Ավետիք Իսահակյան, Երջանկության իմաստը․09․09

Ծերունի մի դերվիշ՝ ճակատն արևառ, եկավ եգիպտական անապատը, որ մեծ Սֆինքսից հարցումներ անե՝ երջանկության խորհուրդը իմանալու համար:
Անապատի դեղին լռության մեջ բազմել էր հինավուրց Սֆինքսը՝ անդորր ու աներեր. նրա անթարթ աչքերը ժամանակի խորքերից նայում էին խորհրդավոր հեռուները:
Եկավ դերվիշը, արձանացավ Սֆինքսի առջև, եղեգնի երկարուն ցուպը խրեց այրվող ավազի մեջ. խոհուն աչքերը մռայլ ճակատի տակից հառեց նրա աչքերին ու ասաց.
-Եկել եմ մոտդ համայն աշխարհի բոլոր ծայրերից. բոլոր ծայրերից հարցումն եմ արել իմանալու թե՝ ի՞նչ է երջանկությունը, ո՞րն է նրա իմաստը… Եվ մնացել եմ անպատասխան: Գալիս եմ այժմ նվիրական Սինայի ժայռեղեն գագաթից, ուր Մովսեսը պատգամներ առավ, հարցումն եմ արել անխոս բարձունքից… Եվ մնացել եմ անպատասխան:
Քայլել եմ Նեղոսն ի վեր, տատասկները խոցել են սրունքներս, և արևը կիզել է ալեհեր ճակատս. և հասել եմ քո դռանը: Ա՛րդ, բա՜ց քո շրթունքը՝ հավիտյան գոցված աշխարհի համար, և քո իմաստուն, քո անվրդով աչքերով, ինչ որ տեսել ես դարերի շեղջում, ասա՛, հայտնի՛ր, հարցնում եմ՝ ի՞նչ է մարդկային կյանքի երջանկությունը:
Մարդս խանձարուրներից մինչև գերեզման անպարտելի հույսերով ձգտում է երջանկության, սակայն առանց իմանալու, թե ինչ է այն: Ասա՛, հայտնի՛ր ինձ, և ես կմտնեմ խրճիթից խրճիթ, ապարանքից ապարանք. և հարավին, նույնպես հյուսիսին, և արևելքին, նույնպես արևմուտքին բարձրաբարբառ կպատգամեմ քո հայտնությունը երջանկության իմաստի մասին…
Եվ լռությունը մեծ անապատի ծերուկ դերվիշի հարցումից հետո նորից ծանրացավ, և հինավուրց Սֆինքսը նորից նայում էր անթարթ՝ անեզր հեռուն: Անցան օրեր, անցան գիշերներ, և դերվիշը՝ անքուն ու կանգուն, արձանացած նրա առջև, ակնապիշ սպասում էր պատասխանի, և պատասխան չկար:
Եվ երբ անցան օրեր ու գիշերներ, դերվիշը դարձյալ հարցում արավ, և նորից լռությունը մեծ անապատի ծերուկ դերվիշի հարցումից հետո թանձրացավ ու ծանրացավ:
Ճերմակ ալիքները բարկ հովին տված՝ նորից հարցում արավ դերվիշը, և նրա աղաչող ձայնը հնչում էր ամբողջ մարդկության հոգու խորքերից: Եվ երբ լռեց դերվիշը, Սֆինքսը աչքերը բևեռեց դերվիշի աչքերին, և ահա՛ շարժվեցին նրա հավերժալուռ շրթունքները, և անապատի ձայնով պատասխանեց նա.
«Ո՛վ մարդ, արյունի ծնունդ և կրքի ծարավ, քո անմիտ ոգին անհագ տարփում է հավերժ գրգիռի: Երջանկության իմաստը դու անկարող ես ըմբռնել, քո զգացող գոյությունը չարժե իր ձգտումին, և ո՛չ մի նպատակ չարժե, որ նրան ըղձաս:
Սակայն ես ասում եմ քեզ և հավիտյան լռում, գնա՛ և այսուհետ մի՛ վրդովիր իմ երջանկավետ անդորրը:
Գնա՛ և պատգամիր աշխարհին հանուր՝ հարավին, նույնպես հյուսիսին, արևելքին, նո՛ւյնպես արևմուտքին՝ երջանկության իմաստը — չպետք է զգալ, չպետք է խորհել, չպետք է կամենալ, այլ միայն քարանա՜լ, քարանա՜լ, քարանա՜լ…»:
Եվ նորից քարացան հինավուրց Սֆինքսի շրթունքները, և նա՝ հավերժորեն անխռով և անվրդով սևեռեց իր անքթիթ աչքերը դեպի անծայրածիր հեռուները, և նորից խորասուզվեց ծով-հանգստի մեջ:
Եվ անապատի անհուն լռությունը թանձրացավ ու ծանրացավ նորից…

Աղբյուր

Առաջադրանքներ

1․ Ուշադիր կարդա ստեղծագործությունը, դրա հիման վրա գրիր ստեղծագործագործական փոքրիկ աշխատանք ( քո մտորումները, վերլուծությունը, պատկերացումները) արծարծված թեմայի վերաբերյալ։

Այս պատումը խորիմաստ և ողբերգական է: Դերվիշը մարդկության խորհրդանիշն է, որը անդադար փնտրում է կյանքի բարձրագույն իմաստը՝ երջանկությունը: Նա ճանապարհորդում է աշխարհի բոլոր ծայրերով, հարցումներ է անում սուրբ ու նվիրական վայրերում (ինչպես Սինա լեռը), բայց մնում է անպատասխան: Նրա ճանապարհը տանջալից է, լի դժվարություններով (տատասկներ, այրող արև), ինչը խորհրդանշում է մարդու կյանքի անխուսափելի փորձությունները: Նա վերջապես հասնում է Սֆինքսի մոտ, որը հավերժական իմաստության և անդորրի խորհրդանիշ է:

Սֆինքսի պատասխանը սառն է, հուսահատեցնող և անսպասելի: Այն բացահայտում է ոչ թե երջանկության գաղտնիքը, այլ դրա անհնարինությունը մարդկային կյանքում: Սֆինքսի ասածի համաձայն՝ մարդու էությունը «արյունի ծնունդ և կրքի ծարավ» է, և հենց այդ կրքերն ու ցանկություններն են, որ մարդուն զրկում են երջանկությունից: Սֆինքսի լուծումը արմատական է և հակասում է մարդկային բնույթին՝ «քարանալ»: Դա նշանակում է հրաժարվել զգացմունքներից, մտքերից, ցանկություններից, այսինքն՝ ամբողջովին հրաժարվել մարդկային էությունից:

Պատումը վերջանում է ողբերգական նոտայով. դերվիշը ստանում է պատասխան, բայց այն պատասխանը չէր, որ ինքը ցանկանում էր: Դա ոչ թե լույս էր, այլ խորը խավար, որը ցույց է տալիս, որ մարդու ձգտումները դատարկ են, և նրա իսկական երջանկությունը հասանելի է միայն անշարժ, անզգա վիճակում: Այս պատասխանը կարծես անտարբերություն է մարդկային տառապանքի նկատմամբ և ավելի է խորացնում մեծ անապատի լռությունը: Սֆինքսի պատասխանը մեկնաբանելիս կարելի է ենթադրել, որ իսկական երջանկությունը դա ոչ թե ձեռքբերում է, այլ հրաժարում. հրաժարում մարդուն հատուկ բոլոր ցանկություններից և կրքերից, որոնք հավերժորեն խռովում են նրա անդորրը։
2․ Տեղեկություն հավաքիր Սինա լեռան մասին։ Ո՞վ էր Մովսեսը, ի՞նչ կապ ուներ Սինա լեռան հետ ։

Սինա լեռը (հայտնի է նաև որպես Խորեբ լեռ) գտնվում է Սինայի թերակղզում, Եգիպտոսում: Այն խորը կրոնական և պատմական նշանակություն ունի հուդայական, քրիստոնեական և իսլամական կրոններում: Այն համարվում է այն սուրբ վայրը, որտեղ, համաձայն Աստվածաշնչի, Աստված Մովսեսին տվեց Տասը պատվիրանները:

Մովսեսը հրեա ժողովրդի մարգարե, առաջնորդ և օրենսդիր էր: Համաձայն Աստվածաշնչի՝ նա ազատեց հրեաներին Եգիպտոսի գերությունից և նրանց առաջնորդեց դեպի խոստացված երկիրը: Մովսեսի և Սինա լեռան կապը ամենակարևոր իրադարձությունն է Հին Կտակարանում: Աստված կանչեց Մովսեսին լեռան վրա, և նա այնտեղ 40 օր և 40 գիշեր անցկացրեց՝ աղոթելով և ընդունելով Աստծո պատվիրանները: Դրանք գրված էին երկու քարե տախտակների վրա, որոնք Մովսեսը իջեցրեց լեռան վրայից և փոխանցեց իր ժողովրդին: Այս իրադարձությունը հիմք դրեց Մովսեսի օրենքին (Թորա) և ամրապնդեց ուխտը Աստծո և Իսրայելի ժողովրդի միջև:
3․ Բացատրիր անհասականալի բառերը, գրիր առնվազն երկու հոմանիշ դրանց համար։

  • Դերվիշ — Միանձնյա, աղքատ, շրջմոլիկ մուսուլման ճգնավոր կամ քարոզիչ:
    • Հոմանիշներ: Աղքատ, քարոզիչ, ճգնավոր
  • Աներեր — Չշարժվող, անսասան, անշարժ:
    • Հոմանիշներ: Անշարժ, անսասան, անփոփոխ:
  • Պատգամներ — Պատվիրաններ, ուղերձներ, խրատներ:
    • Հոմանիշներ: Խոսքեր, ուղերձներ, պատվիրաններ:
  • Տատասկ — Փշոտ բույս, փուշ, ասեղ:
    • Հոմանիշներ: Փուշ, ասեղ, սուր ելուստ:
  • Կիզել — Այրել, խանձել, տաքացնել:
    • Հոմանիշներ: Այրել, խանձել, տաքացնել:
  • Շեղջում — Շարժում, պտույտ, հոսք:
    • Հոմանիշներ: Շարժում, ընթացք, հոսք:
  • Խանձարուր — Մանուկի շոր, բարուր:
    • Հոմանիշներ: Բարուր, մանուկի շոր:
  • Ապարանք — Պալատ, հոյակապ շենք:
    • Հոմանիշներ: Պալատ, դղյակ:
  • Անքուն — Չքնող, արթուն:
    • Հոմանիշներ: Արթուն, չքնած:
  • Ակնապիշ — Աչքը բացած, զարմացած, անհամբեր:
    • Հոմանիշներ: Աչքը բացած, զարմացած:
  • Թանձրանալ — Խտանալ, ավելի ծանր դառնալ:
    • Հոմանիշներ: Խտանալ, ծանրանա
  • Տարփել — Ցանկանալ, խանդավառվել

Հոմանիշներ: Ցանկանալ, փափագել:

Պարապմունք 1

1․ Նշեք չորս թիվ, որոնք լինեն՝

ա) բնական
1, 8, 4728, 261

բ) բացասական
-5, -17, -25, -1000

գ) ամբողջ
0, -8, 93, 17

դ) զույգ
8, 880, 46, 32

 2․ Գտնել  տրված արտահայտության արժեքը՝ 

ա) n−7⋅ n−3 = -10

բ) a-5 ։ a6 = -11

գ) b-8 ⋅ b9 = -17

դ) m-6 ⋅ m6 = m

3․ Տրված թվերը կլորացնելով 0,1 ճշտությամբ` գտնել նրանց մոտավոր գումարը.

ա) 3,2878 + 0,1235
3,3 + 0,1 = 3,4

բ) 0,10011… + 0,243
0,1 + 0,2 = 0,3

գ) -1, 236 + 2, 555
-1,2 + 2,6 = 0,8

4․ Նշել մի որևէ թիվ, որը գտնվում է տրված թվերի միջև  

ա) a=1,16 b=1,17
1,165

բ) a=6,57 b=6,(57) 
6,571

5․ 7-ից մինչև 268 բնական թվերի մեջ 15-ի բազմապատիկ քանի՞ թիվ կա։
17 բազմապատիկ

6․ Գտնել 24-ի պարզ բաժանարների քանակը։
2

7․ Գտնել 35-ի բոլոր բաժանարարների գումարը։
1 + 5 + 7 + 35 = 48

Պարապմունք 1

Գտնել ուղղանկյան մակերեսը, եթե նրա կողմերը հավասար են a=5 սմ, b=6սմ։

S=a x b=

30սմ 2

2․ Քառակուսու կողմը 25 սմ է: Գտնել նրա մակերեսը:

625սմ2

3․ Եռանկյան կողմերից մեկը 15 սմ է, իսկ եռանկյան մակերեսը՝ 180 սմ2 է։ Գտնել տրված կողմին տարված բարձրությունը։

S=a x h : 2

24սմ

4․ Որքա՞ն է ներգծյալ անկյունը, որը հենված է 260° աստիճանային չափով աղեղի վրա:

130

5․ Որքա՞ն է կենտրոնային անկյունը, եթե նրան համապատասխանող ներգծյալ անկյունը 56° է:

112

6․ Խորանարդի նիստերից մեկի պարագիծը 20 սմ է։ Գտնել խորանարդի լրիվ մակերևույթի մակերեսը։

20:4=5

6×25=150sm2

V=a3=53=125sm3

7․ Ուղղանկյունանիստի չափումներն են ՝ 2 սմ, 3 սմ և 4 սմ։ Գտնել ուղղանկյունանիստի ծավալը։

V=abc=2x3x4=24սմ3

Հայտորոշիչ թեստ. 02.09

Մաս 1-ին

  1. -Ամեն անգամ, երբ դաշնամուր եմ տեսնում, հուզվում եմ,- ասաց Բենը Էմմային, — եթե չես առարկում, մտնենք այս խանութը և անկյունի փոքրիկ դաշնամուրը փորձենք, լա՞վ:
  2. -Նվագե1լ գիտե՞ս,- հարցրեց Էմման:
  3. -Դժվար թե նվագել անվանես այն, ինչ ես եմ անում:
  4. Նրանք մտան խանութ, մոտեցան փոքրիկ դաշնամուրին:
  5. Բենը ժպտում էր, և Էմման, նկատելով նրա ժպիտը, մտածեց, թե կարո՞ղ է արդյոք երբևէ հասկանալ նրան:
  6. Բենը, հայացքը խոնարհած, կանգնել ու նայում էր դաշնամուրին:
  7. «Նա հավանաբար դաշնամուրային լավ համերգ է լսել,- ենթադրեց Էմման,- ու ամեն անգամ դաշնամուրի ստեղնաշար տեսնելիս կամ պարզապես որևէ դաշնամուրի կողքով անցնելիս մտովի նորից վերապրում է այն»:
  8. -Նվագել գիտե՞ս,- դարձյալ հարցրեց Էմման:
  9. -Ո՛չ, չգիտե՛մ,- ասաց նա:

Մաս 2-րդ

1.Էմման տեսավ, թե ինչպես Բենի ձեռքերը գուրգուրանքով ձգվեցին դեպի սև ու սպիտակ ստեղները, ասես իսկական դաշնակահարի ձեռքեր լինեին: 2. Այդ րոպեին մի տարօրինակ զգացում համակեց աղջկան, շուրջն ամեն ինչ արտասովոր թվաց նրան: 3. Նա հասկացավ, որ իր կողքին կանգնած է մեկը, որը արդեն երկար-երկար ժամանակ փորձում է ինքն իր մեջ մի շատ լավ բան հայտնաբերել:

  1. Ոչ ոք չէր մոտենում նրանց, և Բենը սկսեց անել այն, ինչը, իր բառերով ասած, դժվար թե նվագել կոչվի:
  2. -Հաճելի է հնչում,- ասաց նա՝ նայելով Էմմային:
  3. -Իսկ իմ կարծիքով դու հրաշալի ես նվագում,- ասաց Էմման:
  4. -Ես ամենևին ինձ նկատի չունեմ,- ասաց Բենը:
  5. — . Խոսքս դաշնամուրի մասին է:
  6. . Հիանալի հնչողություն ունի, չնայած այդքան փոքր է:
  7. Միջին տարիքի մի վաճառող մոտեցավ նրանց:
  8. -Այս դաշնամուրը հրաշալի է հատկապես բնակարաններում դնելու համար:
  9. Եվ բավականին շատ էլ վաճառում ենք:
  10. Կարող եք, իհարկե, մաս-մաս վճարել:

Մաս 3-րդ

  1. -Որտե՞ղ են պատրաստում,- հարցրեց Բենը:

2.-Ստույգ չգիտեմ: 3. Կարծեմ Ֆիլադելֆիայում: 4. Կարող եմ հարցնել:

  1. Նեղություն մի՛ կրեք,- ասաց Բենը: — 6. Դուք նվագո՞ւմ եք։ 7. —Ո՛չ, նվագել չգիտեմ։ 8.Վաճառողը նկատեց, որ Բենը ցանկություն ունի մի քիչ էլ նվագելու: 9.Խնդրեմ, դուք կարող եք էլի նվագել,- ասաց նա: 10. -Ես նվագել չգիտեմ: 11. -Ես լսում էի, երբ դուք նվագում էիք: 12. -Մի՞թե դա նվագել է: Ես ոչ մի ձայնանիշ չգիտեմ։ 13. -Ինձ համար հաճելի էր լսել, մի քիչ էլ նվագե՛ք,- փորձեց համոզել վաճառողը:

Մաս 4-րդ

1. Նա մոտեցրեց աթոռը, և Բենը մի քանի վայրկյան նվագելու ինչ-որ փորձեր արեց, այնուհետև մեղեդու նման մի բան գտավ, և երաժշտությունն ավելի մեղմ ու թախծալի դարձավ։ 2. Հետո դադարեց նվագել ու ոտքի կանգնեց: 3. -Երանի կարողանայի գնել,- ասաց նա,- շնորհակալություն: 4. Նրանք երկուսով դուրս եկան խանութից, և փողոցում Էմման ասաց.-Իսկ ես ոչինչ չգիտեի…

5.-Ինչի՞ մասին,- հարցրեց Բենը:

6-Քո մասին:

7.-Երեկոները ես միշտ մտածում եմ, թե որքան լավ կլիներ, եթե դաշնա- Տուր ունենայի:

8.-Որտե՞ղ ես նվագել սովորել,- հարցրեց Էմման:

9.-Երբեք էլ չեմ սովորել,- ասաց Բենը:

10. -Որտեղ դաշնամուր եմ տեսնում, փորձում եմ նվագել:

11.Նրանք իրար հրաժեշտ տվեցին ու գնացին տարբեր ուղղություններով: 12.Աղջիկը համոզված էր, որ այսպես թե այնպես, ինչ-որ մի օր Բենը լաշնամուր կունենա:

Ըստ Վիլյամ Սարոյանի:

Առաջադրանքներ

1.Ո՞ր միտքն է ճիշտ՝ ըստ տեքստի բովանդակության։

1) Խանութ մտնելուց մի քանի օր առաջ Բենը դաշնամուրային համերգ էր լսել։

2) Բենը երաժշտական կրթություն ուներ:

3) Բենը խանութ մտավ, որպեսզի դաշնամուր գնի:

4) Բենը կարծում էր, որ ինքը չի կարողանում լավ նվագել:

2. Հետևյալներից ո՞րն է Էմման համառորեն պնդում` հակադրվելով Բենին:

1) Ինքը երբեք Բենին չի հասկանա:

2) Բենը նվագել գիտի:

3) Բենը մի օր դաշնամուր կունենա:

4) Բենը արտասովոր մարդ է:

3. Ո՞ր բառաձևն է սխալ գրված:

1 թեյի

2) գնայի

3) կարդայի

4) երգեյի

4. Ո՞ր տարբերակում է գծիկը ավելորդ:

1) ինչ-որ

2) հենց -որ

3) կամաց-կամաց

4) քիչ-քիչ

5. Ո՞ր բառում հնչյունափոխություն չկա:

1) գուրգուրանք

2) ուղղություն

3) հատկապես

4) միջին

6. Ո՞ր բառում է տառերի և հնչյունների քանակը հավասար:

1) նկատել

2) ամենևին

3) թախծալի

4) ենթադրել

7. Դաշնամուրային բառում քանի՞ բաց և քանի՞ փակ վանկ կա:

1) 3 բաց, 2 փակ

2) 2 բաց, 3 փակ

3) 3 բաց, I փակ

4) 4 բաց, I փակ

8. Տրված բառերից որի՞ հոմանիշը տեքստի II հատվածում կա:

1) փաղաքշանք

2) տենչանք

3) մեծարանք

4) պարծանք

9. Ի՞նչ է նշանակում համակել բառը։

1) ամբողջապես պատել

2) դժգոհությամբ վանել

3) կասկած հայտնել

4) միայնությունից տխրել

10.Ո՞ր բառն է պարզ:

1) մեղեդի

2) ժամանակ

3) զգացում

4) հրաշալի

11. Ո՞ր բառում նախածանց չկա:

1) արտասովոր

2) անկյուն

3) ենթադրել

4) տարօրինակ

12. Տեքստի ո՞ր հատվածում արգելական հրամայականով բայաձև կա:

1) 1

2) 11

3) 111

4) IV

13 Ո՞ր բառի հոգնակին է կազմվում եր-ով։

1) դաշնակահար

2) խմբավար

3) խմբագիր

4) խաչքար

14.Ո՞ր բառի հոլովումն է սխալ գրված:

1) ցանկություն — ա ներքին

2) աղջիկ -այլաձև

3) նվագել -ու արտաքին

4) րոպե -վա արտաքին

15. Նախադասության անդամներից որի՞ ձևաբանական վերլուծության մեջ սխալ կա:

Երեկոները ես միշտ մտածում եմ, թե որքան լավ կլիներ, եթե դաշնամուր ունենայի:

1) ես — անձնական դերանուն, առաջին դեմք

2) միշտ — ածական, դրական աստիճան

3) կլիներ — բայ, ենթադրական անցյալ

4) եթե — ստորադասական շաղկապ

16. Ո՞ր նախադասության մեջ է համադասական շաղկապը նախադասության անդամներ կապել:

1) 1. 1

2) II. 1

3) II. 4

4) IV. 2

17. Տրված նախադասության մեջ ընդգծվածը ի՞նչ պաշտոն է կատարում:

Հիանալի հնչողություն ունի, չնայած այդքան փոքր է:

1) ձևի պարագա

2) որոշիչ

3) ստորոգելի

4) չափի պարագա

18. III հատվածի ո՞ր նախադասությունն է պարզ համառոտ:

1) 2

2) 3

3) 6

4) 7

19. նախադասության մեջ ո՞ր խոսքի մասով արտահայտված գոյականական անդամի լրացում չկա:

1) գոյականով

2) ածականով

3) դերբայով

4) դերանունով

20. Նախադասության անդամներից որի՞ շարահյուսական վերլուծության մեջ սխալ կա:

Նա մոտեցրեց աթոռը, և Բենը մի քանի վայրկյան նվագելու ինչ-որ փորձեր արեց, այնուհետև մեղեդու նման մի բան գտավ, և երաժշտությունն ավելի մեղմ ու թախծալի դարձավ:

1) աթոռը — ուղիղ խնդիր

2) մի քանի — չափի պարագա

3) երաժշտությունն – ենթակա

4) մեղեդու նման – որոշիչ

21. II հատվածից դո՛ւրս գրիր I բառ, որում ե -ն հնչյունափոխվել է ի-ի:

Երկար-երկար բառի մեջ <<ե>>-ն հնչյունափոխվել է <<ի>>-ի՝<<երկիր>>

22. 1. 5 նախադասությունից դուրս գրիր 1 բառաձև, որի շեշտը վերջին վանկի վրա չէ։

դաշ՛նամուրային։

23. II հատվածից դուրս գրիր բառ (բառաձև), որում գաղտնավանկ կա:

Տարօրինակ տար-օ-րի-նակ՝<<օ>>-ն գաղտանավանկ է։

24․ Տեքստի ո՞ր բառն է նշանակում ճշգրիտ։

Ստույգ։

25․ IV հատվածում ի՞նչ բառերով է բնութագրվում Բենի նվագած երաժշտությունը։

Մեղմ ու թախծալի։

26. II հատվածից դո՛ւրս գրիր 1 կրկնավոր բարդութուն։

Երկար-երկար։

27. II հատվածից դո՛ւրս գրիր որոշյալ դերանունը։

Ամեն։

28. II. 3 նախադասությունից դո՛ւրս գրիր 1 մակբայ։

Արդեն։

29․ IV. 1 նախադասությունից դո՛ւրս գրիր պատճառական բայը։

Մոտեցրեց։

30․ I հատվածից դո՛ւրս գրիր վաղակատարով դրված որևէ բայ։

Նվագել եմ։

31. I. 7 նախադասությունից դո՛ւրս գրիր 1 համակատար դերբայ։

Նվագել։

32. Գրի՛ր II հատվածի այն բարդ նախադասության համարը, որի ոչ մի բաղադրիչում ենթակա չկա։

Խոսքս դաշնամուրի մասին է։ Հիանալի հնչողություն ունի չնայած այդքան փոքր է։

33. I. 7 նախադասության ուղղակի խոսքը ինչո՞ւ է չակերտներում գրված: ​Ուղղակի խոսքը չակերտներում է գրվում, քանի որ այն հաղորդում է հեղինակի կողմից մեկ ուրիշի ասածը՝ անփոփոխ։ Տվյալ դեպքում Էմման բառացիորեն կրկնում է Բենի ասածը։ ​34. Գրի՛ր 1. 4 նախադասության դաշնամուրին բառի պաշտոնը: ​դաշնամուրին — ուղիղ խնդիր ​35. Հետևյալ նախադասության շարադասությունը փոխիր այնպես, որ ստորակետերը չդրվեն, և դիր համապատասխան կետադրությունը: Էմման, նկատելով նրա ժպիտը, մտածեց: ​Նկատելով նրա ժպիտը, Էմման մտածեց։ 36. Ի՞նչ կարծիք կազմեցիր Բենի մասին։ Մտքերդ շարադրիր 50-70 բառով։ ​Բենը նուրբ, զգացմունքային և երազկոտ անձնավորություն է, ով մեծ սեր ունի երաժշտության և դաշնամուրի նկատմամբ։ Նա համեստ է և չի համարձակվում իր անվերապահ սերը դաշնամուրի հանդեպ բարձրաձայնել։ Բենը չի կարողանում իրեն դաշնակահար համարել, չնայած գիտի ինչպես շփվել երաժշտական գործիքի հետ։ Ամենակարևորը նա ազնիվ և անկեղծ է իր զգացմունքներում։ Նա ավելի շատ գնահատում է երաժշտությունը, քան ինքն իրեն։

Էլեկտրական երևույթներ:Մարմինների էլեկտրականացում:

1.որ երևույթի վրա է հիմնված էլեկտրացույցի աշխատանքը

Լիցքավորված մարմիների փոխազդեցությունի երևույթի հիմման վրա։

2.նկարագրել դպրոցական էլեկտրացույցի կառուցվածքը

Դպրոցական էլեկտրացույցը պատկերված է 5-րդ նկարում։ Մետաղե շրջանակին ագուցված պլաստմասսայե խցանի միջով իջեցված է մետաղի ձող, որի ծայրին ամրացված է ալյումինի նրբաթիթեղի երկու թերթիկ։

3.ինչ է էլեկտրաչափը

Էլեկտրաչափը այն սարքն է, որը չափում է էլեկտրական լիցքը։

4.Ըստ էլեկտրաչափի սլաքի շեղման ինչպես ենք դատում նրա լիցքի մասին

Որքան մեծ է էլեկտրաչափի լիցքը, այնքան մեծ է սլաքի շեղման անկյունը։

5.ինչպես ցույց տալ փորձով ,որ էլեկտրական լիցքը բաժանվում է մասերի

Օրինակ՝ Ռոբերտ Միլկենը կատարել է մի փորձ: Նրա մոտ հարց է առաջացել, գոլություն ունի արդյոք լիցքի բաժանման սանղակը: Փորձը կատարելուց հետո նա հասկացել է որ լիցքն ունի ամենափոքր և անբաժանելի տարրական լիցք: Միավորների ՄՀ(միջազգային համակարգ) տարրական լիցքը qօ=1.6-10^-19ԿԼ.:

6.կարելի է արդյոք էլեկտրական լիցքը անվերջ բաժանել

Ոչ, էլեկտրական լիցքն կարելի է բաժանել այնքան ժամանակ, մինչև մնացած լիցքն արդեն հնարավոր չի լինի հայտնաբերել էլեկտրաչափով։

7.որքան է տարրական լիցքը

Ռոբերտ Միլիկենը եկել է այն եզրակացության, որ բնության մեջ գոյություն ունի ամենափոքր ու այլևս անբաժանելի տարրական լիցք, և չափել է այդ լիցքը։ Միավորների ՄՀ-ում տարրական լիցքը՝ q0= 1,6 * 10-19 Կլ։

9.Ինչպիսի ուժերի եք ծանոթ ֆիզիկայի նախորդ դասընթացից:

Ծանրության ուժ, առաձգանակության ուժ, արքիմեդյան ուժ, շփման ուժ, իներցիայի ուժ։

10.Ինչու ապակե բաժակի թղթի կտորների գրավիտացիոն թոխազդեցությունը նկատելի չէ:

Պատճառը բաժակի շփման ուժի հետևանքով էլեկտրական լիցքը ձեռք չբերումն է։ Այն շատ թույլ ու աննկատելի է դեպի իրեն ձգում թղթի կտորները։ Իսկ շփման միջոցով առաջացած էլեկտրական լիցքի շնորհիվ կարելի է նկատել, թե ինչպես է ապակե բաժակը ձգում թղթի կտորները։

11.Ինչպես են փոխազդում շփված  պլասմասե գրիչը և թերթի շերտերը: 

Եթե ձողի հետ որևէ շփում տեղի չի ունեցել, ապա գրիչը չի ձգի դեպի իրեն թերթը, բայց շփման դեպքում՝ գրիչը դեպի իրեն կձգի թերթի շերտը։

12. Ինչպես են կոչվում իրար շփելիս մարմինների միջր ծագողնոր բնույթի ուժերը:

Իրար շփելիս մարմինների միջև առաջանում են էլեկտրական լիցքեր, իսկ մարմինները կոչվում են էլեկտրականացված կամ լիցքավորված։

13.Ինչպես է առաջացել  <<Էլեկտրականություն>>անվանումը:

Հույները սաթն անվանում էին “էլեկտրոն”, որից էլ առաջացել է “էլեկտրականություն” անվանումը։

14.Էլեկտրական լիցքերի ինչ տեսակներ կան

Էլեկտրական լիցքերը լինում են դրական (+) և բացասական (-)։

15Ինչպես են փոխազդում նույն նշանի լիցք ունեցող մարմինները:

Նույն նշանի լիցք ունեցող մարմինները իրար վանում են։Նույն նշանի (կամ նույնանուն) լիցքեր ունեցող մարմինները փոխադարձաբար վանում են, իսկ հակառակ նշանի (կամ տատանուն) լիցքեր ունեցող մարմինները փոխադարձաբար ձգում են միմյանց:

Ֆիզիկա

1.Ի՞նչ է մեխանիկական շարժումը

Շարժման հարաբերականություն Ժամանակի ընթացքում մարմնի դիրքի փոփոխությունը այլ մարմինների նկատմամբ կոչվում է մեխանիկական շարժում։ Մեքենայի շարժումը, ծառերի, տների նկատմամբ։ Թռչուների դիրքի փոփոխությունը ամպերի նկատմամբ։

2.Մեխանիկայի ո՞ր բաժինն  են անվանում կինեմատիկա։Ի՞նչ է ուսումնասիրում մեխանիկայի  <<դինամիկա>> բաժինը

Մեխանիկայի բաժին, որն ուսումնասիրում է մարմինների շարժումների երկրաչափական հատկությունները, առանց մարմինների զանգվածներն ու դրանց վրա ազդող ուժերը հաշվի առնելու։ Մեխանիկայի բաժին, ուսումնասիրում է մեխանիկական համակարգի շարժման կախումը նրա վրա ազդող ուժերից։ Յուրաքանչյուր մեխանիկական համակարգի շարժումը բնութագրվում է իներտությամբ և ազդող ուժերով։ 

3.Ի՞նչն են անվանում նյութական կետ

Այն մարմինը, որի չափերը տվյալ պայմաններում կարելի է անտեսել, կոչվում է նյութական կետ:

4.Ի՞նչն են անվանում շարժման հետագիծ(թվարկել տեսակները )

Հետագիծ անվանում են նյութական կետի շարժման անընդհատ գիծ հետագծի տեսակներն են ուղիղ, շրջանագիծ, բեկյալ կամ կամայական տեսքի կոր գիծ։

5.Ի՞նչն են անվանում մարմնի անցած ճանապարհ։

Միջին արագություն

6.Ինչո՞վ է տարբերվում հետագիծը մարմնի անցած ճանապարհից:

Տարբեր մարմնի շարժման հետագծերը միմիանցից տարբերվում են ձևով և երկարությամբ:

7.Ո՞ր շարժումն են անվանում հավասարաչափ և որը ՝անհավասարաչափ:

Հավասարաչափ շարժման արագությունը ֆիզիկական մեծություն է, որը հավասար է մարմնի անցած ճանապարհի հարաբերությանն այն ժամանակամիջոցում, որի ընթացքում մարմինն անցել է այդ ճանապարհը: 

 8.Ո՞ր անհավասարաչափ շարժումն է կոչվում հավասարաչափ արագացող 

Անհավասարաչափ շարժումները, երբ հավասար ժամանակամիջոցներում մարմինն անցնում է անհավասար ճանապարհներ։

 9.Ո՞ր ֆիզիկական մեծությունն է կոչվում հավասարաչափ արագացող     շարժման  արագացում։

Այն ֆիզիկական մեծությունը, որը հավասար է մարմնի շարժման արագության փոփոխության և այն ժամանակամիջոցի հարաբերությանը, որի ընթացքում կատարվել է այդ փոփոխությունը, կոչվում է հավասարաչափ արագացող շարժման արագացում։

 10.Ի՞նչ է ցույց տալիս արագացումը:Գրել բանաձևը:

Արագացումը ցույց է տալիս տվյալ վեկտորի աճը կամ նվազումը և նրա բանաձևն է a=v/t

 11․Ո՞րն է արագացման միավորը,և ինչպես է այն սահմանվում:

Արագացման միավորն այնպիսի հավասարաչափ արագացող շարժման արագացումն է, երբ այդ շարժման ընթացքում ամեն 1վ-ում փոփոխվում է 1 մ/վ-ը:

Արագացման միավորը՝

1 մ/վ2

 12.Հավասարաչափ շարժման ճանապարհի և արագության բանաձևը

S=v*t

v=s/t

13․Ո՞ր շարժումն են անվանում ազատ անկում

Մարմինների անկումէ վակուումում, միայն Երկրի ձգողությսն ազդեցությամբ, կոչվում է ազատ անկում:

14.Ի՞նչ է պտտման պարբերությունը:

Այն ժամանակամիջոցը, որի ընթացքում շրջանագծային հավասարաչափ շարժում կատարող մարմինը կատարում է մեկ լրիվ պտույտ, կոչվում է պտտման պարբերություն

15.Ի՞նչ է պտտման հաճախությունը,և որն է նրա միավորը:

Պտտման հաճախություն են անվանում այն ֆիզիկական մեծությունը,որը հավասար է միավոր ժամանակամիջոցում մարմնի կատարած պտույտների թվին։ Պտտման պարբերության միավորը վայրկյանն է։

16.Նյուտոնի առաջի օրենքի ձևակերպումը

Ամեն մի մարմին շարունակում է պահպանել դադարի կամ հավասարաչափ ուղղագիծ շարժման վիճակը, քանի դեռ հարկադրված չէ փոփոխել այդ վիճակը կիրառված ուժերի ազդեցությամբ:Այս եզրակացությունը հայտնի է իներցիայի օրենք անվամբ։

17.Նյուտոնի երկրորդ օրենքի ձևակերպումը,գրել բանաձևը

Շարժման քանակի (իմպուլսի) փոփոխությունը համեմատական է կիրառված շարժիչ ուժին և տեղի է ունենում այն ուղղի ուղղությամբ, որով ազդում է ուժը։

Տեսություն a → = F → m , որտեղ a → -ն մարմնի արագացումն է, m-ը` նրա զանգվածը, F → -ը՝ մարմնի վրա ազդող ուժը: Եթե մարմնի վրա միաժամանակ ազդում են մի քանի ուժեր, ապա նշված բանաձևում F → -ը դրանց համազորն է։

18.Նյուտոնի երրորդ օրենքի ձևակերպումը,գրել բանաձևը 

Մարմինները միմիյանց հետ փոխազդում են նույն բնույթի մոդուլով հավասար և ուղղությամբ հակադիր ուժերով։

F․ 12=−F․ 21

19.Ո՞ր մեծություննէ կոչվում մարմնի իմպուլս,ի՞նչ բանաձևով է որոշվում մարմնի   իմպուլսը,ի՞՞նչ միավորով է չափվում իմպուլսը միավորների ՄՀ-ում

Մարմնի իմպուլս է կոչվում այն ֆիզիկական մեծությունը, որը հավասար է նրա զանգվածի և արագության արտադրյալի,Մարմնի իմպուլսի որոշման բանաձև․
p = mv
p – իմպուլս
m – զանգված
v – արագություն

Միավորների ՄՀ-ում իմպուլսը չափվում է 1 կգ · մ/վ-ով: 1 կգ · մ/վ-ը 1 կիլոգրամ զանգվածով մարմնի իմպուլսն է, երբ այն շարժվում է 1 մ/վ արագությամբ:

  20.Մարմինների ո՞ր համակարգն է կոչվում փակ

Մարմինների համակարգը կոչվում է փակ, եթե համակարգի մարմինները չեն փոխազդում արտաքին մարմինների հետ, կամ այդ փոխազդեցությունն այնքան փոքր է, որ կարելի է անտեսել։

 21.Ձևակերպել իմպուլսի պահպանման օրենքը

Փակ համակարգի մարմինների իմպուլսների գումարը, անկախ այդ մարմինների փոխազդեցությունից, չի փոխվում։

 22.Ո՞ր շարժումն է կոչվում ռեակտիվ:

Ռեակտիվ անվանում են այն շարժումը, որն առաջանում է, երբ մարմնից անջատվում է նրա մի մասը՝որոշակի արագությամբ, որի հետևանքով մնացած մասը ձեռք է բերում հակառակ ուղղված արագությունը։

23.Ի՞նչ է ուսումնասիրում մեխանիկայի  <<դինամիկա>> բաժինը։

Դինամիկան մեխանիկայի այն բաժինն է, որն ուսումնասիրում է մեխանիկական շարժման առաջացման պատճառները:

24..Նյուտոնի առաջի օրենքի ձևակերպումը:

Մարմինը պահպանում է իր արագությունը ոչ միայն այլ մարմինների ազդեցության բացակայության, այլ նաև դրանց հավասարակշռության դեպքում:

25.Ի՞նչն է մարմնի արագության փոփոխության պատճառը:

 Մարմնի արագության փոփոխության պատճառը իր վրա ազդող այլ մարմիններն են կամ ուժերը։

26.Նյուտոնի երկրորդ օրենքի ձևակերպումը,գրել բանաձևը

Շարժման քանակի (իմպուլսի) փոփոխությունը համեմատական է կիրառված շարժիչ ուժին և տեղի է ունենում այն ուղղի ուղղությամբ, որով ազդում է ուժը։

Տեսություն a → = F → m , որտեղ a → -ն մարմնի արագացումն է, m-ը` նրա զանգվածը, F → -ը՝ մարմնի վրա ազդող ուժը: Եթե մարմնի վրա միաժամանակ ազդում են մի քանի ուժեր, ապա նշված բանաձևում F → -ը դրանց համազորն է։

27.Ո՞ր դեպքում է մարմինը շարժվում արագացմամբ:

 Մարմինը շարժվում է արագացմամբ եթե նրա վրա ազդող ուժերը չեն համակշռում:

28.Բերել մարմինների փոխազդեցության օրինակներ

Օրինակ` երբ գնդակը ուժեղ գլորում ենք պատի վրա, գնդակը հետ է գալիս, քանի որ գնդակը ազդում է պատի վրա, իսկ պատն էլ գնդակի վրա:

29.Նյուտոնի երրորդ օրենքի ձևակերպումը,գրել բանաձևը:

Մարմինները միմիյանց հետ փոխազդում են նույն բնույթի մոդուլով հավասար և ուղղությամբ հակադիր ուժերով։

F․ 12=−F․ 21

 30.Ո՞ր մեծություննէ կոչվում մարմնի իմպուլս

Մարմնի իմպուլս է կոչվում այն ֆիզիկական մեծությունը, որը հավասար է նրա զանգվածի և արագության արտադրյալի։

 31..Ի՞նչ բանաձևով է որոշվում մարմնի իմպուլսը

p = mv
p – իմպուլս
m – զանգված
v – արագություն

 32.Ի՞նչ միավորով է չափվում իմպուլսը, միավորների ՄՀ-ում

Միավորների ՄՀ-ում իմպուլսը չափվում է 1 կգ · մ/վ-ով: 1 կգ · մ/վ-ը 1 կիլոգրամ զանգվածով մարմնի իմպուլսն է, երբ այն շարժվում է 1 մ/վ արագությամբ:

 33.Մարմինների ո՞ր համակարգն է կոչվում փակ

Մարմինների համակարգը կոչվում է փակ, եթե համակարգի մարմինները չեն փոխազդում արտաքին մարմինների հետ, կամ այդ փոխազդեցությունն այնքան փոքր է, որ կարելի է անտեսել։

 34.Ձևակերպել իմպուլսի պահպանման օրենքը

Փակ համակարգի մարմինների իմպուլսների գումարը, անկախ այդ մարմինների փոխազդեցությունից, չի փոխվում։

 35.Ո՞ր շարժումն է կոչվում ռեակտիվ

Ռեակտիվ անվանում են այն շարժումը, որն առաջանում է, երբ մարմնից անջատվում է նրա մի մասը՝որոշակի արագությամբ, որի հետևանքով մնացած մասը ձեռք է բերում հակառակ ուղղված արագությունը։

  36.Ի՞նչ կառուցվածք ունի հրթիռը

 Հրթիռը կառուցված է պատյանից և վառելանյութից։

37.Ո՞ր մեծություննէ կոչվում էներգիա

 Էներգիան ֆիզիկական մեծություն է, որը բնութագրում է մարմնի աշխատանք կատարելու ունակությունը։

38.Որ էներգիան են անվանում  պոտենցիալ,բանաձևը

Մարմինների փոխազդեցությամբ պայմանավորված էներգիան կոչվում է պոտենցիալ էներգիա։

39.Ի՞նչ միավորներով է չափվում էներգիան միավորների ՄՀ-ում:

Միավորների ՄՀ-ում էներգիայի միավորը մեկ ջոուլն (Ջ) է։

40.Մեխանիկական էներգիայի տեսակները

Մեխանիկական, էլեկտրական, ջերմային։

41.Ո՞ր էներգիան են անվանում կինետիկ,բանաձևը

Մարմնի շարժումով պայմանավորված էներգիան կոչվում է կինետիկ էներգիա:

42..Երբ է մարմնի կինետիկ էներգիան զրո

Կինետիկ էներգիայի սահմանումից հետևում է, որ երբ արագությունը զրո է (այն դադարի վիճակում է), նրա կինետիկ էներգիան զրո։

43Ինչ բանաձևով է որոշվում Երկրի մակերևույթից որոշակի բարձրությամբ մարմնի պոտենցիալ էներգիան

E = mgh

44.Ո՞ր մեծություն է կոչվում մարմնի լրիվ մեխանիկական էներգիա:

Մարմնի կինետիկ և պոտենցիալ էներգիանների գումարը կոչվում է մարմնի լրիվ մեխանիկական էներգիա։

45.Ձևակերպիր լրիվ մեխանիկական էներգիայի պահպանման օրենքը։

Դիմադրության և շփման ուժերի բացակայությամբ մարմնի լրիվ մեխանիկական էներգիան շարժման ընթացքում մնում է հաստատուն։

46.Ի՞նչն է բնորոշ բոլոր տատանողական շարժումներին

Տատանողական շարժումներին բնորոշ են հերթականորեն կատարվող, հակադիր ուղղություններով շարժումներ։

47.Ո՞ր տատանումներն են անվանում պարբերական

Այն տատանումները,որոնք որոշակի հավասար ժամանակից հետո նույնությամբ կրկնվում են,կոչվում են պարբերական։

48.Ո՞ր ֆիզիկական մեծությունն է կոչվում տատանումների պարբերություն

Այն ամենափոքր ժամանակամիջոցը, որից հետո տատանումները կրկնվում են, կոչվում են տատանումներ։

49.ի՞նչ միավորներվ է արտահայտվում տատանումների պարբերությունը

Այն ամենափոքր ժամանակամիջոցը, որից հետո տատանումները կրկնվում են, կոչվում է տատանումների պարբերություն։

50.ի՞նչ է տատանումների լայնույթը:ինչ միավորներվ է այն արտահայտվում;

Տատանվող մարմնի առավելագույն շեղումը հավասարակշռության դիրքից կոչվում է տատանումների լայնություն։

51.ի՞նչ է տատանումների հաճախությունը;Ինչ միավորներով է այն արտահայտվում

Տատանումները արտահայտվում են Հեցով։ 1Հց նշանակում է յուրաքանչյուր վայրկյանում տատանվող մարմինը կատարում է մեկ տատանում:

52.Ո՞ր հաճախություննէկոչվում 1Հց;

1Հց նշանակում է յուրաքանչյուր վայրկյանում տատանվող մարմինը կատարում է մեկ տատանում:

53.Որո՞նք են տատանումների մարման պատճառները

Տատանումների մարման պատճառն է արտաքին ուժերի ազդեցությունը։

54.Ինչու՞ են ճոճանակը համարում տատանողական համակարգ

Ճոճանակը չէր տատանվի, եթե չլիներ երկրագունդը։ Նշանակում է՝ <<ճոճանակ>> ասելով հասկանում ենք ոչ միայն թելը և նրանից կախված գնդիկը, այլ նաև Երկիրը։ Այլ կերպ ասած՝ ճոճանակը տատանողական համակարգ է։

55.Ո՞ր տատանումներն են անվանում ազատ:

Որոնք տեղի են ունենում արտաքին պարբերական ուժի ազդեցությամբ:

56.Ո՞ր տատանումներն են անվանում հարկադրական

Այն տատանումները, որոնք առաջանում են արտաքին ուժերի ազդեցությամբ՝ կոչվում են հարկադրական:

57.Ի՞նչ է զսպանակավոր ճոճանակը

 Զսպանակավոր ճոճանակատը դա մի զսպանակ է, որի մի ծայրը ամրացված է անշարժ մի տեղից, իսկ մյուս ծայրից ամրացված է բեռ:

58. Ի՞նչ է մաթեմատիկական ճոճանակը

Մաթեմատիկական ճոճանակ, փակ համակարգ, որի մեջ ընդգրկված են թելը, թելի երկարությունից մի քանի անգամ փոքր տրամագծով և ծանր գունդը։

59.Էներգիայի ինչ փոխակերպումներ են  տեղի ունենում ճոճանակի սեփական տատանումների ժամանակ

Տատանումների ընթացքում գնդիկի պոտենցիալ էներգիան պարբերաբար փոխակերպվում է կինետիկ էներգիայի, իսկ կինետիկը` պոտենցիալի։

60․Ի՞նչ է ռեզոնանսը

Ռեզոնանսը ֆիզիկական երևույթ է, որը տեղի է ունենում, երբ արտաքին պարբերական ուժի հաճախությունը համընկնում է համակարգի սեփական տատանումների հաճախությանը։ Այս դեպքում տատանումների լայնույթը կտրուկ աճում է։

61.Որքան է սեփական տատանումներ կատարող ճոճանակի լրվ մեխանիկական էներգիան:

Ճոճոնակի լրիվ մեխանիկական էներգիան պահպանվում է, եթե ճոճանակի վրա ազդող դիմադրության և շփման ուժերը բացակայում են:

62.Ո՞ր ալիքներն են կոչվում պարբերական

Պարբերական դեֆորմացիայի հետևանքով մարմնի երկայնքով իրար հաջորդող դեֆորմացիաները,այդ վազող ալիքները կոչվում են պարբերական։

63.Ինչպե՞ս է առաջանում և տարածվում սեղմման դեֆորմացիայի ալիքը

Սեղմման դեֆորմացիա առաջանում է, երբ որևէ մարմնի ազդեցությամբ այլ մասնիկներ իրարսեղմվելով ազդում են այլ մարմնի վրա, որը դրանից սկսում է տատանվել։

64.Որ ալիքն են անվանում մենավոր:

Մենավոր են այն ալիքները, որոնց դեպքում սեղմման դեֆորմացիայի ալիքն անցնելուց հետո այդ տեղամասի մասնիկների շարժումը դադարումն է:

65.Ինչ հատկանիշ է բնորոշ բոլոր մեխանիկական ալիքներին

Բոլոր մեխանիկական ալիքների ընթացքում որևէ միջավայրով տարածվում է դեֆորմացիայի ալիք, միջավայրի «հանդարտ» վիճակը «խանգարվում է»: Դա հաղորդում է միջավայրի մի տեղից մյուսը: Ապա միջավայրում ալիք տարածվելուց նյութ չի տեղափոխվում, բայց ալիքի տարածման ընթացքում տեղի է ունենում էներգիայի «տեղափոխում»:

66.Ո՞ր ալիքներն են կոչվում լայնական:Որ ալիքներն են կոչվում երկայնական 

Լայնական է այն ալիքը, որի դեպքում միջավայրի մասնիկների սահմանափակ տեղաշարժը տեղի է ունենում այնպիսի ուղղություններով, որոնք ուղղահայաց են դեֆորմացիայի տարածման ուղղությանը:

Երկայանկան է այն ալիքը, որի դեպքում միջավայրի մասնիկների սահմանափակ տեղաշարժը տեղի է ունենում այնպիսի ուղիղների երկայնքով, որոնք համընկնում են դեֆորմացիայի տարածման ուղղությանը:

67.Ի՞նչ է պարբերական ալիքի երկարություն:

Ալիքի երկարություն է կոչվում մեկ պարբերության ընթացքում ալիքի տեղափոխությունը։

68.Ինչպե՞ս է ալիքի տարածման արագությունը կապված ալիքի երկարության և տատանումների պարբերության կամ հաճախության՝բանաձևը։

Ալիքի տարածման արագությունը հավասար է x2-x1/t2-t1
Ալիքի երկարությունից է կախված x2-x1-ը:

Տատանումների պարբերությունը հավասար է T=t/N, որտեղ t-ժամանակահատվածն է, իսկ N-ը տատանումների քանակը այդ ժամանակահատվածում:

Հաճախությունը հավասար T=1/v-ի, որտեղ v-ն ալիքի արագությունն է:

69.Ինչո՞վ է պայմանավորված ալիքի երկարությունը և տատանումների հաճախությունը

Ալիքի երկարությունը կախված է նրա վրա ազդող ուժի, իսկ տատանումների հաճախություն այդ ալիքի երկարությունից:

70.Ի՞նչ է երկրաշարժի ուժգնությունը:Ի՞նչ է մագնիտուտը:Ո՞րն է դրանց տարբերությունը:

Երկրաշարժի ուժգնությունը, արտահյատված բալերով, տրված վայրում արդեն տեղի ունեցած երկրաշարժի հետևանքների գնահատման չափանիշն է։

Երկրաշարժի օջախում անջատված և սեյսմիկ ալիքներով տարածվող էներգիան բնութագրում են մի չափազուրիկ մեծությամբ, որը կոչվում է մագնիտուդ։

Երկրաշարժի ուժգնությունը, դա եղած երկրաշարժից հետո հետևանքների գանահատման չափանիշն է, իսկ մագնիտուդը դա մեծություն է, որով բնութագրվում է սեյսմիկ ալիքներով ատարծվող էներգիան։

71․Ի՞նչ է ձայնը;Որ հաճախություններով ալիքներն են կոչվում ձայնային

Ձայնը ֆիզիկական երևույթ, որ ալիքների մեխանիկական տատանումների տեսքով տարածումն է պինդ, հեղուկ կամ գազային միջավայրում։ Եթե մեխանիկական ալիքների աղբյուրը տատանվում է 16 Հց-ից մինչև 20000 Հցն հաճախականությամբ, ապա միջավայրում առաջացող ալիքն անվանում են ձայնային ալիք։

72․Ի՞նչ է պարզ ձայնը կամ երաժշտական տոնը:Ի՞նչ է ձայնի հնչերանգը

Եթե ձայնի աղբյուրը կատարում է մեկ հաճախականությամբ բնութագրվող տատանումներ, ապա նրա արձակած ձայնը կոչվում է պարզ ձայն կամ երաժշտական տոն։ Տոների նմանօրինակ հավաքածուն անվանում են ձայնի հնչերանգ։

73․ի՞նչ է արձագանքը,անդրաձայնը,:Ո՞ր առաձգական ալիքներն են անվանում ենթաձայն։

Անդրաձայնը ևս մարդու ականջը չի ընկալում: Սակայն որոշ կենդանիներ այն կարող են արձակել և ընկալել: Այսպես օրինակ, դելֆինները դրա շնորհիվ կողմնորոշվում են պղտոր ջրում: Երբ անդրադարձած ձայնը, հասնելով մեր ականջին, ընկավում է որպես առանձին ձայն, այդ ձայնը կոչվում է անձագանք։ 16 Հց հաճախության առաձգական ալիքը կոչվում է ենթաձայն։

74.Ինչի՞ց են բաղկացած ֆիզիկական մարմինները

Ֆիզիկական մարմինները բաղկացած են մեկ կամ ավելի նյութերից։

75.Ինչպիսի՞ կառուցվածք ունի նյութը

Նյութի փոքրագույն կառուցվածքային մասնիկներն են ատոմները, մոկլեկուլները և իոնները։

Ատոմը նյութի փոքրագույն, քիմիապես անբաժանելի մասնիկն է, որը կազմված է դրական միջուկից և նրա շուրջը պտտվող բացասական էլեկտրոններից։

Մոլեկուլը նյութի այն ամենափոքր մասնիկն է, որը պահպանում է տվյալ նյութի հիմնական քիմիական հատկությունները: Մոլեկուլները կազմված են ատոմներից: Մոլեկուլը նյութի քիմիական բաժանելիության վերջին սահմանն է:

Իոնները էլեկտրականապես լիցքավորված մասնիկներ են, որոնք առաջանում են, երբ ատոմները կամ ատոմների խմբերը էլեկտրոններ կամ լիցքավորված այլ մասնիկներ են ձեռք բերում կամ կորցնում։

76.Ինչպե՞ս են անվանում նյութի մասնիկները

Նյութի մասնիկները երկու տեսակի են լինում՝ մոլեկուլ և ատոմ։

77.Ո՞ր նյութն են անվանում տարր 

Այն նյութը, որը կազմված է միևնույն տեսակի ատոմներից, կոչվում է տարր։

78.Ի՞նչ է մոլեկուլը

Մոլեկուլը նյութի այն մասնիկն է, որը օժտված է նյութի քիմիական հատկություններով։

79.ի՞նչ է դիֆուզիան

Դիֆուզիան շփվող նյութերի փոխադարձ ներթափանցումն է մասնիկների ջերմային շարժման հետևանքով։

80.Ինչպե՞ս է ընթանում դիֆուզիան գազերում, հեղուկներում և պինդ մարմիններում։

Գազերում դիֆուզիան ընթանում է շատ ավելի արագ, քան հեղուկներում, քանի որ գազի մոլեկուլների միջև հեռավորությունը շատ ավելի մեծ է, ուստի գազերի փոխադարձ ներթափանցումն ավելի արագ է ընթանում։ Դիֆուզիան ընթանում է նաև պինդ մարմիններում, սակայն շատ ավելի դանդաղ, քան հեղուկներում։

81.Ինչպե՞ս է ջերմաստիճանի փոփոխությունը ազդում դիֆուզիայի արագության վրա:

Ջերմաստիճանը բարձրացնելիս դիֆուզիայի արագությունը բարձրանում է, հակառակը լինելու դեպքում՝ նվազում։

82.Բացատրել,թե ինչպե՞ս է ջերմահաղորդումն իրականացվում մոլեկուլների քաոսայն շարժմամբ և փոխազդեցությամբ:

Գազերում մոլեկուլները իրարից ավելի հեռու են գտնվում, քան պինդ նյութերինը, այսինքն ջերմահաղորդումը գազերում ավելի դանդաղ է, քան պինդ նյութերում: Նյութերի տաք և սառ մոլեկուլները իրար հպելիս մեկը մյուսին է փոխանցում իր ներքին էներգիան, իր հետ էլ ջերմությունը:

83.Թվարկել լավ և վատ ջերմահաղորդիչ նյութեր

Լավ ջերմահաղորդիչներ

Պղինձը, արծաթը, ոսկին, երկաթը

Վատ ջերմահաղորդիչներ

Ջուրը, օդը, բամբակը, գազերը, հեղուկները

84.Ինչու՞ է օդը վատ ջերմահաղորդիչ

Օդը վատ վատ ջերմահաղորդիչ է, որովհետև գազային նյութ է, այսինքն նրա մոլեկուլները իրարից ավելի հեռու են, հետևաբար այնտեղ ջերմահաղորդականությունը տեղի է ունենում ավելի դանդաղ:

85.Ի՞նչ կիրառություններ ունեն վատ ջերմահաղորդիչները

Վատ ջեարմահաղորդիչները օգտագործվում են որպես ջեարմամեկուսիչներ՝ միջավայրը տաք կամ սառը պահելու համար:

86.Ջերմահաղորդման ո՞ր եղանակն են անվանում կոնվեկցիա

Հեղուկի կամ գազի հոսանքի միջոցով կատարվող ջերմահաղորդումը, որի հետևանք է հեղուկի կամ գազերի անհավասարաչափ տաքացման, կոչվում է կոնվեկցիա։

87.Ո՞րն է կոնվեկցիայի և ջերմահաղորդականության երևույթի հիմնական տարբերությունը:

Հիմնական տարբերությունը այն է, որ կոնվեկցիայում այդ ամենը կատարվում է աշխատանքի և շարժման միջոցով, իսկ ջերմահաղարդականությունը առանց աշխատանքի։

88.Ինչպե՞ս է գոյանում ամպը:

Ամպի առաջացման հիմնական, պայմաններն են կոնվեկտիվ, վերընթաց հոսանքները, տուրբուլենտ փոխանակությունը և օդի ճառագայթման պատճառով սառեցումը, որի հետևանքով մթնոլորտում տեղի են ունենում ջերմաստիճանի նվագում, խոնավության աճ։

89.Ինչպե՞ս է առաջանում քամին:

Սովորաբար դեպի Երկրի մակերևույթի այն տեղա­մասը, որտեղից օդը շատ տաքացել ու վեր է բարձրացել, սկսում է տեղափոխվել հարևան տեղամասի համեմատաբար սառը օդը, և առաջանում է քամի:

90.Ինչու՞ են հեղուկները և գազերը տաքացնում ներքևից:

Հեղուկները և գազերը տաքացնում են ներքևից, որպեսզի ներքևի հեղուկը կամ գազը տաքանա և բարձրանա վերև, իսկ վերևի սառը հեղուկը կամ գազը գա ներքև և այդպես պահպանվի հավասար ջերմություն։

91.Հնարավո՞ր է արդյոք կոնվեկցիան պինդ մարմիններում:Ինչու՞

Կոնվեկցիան հնարավոր չէ պինդ մարմիններում, որովհետև պինդ մարմիններին տաքացնելիս պինդ մարմինները չեն շարժվում։

92.Ի՞նչ է էլեկտրամագնիսական դաշտը:Ի՞նչ վիճակներում կարող է գոյություն ունենալ:

Էլեկտրամագնիսական դաշտ է կոչվում այն տարածությունը, որտեղ գործում են էլեկտրական և մագնսիական ուժերը: Էլեկտրամագնիսկան դաշտը կարող է գոյություն ունենալ և նյութի հետ կապված վիճակում և նյութից առանձին։ Նյութից առանձնանալով այն տեղափոխվում է տարածության մեջ։

93.Ի՞նչ է էլեկտրամագնիսական ալիքը:

էլեկտրամագնիսական ալիքը ժամանակի ընթացքում էլեկտրական և մագնիսական դաշտերի տարածումն է տարածության մեջ:

94.Ջերմահաղորդման ո՞ր տեսակն են անվանում ճառագայթային ջերմափոխանակում:Բերել  օրինակներ:

Ջերմահաղորդականությունը որն իրականացվում է ջերմային ճառագայթման արձակման և կլանման մի ջոցով, կոչվում է ճառագայթային ջերմափոխանակություն:

Օրինակ՝ ձեռքը ներքևից մոտեցնելով հոսանքին միացված ելեկտրական արդուկին՝ զգում ենք, թե ինչպես է ջերմությունն արդուկից հաղորդվում մեր ձեռքին: Արդուկի և ձեռքի միջև կա միայն օդի շերտ:

95.Ո՞ր մարմինն է ավելի լավ կլանում ջերմային ջառագայթումը՝սև,թե սպիտակ:Բերել մի քանի օրինակներ: 

Սևը, որովհետև սև մակերևույթները արևի ճառագայթներից ավելի շատ են տաքանում:

96.Ո՞ր ֆիզիկական մեծությունն են անվանում ( նյութի) տեսակարար ջերմունակություն:  

 Մարմնի ջերմային հատկությունները բնութագրող այն ֆիզիկական մեծությունը,որը հավասար է մարմնին հաղորդած ջերմաքանակի հարաբերությանը մարմնի զանգվածին և մարմնի ջերմաստիճանի փոփոխությանը,կոչվում է տեսակարար ջերմունակություն

97.Ի՞նչ է ցույց տալիս տեսակարար ջերմունակությունը:

Տեսակարար ջերմունակություն, միավոր զանգվածի ջերմունակություն։ Տեսակարար ջերմունակությունը հավասար է ջերմունակության և զանգվածի հարաբերությանը։

98.Ի՞նչ միավորով է չափվում տեսակարար ջերմունակությունը:

Տեսակարար ջերմունակությունը չափվում է 1Ջ-ով:

99.Գրել տեսակարար ջերմունակությունը սահմանող բանաձևը:

 c = Q/m(t2 – t1)

100.Ի՞նչ ագրեգատային վիճակներում կարող է լինել նյութը:

Բոլոր նյութերը կախված արտաքին պայմաններից կարող են լինել պինդ, հեղուկ, գազային վիճակներում:

101.Որո՞նք են ջրի ագրեգատային վիճակները:

Ջրի ագրեգատային վիճակներն են սառույցը(պինդ), ջուրը(հեղուկ) և գոլորշին(գազ):

102.Ինչո՞վ են բնորոշվում նյութի այս կամ այն ագրեգատային   վիճակները:

Նյութի այս կամ այն վիճակը բացատրվում է ջերմաստիճանի փոփոխություն:

103.Ինչպիս՞ի դիրքերում են մոլեկուլները գազերում,հեղուկներում և պինդ մարմիններում:

Պինդ, բյուրեղային վիճակում մոլեկուլները դասավորված են խիստ կանոնավոր: Պինդ, բյուրեղային մարմինները պահպանում են իրենց ձևը և ծավալը: Հեղուկներում մոլեկուլները դասավորված են անկանոն իրար շատ կիտ: Հեղուկները չեն պահպանում իրենց ծավալը: Գազերում մոլեկուլները անկանոն են իրարից հեռու, չեն պահպանում ոչ `ձևը, ոչ `ծավալը: Գազերը գրավում են իրենց հարկացված ողջ ծավալը, այսինքն գազով լցնեն տարաի կեսը կամ որոշակի մասը, հնարավոր չե:

104.Ո՞ր պրոցեսն է կոչվում հալում:Գրել հալման ժամանակ  պահանջվող ջերմաքանակի բանաձևը։

Այն ջերմաստիճանը, որի դեպքում սկսում է հալումը և ամբողջությամբ ավարտվում անվանում են նյութի հալման ջերմաստիճան:

Նյութը սկսում է հալել +1աստիճանից: ալման տեսակարար ջերմությունը չափվում է 1Ջ/կգ միավորով։

105.Ո՞ր պրոցեսն է կոչվում պնդացում:Գրել բյուրեղացման ժամանակ անջատվող ջերմաքանակի բանաձևը

Նյութի հեղուկ վիճակից անցումը բյուրեղային վիճակի, անվանում են պնդացում կամ բյուրեղացում:

106.Ի՞նչ է շոգեգոյացումը,և ինչ ձևով է այն արտահայտվում

Շոգեգոյացման դեպքում նյութը հեղուկ վիճակից վերածվում է գազայինի (գոլորշու): Գոյություն ունի շոգեգոյացման երկու տեսակ՝ գոլորշացում և եռում:

107․Ի՞նչ է գոլորշիացումը

Գոլորշացումը շոգեգոյացում է, որը տեղի է ունենում հեղուկի ազատ մակերևույթից:

108․Ինչո՞ւ է հեղուկը գոլորշիանում բոլոր ջերմաստիճաններում

Քանի որ գոլորշացման ժամանակ հեղուկից դուրս են թռչում առավել արագաշարժ մոլեկուլները, ապա հեղուկի մեջ մնացած մոլեկուլների ներքին կինետիկ էներգիան աստիճանաբար սկսում է նվազել: Դրա հետևանքովգոլորշացող հեղուկի ջերմաստիճանն իջնում է, հեղուկը սառչում է:

109.Ինչի՞ց է կախված հեղուկի գոլորշիացման արագությունը

Ցանկացած հեղուկի մոլեկուլները գտնվում են անընդհատ և անկանոն շարժման մեջ, ընդ որում  դրանց մի մասն ավելի արագ է շարժվում, մյուսներն՝ ավելի դանդաղ: Հեղուկից դուրս թռչելուն դրանց խանգարում են միմյանց միջև գործող ձգողության ուժերը: Բայց եթե ջրի մակերևույթին հայտնվի բավականին մեծ կինետիկ էներգիա ունեցող մոլեկուլ, ապա նրան կհաջողվի հաղթահարել միջմոլեկուլային ձգողության ուժերը, և դուրս կթռչի հեղուկից: Նույնը տեղի կունենա մեկ այլ արագաշարժ մոլեկուլի հետ, նաև երկրորդի, երրորդի, և այդպես շարունակ: Դուրս թռչելով՝ այս մոլեկուլները հեղուկի վրա գոլորշի են առաջացնում: Այս գոլորշու առաջացումն էլ հենց գոլորշացումն է:

110.ի՞նչ է խտացում

Խտացումը կարող է տեղի ունենալ նաև այն ժամանակ, երբ գոլորշին չի շփվում հեղուկի հետ: Հենց խտացմամբ է բացատրվում ամպերի առաջացումը. Երկրի վրա բարձրացող ջրային գոլորշու մոլեկուլները մթնոլորտի ավելի սառը շերտերում խմբավորվում են ջրի մանր կաթիլների, որոնց կուտակումներն էլ հենց ամպերն են:

111.Ո՞ր գոլորշին է կոչվում հագեցած

Հագեցած գոլորշի, հագեցնող գոլորշի, հեղուկի կամ պինդ մարմնի հետ թերմոդինամիկական հավասարակշռության մեջ գտնվող, քիմիական նույն բաղադրության գոլորշի։

112.Ո՞ր պրոցեսն են անվանում եռում

Եռում է կոչվում ինտենսիվ շոգեգոյացումը, որի դեպքում հեղուկի ներսում աճում և վերև են բարձրանում գոլորշու պղպջակները:

113.Ի՞նչն են անվանում հեղուկի եռման ջերմաստիճան

Այն ջերմաստիճանը, որի դեպքում հեղուկը եռում է, կոչվում է եռման ջերմաստիճան:

114.Ի՞նչն են անվանում շոգեգոյացման տեսակարար ջերմություն,Ո՞րն է միավորը միավորների ՄՀ-ում։Գրիր շոգեգոյացումից անջատված ջերմաքանակի բանաձևը։

Ֆիզիկական այն մեծությունը, որը ցույց է տալիս, թե հաստատուն ջերմաստիճանում ինչ ջերմաքանակ է անհրաժեշտ 1 կգ հեղուկի գոլորշացման համար,կոչվում է շոգեգոյացման տեսակարար ջերմություն:Շոգեգոյացման տեսակարար ջերմության միավորըվ 1Ջ/կգ։ Բանաձև՝

Q = r * m

որտեղ՝ r՝ շոգեգոյացման տեսակարար ջերմություն։

115․Ի՞նչ է վառելիքը։Ի՞նչ է վառելիքի այրման տեսակարար ջերմություն

Վառելիք են անվանում նյութերը, որոնք այրման ժամանակ ջերմություն են արտազատում։

Այրման տեսակարար ջերմություն՝ 1 կգ վառելիքի այրումից ստացվող ջերմաքանակ։

116․Ի՞նչ միավորներով է չափվում վառելիքի այրման տեսակարար ջերմությունը միավորների ՄՀ-ում։

Ջոուլ/կգ՝ (Ջ/կգ)։

117․Իչպե՞ս են հաշվում վառելիքի այրման ժամանակ անջատված ջերմաքանակը։

Q = q * m

որտեղ՝

q՝ այրման տեսակարար ջերմություն (Ջ/կգ),

m՝ վառելիքի զանգվածը։

118։Ի՞նչ է ջերմաշարժիչը։

Ջերմաշարժիչը սարք է, որը ջերմային էներգիան փոխարկում է մեխանիկական աշխատանքի։

Прогулки по Еревану

В один из солнечных дней нашего летнего лагеря мы отправились на увлекательную прогулку по столице — Еревану. На армянском это называется «թափառումներ Երևանում», что переводится как «блуждания по Еревану» или «прогулки по Еревану.

Мы гуляли по уютным улицам, рассматривали старинные здания, знакомились с историей города и открывали для себя его скрытые уголки. Было очень интересно почувствовать Ереван не просто как столицу, а как живой, тёплый и красивый город!

После прогулки мы посетили Дом-музей Сергея Параджанова

Где увидели невероятные коллажи, необычные экспонаты и узнали много нового о жизни и творчестве великого режиссёра. А завершили наш день в церкви Сурб Ованес.

Ереван стал для нас ещё ближе!

Հայոց լեզվի տարվա ընդհանուր հաշվետվություն

Այս ուսումնական տարում մենք հայոց լեզվից անցանք բազմազան և կարևոր նյութեր։ Սկզբում կրկնեցինք հիմնական լեզվաբանական հասկացությունները՝ խոսքի մասերը, բառատեսակները, նախադասության տեսակներն ու խոսքի անդամները։ Ապա անցանք ավելի բարդ թեմաների՝ բարդ նախադասություններ, կառույցային վերլուծություն, բարդ շարահյուսական միավորներ։

Սովորեցինք տարբերակել պարզ և բարդ նախադասությունները, կապել նախադասությունները համապատասխան շաղկապներով ու մասնիկներով, կազմել ենթադասություններ, հասկանալ ստորակետի և կետադրական այլ նշանների դերը նախադասության կառուցվածքում։ Քննարկեցինք շարադրության, պատմության, նկարագրության կառուցման եղանակները, աշխատեցինք բառապաշարի հարստացման վրա։

Աշխատանքային ընթացքում մեծ տեղ էին զբաղեցնում ստեղծագործական առաջադրանքները, որոնց միջոցով մենք կիրառեցինք տեսական նյութը՝ գրելով նկարագրություններ, շարադրություններ, բանավոր պատմություններ և ներկայացումներ։ Այս ամենը նպաստեց ոչ միայն լեզվական գիտելիքների ամրապնդմանը, այլև մտածողության, վերլուծական և ստեղծագործական հմտությունների զարգացմանը։Մասնակցել ենք տարբեր ֆլեշմոբների, որոնք նպաստել են մեր լեզվական հմտությունների զարգացմանը։

Տարվա ընթացքում մենք ոչ միայն սովորեցինք գրել գրագետ, այլև խոսել շիտակ և հստակ։

Այս ուսումնական տարում իմ հայոց լեզվի գիտելիքները խորացան, և ես հպարտ եմ, որ կարողանում եմ արտահայտվել ճիշտ ու գեղեցիկ հայերենով։

Շնորհակալ եմ մեր ուսուցչուհուն՝ Էդիտա Կարապետյանին, մեզ ոգեշնչելու և աջակցելու համար։

Իսկ նյութերին ավելի մանրամասն ծանոթանալու համար տեղադրում եմ հայոց լեզվի բաժնի հղումը. այստեղ

Գործնական քերականություն․19․05

1. Ըստ տրված կաղապարների՝  կազմի՛ր բարդ նախադասություններ:
Թեկուզ անձրև է գալիս, այնուամենայնիվ մենք դուրս ենք գնում զբոսնելու։

Թեպետ շատ հոգնած էի, սակայն աշխատանքի հետ կապված ոչինչ չկորցրեցի։

Չնայած որ շատ զբաղված եմ, բայց դասերը միշտ էլ անում եմ ժամանակին։

Թեև ուշ է, բայց և այնպես ուզում եմ քեզ տեսնել։

2. Ըստ տրված կաղապարների` կազմի՛ր բարդ նախադասություններ:
Եթե վաղ ժամանես, ապա կհասցնենք ֆիլմը դիտել։

Քանի որ քամին ուժեղ է, հետևաբար փողոցը խիստ սառել է։

Որովհետև նա ուշացավ, ուստի մենք սկսեցինք առանց իրեն։

Քանզի անձրև է գալիս, ուրեմն փողոց դուրս չգնանք։


3. Ըստ տրված կաղապարների` կազմի՛ր բարդ նախադասություններ: Փորձի՛ր բացատրել՝ ստորակետը այս կառույցներում ինչ դեր  ունի:
Պետք է լրջորեն աշխատես, այլապես առաջընթաց չի լինի։

Ոչ թե ինձ լսիր, այլ ավելի լավ ինձ զրուցակիցների խորհուրդները։

Նա գնաց, այլ ոչ թե մնաց տեղում։

Ստորակետը բաժանում է երկու անկախ մասերը՝ հիմնական և հակադրական (կամ երկրորդական), ընդգծում է տրամաբանական ընդհանրությունը կամ հակադրությունը:

4.Նախադասություններն ավարտի՛ր (ուշադրությո՛ւն դարձրու կետադրությանը):

Հյուրերի բազմությունը շարժվեց դեպի դահլիճ՝ ծափահարություններով ու ուրախ ձայներով։

Հյուրերի բազմությունը շարժվեց դեպի դահլիճ, և համերգը սկսվեց անմիջապես։

Արդեն մի շաբաթ ուշացրել եմ խոստացածս նվերն ու բարի գալուստ խոսք չեմ ասել։

Արդեն մի շաբաթ ուշացրել եմ խոստացածս նվերն, ու շատ եմ ցավում դրա համար։

Տղաները սկյուռին հավանաբար մոռացել էին կամ զբաղված էին ուրիշ բաներով։

Տղաները սկյուռին հավանաբար մոռացել էին, կամ նույնիսկ նկատել չէին նրա ներկայությունը։

5. Նախադասություններն ընդարձակի՛ր՝  ավելացնելով բառեր կամ բառակապակցություններ, որոնք բնութագրեն  (նկարագրեն, բնորոշեն) ենթակային: Ի՞նչ հարցի են պատասխանում ավելացված լրացումները: Ի՞նչ անուն կտաս դրանց:

Օրինակ`
Այդ երևույթը բացատրելի է:- Գունային այդ երևույթը բացատրելի է: Մթնշաղի մեջ գույների խամրելու երևույթը բացատրելի է:

Որդիներն անհանգստանում էին:
Ընկերդ արդեն գնացելէ:
Արշավախումբը վերադարձավ լեռներից:
Քո երգը գրավեց մարդկանց:
Վարագույրը փակվեց:
Հյուրը խոսելով մոտեցավ:

Նկարագրող լրացումներն ինչ հարցի են պատասխանում՝ «Ո՞ր», «Ինչպիսի՞», «Ինչպիսի՞ն», «Որտեղի՞ց», «Ի՞նչպիսի» — այսպիսի հատկվության մասին հարցեր են:

  • Որդիներն անհանգստանում էին՝ տանը տեղի ունեցած վատ լուրի պատճառով։
  • Ընկերդ արդեն գնացել է՝ հաճախակի հանդիպումների վայրից։
  • Արշավախումբը վերադարձավ լեռներից՝ գարնանային թարմ օդով լցված։
  • Քո երգը գրավեց մարդկանց՝ իր մեղեդայնությամբ ու խորը զգացմունքներով։
  • Վարագույրը փակվեց՝ համեմատաբար ուժեղ ձայներով ճռթալով։
  • Հյուրը խոսելով մոտեցավ՝ տաք ժպիտով ու ջերմությամբ։

Այս լրացումները բնութագրում են ենթակային, կոչվում են բնութագրական լրացում։

6. Տրված հարցերին պատասխանող նախադասություններ ավելացնելով՝ պարզ նախադասությունները դարձրո՛ւ բարդ (որպեսզի ավելացրածդ նախադասությունը կապվի, կարող ես անհրաժեշտ բառ ավելացնել):

Կարդալուց հետո կհասկանաք: (ի՞նչ)
Արդեն որոշել եմ: (ի՞նչ)
Բռնակալները սպանում են: (ո՞ւմ)
Նավաստին փնտրում էր: (ո՞ւմ)
Արդեն շատ հեռու եք: (ումի՞ց)
Դեռ կլսեք նրանց մասին: (ո՞ւմ մասին)

Կարդալուց հետո կհասկանաք՝ ինչու է այս թեման կարևոր։

Արդեն որոշել եմ՝ որտեղ եմ մեկնելու ամռանը։

Բռնակալները սպանում են՝ իրենց հակառակորդներին։

Նավաստին փնտրում էր՝ վնասված նավը վերանորոգող մասնագետին։

Արդեն շատ հեռու եք՝ տարածված քաղաքի կենտրոնից։

Դեռ կլսեք նրանց մասին՝ պատմելու շատ հետաքրքիր պատմություններ։

7. Տրված հարցերին պատասխանող նախադասություններ ավելացնելով՝ պարզ նախադասությունները դարձրո՛ւ բարդ:
Նորեկն այնպես էր խոսում: (ինչպե՞ս)
Արևն այնպես էր այրել կնոջ դեմքը: (ինչպե՞ս)
Ահռելի որոտից պայթում է երկինքը: (ինչպե՞ս)
Բոլոր կասկածներս փարատվեցին: (ե՞րբ)
Երեկոյան հազիվ տեղ հասանք: (ե՞րբ)
Մայր ու որդի զբոսնում էին: (ինչքա՞ն ժամանակ)

Նորեկն այնպես էր խոսում, ինչպես վստահ արդեն այդ գործին տիրապետող մարդ։

Արևն այնպես էր այրել կնոջ դեմքը, ինչպես տաք երկաթը։

Ահռելի որոտից պայթում է երկինքը, սարսափելի ուժգնությամբ։

Բոլոր կասկածներս փարատվեցին, երբ լսեցի նրա բացատրությունները։

Երեկոյան հազիվ տեղ հասանք, երբ արդեն բոլոր գիշերային լուսինները փայլում էին։

Մայր ու որդի զբոսնում էին, մոտավորապես երկու ժամ շարունակ։

Մայիսի 19-23

  1. Ի՞նչ է նյութի մոլեկուլային կառուցվածքը։
    Դա նյութը կազմող մոլեկուլների դասավորությունն է, կառուցվածքը և փոխազդեցությունները:
  2. Ի՞նչ տարբերություն կա մետաղների և ոչ մետաղների կառուցվածքի միջև։
    Մետաղները ունեն մետաղական կառուցվածք՝ ազատ էլեկտրոններով։ Ոչ մետաղներն ունեն մոլեկուլային կամ ատոմային կառուցվածք:
  3. Ի՞նչ են իոնները։ Ինչպե՞ս են դրանք առաջանում։
    Իոնները լիցքավորված մասնիկներ են։ Դրանք առաջանում են, երբ ատոմը կորցնում է կամ ստանում էլեկտրոն:
  4. Ո՞ր կապն է իոնային, իսկ ո՞րը՝ կովալենտ։
    • Իոնային՝ մետաղ + ոչ մետաղ (օր.՝ NaCl)
    • Կովալենտ՝ երկու ոչ մետաղ (օր.՝ H₂O, CO₂)
  5. Ինչո՞ւ է պարբերական աղյուսակը կոչվում «պարբերական»։
    Քանի որ տարրերի հատկությունները պարբերաբար կրկնվում են ըստ ատոմային համարի:
  6. Որո՞նք են մետաղները և ոչ մետաղները։
    • Մետաղներ՝ Na, Fe, Cu
    • Ոչ մետաղներ՝ O, H, Cl, S
  7. Ո՞ր հատկություններով են մետաղները տարբերվում ոչ մետաղներից։
    Մետաղները լավ հաղորդիչ են, փայլուն, ճկուն։ Ոչ մետաղները՝ փխրուն են, էլեկտրականը չեն հաղորդում:
  8. Ինչպե՞ս են դասավորված տարրերը աղյուսակում ըստ ատոմային համարի։
    Ըստ աճման՝ ձախից աջ, վերևից վար:
  1. Ի՞նչ է քիմիական կապը։
    Ատոմների միջև ուժեղ ձգողականություն, որն ապահովում է միացություն:
  2. Ի՞նչ է կովալենտ կապը, և երբ է այն առաջանում։
    Երբ երկու ոչ մետաղներ կիսում են էլեկտրոններ:
  3. Ի՞նչ է իոնային կապը։ Օրինակ բերեք։
    Կապ՝ մետաղի դրական և ոչ մետաղի բացասական իոնի միջև (օր.՝ Na⁺ + Cl⁻ → NaCl)
  4. Ինչպե՞ս են մետաղները կապվում ոչ մետաղների հետ՝ իոնային միացության դեպքում։
    Մետաղը տալիս է էլեկտրոնը, ոչ մետաղը վերցնում՝ առաջացնելով իոններ, որոնք ձգվում են:
  1. Ի՞նչ է քիմիական ռեակցիան։
    Նյութերի փոխակերպումը նոր նյութերի:
  2. Ռեակցիայի 4 տեսակ՝ օրինակներով։
  • միացման՝ H₂ + Cl₂ → 2HCl
  • քայքայման՝ H₂O₂ → H₂O + O₂
  • տեղակալման՝ Zn + HCl → ZnCl₂ + H₂
  • փոխատեղման՝ NaCl + AgNO₃ → NaNO₃ + AgCl
  1. Ի՞նչ է զանգվածի պահպանման օրենքը։
    Ռեակցիայի ընթացքում ընդհանուր զանգվածը չի փոխվում:
  2. Ինչպե՞ս ենք հավասարեցնում ռեակցիաների հավասարումները։
    Փոփոխում ենք գործակիցները, որպեսզի ռեակտիվների և արդյունքի ատոմների թիվը հավասար լինի:
  1. Ի՞նչ են թթուները։ Օրինակ.
    Թթուները նյութեր են, որոնք ջրում արձակում են H⁺:
    Օրինակ՝ HCl, H₂SO₄
  2. Ի՞նչ են հիմքերը։
    Նյութեր են, որոնք ջրում արձակում են OH⁻ (հիդրօքսիդ իոններ), օրինակ՝ NaOH:
  3. Թթվի և հիմքի փոխազդման արդյունքը։
    Աղ և ջուր (օր.՝ HCl + NaOH → NaCl + H₂O)
  4. Ի՞նչ է աղը։ Ինչպե՞ս է առաջանում։
    Թթվի և հիմքի ռեակցիայի արդյունքում առաջացած միացություն:
  5. Ի՞նչ է թթվային և հիմքային մնացորդ։
    Թթվային՝ ինչ մնում է H⁺-ից հետո (Cl⁻)
    Հիմքային՝ ինչ մնում է OH⁻-ից հետո (Na⁺)
  1. Ի՞նչ է օքսիդացումը։ Ինչ է շնչառությունը քիմիայում։
    Օքսիդացում՝ էլեկտրոնների կորուստ։
    Շնչառություն՝ կենսաքիմիական ռեակցիա, որտեղ գլյուկոզը օքսիդանում է՝ արտադրելով էներգիա:
  2. Ո՞ր ռեակցիաներն են էկզոթերմ։
    Որոնք արտազատում են ջերմություն, օրինակ՝ այրումը:
  3. Ի՞նչ տարբերություն կա պարզ և բարդ նյութերի միջև։
  • Պարզ՝ մեկ տարրից (O₂, Fe)
  • Բարդ՝ մի քանի տարրից (H₂O, CO₂)
  1. Ի՞նչ են միացություններն ու խառնուրդները։
  • Միացություն՝ քիմիական ձևով կապված նյութ (NaCl)
  • Խառնուրդ՝ ֆիզիկապես խառնված նյութեր (օդ, աղաջուր)