տեսավ գեղեցիկ կույսին և լսեց նրա խոհուն խոսքերը։ Նրան տեսնելով՝ ցանկացավ Սաթենիկին։
Կանչեց իր մերձավոր Սմբատին ու հայտնեց նրան իր սրտի ցանկությունը՝ Ալանների արքայադստերը կնության առնել, խաղաղություն հաստատել քաջերի ցեղերի միջև և ազատել պատանուն։
Սմբատը հավանեց այդ միտքը և ուղարկեց պատգամ Ալանների արքային՝ տալ իր դստերը՝ Սաթենիկին, Արտաշեսի կնության։

Ալանների արքան ասաց․

Իսկ ի՞նչ կտա քաջ Արտաշեսը

Հազարավոր քաջերից ընտիր

Իմ դստեր՝ Ալանների կույսի դիմաց։

Այն ժամանակ քաջ Արտաշես արքան նստեց իր սև արագացի վրա,
հանեց ոսկե օղերով շիկափոկ պարանն,
և ինչպես արծիվն արագաթև անցավ գետի վրայով,
ձգեց ոսկե շիկափոկ պարանն ու գցեց Ալանների կույս Սաթենիկի մեջքին,
նրան ցավ պատճառեց իր նուրբ մարմնին,
և արագ տարավ իր բանակ՝ ի կնություն։

Թեստային աշխատանք բառակազմությունից 17․10

  1. Ո՞ր բառի մեջ հակ-ը նախածանց չէ։

1) հակընդդեմ
2) հակոտնյա
3) հակամետ
4) հակասություն

  1. Ո՞ր շարքի բոլոր բառերն են կազմված ապ- նախածանցով:

1) ապօրինի, ապարանք, ապերախտություն, ապերջանիկ
2) ապավինել, ապուխտ, ապօրինաբար, ապաթարց
3) ապերասան, ապշել, ապազգային, ապառիկ
4) ապահովություն, ապակողմնորոշում, ապաբախտ, ապաքաղաքական

  1. Ո՞ր շարքի բոլոր բառերն են կազմված մակ- նախածանցով:

1) մակերես, մակաբուծաբան, մակարդ, մակաբույս
2) մակագրություն, մակբայական, մակերևույթ, մակընթացություն
3) մակնիշ, մակերիկամ, մակաղել, մականախաղ
4) մակուղեղ, մականուն, մակդիր, մակույկ

  1. Ո՞ր շարքի բոլոր բառերն են կազմված ներ- նախածանցով:

4) ներգործություն, ներկայացում, ներշնչանք, ներդաշնակ
2) ներողամիտ, ներդիր, ներթափանցել, ներկուսակցական
3) ներերակային, ներծծվել, ներկանյութ, ներմուծել
4) ներուժ, ներքին, ներպետական, ներսուզում

  1. Ո՞ր շարքի բոլոր բառերն են կազմված փոխ- նախածանցով:

1) փոխադրություն, փոխանակում, փոխարքա, փոխհրաձգություն
2) փոխհատուցել, փոխնիփոխ, փոխարեն, փոխշահավետ
3) փոխնորդ, փոխծովակալ, փոխանցում, փոխազդեցություն
4) փոխտնօրեն, փոխակերպում, փոխայցելություն, փոխաբերական

  1. Ո՞ր շարքի բոլոր բառերն են վերջածանցավոր։

1) վարձկան, ճամփորդ, ցավագին, թանկագին
2) արգելակ, կոճակ, ալյակ, պատանեկան
3) լայնակի, հայրենի, հոսանք, մարդատար
4) մրցակից, գնդակ, սփռոց, կառույց

  1. Ո՞ր շարքի բոլոր բառերն են վերջածանցավոր:

1) երկաթյա, ազդու, առու, ջլուտ
2) լավություն, փեսացու, դանակ, ձեռք
3) տարեկան, բացատ, գյուղացի, նորագույն
4) հոտավետ, գործոն, գառնարած, խորոված

  1. Ո՞ր բառում ֊իք վերջածանց չկա:

1) կարծիք
2) ավետիք
3) խաղալիք
4) աղիք

  1. Ո՞ր շարքի բոլոր բառերն ունեն -ակ վերջածանց:

1) գնդակահարել, դանակահարություն, զսպանակ, պահակային
2) արգելակում, թռչնակ, հոգյակ, խոզանակ
3) հրապարակային, գանձանակ, էակ, դիմակ
4) բանակային, լեզվական, առվակ, շրջանակ

  1. Ո՞ր շարքի բոլոր բառերն ունեն -ական վերջածանց:

4) հայկական, քսանական, ընտանեկան, արքայական
2) ժողովրդական, լրատվական, տարեկան, խռովկան
3) խորհրդական, հոգևորական, վարձկան, դպրոցական
4) հայցական, բանական, հոգեկան, սրտամկան

  1. Ո՞ր շարքի բոլոր բառերն ունեն -անոց վերջածանց:

1) պարանոց, հիվանդանոց, հովանոց, դարբնոց
2) մատնոց, արհեստանոց, գլխանոց, բանջարանոց
3) մետրանոց, գերեզմանոց, զինանոց, հյուրանոց
4) ամառանոց, բազմահազարանոց, կուսանոց, հավանոց

  1. Ո՞ր շարքի բոլոր բառերն ունեն -ան վերջածանց:

1) ավազան, շրջանային, հորան, զարմանալի
2) խարան, խուժան, զորակայան, սուտասան
3) փչան, բաժանորդ, անվարան, ձգան
4) դերձան, խարազան, շարան, անարժան

  1. Ո՞ր շարքի բոլոր բառերն ունեն -ացի վերջածանց:

1) բերանացի, իրավացի, քաղաքացիական, բառացիորեն
2) դրացի, գավառացի, եվրոպացի, փարիսեցի
3) խելացիորեն, կանացիություն, վրացական, մարսեցի
4) համագյուղացի, երևանցի, նշանացի, տառացի

  1. Ո՞ր շարքի բոլոր բառերն ունեն -եղ վերջածանց:

1) ահեղագոչ, մարմնեղ, ուժեղանալ, շքեղաշուք
2) բաղեղ, ձվածեղ, թիկնեղ, լուսեղ
3) հյութեղ, կանթեղ, հրաշագեղ, հոնեղ
4) մարմնեղ, հնչեղ, փառահեղ, հեղեղատ

  1. Ո՞ր շարքի բոլոր բառերին ունեն -ենի վերջածանց:

1) մասրենի, մայրենի, վայրկենաբար, արծվենի
2) արժանանալ, դեղձենի, քաղքենիություն, քաղցրավենիք
3) հայրենական, վայրենանալ, նռնենի, թզենի
4) ընձենավոր, խնկենի, հավիտենական, բալենի

Խաղահրապարակի ու շրջակա տարածքի խնդիրները

Իրավունքի դասի շրջանակներում մեր դասարանով զբոսնեցինք և ուսումնասիրեցինք խաղահրապարակի ու շրջակա տարածքի վիճակը, այս անգամ՝ քաղաքացիական իրավունքների և պարտականությունների տեսանկյունից։ Զբոսանքի ընթացքում մենք միասին քննարկեցինք այն բոլոր խնդիրները, որոնք նկատելի էին և պահանջում են լուծումներ՝ հաշվի առնելով բնակչության առողջության, անվտանգության և հանրային բարեկեցության իրավական նորմերը։ Մեր դիտարկումներն ու քննարկումների արդյունքները ամփոփեցինք հետևյալ կետերով.

Սահելու խողովակավոր հատվածի վերջնամասում (ելքում) կան կեղտի և հավանաբար կուտակված ջրի հետքեր, ինչը վկայում է անբավարար մաքրության կամ ջրի արտահոսքի/կուտակման խնդրի մասին։ Ընդհանուր առմամբ, հողային ծածկույթը չի ապահովում մաքրություն և հարմարավետություն։

Բարեփոխում. Պարբերաբար մաքրել սահելու հատվածները, հատկապես ելքերը, կանխելով կեղտի և ջրի կուտակումը։

Ապահովել խաղահրապարակի հատակը համապատասխան, անվտանգ ծածկույթով (օրինակ՝ ռետինե սալիկներ կամ հատուկ ավազ), որը կբարելավի մաքրությունը և կբարձրացնի անվտանգությունը վայր ընկնելու դեպքում: Կատարել խաղային սարքավորումների տեխնիկական զննում, վերանորոգել կամ փոխարինել ժանգոտած կամ վնասված մասերը։

Ակնհայտ է ջրի կուտակման կամ արտահոսքի խնդիր, որը հանգեցրել է ցեխի և կեղտոտվածության տարածմանը ճանապարհի կամ եզրաքարի մոտ։ Սա ոչ միայն անհարմար է անցորդների համար, այլև հիգիենայի խնդիր է ստեղծում։

Բարեփոխում. Հայտնաբերել ջրի կուտակման աղբյուրը (կոմունալ վթար, մակերևութային ջրերի վատ հոսք և այլն)։

Վերանորոգել կամ տեղադրել/բարելավել ջրահեռացման համակարգերը (առվակներ, անցքեր), որպեսզի կանխվի ջրի կուտակումը: Մաքրել կեղտոտված հատվածը և ամրացնել ճանապարհի եզրաքարերը։

Որոշ խաղային սարքավորումների (մասնավորապես՝ ժայռամագլցման հատվածի) միացումները կամ մետաղական մասերը կարող են ժանգոտած կամ անկայուն լինել ՝ այս դեպքում մեկը վնասված էր, ինչը շատ վտանգավոր է։

Բարեփոխում․ Կատարել խաղային սարքավորումների տեխնիկական զննում, վերանորոգել կամ փոխարինել ժանգոտած կամ վնասված մասերը։

Տարածքը կարիք ունի համալիր բարելավման՝ սկսած խաղային սարքավորումների տեխնիկական սպասարկումից, ջրահեռացման համակարգի կարգավորումից մինչև ցանկապատերի վերանորոգում։ Այս քայլերը կբարձրացնեն անվտանգությունը, հիգիենան և կբարելավեն հանգստի գոտու ընդհանուր տեսքը։

Գրեցին ՝ Մարիա Վաթյանը և Արսինե Կարապետյանը

16․10․25

Կազմիր տրված բառերի հոգնակիները, բացատրիր, թե որ կանոնի համաձայն են կազմված.

Տեսաշար տեսաշարեր կազմվում է -եր-ով քանի որ ունի բարդ կազմություն

Ծաղկանախշ ծաղկանախշեր կազմվում է -եր-ով քանի որ ունի բարդ կազմություն Շարասյուն շարասյուններ կազմվում է -ներ-ով քանի որ վերջանում է ն ով

Ձկնկուլ ձկնկուլներ կազմվում է -ներ-ով քանի որ վերջանում է լ ով

Օրինագիծ օրինագծեր կազմվում է -եր-ով քանի որ ունի բարդ կազմություն

Ժանր ժանրեր կազմվում է -եր-ով քանի որ վերջանում է ր ով

Թագակիր թագակիրներ կազմվում է -ներ-ով քանի որ վերջանում է ր ով

Խաչքար խաչքարեր կազմվում է -եր-ով քանի որ ունի բարդ կազմություն

Վագր վագրեր կազմվում է -եր-ով քանի որ վերջանում է ր ով

Համերգաշար համերգաշարեր կազմվում է -եր-ով քանի որ ունի բարդ կազմություն Թռչնաբույն թռչնաբույներ կազմվում է -եր-ով քանի որ ունի բարդ կազմություն Մեծատուն մեծատուններ կազմվում է -ներ-ով քանի որ վերջանում է ն ով

Մեծատառ մեծատառեր կազմվում է -եր-ով քանի որ ունի բարդ կազմություն

Անասնակեր անասնակերեր կազմվում է -եր-ով քանի որ ունի բարդ կազմություն

Լրագիր լրագրեր կազմվում է -եր-ով քանի որ ունի բարդ կազմություն

Որսաշուն որսաշներ կազմվում է -եր-ով (ուն շեղվում է)

Հավատարմագիր հավատարմագրեր կազմվում է -եր-ով քանի որ ունի բարդ կազմություն

Մարզատոն մարզատոներ կազմվում է -եր-ով քանի որ ունի բարդ կազմություն Ուղեցույց ուղեցույցներ կազմվում է -ներ-ով քանի որ վերջանում է ց ով

Հիվանդայց հիվանդայցեր կազմվում է -եր-ով քանի որ ունի բարդ կազմություն Մենապար մենապարեր կազմվում է -եր-ով քանի որ ունի բարդ կազմություն

Մեկնակետ մեկնակետեր կազմվում է -եր-ով քանի որ ունի բարդ կազմություն

Գիսաստղ գիսաստղեր կազմվում է -եր-ով քանի որ ունի բարդ կազմություն

Ճամեզր ճամեզրեր կազմվում է -եր-ով քանի որ ունի բարդ կազմություն

Հաղորդալար հաղորդալարեր կազմվում է -եր-ով քանի որ ունի բարդ կազմություն Զորացույց զորացույցեր կազմվում է -եր-ով քանի որ ունի բարդ կազմություն Նավթամուղ Նավթամուղեր կազմվում է -եր-ով քանի որ ունի բարդ կազմություն Ծիսակարգ Ծիսակարգեր կազմվում է -եր-ով քանի որ ունի բարդ կազմություն Հետնախորշ Հետնախորշեր կազմվում է -եր-ով քանի որ ունի բարդ կազմություն Կամարասյուն Կամարասյուներ կազմվում է -եր-ով քանի որ ունի բարդ կազմություն Մաքսանենգ Մաքսանենգներ կազմվում է -ներ-ով քանի որ վերջանում է գ ով

Ջրէջք ջրէջքեր կազմվում է -եր-ով քանի որ ունի բարդ կազմություն

Առանձնացրու անհոգնական գոյականները.
Ֆիլիպիններ, գաղտնիք, մաթեմատիկա, քննություն, կաթ, գինի, բարկօղի, հանրահաշիվ, բեռ, հոգևորականություն, աշակերհություն, քիմիա, մթություն, դարվինիզմ, բնապաշտպանություն, մարմար։

Առանձնացրու եզակի և հոգնակի թվով դրված գոյականները.

Տանուտեր, պատկեր, հավաք, միտք, աղանդեր, գեղձեր, կաթնակեր, տերտեր, թթվասեր, գիրք, ջղեր, դիրք, պահվեր, համայնք, պատվեր, համայնք, քուշաններ, փառք, րոպեներ, սուսեր, նոթեր, կրոններ, օրեր, անցք, բանալիներ, սրտեր, նվերներ, հոդեր, հրավերք, ազգեր, գիշերներ, պատճեններ, բեռներ, վաչկատուններ։

Եզակի թվով գոյականներ Տանուտեր պատկեր հավաք միտք աղանդեր կաթնակեր տերտեր թթվասեր գիրք դիրք պահվեր համայնք պատվեր սուսեր անցք հրավերք փառք

Հոգնակի թվով գոյականներ Գեղձեր քուշաններ րոպեներ նոթեր կրոններ օրեր բանալիներ սրտեր նվերներ հոդեր ազգեր գիշերներ պատճեններ բեռներ վաչկատուններ ջղեր

Աշխատանք բառագիտությունից 15․10

  1. Ո՞ր շարքի բոլոր բառերն են իրար հոմանիշ:

1) նիրհել, ննջել, քնել, մրափել
2) վախենալ, երկյուղել, ընկրկել, զարհուրել
3) տխմար, տգետ, բթամիտ, ողորմելի
4) փոս, վիրապ, վեմ, խրամատ

  1. Ո՞ր շարքի բոլոր բառերն են իրար հոմանիշ։

1) ապստամբել, ընդվզել, ընդդիմանալ, ընկրկել
2) անհրապույր, տմարդի, անհաճո, տհաճ
3) շտապել, հապաղել, փութալ, աճապարել
4) դժխեմ, անագորույն, ժանտ, դաժան

  1. Ո՞ր շարքի բոլոր բառերն են իրար հոմանիշ։

1) շոգ, տոթ, տապ, տենդ
2) ճողոպրել, ճախրել, թռչել, սավառնել
3) նժույգ, հովատակ, երիվար, զամբիկ
4) ակնապիշ, սևեռուն, ակնբախ, անքթիթ

  1. Ո՞ր շարքի բոլոր բառերն են իրար հոմանիշ։

1) աժդահա, վիթխարի, հսկա, ահավոր
2) ականավոր, տաղանդավոր, նշանավոր, ակնկոր
3) պարան, ելարան, ճոպան, թոկ
4) հրապուրել, դյութել, հմայել, գերել

  1. Ո՞ր շարքի բոլոր բառերն են իրար հոմանիշ։

1) գովել, դրվատել, պախարակել, փառաբանել
2) բիլ, լուրթ, կապուտակ, մով
3) հեծկլտալ, փղձկալ, ործկալ, արտասվել
4) դժվար, դյուրին, բարդ, խրթին

  1. Ո՞ր շարքի բոլոր բառերն են իրար հոմանիշ:

1) հանդիմանել, կշտամբել, նզովել, դատապարտել
2) անվայելուչ, անպարկեշտ, լպիրշ, լկտի
3) չքնաղ, չքմեղ, աննման, չնաշխարհիկ
4) պոռթկալ, հրկիզել, բռնկվել, պայթել

  1. Ո՞ր շարքի բոլոր բառերն են իրար հոմանիշ:

1) պաղատել, թախանձել, խնդրել, աղաչել
2) պատատուկ, պատնեշ, պարիսպ, պատ
3) քամահրել, վատաբանել, դժգոհել, նախատել
4) չարախոսել, բամբասել, զրպարտել, կեղեքել

  1. Ո՞ր շարքի բոլոր բառերն են իրար հոմանիշ:

1) ոստնել, ցատկել, թռչել, գայթել
2) փոկ, գոտի, ամրան, պարան
3) մերձ, մոտ, կիպ, սերտ
4) ապաքինել, բուժել, դարմանել, սրսկել

  1. Ո՞ր շարքի բոլոր բառերն են իրար հոմանիշ:

1) արգելել, շանթարգել, խոչընդոտել, կաշկանդել
2) արդար, աչառու, իրավացի, անմեղ
3) դեղին, շիկավուն, դեղձանիկ, խարտյաշ
4) վարագուրել, քողարկել, թաքցնել, սքողել

  1. Ո՞ր շարքի բոլոր բառերն են իրար հոմանիշ:

1) շոգ, ջերմ, տոթ, տաք
2) զիջել, զեղչել, ընկրկել, նահանջել
3) հակիրճ, սեղմ, համառ, կարճ
4) կտրուկ, ստեպ-ստեպ, հաճախ, շատ

  1. Ո՞ր շարքի ոչ բոլոր բառերն են իրար հոմանիշ։

1) պաշտել, աստվածարել, երկրպագել
2) կասկած, վարանում, տարակուսանք
3) պչրել, ծեքծեքել, սեթևեթել
4) խոհեմ, շրջահայաց, թանձրամիտ

  1. Ո՞ր շարքի ոչ բոլոր բառերն են իրար հոմանիշ:

1) երկնագույն, խաժ, լուրթ
2) իջևան, հանգրվան, օթևան
3) զավեշտ, ծաղր, հեգնանք
4) ամենևին, բնավ, երբեմն

  1. Ո՞ր շարքի ոչ բոլոր բառերն են իրար հոմանիշ:

1) երևի, գուցե, թերևս
2) ընդամենը, սոսկ, միայն
3) նախապես, վաղօրոք, կանխապես
4) կատակաբան, զազրաբան, զավեշտախոս

  1. Ո՞ր շարքի ոչ բոլոր բառազույգերն են կազմված հոմանիշներից:

1) թեթևաքայլ-թեթևաշարժ, թափուր-դատարկ
2) ըստ երևույթին֊երևի, տոհմ-գերդաստան
3) եղծել֊արատավորել, եզրահանգել-մտասևեռվել
4) ենթադրաբար֊հավանորեն, սանդուղք-ելարան

  1. Ո՞ր շարքի ոչ բոլոր բառազույգերն են կազմված հոմանիշներից:

1) դրսևորել֊հանդես բերել, բռի-անտաշ
2) գովք֊փառաբանում, զարհուրելի-սահմռկեցուցիչ
3) ստահակ֊սինլքոր, խոկալ-խոնջանալ
4) շաղակրատ֊դատարկախոս, դավադիր-դրուժան

  1. Ո՞ր շարքի բոլոր բառազույգերն են կազմված հականիշներից:

1) առաքինի֊անպարկեշտ, անբասիր-անմաքուր
2) անաչառ-անկողմնապահ, համառ-զիջող
3) խճաքար-արահետ, հանդիմանություն-գովեստ
4) համարձակ-աներկյուղ, պարկեշտ-անազնիվ

  1. Ո՞ր շարքի բոլոր բառերի բաղադրիչներն են գրվում անջատ:

1) հանել(բերել), ոտք(ոտքի), կրակ(ու)բոց, ծափ(ողջույն)
2) հիթ (շքերթ), հաշտ(ու)համերաշխ, գալ(լցվել), տնե(տուն)
3) ներս(առնել), քաջ(գիտակցել), կիսով(չափ), հավաքել(տալ)
4) աջ(ու)ահյակ, կուժ(կոտրուկ), սարն(ի)վեր, ձեռք(ձեռքի)

  1. Ո՞ր շարքի բոլոր բառերի բաղադրիչներն են գրվում միասին:

1) ծուռտիկ (մուռտիկ), զին(ուժ), հետ(միջօրե), վերից(վար)
2) կարոտ(ախտ), ձեռք(բերում), ձայն(երիզ), կաթիլ(առ)կաթիլ
3) ծայր(ի)ծայր, որոտ(ընդ)ոստ, սարե(սար), առ(հավետ)
4) խաղող(օրհնեք), վաղուց(ի)վեր, գետ(անցում), ափ(հանում)

  1. Ո՞ր շարքի բոլոր բառերի բաղադրիչներն են գրվում գծիկով:

1) երկու(երրորդ), Տեր(Պետրոսյան), ուշ(ուշ), գիր(գրականություն)
2) անուն(ազգանուն), ձեռք(ձեռքի), հայերեն(անգլերեն), հեն), Սայաթ(Նովա)
3) ազգային (ազատագրական), մեկ(երկու), քափ(քրտինք), քչից(շատից)
4) գոռում գոչյուն), կռել(կոփել), մեն(մենակ), դեմ(դիմաց)

  1. Ո՞ր շարքի բոլոր բառերի բաղադրիչներն են գրվում գծիկով:

1) ալ(կարմիր), քաշել(մոտեցնել), ուրախ(զվարթ), տալ(առնել)
2) (Տեր)Ավագյան, քաշել(քաշքշել), քաղաք(ամրոց), փայել(փայփայել)
3) ունեցած(չունեցած), ուսանող(ուսանողուհի), վառ(նարնջագույն), ստորակետ(գիծ)
4) սուս(փուս), ջրմուղ(կոյուղի), պատեհ(անպատեհ), չորս(միլիոն)անոց

  1. Ո՞ր կապակցությունը դարձվածային իմաստ չունի:

1) աստղը շողշողալ
2) աստղը խավարել
3) աստղով լինել
4) աստղ ընկնել

  1. Ո՞ր նախադասության մեջ բառի կազմության սխալ կա:

1) Մենք ցանկանում ենք, որ ձեռնարկության սննկացումը դաս լինի մյուսներին:
2) Աղջկան տեսնում էր թե չէ, միանգամից անակնկալի էր գալիս:

3) Նրա ձեռքին եղել է ինքնաձիգ, և նա սպառնացել է շրջապատի մարդկանց:
4) Երբեմն այնքան ուժգին էր ձգում սանձը, որ ձին գիրթ կանգ էր առնում:

  1. Ո՞ր նախադասության մեջ բառի կազմության սխալ կա:

1) Նրա այդ վատ արարքը ծանր խարան է իր ընտանիքի համար:
2) Բազմիցս խոսվել է այդ մասին, սակայն ապարդյուն:
3) Ոչ թե հետաքրքրությունն էր նվազել, այլ տուժվածները հոգնել էին իրենց պայքարից:
4 ) Անբասիր վարկը ձեռք էր բերել տարիների անխոնջ աշխատանքով:

  1. Ո՞ր նախադասության մեջ բառագործածության սխալ կա:

1) Վկայի ցուցմունքը օգնեց արդարացնելու մեղադրյալին:
2) Ֆիլմ դիտելիս սիրում եմ որևէ բան ճաշակել:
3) Ծանր աշխատանքից նրա ուժերն արդեն հատում էին:
4) Չքնաղ այդ տեսարանը հաճելի զգացումներ պարգևեց ինձ:

25. Ո՞ր նախադասության մեջ բառագործածության սխալ կա:

1) Ակնոցի վրայից աչքերը հառնեց դիմացը նստած մարդկանց։
2) Ուժեղ աղմուկից հանկարծակիի գալով՝ մոտեցավ լուսամուտին։
3) Առվի մեղմ կարկաչյունը հանգստացնում էր հոգնած նյարդերս։
4) Ավանդության համաձայն՝ վառելիքի դեզը վերածվել է քարե ամրոցի։

  1. Ո՞ր շարքում դարձվածքի իմաստի սխալ բացատրություն կա:

1) աչք ածել — շուրջը նայել, հոգու աչքեր — ներզգացողություն
2) կոտր ընկնել — հակառակվել, սրտում կրակ վառել — ոգեշնչել
3) ուղտը պոչով կուլ տալ — գռփող լինել, օձի կծած — չար և անգութ
4) աջ ու ձախ նայել — քայլերը կշռադատել, սիրամարգի փետուրներով ագռավ — արտաքին շքեղությամբ ներքին դատարկությունը ծածկող մարդ

  1. Ոտքերն ընկնել դարձվածքին ո՞ր իմաստը չի համապատասխանում:

1) մեկի հովանավորությանը դիմել
2) ստորաքարշություն անել
3) մեկի հանդեպ հիացմունքով լցվել
4) խնդրել, աղերսել

  1. Ո՞ր նախադասության ընդգծված բառն է մյուս երեքին համանուն:

1) Մեղադրյալը, դողը սրտին, սպասում էր իր դատավճռին:
2) Վախից սիրտս դող ընկավ:
3) Մարմնումս հանկարծ անսովոր դող զգացի:
4) Սեքենայի դողը փոխել էր պետք:

  1. Ո՞ր նախադասության ընդգծված բառն է մյուս երեքին համանուն:

1) Պատվական անգին ջավահիր, լալ — Բադեշխան իս ինձ ամա:
2) Ուզում եմ լալ բախտիս համար:
3) Թե կարող ես լալ, մի՛ զսպիր արցունքներդ․ դրանք մաքրում են հոգին:
4) Շատրվաններն սկսեցին հեծկլտալ ու լալ:

  1. Ո՞ր նախադասության ընդգծված բառն է մյուս երեքին համանուն:

1) Սուր վերցնողը սրից էլ կընկնի:
2) Իմ սո՜ւր, արթուն ականջում Մի խոր ձեն է միշտ հընչում:
3) Ետևը սո՜ւր, առաջը ջո՜ւր, Սու՜գ, վայնասո՜ւն, իրարանցո՜ւմ…
4) Սուր ճոճելով ոչ մի լավ բանի էլ չես հասնի:

Հարթակում սեբաստացի ծնողն է

Քանի որ 9-րդ դասարանը մեր դպրոցում մասնագիտական կողմնորոշման տարի է, այսօր անցկացվեց հետաքրքիր հանդիպում, որը նվիրված էր լրատվական ոլորտին։ Մեր հյուրն էր 9-6 դասարանի սովորող Եվա Պապյանի մայրիկը՝ հեռուստահաղորդավար, լրատվական մեկնաբան Դիանա Պողոսյանը, ով աշխատում է «Երկիր Մեդիա» հեռուստաընկերությունում և մեզ պատմեց իր մասնագիտության՝ լրագրության առանձնահատկությունների մասին։ Դիանա Պողոսյանը կիսվեց իր աշխատանքային փորձով՝ ինչպիսին է լրագրողի առօրյան և որքան պատասխանատու է լինել լրատվական մեկնաբան։ Հանդիպման ընթացքում մենք հնարավորություն ունեցանք հարցեր տալ և ավելի լավ հասկանալ, թե ինչպես է հաջողվում համատեղել լրագրողի բարդ ու արագ տեմպով աշխատանքը մայրության պատասխանատու դերի հետ։ Հանդիպումը անցավ ջերմ և ոգեշնչող մթնոլորտում։

Այն օգնեց մեզ ավելի խորությամբ հասկանալ լրագրության կարևորությունը հասարակության մեջ և ճանաչել այն մարդկանց, ովքեր ամեն օր հետևում են, որ մենք ստանանք ճշգրիտ ու հավաստի տեղեկություն։ Հուսով ենք, որ այս հանդիպումը բոլորիս համար կլինի ուսանելի և կօգնի մասնագիտական կողմնորոշման հարցում։