Գործնական աշխատանք ուղղագրությունից 03․10

Ձայնավոր հնչյունների ուղղագրություն.

Է-Ե

դողերոցք, էջանշան, պատեշ, գոմեշ, վայրեջք, եջմիածին, վերելք, առերևույթ, ելևեջ, երակ, առեջ, բազկերակ, եկան, ելակ, ամենաեկան, ամենաերկար, էլեկտրաեներգիա, ելարան, ստորերկրյա, հնեաբան, առերես, աներևակայելի, մանրեաբան, եակ, Սևանհեկ, Վարդգես, բազմերանգ, մանրե, ծովեզր, լայնեկրան, պնդերես, որևիցե, Երևանջէկ, հրեշ, տիերք, մեջք, եգիպտացորեն, ինչևե, ինչևիցե, ամենաեժան, խուռներամ, երբևե, աշտեղ, եկեղեցի, եղերերգ, վերերկրյա, որևե, գրեթե, միջօրե, անեզ, աներկբա, երբևիցե, կիսաեփ, չեի, չեիր, չեինք, չեր, էլեկտրաեռակցել, երփներանգ, գետեզր, նրբեշիկ, աներևույթ, ցայգերգ, աներկյուղ, նորեկ, առօրեական, այժմեական, պաշտոնեական, անեկան, լայնեզր, հովեկ, այգեետ, լայներախ, բեմեզր, առեջաթել, առվեզր, լճեզր, գյուղեզր, առաջավոր, լուսնեջք, հազարերանգ, ժպտերես, ճերմակերես, ողբերգակ, վերելակ, ցնծերգ, լուսներես, խմբերգ։

Օ-Ո

առօրյա, թռչնորս, ողորկ, անորգանական, բարորություն, բարորակ, անդորրություն, անորինակ, կողակ, անօգուտ, որբանոց, տափօղակ, փող, հայորդի, օվկեր, օդանավ, սալորողի, անօգտակար, դեղնազոծ, ով, որրան, միորինակ, ամենաորակյալ, շտապոգնություն, ջրօրհնեք, այդորինակ, հոգուտ (ի օգուտ), հոգուդ (քո հոգու), օվկիանոս, անոգնական, հոգս, բնօրրան, օրորոց, փղոսկր, կրկնօրինակ, խաղաղօվկիանոսյան, մեղմորոր, մեղմորեն, տրտմորոր, ոսկեզոծ, հոծ, հողմակոծ, արևազոծ, հանրօգուտ, յուրօրինակ, տոթ, ցածրորակ, անորակ, արագոտն, առօրեական, միջօրե, միջօրեական, բարձրորակ, ոթյակ, կիրակնօրյա, վաղորդյան, Որմիզդուխտ, օրըստօրե, նախօրոք, չոգնել, չուղևորել, բնօրինակ, գիշերօթիկ, նորաօճ, Ամանոր, շաբաթօրյակ, չոգտվել, ողոքել, երկարօրյա, չարորակ, տրտմորեն, սալօջախ, զարդոսկի, ոթևան, անորսալի։

Ը

հյուրընկալ, դյուրընկալ, անակընկալ, առընչվել, երկընչել, պարընկեր, խոչընդոտ, ակնթարթ, դասընթաց, մթննկա, անընթեռնելի, խոյընթաց, չըմբռնել, զուգընկեր, նախընտրել, սրընթաց, խաղընկեր, ձեռնտու, առընթեր, ակնդետ, դյուրընթեռնելի, չընկնել, անըմբռնելի, դրըմբոց, օրընդմեջ, այլընտրանք, ճեպընթաց, անընդունակ, ակնբախ, ընթանալ, զուգընթաց, համընկնել, չընդդիմանալ, երկընտրանք, ըմպելիք, համընթաց, գահընկեց, գիրկընդխառն, զմըռսել, ըթերակա, ինքնըստինքյան, չընկճվել, ամենաընտիր, մթնշաղ, անընդունելի, անընդմեջ, որոտընդոստ, ձկնկիթ, ամենաընդունակ, հոտնկայս, անընդհատ, չընդունել, ընկերկել, ընչացք, մերթընդմերթ, գույնըզգույն, գործընկեր, դյուրըմբռնելի, հետըզհետե, մեջընդմեջ, չըմբոշխնել, վերընթաց, ընձուղտ, մակընթացություն, օրըստօրե, արագընթաց, դասընկեր, ամենաընդունելի, լուսնկա, վերընձյուղվել, նորընտիր, փոխըմբռնում, հատընտիր, վաղընջական, ազգընտիր, ակնկոր, կորնթարդ։

Գործնական աշխատանք հնչյունափոխությունից.29.09

1.Ո՞ր բառում արմատի հնչյունափոխություն չկա.

ա. համբուրել, հանգուցալուծում, սրտամոտ, դերասանական

բ. կրավորական, կծվահամ, միջնադարյան, գործնական

գ. մշտավառ, շքահանդես, մրճաձուկ, վարկաբեկել

դ. նյարդայնանալ, խճանկար, գծապատկեր, վիպագիր

ե. թխամորթ, բնական, սառցաբեկոր, թվանշան

զ. սերնդակից, ձեռագրաբան, կատվախոտ, քաղքենի

է. ճչակ, սնդուկ, ձիթապտուղ, փետրազարք

ը. գեղեցկադեմ, խուզարկու, շիկավուն, ընդգծում

թ. քմահաճ, լրահավաք, գնանկում, բաժնետոմս

Ժ. հատկանիշ, ոճրագործ, մթամած, հոգեբուժարան

ժա. վճռաբեկ, կրթված, օժտել, սարդոստայն

ժբ. թվազույգ, քղանցք, իրիկնային, կորուսյալ

ժգ. բարեսրտորեն, հնավանդ, մարդկայնորեն, պատանեկան

ժդ. հավասարազոր, որկրամոլ, փոշեխառն, հնչուն

ժե. հավիտենական, մշակութային, զրախոսություն, հնձվոր

ժզ. կրկնուսույց, ատենադպիր, ողջունել, կապտորակ

2.Ո՞ր բառում ածանցի հնչյունափոխություն կա.

ա. ազնվայր, սնահավատ, սիգաճեմ, սրճաման

բ. սիզախոտ, մամլել, շարժման, հնագետ

գ. պատմվածք, մարմնական, վարչական, սնանկանալ

դ. ուսուցչական, ձեռագիր, պատրանք, մահճակալ

ե. առօրեական, որդյակ, բարորակ, դռնապան

զ. գրավչություն, կալանավայր, արդուկ, վիպասք

է. հայրենադարձ, ալյակ, ամրակ, ջնջոց

ը. լսարան, սննդամթերք, գյուղատնտես, զսպանակ

թ. զմռսել, առաձգական, այժմեական, տավղահար

ժ. բնութագիր, կարկաչյուն, կուրացնել, երկվայրկյան

ժա. բուժակ, դստրիկ, ըմպել, գալստյան

ժբ. ծածկամիտ, գործնականորեն, հմտանալ, պատժաչափ

3.Ո՞ր բառում արմատի հնչյունափոխություն կա.

ա. նախնադար, կառուցվածք, դեղնազօծ, լրտես

բ. գործնական, սերնդափոխություն, հրթիռ, վայրենություն

գ. հավերժական, ականջալուր, ներարկել, սրահայաց

դ. գուժկան, ուսուցչանոց, առաջնային, միաբան

ե. վերջնագիր, վիմարձան, ուխտադրուժ, հասկանալ

զ. սուզակ, սառցաբեկոր, դպիր, կոչնակ

է. կարծրամիտ, վկայական, կարգազանց, դերուսույց

ը. հրավերք, ենթարկվել, բրդել, մկրատել

4.Նշեք այն բառը, որում երկհնչյունը սղվել է.

ա. սփռոց, հորաքույր, կուրացուցիչ, վերջալույս

բ. ձնհալ, սառցաբեկոր, սուրալ, կտակել

գ. արնավառ, ձնեմարդ, փայլփլել, լուծարում

դ. բուրաստան, բնավեր, սյունազարդ, կապտավուն

ե. ժանեկազարդ, խոխոջուն, քնքշանալ, ալրաղաց

զ. բուսակեր, համայնական, հեծելազոր, սփռել

է. ձնագնդի, սառցահատ, վայրիվերո, նույնանման

ը. գունեղ, պաշտոնեական, արնանման, անուշահամ

5.Նշեք այն բառը, որում ձայնավորի սղում չկա.

ա. մարդկային, կրկնուսույց, ճահճապատ, գրագիր

բ. դեղնազօծ, լրագիր, ձեռագրաբան, բաժնետեր

գ. երգչախումբ, լուսատու, նախրապան, քննություն

դ. վայրենանալ, գրչագիր, քաղքենիություն, հուսաբեկ

ե. ջլապինդ, գործնական, քնքշանալ, առջև

զ. վճռաբեկ, ծխախոտ, ծնրադիր, զննել

է. անդադրում, ծաղկավոր,թերահավատ, ծնունդ

ը. ամրակ, խտանալ, պանրաջուր, քենակալ

թ. կաղնեփայտ, ոճրագործ, կռել, խորտկարան

Ժ. բնակիչ, կանխարգելել, որկրամոլ, մասրենի

ժա. ատենադպիր, ճմռել, հովվական, շիրմաքար

ժբ. բռնցքամարտ, մարմնական, միջնադար, հայրենասեր

ժգ. երկնասլաց, բաժնետեր, մրցանակ, բարություն

ժդ. թթվածին, մարմնեղ, դեղնազօծ, բարօրություն

ժե. բազմակի, մանկաբարձ, կաղնուտ, գնացուցակ

ժզ. վեհանձնորեն, տամկանալ, ամսավարձ, սնանկ

6.Նշեք այն բառը, որում ձայնավորը հնչյունափոխվել–վերածվել է բաղաձայնի.

ա. հոգյակ, հոգեբան, ատենակալ, հոգեվիճակ

բ. բարետես, բարօրություն, մեղվաբույծ, վայրկենական

գ. կռնատ, մատնացույց, մագլցել, պատանյակ

դ. վիմագիր, հաշվապահ, կատվառյուծ, վրձնահարված

ե. պատվական, ազնվազարմ, լեզվակիր, հազվագյուտ

զ. անվադող, հովվական, չվերթ, մատռվակ

է. ալյակ, յոթնյակ, կիսամյակ, լուսնյակ

ը. աղավնյակ, հարսնյակ, տասնյակ, օթյակ

7.Նշե՛ք այն բառը, որում հնչյունափոխություն չկա.

ա. հրապուրանք, խարխլել, կուսակալ, սպառնալ

բ. կուրացուցիչ, մրմռոց, սպարապետ, չարաճճի

գ. մրցավեճ, վարձկան, ցրիչ, ճռնչոց

դ. լսարան, քրմապետ, խճճել, հացթուխ

ե. ուսուցիչ, կործանիչ, կտրիչ, հաշվիչ

զ. հաստաբեստ, քրմապետ, պատմել, ամրակ

է. կոխկռտել, լեզվանի, սղաճ, պտուտակ

ը. հացազգի, փամփշտակալ, բարձրահասակ, հոգևոր

թ. գանգրահեր, մատենագիր, արկղիկ, հանդուգն

Ժ. դուստրեր, բազպան, առվեզր, քրտնաթոր

ժա. կատակախոս, մաքրամաքուր, մանրավաճառ, արթնանալ

ժբ. առաջնածին, զուգալող, կազմարար, կամրջակ

8.Ո՞ր բառն է կազմված՝ առանց հնչյունափոխության ընդգծեք.

ա. թուլակազմ, կլանել, գրչագիր, անդադրում, հորատել

բ. թխամորթ, գրգամոլ, վատորակ, ճահճապատ, առվեզր

գ. պարսկական, վարելահող, ձեռագրաբան, ռմբակոծել, մեղվարում

դ. ճարպկություն, կարկտաբեր, փաղաքշանք, կծկել, մորի

ե. հանդգնել, հարստանալ, սնահավատ, փչակ, վարձկան

զ. տարեգիր, փթթել, օժտված, գեղանկար, հաշվենկատ

է. աղմկահույզ, ամսաթիվ, ներկատու, գիշակեր, զուգապար

ը. շիկահեր, տրամագիծ, պատմել, խախտել, խարսխակայան

թ. սարահարթ, սաստկաձայն, նշագեղձ, դպրատուն, դրժել

Ժ. դռնապան, համալսարան, եղջերվամիս, սիրալիր, հանքահոր

ժա. ջահակիր, ջղային, դալկահար, ստուգայց, ստրկամիտ

ժբ. փխրուն, խուզարկու, իրիկնային, դիպված, կանաչավուն

ժգ. աղեկտուր, դիտարան, ժայռակղզի, ուրվական, փետրազար

ժդ. դիմադիր, տերևաթափ, երեսնական, երդմնազանց, փշրել

ժե. ալեհավաք, մաքրամաքուր, սյունազարդ, լրահավաք, ծածկոց

ժզ. լերդանալ, պարպել, պարսպապատ, մրջնաթթու, համարձակ

ժէ. ժուժկալ, տնաբույս, քնքշանալ, քմահաճ, մահարձան

ժը. դասագիրք, մածնաբրդոշ, դդմապուր, թզաչափ, մտածմունք

ժթ. վրիպանք, զրուցարան, լռակյաց, մեծախոս, երաժշտագետ

ի. դստրիկ, աղմկել, նկարակալ, լուսամուտ, պարտիզակ

իա. լվիճ, սնափառ, արևմտահայ, պաստառապատ, նշաձող

Առաջին համաշխարհային պատերազմը 1914–1918թթ․

Ներածություն

Առաջին համաշխարհային պատերազմը (1914–1918 թթ․), որը ժամանակակիցները կոչեցին «Մեծ պատերազմ», դարձավ շրջադարձային կետ մարդկության պատմության մեջ։ Այն ոչ միայն չորս տարի տևած ռազմական բախում էր երկու հզոր դաշնություների՝ Անտանտի և Կենտրոնական տերությունների միջև, այլև 20-րդ դարի ամենաարյունալի ողբերգությունը, որը վերաձևեց աշխարհի քաղաքական քարտեզը և սերմանեց ապագա կոնֆլիկտների սերմերը։

Պատերազմի բուն պատճառները թաքնված էին խորը հակասությունների մեջ, որոնք կուտակվել էին 19-րդ դարի վերջին և 20-րդ դարի սկզբին։Պատերազմի բռնկման անմիջական առիթը դարձավ 1914 թվականի հունիսի 28-ին Սարաևոյում Ավստրո-Հունգարիայի գահաժառանգ Ֆրանց Ֆերդինանդի սպանությունը, որից հետո իրադարձությունների արագ զարգացումը Եվրոպան մղեց համաշխարհային պատերազմի անդունդը։

Ընթացք․

Պատերազմի սկիզբը բնութագրվում էր Գերմանիայի կողմից իրականացվող արագ հարձակման ծրագրերով, որոնք, սակայն, ձախողվեցին Մառնի ճակատամարտում (1914 թ․)։ Արդյունքում, հատկապես Արևմտյան ճակատը վերածվեց խրամատային պատերազմի երկարատև գոտու՝ Շվեյցարիայից մինչև Լա Մանշի նեղուց։ Դիրքային մարտերը, որոնք տևեցին տարիներ, բերեցին հսկայական զոհեր (օրինակ՝ Վերդեն և Սոմ), բայց չփոխեցին ռազմավարական իրավիճակը։

Այս պատերազմն առանձնահատուկ էր նաև նոր տեխնոլոգիաների կիրառմամբ։ Մեքենայացված գնդացիրները, հրանոթները, թունավոր գազերը, ինչպես նաև առաջին անգամ կիրառվող տանկերն ու ռազմական ինքնաթիռները պատերազմի բնույթը դարձրին աննախադեպ դաժան։ Պատերազմը դարձավ «ամբողջական», ներգրավելով ոչ միայն զինվորներին, այլև ազգային տնտեսությունն ու քաղաքացիական բնակչությունը։

Պատերազմի ընթացքի կարևոր շրջադարձային պահեր էին 1917 թվականի իրադարձությունները։ Մի կողմից, Ռուսաստանում տեղի ունեցավ հեղափոխություն, որը հանգեցրեց երկրի դուրս գալուն պատերազմից (Բրեստ-Լիտովսկի պայմանագիր, 1918 թ․), մյուս կողմից՝ պատերազմի մեջ մտավ Միացյալ Նահանգները, ինչը վճռորոշ ազդեցություն ունեցավ ուժերի հարաբերակցության վրա։

Մեր ժողովրդի համար պատերազմը կրեց հատուկ ողբերգական բնույթ։ Օսմանյան կայսրության երիտթուրքական կառավարությունը պատերազմը որպես քող օգտագործեց՝ իրագործելու հայերի համատարած բնաջնջման ծրագիրը՝ Հայոց ցեղասպանությունը (1915-1923 թթ․), որին զոհ գնացին ավելի քան 1.5 միլիոն արևմտահայեր։ Միևնույն ժամանակ, Կովկասյան ճակատի հայկական ջոկատները, իսկ ավելի ուշ՝ զորամասերը, իրենց հերոսությամբ (մասնավորապես՝ 1918 թվականի մայիսյան հերոսամարտերով՝ Սարդարապատ, Բաշ-Ապարան, Ղարաքիլիսա) ապահովեցին հայկական պետականության վերականգնումը և Հայաստանի Առաջին Հանրապետության հռչակումը։

Եզրակացություն․

Պատերազմն ավարտվեց 1918 թվականի նոյեմբերի 11-ին՝ Կոմպիենի անտառում զինադադարի ստորագրմամբ և Անտանտի հաղթանակով։ Հետևանքներն աննախադեպ էին։ Պատերազմը հանգեցրեց մոտ 17-20 միլիոն մարդու զոհի՝ ինչպես զինվորական, այնպես էլ քաղաքացիական։

Ամենակարևոր հետևանքը չորս խոշոր կայսրությունների՝ Գերմանականի, Ռուսականի, Ավստրո-Հունգարականի և Օսմանյանի փլուզումն էր։ Դրանց տեղում առաջացան նոր ազգային պետություններ։ 1919 թվականի Վերսալի հաշտության պայմանագիրը փորձեց ամրագրել նոր աշխարհակարգը, ծնունդ տալով Ազգերի լիգային։ Սակայն, Գերմանիային պարտադրված ծանր ռեպարացիաները և տարածքային կորուստները ազդեցին գերմանական ազգային ինքնասիրության վրա՝ ստեղծելով պայմաններ, որոնք արդյունքում հանգեցրին նացիզմի վերելքին և Երկրորդ համաշխարհային պատերազմի բռնկմանը։

Առաջին համաշխարհային պատերազմը մնում է որպես դառը դաս՝ պատերազմի կործանարար բնույթի և քաղաքական սխալ հաշվարկների հետևանքների մասին, որոնք հանգեցրին մի ամբողջ սերնդի ոչնչացմանը և աշխարհակարգի արմատական փոփոխությանը։

Պարապմունք 8

1․ Հետևյալ մեծություններից որո՞նք են վեկտորական:

  • տեղափոխություն
  • լայնություն
  • կշիռ
  • աշխատանք

2․ ABCD ուղղանկյան տրված նկարի օգնությամբ որոշիր AB և BC վեկտորների երկարությունները, եթե հայտնի է, որ AB=10, BC=24

Taisnst_diag_vekt.png

|AB|=10

|BC|=24

3․ d→ և z→ վեկտորները հակադիր են: Գտնել z→ վեկտորի երկարությունը, եթե ∣d→∣=15։

Հուշում՝ Հավասար երկարություն ունեցող հակուղղված վեկտորները կոչվում են հակադիր վեկտորներ:

d=-15,15:

4․ Ընտրել հակադիր վեկտորները:

a6.png
a3.png
a5.png
a4.png

Առաջի նկարը

Ուսումնական պլան

Դասացուցակ

Ժամատախտակ

Մարզաձև- սեղանի թենիս, երկուշաբթի:

Ընտրության խմբեր- քերականություն

Լրացուցիչ պարապմունք դպրոցում- —

Երկարօրյա- —

Շտկողական պարապունք- մաթեմատիկա

Բնագիտության խումբ- Վարսենիկ Գրիգորյան, Գոհար Իսկանդարյան

Լրացուցիչ պարապմունք դպրոցից դուրս- մոդելինգ, իտալերեն, անգլերեն։

Նախագծային աշխատանք- «Էկոհամակարգեր իմ շրջապատում»

30․09․25

  1. Կարճ աշխատանք ուղղագրության շուրջ (1․1, 11)
  2. Կարդա «Բառերի խորհրդավոր աշխարհից» գրքի տրված հոդվածը։

    Պ.Բեդիրյան, Բառերի խորհրդավոր աշխարհից
    Մարդը կթում է…հավին

    Մենք գիտենք, որ կիթ նշանակում է «կթելը»։ Դրա համար էլ Հովհաննես Թումանյանը «Անուշ» պոեմում գրում է.
    Ոչխարը բեր կիթ,
    Օրը ճաշ դառավ…

    Ուրեմն կովկիթ էլ նշանակում է «Կով կթելը» (նաև «կով կթող անձ»)։ Իսկ հավկի՞թ։ Նույն տրամաբանությամբ այս մեկն էլ «պիտի թարգմանենք» «հավ կթելը»։ Բայց չէ՞ որ դա անմտություն է։
    Հիրավի, այդ բառն անիմաստ կազմություն կլիներ, եթե լեզվի պատմությունից մեզ հայտնի չլիներ, որ «կիթ» արմատը, նախքան «կթելը» իմաստն արտահայտելը, նշանակել է «առհասարակ (կենդանուց) արդյունք (կաթ, ձու, կարագ) քաղելը»։ Ուրեմն՝ հավկիթ նշանակում է «հավից քաղված արդյունք՝ ձու»։ Ձկնկիթ՝ ձկից քաղված արդյունք՝ խավիար»։ Բայց միայն կենդանուց քաղվածը չէր կոչվում այդպես։ Կիթ արմատն ուներ (և ունի) նաև կութ տարբերակը, որն առանձին չի գործածվում և հանդիպում է այգեԿՈՒԹ բառի մեջ, որն, ուրեմն, նշանակում է «այգու արդյունքը՝ պտուղը քաղելը, այգեքաղ»։ Ահա թե ինչու ամերիկահայ գրող Վահե Հայկը կարող է իր «Այգին ու այգեկութը» հուշագրական ակնարկում բանաձևել այսպիսի նախադասություն՝ «Ու կը կթեին այգին, կը քաղեին թուփերուն կաթը»։
    Ամերիկահայ մի ուրիշ արձակագիր էլ՝ Համաստեղը, գրում է իր «Վարդան» պատմվածքում. «…Գյուղին մեջ ջաղացքեն զատ ունեին նաև ընդարձակ այգի մը, որ ամեն տարի քսան քթոց խաղող կը կթեին։
    Կթել-ը արդեն հասկացանք, իսկ այս քթո՞ց-ն ինչ բան է։
    Քթոց-ը բարբառային տարբերակն է կթոց բառի. այսպես կոչվում է այն զամբյուղը, որի մեջ «կթված» այգու բարիքն են լցնում ու տեղափոխում։ Ուստի բոլորովին էլ չզարմանաք, երբ իրար կողքի հանդիպեք այդ երկու բառերին, ինչպես պոլսահայ արձակագիր Հակոբ Մնձուրիի «Հաց ուզելու պես» պատմվածքում. «Խաղողի թուփերուն մեջ Խասը կթոց մը ձեռքը խաղող կը կթեր»։
    Բարբառային այդ քթոց ձևում, որը շատ տարածված էր արևելահայերենում, ք-ն ստացվել է հաջորդող թ-ի ազդեցության տակ. «… Օրականը ծախում է լեռնացի բեռնավորներին, որոնք մրջյունի կարավանների նման քթոցները ձիանցը բարձած խռնվում են այգեշատ գյուղում….» (Պերճ Պռոշյան, «Ցեցեր»)։

Առաջադրանքներ
1․ Արմատի քանի՞ տարբերակ ունի կթել բայը, որոնք են։

Արմատի երեք տարբերակ ունի կիթ կթ և կութ
2․ Թվիր բառեր, որտեղ այդ արմատներն են։

Կիթ կովկիթ հավկիթ ձկնկիթ

Կթ -կթել կթոց

Կութ այգեկութ
3․ Բառակազմական վերլուծության ենթարկիր անմտություն, բոլորովին, պատմություն, բարբառային, կթոց բառերը։

Անմտություն ան- նախածանց մտ- արմատ -ություն վերջածանց

Բոլորովին բոլոր- արմատ -ով -ին վերջածանցներ

Պատմություն պատմ- արմատ -ություն վերջածանց

Բարբառային բարբառ- արմատ -ային վերջածանց

Կթոց կթ- արմատ -ոց վերջածանց
4․ Գտիր հավկիթ, պտուղ, գործածվել, անմտություն բառերի հոմանիշները։

Նուկլեյնաթթուներ

  • Ի՞նչ է գենը, որոնք են ԴՆԹ_ի ֆունկցիաները բջջում։

Գենը ԴՆԹ-ի մի հատված է, որը կրում է որևէ սպիտակուցի կամ ՌՆԹ մոլեկուլի սինթեզի համար անհրաժեշտ ժառանգական ինֆորմացիան։

ԴՆԹ-ն պահպանում է ժառանգական ինֆորմացիա, կառավարում է սպիտակուցների սինթեզը։

  • Նուկլեյնաթթուները քանի՞ տեսակ են լինում,  նշել դրանց ֆունկցիաները

Նուկլեյնաթթուները լինում են երկու տեսակ՝ դեզօքսիռիբոնուկլեինաթթու և ռիբոնուկլեինաթթու։

ԴՆԹ-ն պահպանում է ժառանգական ինֆորմացիան օրգանիզմում, ոդավորում է սպիտակուցների կառուցվածքի մասին տեղեկությունը, տեղափոխվում է բջիջից բջիջ բջջային բաժանման ժամանակ։

  • Որո՞նք են նուկլեյնաթթուների մոնոմերները, նշել դրանց տարբերությունները։

Դրանք տարբերվում են իրենց կազմի մեջ մտնող նուկլեոտիդներով.

Ավ․ Իսահակյան, Արևի մոտ․25․09

Մի որբ երեխա՝ ցնցոտիներ հագած, կուչ էր եկել հարուստ տների պատերի տակ: Մեջքը հենել էր մի հարուստ տան պատին և մեկնել էր ձեռքը դեպի մարդիկ: Նոր էր բացվել գարունը, մոտակա սարերը կանաչին էին տալիս, և գարնան անուշ արևը բարի աչքերով էր նայում ամենքին: Մայթերով անցուդարձ էին անում մարդիկ, և ոչ մի մարդ չէր նայում, չէր ուզում նայել խեղճ ու որբ երեխային: Երբ արևը կամաց-կամաց թեքվում էր մոտավոր կանաչ սարերի հետևը, սկսեց փչել մի ցուրտ քամի, և երեխան դողում էր՝ խե՜ղճ ու անտուն:

-Ախ, կարմիր արև, բարի՜ արև, դու էիր միայն ինձ տաքացնում, հիմա ո՞ւր ես գնում, թողնում ես ինձ մենակ՝ այս ցրտին ու խավարին. ես մայր չունեմ. ես տուն չունեմ, ու՞ր գնամ, ու՞մ մոտ գնամ… Վեր առ, տար ինձ քեզ հետ, անու՜շ արև…

Լալիս էր երեխան լուռ ու մունջ, և արցունքները գլոր-գլոր սահում էին նրա գունատ երեսից: Իսկ մարդիկ տուն էին դառնում, և ոչ ոք չէր լսում ու տեսնում նրան, ոչ ոք չէր ուզում լսել ու տեսնել նրան…

Արևը սահեց անցավ սարի մյուս կողմը և էլ չերևաց:

-Բարի՜ արև, ես գիտեմ, դու գնացիր քո մոր մոտ… Ես գիտեմ, ձեր տունը ա՜յս սարի հետևն է, ես կգամ, կգամ քեզ մոտ, հիմա, հիմա…

Եվ խեղճ երեխան դողալով՝ հարուստ տների պատերը բռնելով, գնա՜ց, գնա՜ց, քաղաքից դուրս ելավ: Հասավ մոտավոր սարին. դժվար էր վերելքը, քարեր ու քարեր, ոտքը դիպչում էր քարերին, խիստ ցավում. բայց նա ուշադրություն չդարձնելով բարձրանում էր անընդհատ:

Մութն իջավ և կանաչ սարը սևերով ծածկվեց: Սարի գլխին փայլփլում էին աստղերը՝ կանչող, գուրգուրող ճրագների պես: Փչում էր սառը, խիստ քամին, որ ձորերի մեջ ու քարափների գլխին վայում էր. երբեմն թռչում էին սև գիշերահավերը, որոնք որսի էին դուրս եկել: Երեխան անվախ ու հաստատուն քայլերով գնում էր վերև, բա՜րձր, միշտ բա՜րձր. և հանկարծ լսեց շների հաչոց, մի քիչ հետո էլ լսեց մի ձայն խավարի միջից.

-Ո՞վ ես, ու՞ր ես գնում:

-Ճամփորդ տղա եմ, արևի մոտ եմ գնում, ասա, ո՞ւր է արևի տունը, հեռու՞ է, թե՞ մոտիկ:

Ճրագը ձեռքին մոտ եկավ մի մարդ և քնքուշ ձայնով ասաց.

-Դու հոգնած կլինես, քաղցած ու ծարավ, գնանք ինձ մոտ: Ի՜նչ անգութ են քո հայրն ու մայրը, որ այս մթանը քեզ ցրտի ու քամու բերանն են ձգել:

-Ես հայր ու մայր չունեմ, ես որբ եմ ու անտեր…

-Գնանք, տղաս, գնանք ինձ մոտ, – ասաց բարի անծանոթը և երեխայի ձեռքից բռնելով՝ տուն տարավ:

Նրա տունը մի խեղճ խրճիթ էր. օջախի շուրջը նստած էին բարի մարդու կինն ու երեք փոքր երեխաները: Նրա խրճիթին կից մի մեծ բակում որոճում էին ոչխարները: Նա հովիվ էր, սարի հովիվ:

-Սիրելի երեխաներս, ձեզ եղբայր եմ բերել, թող չլինեք երեք եղբայր, լինեք չորս: Երեքին հաց տվող ձեռքը չորսին էլ կտա: Սիրեցեք իրար. եկեք համբուրեցեք ձեր նոր եղբորը:

Ամենից առաջ հովվի կինը գրկեց երեխային և մոր պես ջերմ-ջերմ համբուրեց. հետո երեխաները եկան և եղբոր պես համբուրեցին նրան: Երեխան ուրախությունից լաց էր լինում և նորից լալիս: Հետո սեղան նստեցին` ուրախ, զվարթ: Մայրը նրանց համար անկողին շինեց և ամենքին քնեցրեց իր կողքին: Երեխան շա՜տ էր հոգնած. իսկույն աչքերը փակեց ու անո՜ւշ-անո՜ւշ քնեց:

Երազի մեջ ուրախ ժպտում էր երեխան, ասես ինքն արևի մոտ է արդեն, գրկել է նրան ամուր ու պառկել է նրա գրկում տաք ու երջանիկ: Մեկ էլ սրտի հրճվանքից վեր թռավ և տեսավ, որ արևի փոխարեն գրկել է իր նոր եղբայրներին և ամուր բռնել է մոր ձեռքը: Եվ նա տեսավ, որ արևը հենց այս տան մեջ է, որ ինքը հենց արևի գրկում է…

Առաջադրանքներ։

  1. Կարդալ պատմվածքը։
  2. Դուրս գրել անհասկանալի բառերը և բառարանի օգնությամբ բացատրել։

Ցնցոտիներ հագած նշանակում է պատռված, մաշված, հնացած հագուստով լինելը, ինչը խոսում է աղքատության մասին։

Անուշ արև նշանակում է քաղցր, նուրբ, հաճելի ջերմությամբ արև։

Գունատ երեսից նշանակում է դեմքից, որը գույնը կորցրել էր սովից կամ ցրտից։ Քարափների գլխին նշանակում է ժայռերի, ուղղաձիգ զառիթափերի ամենաբարձր մասում։

Գիշերահավերը գիշերային թռչուններն են, որոնք որսի են դուրս գալիս մթնշաղին։ Ա Խեղճ խրճիթ նշանակում է կարծրատիպային աղքատ, փոքրիկ տնակ։ Որոճում էին ոչխարները նշանակում է ոչխարները կեր էին վերադարձնում բերան և նորից ծամում։ Անկողին շինեց նշանակում է պատրաստեց քնելու տեղ, մահճակալ։ Սրտի հրճվանքից նշանակում է ուրախությունից, բերկրանքից։

  1. Ինչպիսի» հակադրություններ կային պատմվածքում։

Առաջին հակադրությունը բնության բարության և մարդկանց անտարբերության միջև է։ Մինչ գարնան անուշ արևը բարի աչքերով էր նայում և տաքացնում էր երեխային, մայթերով անցուդարձ անող մարդիկ չէին ուզում նայել կամ լսել խեղճ որբին։ Երեխան հենց արևին էր դիմում որպես միակ մխիթարողի՝ մինչ մարդիկ անտեսում էին նրան։

Երկրորդ հակադրությունը ցրտի և ջերմության միջև է։ Արևի մայր մտնելուց հետո աշխարհը մխրճվում է ցրտի, քամու և խավարի մեջ, ինչը խորհրդանշում է որբի մենությունն ու հուսահատությունը։ Ջերմությունը գտնվում է ոչ թե քաղաքային տների, այլ հովվի խեղճ խրճիթի օջախի շուրջ, որտեղ կինը մոր պես գրկում և ջերմ-ջերմ համբուրում է նրան։

Երրորդ հակադրությունն առկա է հարուստ աշխարհի և խոնարհ աշխարհի միջև։ Երեխան դուրս է մնում հարուստ տների պատերի տակից, որոնք սառն են ու անտարբեր, և իր փրկությունն ու իսկական ընտանիքը գտնում է աղքատ, բայց բարի հովվի խրճիթում։

  1. Բնութագրիր ներկայացված մարդկանց երկու աշխարհները։

Այս աշխարհը ներկայացնում է քաղաքային հասարակությունը, որը նյութապես ապահովված է, սակայն հոգեպես սառն է ու անտարբեր։ Այս աշխարհի մարդիկ զբաղված են իրենց անցուդարձով և չեն ուզում տեսնել կամ լսել իրենց կողքի տառապանքը։ Չնայած այստեղ կան հարուստ տներ, դրանց պատերը միայն սառը հենարան են ծառայում որբ երեխայի մեջքին, բայց երբեք ջերմություն չեն փոխանցում։ Այս աշխարհը երեխային թողնում է մենակ՝ ցրտի ու խավարի մեջ, քանի որ չունի բարություն և կարեկցանք։

Այս աշխարհը ներկայացնում է բարության, սիրո և իսկական հոգևոր ջերմության տունը։ Այն գտնվում է քաղաքից դուրս, սարի վրա՝ մի խեղճ խրճիթում, որտեղ բնակվում է հովիվն իր կնոջ և երեք երեխաների հետ։ Հովիվը որբին անմիջապես ընդունում է որպես չորրորդ եղբայր՝ հայտարարելով, որ «երեքին հաց տվող ձեռքը չորսին էլ կտա»։ Այս տանը որբը գտնում է մոր պես գրկող կնոջ և եղբոր պես համբուրող երեխաների անկեղծ սերը։ Պատմվածքի իմաստով, այս խեղճ խրճիթն է, որ դառնում է իսկական Արևի տունը, քանի որ այստեղ է բնակվում մարդկային ջերմությունն ու երջանկությունը։

Մի հին չինական զրույց․23․09

Ավետիք Իսահակյան

Վերևից նետած քարը ինչքան ավելի վար է ընկնում, այնքան ավելի սաստկանում է նրա թափը, և ամենից ներքև գտնվողին ավելի ուժգին է հարվածում, քան ավելի վերև գտնվողին։ Հեռավոր Չինաստանում մեզանից շատ ժամանակ առաջ, մի կայսր է եղել։ Բոլոր մարդկանց պես նա էլ եկել ու գնացել է։ Բայց նրա մասին մնացել է այս զրույցը։

Ամառային մի օր կայսրն զբոսնում էր իր ապարանքի պարտեզում։ Զբոսնում էր՝ երջանիկ իր փառքով, իր երիտասարդ կյանքով, իր հզորությամբ։ Կայսրը զբոսնելով հասնում է պարտեզի պատշգամբին, որ բացված էր արքունիքի ընդարձակ  հրապարակի վրա։ Բարձրանում է պատշգամբը և նայում հրապարակին։ Արեգակի հուրը վառվել էր քարերի, հողերի վրա, ճառագայթների մի խուրձ ընկնում է կայսեր դեմքին, շիկացած ասեղի պես կիզում նրա դեմքն ու աչքերը։

-Ի՞նչ զարհուրելի տաք է,- ասում է կայսրը և ետ քաշվում։ Սակայն ուշադիր դիտում է հրապարակի վրայի անցուդարձը։ Ձիերը դժվարին ճիգով տանում են բեռնաբարձ սայլերը, շները լեզուները դուրս հանած, հևալով գնում են՝պատերին քսվելով։
Անցնում են մարդիկ, հանում են ծանր, սև գլխարկները, սրբում են քրտնած ճակատները։
«Գոնե այս ծանր գլխարկների փոխարեն թեթև, սպիտակ գլխարկներ դնեին…»։ Եվ հանկարծ կայսեր գլխում  լույս է ծագում։ Հրամայում է, որ իր առջևը գա  մեծ նախարարը։
-Դու չե՞ս տեսնում, որ իմ ժողովուրդը այրվում է այս ավանդական ծանր գլխարկների տակ։
— Այո՛, երկնքի՛ որդի, ճշմարիտ է։
-Ես կամենում եմ, որ վաղվանից ամեն մի չին իմ մեծ պետության մեջ հանի այդ ծանր, սև գլխարկները և սպիտակ, թեթև գլխարկ դնի։
Ապարանք է դառնում կայսրը ավելի գոհ ու երջանիկ, որ այսօր բարի ու օգտակար գործ կատարեց իր ժողովրդի համար։
Մեծ նախարարը մյուս օրը հրապարակում ողջ մայրաքաղաքի ժողովրդի առաջ կարդում է արքայական կամքի հրովարտակը ծանր, սև գլխարկները թեթև, սպիտակ գլխարկներով  փոխարինելու մասին։
Եվ հրամանանագիր է ուղարկում նահանգապետերին, որ ժողովրդին արգելեն ծանր, սև գլխարկներ կրելը և փոխարենը դնեն թեթև, սպիտակ գլխարկներ։
Իսկ նահանգապետերը հրամայում են քաղաքապետերին ու գավառապետերին, որ ժողովրդին արգելեն ծանր գլխարկներ կրելը։ Ընդդիմացողները տուգանքի ենթակա են։
Իրենց կարգին, քաղաքապետերը հրամայում են թաղապետերին, գավառապետերը՝ գյուղապետերին։
Իսկ թաղապետերն ու  գյուղապետերը խստիվ  հրամայում են, որ ամեն մարդ իսկույն կատարե կայսեր հրամանը, որ ուշացողները ծանր պատժի կենթարկվեն։
Երկնային մեծածավալ կայսրության բոլոր նահանգների մեջ  անհամար ոստիկանները եռանդով գործի էին անցել՝ հազարավոր քաղաքներում ու գյուղերում կիրառելով արքայական հրամանը։ Եվ օր օրի վրա ոստիկանների եռանդը աճում է՝ հին գլխարկ կրողներին ծեծում են ու ծանր տուգանքի ենթարկում, գավազաններով մեկդի են շպրտում հին գլխարկները և մերկ գլուխներին հարվածում։ Հեռավոր գավառներում հրամանն անմիջապես չկատարողներին լցնում էին բանտերը և շղթայի զարկում. ավելի հեռավոր վայրերում գլուխներն էին կտրում և ձողի ծայրին անցկացնում՝ սարսափ տարածելու համար…
Վերջապես կայսերական ապարանքի հաստաբեստ պատերը թափանցում  և կայսեր ականջին են հասնում շշուկով տարածված դաժան լուրերը։
Կայսրը սաստիկ զայրացած կանչում է մեծ նախարարին։
-Իրա՞վ են այդ չարաշշուկ լուրերը։
-Այո՛, իրավ են, երկնքի՛ արդարություն։
-Բայց մենք մի մարդասեր օրենք հրատարակեցինք, որ գլխարկները փոխեն, ոչ թե գլուխները կտրեն։
-Սակայն օրենքի ընթացքն այսպես է։ Եվ նրա այս բնական ընթացքի առաջ անզոր է թե՛ իմ, և թե՛ նույնիսկ Ձեր արքայական հզորությունը։

Կայսրը գլխիկոր մեկուսացավ իր առանձնասենյակում և իր մռայլ տրամադրությունը փարատելու համար այդ գիշեր ավելի թափով անձնատուր եղավ արքունիքի սովորական խրախճանքին։

Առաջադրանքներ։

1․Գրավոր վերլուծիր պատմվածքը և ցուց տուր հեղինակի հիմնական ասելիքը։

Իսահակյանի այս պատմվածքը մի այլաբանություն է իշխանության մեխանիզմների դաժանության մասին։ Հիմնական գաղափարը ներկայացված է սկզբի մետաֆորով, որ վերևից նետված քարը ցած ընկնելիս ավելի է ուժգնանում ու ներքևում գտնվողին ավելի ուժգին է հարվածում։ Կայսրը բարի մտադրություն ուներ՝ թեթևացնել ժողովրդի վիճակը՝ հրամայելով փոխել ծանր գլխարկները թեթև, սպիտակ գլխարկներով։ Սակայն այս մարդասիրական հրամանը, անցնելով իշխանական աստիճաններով (նախարարից մինչև ոստիկան), աղավաղվում է։ Յուրաքանչյուր օղակ ավելացնում է իր խստությունը, և բարի օրենքը վերածվում է ահաբեկչության՝ մարդկանց ծեծելու, տուգանելու, բանտ նետելու և անգամ գլխատելու։ Հեղինակի հիմնական ասելիքն այն է, որ իշխանական համակարգի բյուրոկրատական մեքենան դառնում է ինքնակառավարվող դաժան ուժ, որի բնական ընթացքի առաջ անգամ կայսերական հզորությունն է անզոր։ Կայսրի մեկուսացումն ու խրախճանքին անձնատուր լինելը ցույց է տալիս, որ բարձրագույն իշխանությունը փախչում է իր գործողությունների հետևանքներից։

2․Դո՛ւրս գրիր անհասկանալի բառերն ու արտահայտությունները , գրիր դրանց իմաստները։


3․ Դո՛ւրս գրիր հնգական գոյական։ Որոշի՛ր գոյականների թիվը, հոլովը, նախադասության մեջ ունեցած պաշտոնը։

Քարը – Եզակի թիվ, Ուղղական հոլով, պաշտոնը՝ Ենթակա։

Կայսրը – Եզակի թիվ, Ուղղական հոլով, պաշտոնը՝ Ենթակա։

Պարտեզում – Եզակի թիվ, Ներգոյական հոլով, պաշտոնը՝ Տեղի պարագա։

Դեմքին – Եզակի թիվ, Տրական հոլով, պաշտոնը՝ Անուղղակի խնդիր։

Ժողովուրդը – Եզակի թիվ, Ուղղական հոլով, պաշտոնը՝ Ենթակա։

Գլուխներն – Հոգնակի թիվ, Ուղղական հոլով, պաշտոնը՝ Ենթակա։

Հրամանը – Եզակի թիվ, Ուղղական հոլով, պաշտոնը՝ Խնդիր։

Ոստիկանների – Հոգնակի թիվ, Սեռական հոլով, պաշտոնը՝ Որոշիչ։
4․ Դո՛ւրս գրիր պատմվածքի ածականները, որոշի՛ր տեսակները և կազմությունը։

Հեռավոր – Հարաբերական տեսակ, Ածանցավոր կազմություն (հեռ-ավոր)։

Ամառային – Հարաբերական տեսակ, Ածանցավոր կազմություն (ամառ-ային)։

Երջանիկ – Որակական տեսակ, Պարզ կազմություն։

Ընդարձակ – Որակական տեսակ, Պարզ կազմություն։

Շիկացած – Հարաբերական տեսակ (դերբայ), Ածանցավոր կազմություն։

Զարհուրելի – Որակական տեսակ, Ածանցավոր կազմություն (զարհուր-ելի)։

Բեռնաբարձ – Հարաբերական տեսակ, Բարդ կազմություն (բեռն-աբարձ)։

Ծանր – Որակական տեսակ, Պարզ կազմություն։

Սև – Որակական տեսակ, Պարզ կազմություն։

Թեթև – Որակական տեսակ, Պարզ կազմություն։

Սպիտակ – Որակական տեսակ, Պարզ կազմություն։

Օգտակար – Որակական տեսակ, Ածանցավոր կազմություն (օգտ-ակար)։

Մեծածավալ – Հարաբերական տեսակ, Բարդ կազմություն (մեծ-ածավալ)։

Մռայլ – Որակական տեսակ, Պարզ կազմություն։

Սովորական – Հարաբերական տեսակ, Ածանցավոր կազմություն (սովոր-ական)։

Էլեկտրական երևույթներ

  1. Ի՞նչ կառուցվածք ունի ատոմը` ըստ Ռեզերֆորդի
    • Ըստ Ռեզերֆորդի ատոմը նման է Արեգակնային համակարգին ունի կենտրոնական մաս՝ դրական լիցքավորված միջուկ որը գրեթե կրում է ատոմի ամբողջ զանգվածը և դրա շուրջը պտտվում են բացասական լիցքավորված էլեկտրոնները (մոլորակային մոդել)
  2. Ինչո՞վ են միմյանցից տարբերվում տարբեր քիմիական տարրերի ատոմները
    • Տարբեր քիմիական տարրերի ատոմները միմյանցից տարբերվում են իրենց միջուկի դրական լիցքի մեծությամբ (պրոտոնների թվով) և այդ միջուկի շուրջը պտտվող էլեկտրոնների թվով որը հավասար է պրոտոնների թվին
  3. Ի՞նչ մասնիկներ կան միջուկում
    • Ատոմի միջուկում կան պրոտոններ որոնք ունեն դրական լիցք և նեյտրոններ որոնք էլեկտրականապես չեզոք են Միասին դրանք կոչվում են նուկլոններ
  4. Ինչպիսի՞ն է ջրածնի հելիումի բերիլիումի ատոմների կառուցվածքը
    • Ջրածնի ատոմն ունի ամենապարզ կառուցվածքը նրա միջուկում կա մեկ պրոտոն և դրա շուրջը պտտվում է մեկ էլեկտրոն նեյտրոններ հիմնականում չկան:
    • Հելիումի ատոմի միջուկում կա երկու պրոտոն և երկու նեյտրոն դրա շուրջը պտտվում են երկու էլեկտրոններ:
    • Բերիլիումի ատոմի միջուկում կա չորս պրոտոն և հիմնականում հինգ նեյտրոն իսկ միջուկի շուրջը պտտվում են չորս էլեկտրոններ:
  5. Ինչպե՞ս են առաջանում՝ ա. դրական իոնները, բ. բացասական իոնները
    • ա. Դրական իոնները (կատիոնները) առաջանում են երբ չեզոք ատոմը կորցնում է մեկ կամ մի քանի էլեկտրոն էլեկտրոնների թվաքանակը դառնում է ավելի քիչ քան միջուկի պրոտոնների թիվը և ատոմը ստանում է դրական լիցք:
    • բ. Բացասական իոնները (անիոնները) առաջանում են երբ չեզոք ատոմը միացնում է մեկ կամ մի քանի լրացուցիչ էլեկտրոն էլեկտրոնների թիվը գերազանցում է պրոտոնների թիվը և ատոմը ստանում է բացասական լիցք:

Հարգելի օգտատեր, ստորև ներկայացնում եմ ֆիզիկայի Ձեր հարցերի պատասխանները՝ առանց թվարկման նշանների:

  1. Ինչո՞ւ սովորական պայմաններում մարմինը լիցք չունի
    • Սովորական պայմաններում ցանկացած մարմին էլեկտրականապես չեզոք է քանի որ այն կազմող ատոմներում պրոտոնների դրական լիցքերի ընդհանուր քանակը ճշգրտորեն հավասար է էլեկտրոնների բացասական լիցքերի ընդհանուր քանակին: Արդյունքում դրական և բացասական լիցքերը փոխադարձաբար չեզոքանում են և մարմնի ընդհանուր մակրոսկոպիկ լիցքը զրո է
  2. Բացատրե՛ք հպված մարմինների էլեկտրականացման երևույթը
    • Հպված մարմինների էլեկտրականացումը (կամ շփումով էլեկտրականացումը) տեղի է ունենում երբ երկու տարբեր նյութերից պատրաստված մարմիններ բերվում են սերտ հպման կամ շփվում են իրար հետ Այս գործընթացի ընթացքում մի մարմնի մակերեսային ատոմներից էլեկտրոններ են անցնում մյուս մարմնի մակերեսային ատոմներին Նյութերից մեկը որն ավելի թույլ է պահում իր էլեկտրոնները հեշտությամբ զիջում է դրանք դառնալով դրական իոններ (դրական լիցքավորված) իսկ մյուս մարմինը որն ունի էլեկտրոններ ձեռք բերելու ավելի մեծ ձգտում ընդունում է այդ էլեկտրոնները դառնալով բացասական իոններ (բացասական լիցքավորված)
  3. Ինչո՞ւ շփումով էլեկտրականացնելիս մարմինների վրա առաջանում են բացարձակ արժեքով հավասար բայց տարանուն լիցքեր
  4. Ո՞րն է էլեկտրական լիցքի պահպանման օրենքը
    • Էլեկտրական լիցքի պահպանման օրենքը ձևակերպվում է այսպես Փակ համակարգի բոլոր մարմինների լիցքերի հանրահաշվական գումարը մնում է անփոփոխ (կամ պահպանվում է) ցանկացած փոխազդեցության դեպքում Փակ համակարգի ներսում լիցքեր կարող են փոխանցվել մի մարմնից մյուսը բայց համակարգի ընդհանուր լիցքը մշտապես մնում է նույնը