Գործնական քերականություն 06․10

1․Լրացնել բաց թողնված տառերը և կետադրել։

Տեսել եմ Ձեր նկարը։ Երկար դիտել եմ։ Մեծ բավականություն եմ ստացել ու լաց եղել։ Սքանչացած մռթմռթում էր նա՝ քայլելով նկարչի կողքից և ստեպ–ստեպ մայթից սալահատակ իջնելով, որպեսզի ճանապարհ տա հանդիպակաց անցորդներին։ Մինչև հոգուս խորքը ցնցեց ինձ։ Քարանալու աստիճան։ Եվ շատ տարօրինակ ձևով եղավ դա։ Անցնում էի տաճարի կողքով։ Մեկ էլ տեսա՝ մոտենում են չորս կառք և կանգ առնում դռան մոտ։ Դուրս են գալիս ինչ–որ փնված տիկիններ, նրանց հետ՝ երկու հոնիկ քաղաքացական հագուստով։ Գնացին տաճար։ Պահապաններն էլ, պարզ է, անմիջապես վազեցին նրանց հետևից, և ես էլ այդ միջոցին հապշտապ ներս խցկվեցի։ Այդ ժամանակ մի քիչ հարբած էի, ուստի և քաջ։ Բախտիցս էլ չորս կողմում ոչ մի ոստիկան չկար։ Մտա տաճար։ Նայեցի Ձեր որմնանկարին, և դող ընկավ մարմինս։ Սարսափեցի։ Ահա կանգնած է նա բարձունքի վրա՝ կարծես ճախրում է օդում։ Պայծառ ու հեզ աչքերը նայում են ինձ շեշտակի, բայց ոչ զայրացկոտ։ Իսկ ես կեղտոտ ու քրքրոտ, հենց նոր էի որջիցս դուրս նետվել։

2․ Անհրաժեշտ բառերում թո՛ղ մեծատառերը։

ա․ Հինավուրց հիշատակներով հայտնի Աղթամար կղզին տարածվում է Վանա լճի հարավարևելյան մասում։ Նրա դիմաց Հայկական Տավրոս լեռնաշղթայի մաս կազմող Առնոս և Կապուտկող լեռներն են։
բ․ Առավոտյան աստղիկը՝ Տարոնի դիցուհին, շրջապատված յոթ նաժիշտներով, իջնում էր Քարքե լեռան բարձու ձունքից՝ Արածանիի՝ Հայոց սրբազան գետի արծաթափայլ ալիքների մեջ լողանալու։
գ․ Մայրաքաղաքից մի ճանապարհ Գետառի ձորով կտրուկ դուրս է գալիս Նոր Նորք։ Այդ մայրուղուց են սկիզբ առնում Մարաշ, Նոր Արեշ և Ջրվեժ ձգվող ճանապարհները։
դ․ Մեր երկիրը ունեցել է շատ մայրաքաղաքներ՝ Արմավիր, Դվին, Անի, Արտաշատ… Վերջինը Երևանն է։
ե․ Մի քանի տարում մայրաքաղաքի շուրջն ստեղծվեցին բազմաթիվ նոր թաղամասեր՝ մեր կորցրած եզերքների պատմական անուններով՝ Նոր Բութանիա, Մալաթիա, Զեյթուն, Կիլիկիա, Արաբկիր։

3․Կետերի փոխարեն ավելացնել յ հնչյունը այն բառերում, որոնց մեջ գրվում է.

վերարկու յի, միջօրե յի, վա յրկյան, Սերգե յի, կարկաչ յուն (գոյ․), կարկաչ յուն (ած․), ճ յուղ, թե յի, շ յուղ, Կարինե յի, Կարո յի, մրջ յուն, տու յժ, հեռակա յել, Միքա յել, լռել յայն, ջղա յին, ատամնաբու յժ, սկեսրա յր, վիլա յեթ, աշխու յժ, հա յելազարդ, Ռաֆա յել, շրջագա յել, Անդրե յի, երկրպագու յի, երեխա յի, Քրիստինե յի, մի յակ, Իսրա յել, է յական, Մարո յի, հարսնացու յից, հա յեցակետ, մի յայնակ, խնա յել, խոխոջ յուն (գոյ․), խոխոջ յուն (ած․), հա յելի, լեգե յոն, Նա յիրի, նա յիրյան, հմա յել, այրուձի յի, դիմակա յել, հարյուր յակ, սյուն յակ, վաշխառու յի, պայուս յակ, Սոնա յի, Անի յի, սերմնացու յով, ժողովածու յում, զգու յշ, եղբո յր, վա յելուչ, մսացու յից, վա յելչագրություն, աղյուս յակ, մարգարե յություն, ձի յեր, հետի յոտն, տի յեզերք, րոպե յական, արքա յորդի, գա յիսոն, շառաչ յուն (գոյ․), շառաչ յուն (ած․), բու յի, անասնաբու յժ, հա յեցակարգ, քնքու յշ, զգու յշավոր։

Հայկական լեռնաշխարհի ռելիեֆը

Հարցեր և առաջադրանքներ

  1. Լեռնակազմական ո՞ր գործընթացներն են ձևավորել Հայկական
    լեռնաշխարհի մակերևույթը:

Երկրաբանական շերտերը խախտվել են, ծալքավորվել և բեկորատվել՝ գոյացնելով ծալքաբեկորային լեռներ (օրինակ՝ Հայկական Տավրոս, Փոքր Կովկասի լեռնաշղթաների մեծ մասը): Լեռնակազմական շարժումներն ուղեկցվել են ուժեղ հրաբխային ժայթքումներով և լավային ծածկույթների գոյացմամբ, որոնք ձևավորել են հրաբխային լեռնազանգվածներ և բարձրավանդակներ (օրինակ՝ Արարատ, Արագած, Սիփան, Նեմրութ, Հայկական հրաբխային բարձրավանդակ):

  1. Ի՞նչ լեռնագրական ﬕավորների է բաժանվում Հայկական լեռնաշխարհը:
    Ի՞նչ գործոններով է այն պայմանավորված:

Հայկական լեռնաշխարհը բաժանվում է երկու հիմնական լեռնագրական միավորի՝ եզրային ծալքաբեկորային լեռնային համակարգեր և Հայկական հրաբխային բարձրավանդակ։Լեռնագրական այդ կառուցվածքը պայմանավորված է ալպյան լեռնակազմական գործընթացներով որոնք միաժամանակ ներառում էին երկրակեղևի ծալքավորում և բեկորային շարժումներ (որոնք ստեղծեցին եզրային լեռները) և ուժեղ հրաբխային գործունեություն (որը ձևավորեց կենտրոնական բարձրավանդակը)

  1. Ի՞նչ մասերից է կազմված Հայկական հրաբխային բարձրավանդակը:
    Մակերևույթի ի՞նչ ձևեր են բնորոշ Հայկական հրաբխային բարձրավանդակին:

Հայկական հրաբխային բարձրավանդակն ընդգրկում է լեռնաշխարհի` երիտասարդ լավաներով ծածկված տարածքը և բաժանվում է Հյուսիսային, Կենտրոնական, Հարավային մասերի:

  1. Ինչո՞վ է պայմանավորված Հայկական լեռնաշխարհի ﬔտաղական և
    ոչ ﬔտաղական օգտակար հանածոների հարուստ հանքավայրերի
    առկայությունը:

Լեռնաշխարհը հարուստ է ﬔտաղային հանքավայրերով, ինչը կապված է երկրի ընդերքում մագմայի առաջացրած ներժայթուկների հետ։

Պարապմունք 12

Թեմա՝ Ֆունկցիայի գրաֆիկն ու նշանապահպանման միջակայքերը

1․ Գծել ֆունկցիայի գրաֆիկ, որն ունի հետևյալ նշանապահպանման միջակայքերը․
ա) (- ∞, 1) -ում՝ դրական, (1, 2)-ում՝ բացասական, (2, ∞) -ում՝ դրական,

բ) (- ∞, — 2) -ում՝ դրական, (−2, 0)-ում՝ դրական, (0, 5)-ում՝ բացասական, (5, +∞) -ում՝ դրական,

գ) (- ∞, -8)-ում՝ բացասական, (- 8, 7) -ում՝ դրական, (7, +∞) -ում՝ բացասական:

2․ Ո՞ր գրաֆիկով ֆունկցիայի նշանապահպանման միջակայքերն են.
ա) (- ∞, — 3) (0, 4)-ում՝ դրական, (–3, 0), (4, +∞)-ում՝ բացասական,

երկրորդ գրաֆիկով


բ) (- ∞, — 1) , (-1, 2)-ում՝ բացասական, (2, +∞)-ում՝ դրական,

երրորդ գրաֆիկ


գ) (- ∞, — 2) (-1, 1)-ում՝ բացասական, (−2, −1), (1, +∞)-ում՝ դրական:

Առաջին գրաֆիկ

3․ Գծել ֆունկցիայի գրաֆիկ, որը բավարարում է հետևյալ երկու պայմաններին․
1) անցնում է կոորդինատային հարթության (2, 3) կետով,
2) (–∞, 0)-ում դրական է, (0, 1)-ում՝ բացասական, (1, +∞)-ում՝ դրական:

4․ Գծել ֆունկցիայի գրաֆիկ, որը բավարարում է հետևյալ երկու պայմաններին.
1) անցնում է կոորդինատային հարթության (−2, 1), (0, −1) և (3, −1) կետերով,
2) նշանապահպանման միջակայքերն են՝ (-∞, -1), (-1, 1) և (1, +∞):

5․ Գծել ֆունկցիայի գրաֆիկ, որը բավարարում է հետևյալ երկու պայմաններին․
1) նշանապահպանման միջակայքերն են՝ (-∞, — 2) ,(-2, 1) և (1, +∞) ,
2) անցնում է կոորդինատային հարթության (–5, 1), (-1, -2), (2, −2) կետերով։

Գործնական աշխատանք ուղղագրությունից 03․10

Ձայնավոր հնչյունների ուղղագրություն.

Է-Ե

դողերոցք, էջանշան, պատեշ, գոմեշ, վայրեջք, եջմիածին, վերելք, առերևույթ, ելևեջ, երակ, առեջ, բազկերակ, եկան, ելակ, ամենաեկան, ամենաերկար, էլեկտրաեներգիա, ելարան, ստորերկրյա, հնեաբան, առերես, աներևակայելի, մանրեաբան, եակ, Սևանհեկ, Վարդգես, բազմերանգ, մանրե, ծովեզր, լայնեկրան, պնդերես, որևիցե, Երևանջէկ, հրեշ, տիերք, մեջք, եգիպտացորեն, ինչևե, ինչևիցե, ամենաեժան, խուռներամ, երբևե, աշտեղ, եկեղեցի, եղերերգ, վերերկրյա, որևե, գրեթե, միջօրե, անեզ, աներկբա, երբևիցե, կիսաեփ, չեի, չեիր, չեինք, չեր, էլեկտրաեռակցել, երփներանգ, գետեզր, նրբեշիկ, աներևույթ, ցայգերգ, աներկյուղ, նորեկ, առօրեական, այժմեական, պաշտոնեական, անեկան, լայնեզր, հովեկ, այգեետ, լայներախ, բեմեզր, առեջաթել, առվեզր, լճեզր, գյուղեզր, առաջավոր, լուսնեջք, հազարերանգ, ժպտերես, ճերմակերես, ողբերգակ, վերելակ, ցնծերգ, լուսներես, խմբերգ։

Օ-Ո

առօրյա, թռչնորս, ողորկ, անորգանական, բարորություն, բարորակ, անդորրություն, անորինակ, կողակ, անօգուտ, որբանոց, տափօղակ, փող, հայորդի, օվկեր, օդանավ, սալորողի, անօգտակար, դեղնազոծ, ով, որրան, միորինակ, ամենաորակյալ, շտապոգնություն, ջրօրհնեք, այդորինակ, հոգուտ (ի օգուտ), հոգուդ (քո հոգու), օվկիանոս, անոգնական, հոգս, բնօրրան, օրորոց, փղոսկր, կրկնօրինակ, խաղաղօվկիանոսյան, մեղմորոր, մեղմորեն, տրտմորոր, ոսկեզոծ, հոծ, հողմակոծ, արևազոծ, հանրօգուտ, յուրօրինակ, տոթ, ցածրորակ, անորակ, արագոտն, առօրեական, միջօրե, միջօրեական, բարձրորակ, ոթյակ, կիրակնօրյա, վաղորդյան, Որմիզդուխտ, օրըստօրե, նախօրոք, չոգնել, չուղևորել, բնօրինակ, գիշերօթիկ, նորաօճ, Ամանոր, շաբաթօրյակ, չոգտվել, ողոքել, երկարօրյա, չարորակ, տրտմորեն, սալօջախ, զարդոսկի, ոթևան, անորսալի։

Ը

հյուրընկալ, դյուրընկալ, անակընկալ, առընչվել, երկընչել, պարընկեր, խոչընդոտ, ակնթարթ, դասընթաց, մթննկա, անընթեռնելի, խոյընթաց, չըմբռնել, զուգընկեր, նախընտրել, սրընթաց, խաղընկեր, ձեռնտու, առընթեր, ակնդետ, դյուրընթեռնելի, չընկնել, անըմբռնելի, դրըմբոց, օրընդմեջ, այլընտրանք, ճեպընթաց, անընդունակ, ակնբախ, ընթանալ, զուգընթաց, համընկնել, չընդդիմանալ, երկընտրանք, ըմպելիք, համընթաց, գահընկեց, գիրկընդխառն, զմըռսել, ըթերակա, ինքնըստինքյան, չընկճվել, ամենաընտիր, մթնշաղ, անընդունելի, անընդմեջ, որոտընդոստ, ձկնկիթ, ամենաընդունակ, հոտնկայս, անընդհատ, չընդունել, ընկերկել, ընչացք, մերթընդմերթ, գույնըզգույն, գործընկեր, դյուրըմբռնելի, հետըզհետե, մեջընդմեջ, չըմբոշխնել, վերընթաց, ընձուղտ, մակընթացություն, օրըստօրե, արագընթաց, դասընկեր, ամենաընդունելի, լուսնկա, վերընձյուղվել, նորընտիր, փոխըմբռնում, հատընտիր, վաղընջական, ազգընտիր, ակնկոր, կորնթարդ։

Գործնական աշխատանք հնչյունափոխությունից.29.09

1.Ո՞ր բառում արմատի հնչյունափոխություն չկա.

ա. համբուրել, հանգուցալուծում, սրտամոտ, դերասանական

բ. կրավորական, կծվահամ, միջնադարյան, գործնական

գ. մշտավառ, շքահանդես, մրճաձուկ, վարկաբեկել

դ. նյարդայնանալ, խճանկար, գծապատկեր, վիպագիր

ե. թխամորթ, բնական, սառցաբեկոր, թվանշան

զ. սերնդակից, ձեռագրաբան, կատվախոտ, քաղքենի

է. ճչակ, սնդուկ, ձիթապտուղ, փետրազարք

ը. գեղեցկադեմ, խուզարկու, շիկավուն, ընդգծում

թ. քմահաճ, լրահավաք, գնանկում, բաժնետոմս

Ժ. հատկանիշ, ոճրագործ, մթամած, հոգեբուժարան

ժա. վճռաբեկ, կրթված, օժտել, սարդոստայն

ժբ. թվազույգ, քղանցք, իրիկնային, կորուսյալ

ժգ. բարեսրտորեն, հնավանդ, մարդկայնորեն, պատանեկան

ժդ. հավասարազոր, որկրամոլ, փոշեխառն, հնչուն

ժե. հավիտենական, մշակութային, զրախոսություն, հնձվոր

ժզ. կրկնուսույց, ատենադպիր, ողջունել, կապտորակ

2.Ո՞ր բառում ածանցի հնչյունափոխություն կա.

ա. ազնվայր, սնահավատ, սիգաճեմ, սրճաման

բ. սիզախոտ, մամլել, շարժման, հնագետ

գ. պատմվածք, մարմնական, վարչական, սնանկանալ

դ. ուսուցչական, ձեռագիր, պատրանք, մահճակալ

ե. առօրեական, որդյակ, բարորակ, դռնապան

զ. գրավչություն, կալանավայր, արդուկ, վիպասք

է. հայրենադարձ, ալյակ, ամրակ, ջնջոց

ը. լսարան, սննդամթերք, գյուղատնտես, զսպանակ

թ. զմռսել, առաձգական, այժմեական, տավղահար

ժ. բնութագիր, կարկաչյուն, կուրացնել, երկվայրկյան

ժա. բուժակ, դստրիկ, ըմպել, գալստյան

ժբ. ծածկամիտ, գործնականորեն, հմտանալ, պատժաչափ

3.Ո՞ր բառում արմատի հնչյունափոխություն կա.

ա. նախնադար, կառուցվածք, դեղնազօծ, լրտես

բ. գործնական, սերնդափոխություն, հրթիռ, վայրենություն

գ. հավերժական, ականջալուր, ներարկել, սրահայաց

դ. գուժկան, ուսուցչանոց, առաջնային, միաբան

ե. վերջնագիր, վիմարձան, ուխտադրուժ, հասկանալ

զ. սուզակ, սառցաբեկոր, դպիր, կոչնակ

է. կարծրամիտ, վկայական, կարգազանց, դերուսույց

ը. հրավերք, ենթարկվել, բրդել, մկրատել

4.Նշեք այն բառը, որում երկհնչյունը սղվել է.

ա. սփռոց, հորաքույր, կուրացուցիչ, վերջալույս

բ. ձնհալ, սառցաբեկոր, սուրալ, կտակել

գ. արնավառ, ձնեմարդ, փայլփլել, լուծարում

դ. բուրաստան, բնավեր, սյունազարդ, կապտավուն

ե. ժանեկազարդ, խոխոջուն, քնքշանալ, ալրաղաց

զ. բուսակեր, համայնական, հեծելազոր, սփռել

է. ձնագնդի, սառցահատ, վայրիվերո, նույնանման

ը. գունեղ, պաշտոնեական, արնանման, անուշահամ

5.Նշեք այն բառը, որում ձայնավորի սղում չկա.

ա. մարդկային, կրկնուսույց, ճահճապատ, գրագիր

բ. դեղնազօծ, լրագիր, ձեռագրաբան, բաժնետեր

գ. երգչախումբ, լուսատու, նախրապան, քննություն

դ. վայրենանալ, գրչագիր, քաղքենիություն, հուսաբեկ

ե. ջլապինդ, գործնական, քնքշանալ, առջև

զ. վճռաբեկ, ծխախոտ, ծնրադիր, զննել

է. անդադրում, ծաղկավոր,թերահավատ, ծնունդ

ը. ամրակ, խտանալ, պանրաջուր, քենակալ

թ. կաղնեփայտ, ոճրագործ, կռել, խորտկարան

Ժ. բնակիչ, կանխարգելել, որկրամոլ, մասրենի

ժա. ատենադպիր, ճմռել, հովվական, շիրմաքար

ժբ. բռնցքամարտ, մարմնական, միջնադար, հայրենասեր

ժգ. երկնասլաց, բաժնետեր, մրցանակ, բարություն

ժդ. թթվածին, մարմնեղ, դեղնազօծ, բարօրություն

ժե. բազմակի, մանկաբարձ, կաղնուտ, գնացուցակ

ժզ. վեհանձնորեն, տամկանալ, ամսավարձ, սնանկ

6.Նշեք այն բառը, որում ձայնավորը հնչյունափոխվել–վերածվել է բաղաձայնի.

ա. հոգյակ, հոգեբան, ատենակալ, հոգեվիճակ

բ. բարետես, բարօրություն, մեղվաբույծ, վայրկենական

գ. կռնատ, մատնացույց, մագլցել, պատանյակ

դ. վիմագիր, հաշվապահ, կատվառյուծ, վրձնահարված

ե. պատվական, ազնվազարմ, լեզվակիր, հազվագյուտ

զ. անվադող, հովվական, չվերթ, մատռվակ

է. ալյակ, յոթնյակ, կիսամյակ, լուսնյակ

ը. աղավնյակ, հարսնյակ, տասնյակ, օթյակ

7.Նշե՛ք այն բառը, որում հնչյունափոխություն չկա.

ա. հրապուրանք, խարխլել, կուսակալ, սպառնալ

բ. կուրացուցիչ, մրմռոց, սպարապետ, չարաճճի

գ. մրցավեճ, վարձկան, ցրիչ, ճռնչոց

դ. լսարան, քրմապետ, խճճել, հացթուխ

ե. ուսուցիչ, կործանիչ, կտրիչ, հաշվիչ

զ. հաստաբեստ, քրմապետ, պատմել, ամրակ

է. կոխկռտել, լեզվանի, սղաճ, պտուտակ

ը. հացազգի, փամփշտակալ, բարձրահասակ, հոգևոր

թ. գանգրահեր, մատենագիր, արկղիկ, հանդուգն

Ժ. դուստրեր, բազպան, առվեզր, քրտնաթոր

ժա. կատակախոս, մաքրամաքուր, մանրավաճառ, արթնանալ

ժբ. առաջնածին, զուգալող, կազմարար, կամրջակ

8.Ո՞ր բառն է կազմված՝ առանց հնչյունափոխության ընդգծեք.

ա. թուլակազմ, կլանել, գրչագիր, անդադրում, հորատել

բ. թխամորթ, գրգամոլ, վատորակ, ճահճապատ, առվեզր

գ. պարսկական, վարելահող, ձեռագրաբան, ռմբակոծել, մեղվարում

դ. ճարպկություն, կարկտաբեր, փաղաքշանք, կծկել, մորի

ե. հանդգնել, հարստանալ, սնահավատ, փչակ, վարձկան

զ. տարեգիր, փթթել, օժտված, գեղանկար, հաշվենկատ

է. աղմկահույզ, ամսաթիվ, ներկատու, գիշակեր, զուգապար

ը. շիկահեր, տրամագիծ, պատմել, խախտել, խարսխակայան

թ. սարահարթ, սաստկաձայն, նշագեղձ, դպրատուն, դրժել

Ժ. դռնապան, համալսարան, եղջերվամիս, սիրալիր, հանքահոր

ժա. ջահակիր, ջղային, դալկահար, ստուգայց, ստրկամիտ

ժբ. փխրուն, խուզարկու, իրիկնային, դիպված, կանաչավուն

ժգ. աղեկտուր, դիտարան, ժայռակղզի, ուրվական, փետրազար

ժդ. դիմադիր, տերևաթափ, երեսնական, երդմնազանց, փշրել

ժե. ալեհավաք, մաքրամաքուր, սյունազարդ, լրահավաք, ծածկոց

ժզ. լերդանալ, պարպել, պարսպապատ, մրջնաթթու, համարձակ

ժէ. ժուժկալ, տնաբույս, քնքշանալ, քմահաճ, մահարձան

ժը. դասագիրք, մածնաբրդոշ, դդմապուր, թզաչափ, մտածմունք

ժթ. վրիպանք, զրուցարան, լռակյաց, մեծախոս, երաժշտագետ

ի. դստրիկ, աղմկել, նկարակալ, լուսամուտ, պարտիզակ

իա. լվիճ, սնափառ, արևմտահայ, պաստառապատ, նշաձող

Առաջին համաշխարհային պատերազմը 1914–1918թթ․

Ներածություն

Առաջին համաշխարհային պատերազմը (1914–1918 թթ․), որը ժամանակակիցները կոչեցին «Մեծ պատերազմ», դարձավ շրջադարձային կետ մարդկության պատմության մեջ։ Այն ոչ միայն չորս տարի տևած ռազմական բախում էր երկու հզոր դաշնություների՝ Անտանտի և Կենտրոնական տերությունների միջև, այլև 20-րդ դարի ամենաարյունալի ողբերգությունը, որը վերաձևեց աշխարհի քաղաքական քարտեզը և սերմանեց ապագա կոնֆլիկտների սերմերը։

Պատերազմի բուն պատճառները թաքնված էին խորը հակասությունների մեջ, որոնք կուտակվել էին 19-րդ դարի վերջին և 20-րդ դարի սկզբին։Պատերազմի բռնկման անմիջական առիթը դարձավ 1914 թվականի հունիսի 28-ին Սարաևոյում Ավստրո-Հունգարիայի գահաժառանգ Ֆրանց Ֆերդինանդի սպանությունը, որից հետո իրադարձությունների արագ զարգացումը Եվրոպան մղեց համաշխարհային պատերազմի անդունդը։

Ընթացք․

Պատերազմի սկիզբը բնութագրվում էր Գերմանիայի կողմից իրականացվող արագ հարձակման ծրագրերով, որոնք, սակայն, ձախողվեցին Մառնի ճակատամարտում (1914 թ․)։ Արդյունքում, հատկապես Արևմտյան ճակատը վերածվեց խրամատային պատերազմի երկարատև գոտու՝ Շվեյցարիայից մինչև Լա Մանշի նեղուց։ Դիրքային մարտերը, որոնք տևեցին տարիներ, բերեցին հսկայական զոհեր (օրինակ՝ Վերդեն և Սոմ), բայց չփոխեցին ռազմավարական իրավիճակը։

Այս պատերազմն առանձնահատուկ էր նաև նոր տեխնոլոգիաների կիրառմամբ։ Մեքենայացված գնդացիրները, հրանոթները, թունավոր գազերը, ինչպես նաև առաջին անգամ կիրառվող տանկերն ու ռազմական ինքնաթիռները պատերազմի բնույթը դարձրին աննախադեպ դաժան։ Պատերազմը դարձավ «ամբողջական», ներգրավելով ոչ միայն զինվորներին, այլև ազգային տնտեսությունն ու քաղաքացիական բնակչությունը։

Պատերազմի ընթացքի կարևոր շրջադարձային պահեր էին 1917 թվականի իրադարձությունները։ Մի կողմից, Ռուսաստանում տեղի ունեցավ հեղափոխություն, որը հանգեցրեց երկրի դուրս գալուն պատերազմից (Բրեստ-Լիտովսկի պայմանագիր, 1918 թ․), մյուս կողմից՝ պատերազմի մեջ մտավ Միացյալ Նահանգները, ինչը վճռորոշ ազդեցություն ունեցավ ուժերի հարաբերակցության վրա։

Մեր ժողովրդի համար պատերազմը կրեց հատուկ ողբերգական բնույթ։ Օսմանյան կայսրության երիտթուրքական կառավարությունը պատերազմը որպես քող օգտագործեց՝ իրագործելու հայերի համատարած բնաջնջման ծրագիրը՝ Հայոց ցեղասպանությունը (1915-1923 թթ․), որին զոհ գնացին ավելի քան 1.5 միլիոն արևմտահայեր։ Միևնույն ժամանակ, Կովկասյան ճակատի հայկական ջոկատները, իսկ ավելի ուշ՝ զորամասերը, իրենց հերոսությամբ (մասնավորապես՝ 1918 թվականի մայիսյան հերոսամարտերով՝ Սարդարապատ, Բաշ-Ապարան, Ղարաքիլիսա) ապահովեցին հայկական պետականության վերականգնումը և Հայաստանի Առաջին Հանրապետության հռչակումը։

Եզրակացություն․

Պատերազմն ավարտվեց 1918 թվականի նոյեմբերի 11-ին՝ Կոմպիենի անտառում զինադադարի ստորագրմամբ և Անտանտի հաղթանակով։ Հետևանքներն աննախադեպ էին։ Պատերազմը հանգեցրեց մոտ 17-20 միլիոն մարդու զոհի՝ ինչպես զինվորական, այնպես էլ քաղաքացիական։

Ամենակարևոր հետևանքը չորս խոշոր կայսրությունների՝ Գերմանականի, Ռուսականի, Ավստրո-Հունգարականի և Օսմանյանի փլուզումն էր։ Դրանց տեղում առաջացան նոր ազգային պետություններ։ 1919 թվականի Վերսալի հաշտության պայմանագիրը փորձեց ամրագրել նոր աշխարհակարգը, ծնունդ տալով Ազգերի լիգային։ Սակայն, Գերմանիային պարտադրված ծանր ռեպարացիաները և տարածքային կորուստները ազդեցին գերմանական ազգային ինքնասիրության վրա՝ ստեղծելով պայմաններ, որոնք արդյունքում հանգեցրին նացիզմի վերելքին և Երկրորդ համաշխարհային պատերազմի բռնկմանը։

Առաջին համաշխարհային պատերազմը մնում է որպես դառը դաս՝ պատերազմի կործանարար բնույթի և քաղաքական սխալ հաշվարկների հետևանքների մասին, որոնք հանգեցրին մի ամբողջ սերնդի ոչնչացմանը և աշխարհակարգի արմատական փոփոխությանը։

Պարապմունք 8

1․ Հետևյալ մեծություններից որո՞նք են վեկտորական:

  • տեղափոխություն
  • լայնություն
  • կշիռ
  • աշխատանք

2․ ABCD ուղղանկյան տրված նկարի օգնությամբ որոշիր AB և BC վեկտորների երկարությունները, եթե հայտնի է, որ AB=10, BC=24

Taisnst_diag_vekt.png

|AB|=10

|BC|=24

3․ d→ և z→ վեկտորները հակադիր են: Գտնել z→ վեկտորի երկարությունը, եթե ∣d→∣=15։

Հուշում՝ Հավասար երկարություն ունեցող հակուղղված վեկտորները կոչվում են հակադիր վեկտորներ:

d=-15,15:

4․ Ընտրել հակադիր վեկտորները:

a6.png
a3.png
a5.png
a4.png

Առաջի նկարը

Ուսումնական պլան

Դասացուցակ

Ժամատախտակ

Մարզաձև- սեղանի թենիս, երկուշաբթի:

Ընտրության խմբեր- քերականություն

Լրացուցիչ պարապմունք դպրոցում- —

Երկարօրյա- —

Շտկողական պարապունք- մաթեմատիկա

Բնագիտության խումբ- Վարսենիկ Գրիգորյան, Գոհար Իսկանդարյան

Լրացուցիչ պարապմունք դպրոցից դուրս- մոդելինգ, իտալերեն, անգլերեն։

Նախագծային աշխատանք- «Էկոհամակարգեր իմ շրջապատում»

30․09․25

  1. Կարճ աշխատանք ուղղագրության շուրջ (1․1, 11)
  2. Կարդա «Բառերի խորհրդավոր աշխարհից» գրքի տրված հոդվածը։

    Պ.Բեդիրյան, Բառերի խորհրդավոր աշխարհից
    Մարդը կթում է…հավին

    Մենք գիտենք, որ կիթ նշանակում է «կթելը»։ Դրա համար էլ Հովհաննես Թումանյանը «Անուշ» պոեմում գրում է.
    Ոչխարը բեր կիթ,
    Օրը ճաշ դառավ…

    Ուրեմն կովկիթ էլ նշանակում է «Կով կթելը» (նաև «կով կթող անձ»)։ Իսկ հավկի՞թ։ Նույն տրամաբանությամբ այս մեկն էլ «պիտի թարգմանենք» «հավ կթելը»։ Բայց չէ՞ որ դա անմտություն է։
    Հիրավի, այդ բառն անիմաստ կազմություն կլիներ, եթե լեզվի պատմությունից մեզ հայտնի չլիներ, որ «կիթ» արմատը, նախքան «կթելը» իմաստն արտահայտելը, նշանակել է «առհասարակ (կենդանուց) արդյունք (կաթ, ձու, կարագ) քաղելը»։ Ուրեմն՝ հավկիթ նշանակում է «հավից քաղված արդյունք՝ ձու»։ Ձկնկիթ՝ ձկից քաղված արդյունք՝ խավիար»։ Բայց միայն կենդանուց քաղվածը չէր կոչվում այդպես։ Կիթ արմատն ուներ (և ունի) նաև կութ տարբերակը, որն առանձին չի գործածվում և հանդիպում է այգեԿՈՒԹ բառի մեջ, որն, ուրեմն, նշանակում է «այգու արդյունքը՝ պտուղը քաղելը, այգեքաղ»։ Ահա թե ինչու ամերիկահայ գրող Վահե Հայկը կարող է իր «Այգին ու այգեկութը» հուշագրական ակնարկում բանաձևել այսպիսի նախադասություն՝ «Ու կը կթեին այգին, կը քաղեին թուփերուն կաթը»։
    Ամերիկահայ մի ուրիշ արձակագիր էլ՝ Համաստեղը, գրում է իր «Վարդան» պատմվածքում. «…Գյուղին մեջ ջաղացքեն զատ ունեին նաև ընդարձակ այգի մը, որ ամեն տարի քսան քթոց խաղող կը կթեին։
    Կթել-ը արդեն հասկացանք, իսկ այս քթո՞ց-ն ինչ բան է։
    Քթոց-ը բարբառային տարբերակն է կթոց բառի. այսպես կոչվում է այն զամբյուղը, որի մեջ «կթված» այգու բարիքն են լցնում ու տեղափոխում։ Ուստի բոլորովին էլ չզարմանաք, երբ իրար կողքի հանդիպեք այդ երկու բառերին, ինչպես պոլսահայ արձակագիր Հակոբ Մնձուրիի «Հաց ուզելու պես» պատմվածքում. «Խաղողի թուփերուն մեջ Խասը կթոց մը ձեռքը խաղող կը կթեր»։
    Բարբառային այդ քթոց ձևում, որը շատ տարածված էր արևելահայերենում, ք-ն ստացվել է հաջորդող թ-ի ազդեցության տակ. «… Օրականը ծախում է լեռնացի բեռնավորներին, որոնք մրջյունի կարավանների նման քթոցները ձիանցը բարձած խռնվում են այգեշատ գյուղում….» (Պերճ Պռոշյան, «Ցեցեր»)։

Առաջադրանքներ
1․ Արմատի քանի՞ տարբերակ ունի կթել բայը, որոնք են։

Արմատի երեք տարբերակ ունի կիթ կթ և կութ
2․ Թվիր բառեր, որտեղ այդ արմատներն են։

Կիթ կովկիթ հավկիթ ձկնկիթ

Կթ -կթել կթոց

Կութ այգեկութ
3․ Բառակազմական վերլուծության ենթարկիր անմտություն, բոլորովին, պատմություն, բարբառային, կթոց բառերը։

Անմտություն ան- նախածանց մտ- արմատ -ություն վերջածանց

Բոլորովին բոլոր- արմատ -ով -ին վերջածանցներ

Պատմություն պատմ- արմատ -ություն վերջածանց

Բարբառային բարբառ- արմատ -ային վերջածանց

Կթոց կթ- արմատ -ոց վերջածանց
4․ Գտիր հավկիթ, պտուղ, գործածվել, անմտություն բառերի հոմանիշները։

Նուկլեյնաթթուներ

  • Ի՞նչ է գենը, որոնք են ԴՆԹ_ի ֆունկցիաները բջջում։

Գենը ԴՆԹ-ի մի հատված է, որը կրում է որևէ սպիտակուցի կամ ՌՆԹ մոլեկուլի սինթեզի համար անհրաժեշտ ժառանգական ինֆորմացիան։

ԴՆԹ-ն պահպանում է ժառանգական ինֆորմացիա, կառավարում է սպիտակուցների սինթեզը։

  • Նուկլեյնաթթուները քանի՞ տեսակ են լինում,  նշել դրանց ֆունկցիաները

Նուկլեյնաթթուները լինում են երկու տեսակ՝ դեզօքսիռիբոնուկլեինաթթու և ռիբոնուկլեինաթթու։

ԴՆԹ-ն պահպանում է ժառանգական ինֆորմացիան օրգանիզմում, ոդավորում է սպիտակուցների կառուցվածքի մասին տեղեկությունը, տեղափոխվում է բջիջից բջիջ բջջային բաժանման ժամանակ։

  • Որո՞նք են նուկլեյնաթթուների մոնոմերները, նշել դրանց տարբերությունները։

Դրանք տարբերվում են իրենց կազմի մեջ մտնող նուկլեոտիդներով.