1.Ո՞ր հաջորդականությունն է կոչվում երկրաչափական պրոգրեսիա։
Երկրաչափական պրոգրեսիան ոչ զրոյական թվերի հաջորդականություն է, որտեղ յուրաքանչյուր անդամ սկսած երկրորդից ստացվում է նախորդը միևնույն հաստատուն թվով՝ հայտարարով բազմապատկելով
2.Ի՞նչ է երկրաչափական պրոգրեսիայի հայտարարը (q) և ինչպե՞ս է այն հաշվվում երկու հաջորդական անդամների միջոցով։
Երկրաչափական պրոգրեսիայի հայտարարը (q) այն թիվն է, որով պետք է բազմապատկել պրոգրեսիայի յուրաքանչյուր անդամը, որպեսզի ստացվի հաջորդ անդամը։
3.Տրված է 2, 6, 18, 54, …հաջորդականությունը։ Արդյո՞ք այն երկրաչափական պրոգրեսիա է։ Եթե այո, որքա՞ն է հայտարարը։
Այո երկրաչապական պրոգրեսիա է ` q=3:
4.Երկրաչափական պրոգրեսիայի առաջին անդամը 5 է, իսկ հայտարարը՝ 2։ Գտեք երկրորդ և երրորդ անդամները։
b1=5
q=2
b2=b1*q=5*2=10
b3=b2*q=10*2=20
b2=10
b3=20
5, 10, 20
6.Կարո՞ղ է արդյոք երկրաչափական պրոգրեսիայի հայտարարը լինել բացասական թիվ։ Ի՞նչ տեսք կունենա այդպիսի պրոգրեսիան։
Այո, կարող է ։Պրոգրեսիան կնվազի
7.Գրեք երկրաչափական պրոգրեսիայի n-րդ անդամի հաշվման բանաձևը (bn)։
bn=b1*qn−1
8.Տրված է b1 = 3 և q = 2։ Գտեք պրոգրեսիայի 5-րդ անդամը։
b5=b4*q=24*2=48
b5=48
9. Հայտնի է, որ b1 = 1 և bn = 27։ Գտեք պրոգրեսիայի հայտարարը։
q = 3
10. Ինչպե՞ս է պրոգրեսիայի կամայական անդամը (սկսած երկրորդից) կապված իր հարևան անդամների հետ (բնութագրիչ հատկություն)։
Ցանկացած անդամի քառակուսին սկսած երկրորդից հավասար է իր նախորդ և հաջորդ անդամների արտադրյալին. (երկրաչափական միջինն է).
11.Կարո՞ղ է արդյոք երկրաչափական պրոգրեսիայի որևէ անդամ կամ հայտարարը լինել 0։ Հիմնավորեք պատասխանը։
Ոչ, չի կարող, քանի որ 0 չի բազմա;պատկվում:
12.Ի՞նչ պայմանի դեպքում b1 > 0 ունեցող երկրաչափական պրոգրեսիան կլինի նվազող։
Եթե հայտարարը լինի բացասական թիվ:
x, 10, 20, y թվերը կազմում են երկրաչափական պրոգրեսիա։ Գտեք x-ը և y-ը։
x = 5, y = 40
14.Որքա՞ն պետք է լինի q-ն, որպեսզի պրոգրեսիայի բոլոր անդամները լինեն միմյանց հավասար։
q = 1
15.Ինչի՞ է հավասար b2 · b4 արտադրյալը, եթե հայտնի է b3-ի արժեքը։
b3²
16.Գտեք 1/2, 1/4, 1/8, … պրոգրեսիայի հայտարարը և 6-րդ անդամը։
q = 1/2, 6-րդ անդամը = 1/64
17.Լաբորատորիայում բակտերիաների քանակը յուրաքանչյուր ժամում կրկնապատկվում է։ Եթե սկզբում կար 100 բակտերիա, որքա՞ն կլինի դրանց քանակը 5 ժամ հետո։
3200
18.Դուք բանկում ներդրել եք 100,000 դրամ, և բանկը խոստանում է ամեն տարի ավելացնել ձեր գումարը 10%-ով։ Ինչի՞ հավասար կլինի ձեր գումարը 3 տարի հետո։
133,100 դրամ
19.Թենիսի գնդակը հատակին հարվածելիս ամեն անգամ հետ է թռչում իր նախորդ բարձրության ուղիղ կեսի չափով 1/2: Եթե գնդակը բաց թողնենք 16 մետր բարձրությունից, ի՞նչ բարձրության կհասնի այն 4-րդ հարվածից հետո։
1 մետր
20.Աշակերտը սոցիալական ցանցում տեսնում է մի նորություն և այն ուղարկում իր 3 ընկերներին։ Հաջորդ փուլում այդ 3 ընկերներից յուրաքանչյուրն ուղարկում է ևս 3 հոգու և այդպես շարունակ։ Քանի՞ մարդ կստանա այդ լուրը 4-րդ փուլում։
81 մարդ
21.Մեքենայի գինը յուրաքանչյուր տարի նվազում է իր նախորդ տարվա գնի 20%-ի չափով։ Եթե նոր մեքենան արժե 10,000,000 դրամ, որքա՞ն կլինի դրա արժեքը 2 տարի հետո։
6,400,000 դրամ





