Հովհ․ Թումանյան, Փարվանա, 20․02-25.02.2025

Կարդա՛ բալլադը և քննարկի՛ր դասարանում: Անգիր սովորի՛ր քո նախընտրած հատվածը:
Ի՞նչ է բալլադը, ինչպիսի՞ փոփոխությունների է ենթարկվել ժամանակի ընթացքում:
Ովքե՞ր են բալլադ գրող հայտնի հեղինակները հայ և համաշխարհային գրականության մեջ:
Ի՞նչ բալլադներ են ծանոթ քեզ. թվարկի՛ր:

I

Բարձրագահ Աբուլն ու Մըթին սարեր
Մեջք մեջքի տըված կանգնել վեհափառ,
Իրենց ուսերին, Ջավախքից էլ վեր՝
Բըռնած պահում են մի ուրիշ աշխարհ:

Ասում են՝ էնտեղ արծըվի նըման,
Ծիծղուն, կապուտակ երկընքի ծոցում,
Նըստում էր էն սեգ սարերի արքան
Իրեն Փարվանա ճերմակ ամրոցում:

Փարվանա արքան մի աղջիկ ուներ.

Ու ոչ մի որսկան դեռ իրեն օրում
Էնքան գեղեցիկ եղնիկ չէր տեսել`
Իր որսն անելիս Մըթին սարերում:

Աշխույժ մանկությամբ զարդարում էր նա
Ծերության օրերն ու սարերն իր հոր,

Ու ապրում էր ծեր արքան Փարվանա
Իրեն էն քընքուշ ծաղկով բախտավոր:

Մեծ բախտը սակայն առաջևն էր դեռ.
Եկավ էն օրն էլ հասավ երջանիկ,
Ու ղըրկեց արքան ուրախ դեսպաններ

Ամեն մի ամրոց, ամեն արքունիք:

— Ո՜րտեղ է, ասավ, էն քաջը, թե կա,
Իմ չընաշխարհիկ դըստերն արժանի,
Թող առնի իր ձին, իր զենքն ու զըրահ,
Գա՜, ցույց տա իրեն, իր բախտը տանի…

II
Հագած, կապած զենք ու զըրահ,
Ձիանք հեծած ամեհի,
Ահա եկել հավաքվել են
Կըտրիճները Կովկասի,
Ծեր Փարվանա թագավորի

Ապարանքի հանդիման
Կազմ ու պատրաստ սպասում են
Մոտիկ ժամին մըրցության:
Ըսպասում է ողջ աշխարհքը՝
Եկած, կիտված Փարվանա,

Թե ո՞ր կըտրիճն արդյոք պիտի
Էն սիրունին տիրանա:

Հընչեց փողը: Ահա փունջ-փունջ
Դըրանիկներ, նաժիշտներ,
Ահա աղջիկն իր նազելի

Ու թագավորն ալեհեր:
Հայրը ինչպես մըռայլ մի ամպ,
Աղջիկն անուշ մի լուսին,
Ամպ ու լուսին իրար փարված՝
Դուրս են գալի միասին:

Հառաչում է ողջ աշխարհքը.
Կըտրիճները, քարացած,
Երազների մեջ են ընկնում՝
Էս աշխարհքից վերացած:
— Նայի՛ր, դստրի՛կ, իշխանազուն

Էս քաջերին լայնալանջ,
Այժմ պիտի հանդես դուրս գան,
Պայքար մըտնեն քո առաջ.
Մեկը իրեն ուժը ցույց տա,
Մյուսը՝ շընորհքն իր բազկի,

Ո՛րը՝ ճարպիկ ձիարշավը,
Ո՛րն էլ՝ թափը իր վազքի:
Իսկ երբ կըռիվն առնի դադար,
Հայտնի լինին քաջն ու վատ,
Ու երբ անցնեն մեր առջևից

Կըտրիճները պայազատ,
Ընտրի՛ր, զարկի՛ր ձեռքիդ խնձորն
Անհաղթներից անհաղթին,
Որ ողջ աշխարհ մայիլ մընա
Անզուգական քո բախտին:

Ասավ արքան, ձեռքը ձըգեց,
Նըշան տըվավ պայքարին,
Այնինչ՝ աղջիկն առաջ եկավ՝
Կարմիր խնձորն իր ձեռին:
— Գուցե, հայրի՛կ, տըկար լավին

Հաղթի մի վես տըմարդի,
Բայց չի կարող լինել երբեք
Նա սիրելին իմ սըրտի…
— Է՜յ, Փարվանա չըքնաղ փերի,
Ի՞նչն է հավան քո սըրտին,—

Խըռնըվում են կըտրիճները,
Խընդրում կըրկին ու կըրկին:

— Գա՞նձ ես ուզում, ոսկի՞, արծա՞թ,
Անգին քարեր ու գոհա՞ր,
Ա՞ստղ ես ուզում, մենք երկընքից

Վեր կըբերենք քեզ համար:
— Ինչի՞ս են պետք ոսկին, արծաթ
Եվ կամ աստղը երկընքի,
Ոչ էլ գոհար եմ պահանջում
Սեր-ընկերից իմ կյանքի:

Ես նըրանից հուր եմ ուզում,
Անշեջ հուրը սըրբազան,
Ով կըբերի անշեջ հուրը,
Նա է ընտրած իմ փեսան…

Ասավ աղջիկն, իրար անցան

Կըտրիճները քաջարի,
Ձիանք հեծած թըռան հապճեպ
Դեպի չորս կողմն աշխարհի:
Թըռա՜ն, շուտով գըտնեն, բերեն
Անշեջ հուրը աղջըկան.

Բայց… տարիք են գալի՜ս, գընո՜ւմ,
Նըրանք չըկան ու չըկան…

Առաջադրանքներ՝

  1. Համացանցում կարդացեք և գրեք, թե որտեղ են գտնվում Փարվանա լիճը և Ջավախքը։
  2. Անհասկանալի բառերի բացատրությունները գտեք բառարանում և սովորեք։
  3. Բնութագրեք Փարվանա օրիորդին։
  4. Բնութագրեք կռվի եկած կտրիճներին։
  5. Բացատրեք խնձոր նետել արտահայտության իմաստը։

III

— Հայրի՛կ, ինչո՞ւ ետ չըդարձան
Էն քաջերը սիրատենչ.
Մի՞թե, հայրի՛կ, ինձ մոռացան,

Էլ չեն բերիլ հուրն անշեջ:

— Ո՜չ, իմ դըստրիկ, կըգան անշուշտ
Ու կըբերեն էս տարի.
Կըռիվներով արյունըռուշտ
Լիքն է ճամփեն քաջերի:

Ո՜վ իմանա, պետք է անցնեն
Մութ աշխարհքից, սև ջըրից.
Ո՜վ իմանա, պետք է փախցնեն
Յոթգըլխանի դևերից:

Անց է կենում դարձյալ տարին:

Նայում է կույսն ամեն օր.
— Ո՜ւր է, հայրի՛կ, ե՞րբ կըգա նա՝
Սարից թըռած ձիավոր:

Միշտ երազում ես տեսնում եմ
Էն հերոսին ապագա.

Հուր կարոտով թըռած իմ դեմ,
Լուսանում է… ու չըկա:

— Կըգա, դըստրի՛կ, իմ թանկագին,
Հեշտ չի բերվում հուրն անշեջ.
Շատ-շատ անգամ բերող հոգին

Ինքն է այրվում նըրա մեջ…

Անց է կենում դարձյալ տարին:
Նայում է կույսն ամեն օր.
Ոչ մի սարից, ոչ մի ճամփում
Չի երևում ձիավոր:

— Հայրի՛կ, հայրի՛կ, մի՞թե չըկա
Էս աշխարհքում անշեջ հուր.
Թառամում է սիրտըս ահա,
Պաղ է էս կյանքն ու տըխուր…

Էլ չի խոսում. մռայլ, տըրտում,

Լուռ է արքան ալևոր,
Սև-սև ցավերն իրեն սըրտում՝
Միտք է անում գըլխակոր:

IV
Էսպես անցան շատ տարիներ.
Տըխուր աղջիկն արքայի

Նայե՜ց, նայե՜ց սարերն ի վեր
Ճամփաներին ամայի,
Հույսը հատավ… ու լաց եղավ.
Էնքա՜ն արավ լաց ու կոծ,
Որ լիճ կըտրեց արտասուքը,

Ծածկեց քաղաքն ու ամրոց.
Ծածկե՜ց, կորա՜ն, ինքն էլ հետը…
Այժըմ էնտեղ տըրտմաշուք
Խոր Փարվանա լիճն է ծըփում,
Հըստա՜կ, ինչպես արտասուք:

Ու էն վըճիտ ջըրերի տակ
Ցույց են տալի մինչ էսօր
Ծեր արքայի ճերմակ ամրոցն
Ու շենքերը փառավոր:

* * *
Ասում են, էն թիթեռները,

Որ գիշերվա խավարում,
Որտեղ ճըրագ, որտեղ կըրակ,
Որտեղ լույս է հենց վառվում,
Հավաքվում են, շուրջը պատում,
Մեջն են ընկնում խելագար,

Ասում են, թե էն Փարվանա
Ջահիլներն են սիրավառ:
Ըշտապելուց թև են առել,
Դարձել թեթև թիթեռներ,
Ու տակավին հուր տեսնելիս՝

Մեջն են ընկնում անհամբեր.
Ջանք է անում ամեն մինը,
Շուտով տանի, տիրանա…
Ու այրվում են, այրվո՜ւմ անվերջ
Կըտրիճները Փարվանա:

Բալլադը քնարերգական-էպիկական ժանրի ստեղծագործություն է, որը սովորաբար պատմում է հերոսական, առեղծվածային կամ ողբերգական մի պատմություն։ Ժամանակի ընթացքում բալլադը վերափոխվել է՝ զարգանալով ինչպես բանավոր ավանդույթի շրջանակներում, այնպես էլ գրական ձևերում։

Հայտնի Բալլադագիրներ

  • Հայ գրականություն: Հովհաննես Թումանյան, Ավետիք Իսահակյան
  • Համաշխարհային գրականություն: Ֆրիդրիխ Շիլլեր, Սամուել Քոլրիջ, Ադամ Միցկևիչ

Ծանոթ Բալլադներ

  • Հովհաննես Թումանյան՝ Ախթամար
  • Ավետիք Իսահակյան՝ Սասունցի Դավիթ
  • Ֆրիդրիխ Շիլլեր՝ Ձկնորսը
  • Սամուել Քոլրիջ՝ Ծովայինի երգը

Առաջադրանքներ

  • Փարվանա լիճը գտնվում է Վրաստանում, Ջավախքի լեռնաշխարհում։
  • Բնութագրումներ
    • Փարվանա օրիորդը՝ նուրբ, երազկոտ, գեղեցկության ու իմաստության խորհրդանիշ
    • Կտրիճները՝ խիզախ, ուժեղ, բայց վերջնականապես անզոր Փարվանայի ցանկության հանդեպ
  • Խնձոր նետելու իմաստը՝ ընտրության կամ ճակատագրի որոշման խորհրդանիշ
  • Կտրիճները չվերադարձան, քանի որ անշեջ հուրը իրականում հավերժ սիրո, ոգու անխամրության խորհրդանիշն է, որն անհասանելի է բոլորի համար։
  • Վերջին հատվածի մեկնաբանություն
    Թիթեռներն այն կտրիճներն են, ովքեր զոհվեցին հավերժական սիրո որոնման ճանապարհին։ Սա խորհրդանշում է, որ սերը կարող է լինել այրվող կիրք, որը ոչնչացնում է նրանց, ովքեր փորձում են այն տիրել։

Փոխակերպումներ.03.03.2025

1. Բարդ ստորադասական նախադասությունը վերածել պարզի

  1. Դիմացը՝ փոքրիկ գյուղաքաղաքի արևմտյան փեշերին, գլուխը վեր է ցցել ոչ մեծ մի բարձունք՝ շրջապատի վրա իշխող դիրքով։
  2. Իմ ասածը դու պետք է լուրջ ընդունես։
  3. Հենց այսօր դու գործ կստանաս, և համաձայնության դեպքում վաղվանից կսկսենք աշխատել։
  4. Մեզ մոտ աշխատանքի անցնողները հենց սկզբից պարտավոր են պատասխանել իմ մի քանի հարցերին։
  5. Դասերից հետո ժամեր էի անցկացնում Վենետիկի հայտնի գրադարանում՝ աշխարհիս լավագույններից մեկում։
  6. Երևի Միհրդատը չէր զգացել, որ իր խոսքերով ամենից առաջ ինձ վիրավորում է։
  7. Ամեն ինչ աղոթքով չես կարող անել, չնայած տատս միշտ ապավինում էր նրա զորությանը։
  8. Նա դեռ քսանհինգ տարեկան չէ, բայց հասցրել է երկու գյուտ արտոնագրել։
  9. Չե՞ք նեղանում իմ համարձակ խոսելու համար։
  10. Գաբրիելը չէր թաքցնում իր կապվածությունը ինչ-որ կասկածելի անձանց հետ։
  11. Փողոցի ամայության մեջ միայն մի մարդ կար՝ պահակը, որը արձանի պատվանդանի տակ հետ ու առաջ էր անում։
  12. Անցնում եմ Երևանի հարավային թաղամասերից մեկով՝ Արարատյան դաշտի ճանապարհը բռնելու համար։
  13. Հասարակ ալմաստը՝ չհղկված ադամանդը, բարձր են գնահատում հղկվածից և գաղտնի ընդունակություններ վերագրում։
  14. Քչերը հավանաբար գիտեին այդ ամենի մտացածին լինելը։
  15. Կան գիտնականներ, որոնք խճճվում են մանր փաստերի թփուտներում՝ չկարողանալով տեսնել վիթխարի անտառը։

2. Պարզ՝ դերբայական դարձվածով նախադասությունը վերածել բարդ ստորադասականի

  1. Ընտանիք ու հարազատներ ունեցող ծանոթ ու անծանոթ մարդիկ պառկած էին երեսնիվայր։
  2. Չէ՞ որ այս խեղճացած պարոնը հենց երեկ հարթակից հոխորտացողն էր։
  3. Անշուշտ, ես այն չեմ, ում դու որոնում ես։
  4. Այս իշխանիկն էլ ահա կցանկանա հաճոյանալ Արշակին, որպեսզի նրա արքունիքում պաշտոն ստանա։
  5. Քարտեզի վրա, որը գունավոր բծերով սփռոց էր հիշեցնում, նշված էին պատերազմի ուղիները։
  6. Ես ուզում եմ, որ ավելի շատ նորածիններ լույս աշխարհ գան։
  7. Անդրանիկի հանձնարարականով Լևոնն ամեն օր գնում էր կայարան, որպեսզի իմանա օրվա նորությունները։
  8. Խաչքարերի անտառը, ասես քարացումից կենդանացած, երևի Վարդանանց նահատակներն են։
  9. Արդյոք ինքը հանցանք չի՞ գործում մարդու նկատմամբ, երբ նրան դնում է այդ դժվարին ուղու վրա։
  10. Հավատքի զգացողությունը նրանց դրդում է, որպեսզի աշխարհն ազատեն անհավատների տիրապետությունից։
  11. Հայկական հեծելազորի ձիերը, որոնք վազքի հոտ էին առել, սկսեցին վրնջալ ու բորբոքվել։
  12. Նա լռությամբ կուլ տվեց իր հասցեին ասված դառը խոսքերը՝ ոչինչ չպատասխանելով։
  13. Նախքան շարժանկարը ցուցադրվեր, բեմադրիչը հանդես եկավ մի ճարտար խոսքով։
  14. Ազգի տունը քանդում է այն, որ նրան բաժանում են արևելյան և արևմտյան հատվածների։
  15. Օ, հայեր, ձեր արածը վեր է ամեն երևակայությունից։

Դերբայական դարձված.24.02.2025

282. Երկրորդական նախադասությունները՝ դերբայական դարձվածներով

  • Պահպանված կենդանիների մեջ կան տեսակներ, աննշան թիվ կազմելով:
  • Նա վերջին տիրակալն էր, իր երկրի անտառներում խոշոր կենդանիներ տեսնելով:
  • Որքա՜ն զարմացավ նա, բոլոր կողմերից գյուղերով շրջապատված անտառում եղջերուներ տեսնելով:
  • Նա հույս ուներ, թեկուզ հեռվից արջին տեսնելով:
  • Կրկին անդրադառնալով ոչնչացված կենդանիների ցուցակին՝ կնկատենք առանձնապես տագնապալի մի հանգամանք:

283. Երկրորդական նախադասությունները՝ դերբայական դարձվածներով

  • Մեր կենդանաբանական այգու գոյության հինգ տարիների ընթացքում համառորեն հավաքում էինք այն կենդանիներին, իրենց հայրենիքում բնաջնջվելով:
  • Հատկապես գորիլաներով էինք հպարտանում, դրանք մեր ամենահետաքրքիր նմուշները լինելով:
  • Միշտ հնարավոր չէր լինում գտնել կամ որսալ այն կենդանուն, մեզ անհրաժեշտ լինելով, ուստի մենք փոխանակումներ էինք անում:
  • Մի անգամ ջայլամի փոխարեն մեզ մի բինտուրոնգ և մի ակնոցավոր արջ տվեցին, բինտուրոնգը արջի նման լինելով ու կառչուն պոչ ունենալով:
  • Ակնոցավոր արջը, Պեդրո անունը ստանալով, Հարավային Ամերիկայից էր:
  • Երբ եկավ մեզ մոտ, նա պստլիկ քոթոթ էր՝ որսկան շան չափ լինելով:
  • Աշխարհում ամենից շատ սիրում էր, ետևի թաթերի վրա կանգնելով, առջևի թաթերը ճաղերից դուրս հանելով ու շոկոլադ ստանալով:
  • Որպեսզի Պեդրոն ինչ-որ բանով խաղա, վանդակի առաստաղից անտակ տակառ էինք կախել:
  • Երբ Պեդրոն տխրում էր, մտնում էր իր տակառը, այնտեղ պառկելով ու թաթը ծծելով:

284. Երկրորդական նախադասությունները՝ դերբայական դարձվածներով

  • Այն մարդկանց անունները, հաղթանակներ տանելով, նվաճելով օտար հողեր ու երկրներ, հաջողությամբ ոչնչացնելով իրենց հակառակորդներին, հավերժացվել են պատմության հուշամատյաններում:
  • Ժողովուրդները զորավարներին հուշարձաններ են կանգնեցնում, անհայտ զինվորների շիրիմներին պսակներ դնելով:
  • Իսկ նրանք, հող վարելով սառը տունդրայում կամ արևադարձային ջունգլիներում, համարյա միշտ կյանքից գնում են առանց հետք թողնելու:
  • Այսօր ո՞վ է հիշում նրանց, ջրանցքների ու ճանապարհների կառուցման ժամանակ զոհվելով:
  • Եվ, այդուհանդերձ, Երկրին նայելով, չենք կարող նրանով չհիանալ:
  • Մեր սիրտը ջերմանում է, երբ մտածում ենք, որ մարդը՝ Երկրի համեմատությամբ այդ անսահման փոքր էակը, անդադար աշխատելով, իր մահկանացու ձեռքով մեր մոլորակի կերպարանքը փոխում է:

285. Դերբայական դարձվածները՝ երկրորդական նախադասություններով

  • Այստեղ արդեն երևակայության սահմաններից դուրս տանող այդ ճանապարհը դառնում է ավելի ուղիղ ու լայն, երբ այն ավելի խորն ես ուսումնասիրում:
  • Հետաքրքիր հետազոտությունների ճանապարհները` այժմ մի փոքր տրորված, մեկ կորչելով, մեկ երևան գալով, նորից հեռուն են տանում, քանի որ գիտությունը միշտ նոր հորիզոններ է բացում:
  • Այդ մարդը կենդանիներն ու բույսերը վերափոխելու նպատակ ունի, որովհետև ցանկանում է դրանք դարձնել առավել դիմացկուն:
  • Այնտեղ արդեն լսել էին, որ քիմիական եղանակով հնարավոր է կենդանի էակներ ստանալ:
  • Մի՞թե մտածող մարդն անտարբեր կմնա, եթե հանդիպի այդ ճանապարհներից մեկին:
  • Մարդիկ առաջ են շարժվում նրանցով, որպեսզի բացեն նոր հորիզոններ:
  • Բնության մեծ գաղտնիքը՝ կյանքի ծագումը, գուշակելու համար նա ինքն իրեն բանտարկել էր փորձասենյակում, քանի որ ուզում էր բացահայտել կյանքի ստեղծման մեխանիզմը:

286. Դերբայական դարձվածները՝ երկրորդական նախադասություններով

  • Օվկիանոսի գաղտնիքների մասին ոչ մի պատմություն լրիվ չի լինի, եթե չհիշատակվի անձնակազմի կողմից լքված «Մերի Սելեսթ» նավի պատմությունը:
  • Թեև այն հայտնաբերվել է Ազորյան կղզիների և Պորտուգալիայի միջև, այնուամենայնիվ, նավն ավելի հաճախ կապում են Բերմուդյան եռանկյունու գաղտնիքի հետ:
  • 1872 թ. դեկտեմբերի 4-ին «Դեի Գրատիա» բեռնանավը հայտնաբերեց «Մերի Սելեսթը», որը նոյեմբերի 7-ին Նյու Յորքից դուրս էր եկել ու Ճենովա էր ուղևորվել:
  • Բեռնանավի կապիտանը վատ նախազգացում ունեցավ, քանի որ առագաստանավը զիգզագ ընթացք ուներ:
  • Նա հրամայեց մի խումբ նավաստիների բարձրանալ «Մերի Սելեսթի» վրա, որպեսզի նրանք տեղեկություններ ստանան պատահածի մասին:
  • Նավաստիները պարզեցին, որ նավը դատարկ էր:
  • Նավի վրա ամեն ինչ կարգին էր, և եղանակից չէր տուժել, ինչի մասին բոլոր պատմողներն էլ վկայում են:
  • Անձնակազմի ճակատագրի մասին վարկածներից ոչ մեկը փաստերով չի հաստատվել, և այսօր էլ այդ առեղծվածի մասին գիտենք այնքան, որքան նրա հայտնաբերման օրը:

Գործնական քերականություն շարահյուսությունից․19․02-21․02․2025

271. Նայի՛ր օրինակին և փոխարինի՛ր որոշիչ բառակապակցությունները որպես կամ իբրև կապերով կազմվող բացահայտիչներով:

  1. Որպես նավի հսկա թրի՝ սուր քթամասը ճեղքում էր ջուրը: Սուր քթամասը, որպես նավի հսկա թրի, ճեղքում էր ջուրը:
  2. Որպես ապահով թաքստոց՝ այդ տակառը կատվին շատ էր փրկել: Այդ տակառը, որպես ապահով թաքստոց, կատվին շատ էր փրկել:
  3. Որպես մութ վարագույր՝ անտառը թաքցնում էր այդ հսկա կենդանիների բախումը, բայց ձայները լսվում էին: Անտառը, որպես մութ վարագույր, թաքցնում էր այդ հսկա կենդանիների բախումը, բայց ձայները լսվում էին:
  4. Որպես սպիտակ բրդի եթերային ծվեններ՝ ամպերը սահում էին մեր գլխի վրայով: Ամպերը, որպես սպիտակ բրդի եթերային ծվեններ, սահում էին մեր գլխի վրայով:
  5. Որպես տարօրինակ արձաններ՝ ժայռերը կանգնել էին քամուն հանդիման: Ժայռերը, որպես տարօրինակ արձաններ, կանգնել էին քամուն հանդիման:
  6. Որպես այդ վայրերի միակ տիրակալ՝ քամին շեփորում ու գոռգոռում էր ժայռերի ծերպերում: Քամին, որպես այդ վայրերի միակ տիրակալ, շեփորում ու գոռգոռում էր ժայռերի ծերպերում:

272. Նախադասությունների ընդլայնում՝ բացահայտիչներով:

  1. Էլիասը, որպես տեղացի ուղեկից, ինձ բացատրում էր ճանապարհը:
  2. Անտառը, իբրև խորհրդավոր բնաշխարհ, մռայլ ու գժկամ տեսք ուներ:
  3. Թռչունի առաջին ճիչը, որպես գարնան ազդարար, չափազանց զարմացրեց մեզ:
  4. Իսկ այդ արձակ տարածության մեջ արձանն էր, որպես անցյալի խորհրդանիշ:
  5. Պահակը, որպես իմ ընկեր, որոշեց ինձ մենակ չթողնել:
  6. Ներողամիտ հայացքով նրանց խուճապին ու իրարանցմանը հետևում էր հավաստին, իբրև իմաստուն ավագ:
  7. Հարցերին պատասխանող պարոնը, որպես փորձառու հետախույզ, անցավ հավաքվածների միջով ու մոտեցավ մեքենային:

273. Կետադրություն:

  1. Հույները ծովերի աստված Պոսեյդոնին եզ էին գոհաբերում, որպես ջրային տարերքի հզորության խորհրդանիշ:
  2. Քարակերտ ու կղմինդրածածկ փոքրիկ տունը, որպես շքեղ ապարանք, առանձնանում էր գյուղի խարխուլ տների մեջ:
  3. Նկարահանող խցիկի մոտ անփույթ կանգնած էր Ջեկը, իբրև իր արժեքն իմացող անփոխարինելի օպերատոր:
  4. Տուփից ուղիղ դեպի կինը դուրս թռավ թունավոր կանաչ օձը, իբրև դիպուկ նետված փետրագնդակ:
  5. Իբրև սուրացող շնաձկանը կպած խխունջներ՝ կառչել էինք վազող կենդանուց:
  6. Լեռների ու բլուրների մեծ մասը, որպես հրաբխային ժայթքման զավակներ, վեր են նետված ստորերկրյա հզոր ուժերի կողմից:

274. Հարցական դերանունների փոխարինում:

  1. Մի ականատես նկարագրում էր վերջին պայթյունի մանրամասները, հրաբուխի մոխրի տարածումը:
  2. Բնության բոլոր ուժերը միասին անճանաչելիորեն փոխում են լանդշաֆտը:
  3. Լավան մոտենում էր գյուղի ծայրամասին:
  4. Մի քանի օր անց որսորդներն են օգնության հասնում անօգնական ուղևորներին:
  5. Լեռները դղրդում էին հրաբխի ժայթքումից:
  6. Ժայռի գագաթը միայն մագլցելով կարելի է բարձրանալ:

Հրթիռային տեխնիկայի զարգացումը

Հրթիռային տեխնիկայի զարգացումը

  1. Վաղ փուլեր (մինչև 20-րդ դար)
    • Հրթիռների նախատիպերը հայտնվել են Չինաստանում դեռ 9-րդ դարում, երբ օգտագործվում էին որպես մարտական միջոցներ։
    • 13-19-րդ դարերում հրթիռներն առավելապես կիրառվել են ռազմական նպատակներով՝ սկսած մոնղոլներից մինչև նապոլեոնյան պատերազմներ։
  2. 20-րդ դարի սկիզբ (գիտական հիմքեր)
    • Կոնստանտին Ցիոլկովսկին ձևակերպեց հրթիռների շարժման հիմնական հավասարումները։
    • Ռոբերտ Գոդդարդը 1926 թվականին փորձարկեց առաջին հեղուկ վառելիքով աշխատող հրթիռը։
  3. Երկրորդ համաշխարհային պատերազմ
    • Գերմանիան մշակեց V-2 հրթիռները, որոնք դարձան առաջին բալիստիկ հրթիռները։
  4. Տիեզերական դարաշրջան (1950-1960-ականներ)
    • 1957-ին ԽՍՀՄ-ը արձակեց «Սպուտնիկ-1»-ը՝ առաջին արհեստական արբանյակը։
    • 1961-ին Յուրի Գագարինը դարձավ առաջին մարդը տիեզերքում։
  5. Ժամանակակից զարգացումներ
    • Բազմաստիճան հրթիռների կատարելագործում (Saturn V, Falcon 9)։
    • Վերօգտագործվող հրթիռներ՝ SpaceX-ի մշակմամբ։
    • Գերբարձր արագության (Hypersonic) հրթիռների փորձարկում տարբեր երկրներում։

Հրթիռային տեխնիկան շարունակաբար զարգանում է՝ դարձնելով տիեզերական թռիչքները ավելի մատչելի և անվտանգ, ինչպես նաև մեծացնող ռազմական ու գիտական կիրառությունները։

Արյան բաղադրությունը, ձևավոր տարրերը`էրիթրոցիտներ, լեյկոցիտներ, թրոմբոցիտներ,դրանց ֆունկցիաները, հիվանդությունը։


Էրիթրոցիտների խախտումներ

Անեմիա (սակավարյունություն) – կարող է առաջանալ էրիթրոցիտների քանակի նվազման կամ հեմոգլոբինի անկման դեպքում։

Պոլիցիտեմիա – էրիթրոցիտների քանակի ավելացումը, որն առաջացնում է արյան թանձրացում և թրոմբների վտանգ։

Լեյկոցիտների խախտումներ

Լեյկոպենիա (լեյկոցիտների պակաս) – օրգանիզմի դիմադրողականության անկում, մեծ հավանականությամբ վարակների զարգացում։

Լեյկոցիտոզ (լեյկոցիտների ավելացում) – վկայում է բորբոքային կամ ինֆեկցիոն պրոցեսների մասին։

Լեյկեմիա – արյան չարորակ հիվանդություն, երբ աննորմալ լեյկոցիտներն անսահմանափակ կբազմանան։

Թրոմբոցիտների խախտումներ

Թրոմբոցիտոպենիա – արյան մակարդելիության նվազում, որի հետևանքով արյունահոսություններ կարող են առաջանալ։

Թրոմբոցիտոզ – թրոմբների առաջացման վտանգ, որը կարող է հանգեցնել ինսուլտի կամ ինֆարկտի։

բ/ Առաջին ախտանիշները

  • Էրիթրոցիտների խախտումների դեպքում – թուլություն, գլխապտույտ, գունատություն, շնչահեղձություն։
  • Լեյկոցիտների խախտումների դեպքում – հաճախակի վարակներ, տենդ, քրոնիկական հոգնածություն։
  • Թրոմբոցիտների խախտումների դեպքում – արյունահոսություն (քթի, լնդերի), հեշտ առաջացող կապտուկներ, հանկարծակի թրոմբներ։

գ/ Կանխարգելիչ միջոցները

  • Սննդակարգի վերահսկում – երկաթով, վիտամին B12-ով և ֆոլաթթվով հարուստ սնունդ (միս, լոբի, կանաչեղեն)։
  • Ֆիզիկական ակտիվություն – լավացնում է արյան շրջանառությունը։
  • Վարակներից պաշտպանություն – հիգիենայի պահպանում, պատվաստումներ, խուսափել վարակված մարդկանցից։
  • Արյան ստուգումներ – պարբերաբար բժշկական հետազոտություն անցկացնել, հատկապես, եթե առկա են նախանշաններ։
  • Թունավոր նյութերից խուսափում – քիմիական նյութերի, ալկոհոլի ու ծխախոտի ազդեցության նվազեցում։

Եթե որևէ ախտանիշ հայտնվում է, կարևոր է անմիջապես դիմել բժշկի՝ լուրջ հետևանքներից խուսափելու համար։

Պարապմունք 37

Գիտելիքների ստուգում

1․ Համեմատել թվերը

    ա) -6 < 52         բ)   15 < 89

2․ Մինչև 0,1 ճշտությամբ կլորացնել թվերը և   հաշվել նրանց մոտավոր գումարը , եթե

   ա) a=0,358 b=0,269  բ) a=5,5979 b=-0,6254

ա) 0,7
բ) 5,0

3․ Նշել մի որևէ թիվ, որը գտնվում է տրված   թվերի միջև  

    ա) a=7,6 b=7,7 բ) a=3,8 b=3,(8)  
ա) 7,65
բ) 3, 85

4․ Գումարել անհավասարության երկու   մասերին միևնույն թիվը.

 ա)  24<37      բ) 31> 25

5․ Բազմապատկել անհավասարության երկու մասը միևնույն բացասական թվով:

    ա) 13<26           բ) 42>17

ա) −26>−52
բ) −126<−51

6․ Հանել թվային անհավասարությունները։

    ա) 19>12 և 16>9,  բ) -5>-9 և 18>8

ա) 3>1
բ) -23 < (-17)

7․ Կոորդինատային առանցքի վրա  պատկերել հետևյալ միջակայքը

    ա)  (-7;9)       բ) (-2;6]

Հովհ․ Թումանյան, Գրազը․28․02․2025

Այնտեղ սարերն իրար են հանդիպել, իրենց արանքում մի մեծ ձոր են ստեղծել, որ կոչվում է Մութը Ձոր։

Մութը Ձորը բաժամում է հայերին ու թուրքերին իրարից։ Նրա մի կողմը թուրք սարվորն է իջնում, իր վրանը զարկում, մյուս կողմը՝ հայը։

Բայց նրանց իգիթները գիշերվա մթնով էլ անցնում են այս խոր անդունդը, իրարից ոչխար են գողանում, ձի, կով կամ գոմեշ են քշում։ Նրանց հովիվները հասնում են ու փետակռիվ են անում։

Մեկ էլ տեսար մի սարի ուսից տարածվեց մի զիլ ձայն՝ «Հավար հե՜յ․․․»։ Այդ ձայնը տարածվում է լեռներում, ու հանկարծ երկու կողմն էլ իրարով են անցնում։

Թուրք Ղափըչօղլին իր վրանը զարկել էր Մութը Ձորի մի կողմը։ Այնտեղից խրորխտ ու սպառնալի նայում էր դիմացը հանգրվանած հայերին։ Նրա մարդիկը այդ սարերի ամենահռչակավոր գողերն էին։ Բանտերից փախածները նրա մոտ էին թաքնվում, սարերով անցնող ավազակային խմբերը նրա հարկի տակ էին ապաստան գտնում։ Մի իրիկնադեմ վրանում թինկը տված նա զրույց էր անում իր սովորական հյուրերի հետ։ Նրանք հայտնի ավազակներ էին, որ անցնում էին լեռներով։
— Էս դիմացի հայերին լավ է տղերքը տակնուվրա չեն անում, -իր զարմանքը հայտնեց հյուրերից մի քուրդ։
— Էդքան էլ խեղճ մի կարծիր հայերին,- պատասխանեց տանտերը։
— Դրա՞նց․․․
— Հա՛, դրանց։ Դրանց մեջ Չատի անունով մի չոբան կա, իգիթ եմ ասում։
— Փա՛, հա՜,-  բացականչեց վրդովված ավազակը ու շրըխկալով նստեց։
— Ի՞նչ կտաս գիշերս էնպես անեմ, որ առավոտն էլ ծուխ չբարձրանա դիմացը։
— Կապուտ ձին քեզ կնվիրեմ, պատասխանեց թուրք տանտերը։
Նրանք ձեռք ձեռքի խփեցին ու գրազ եկան։
Սարսափելի մութն են Մութը Ձորի գիշերները։

Մի մթնագիշեր էր․ անձրևն էլ անընդհատ տեղում էր միալար։ Քնած էին հայերը։ Երբեմն-երբեմն հովիվները այս կամ այն կողմից խուլ «հե՜յ-հե՜յ․․․» կանչելով, իմացնում էին, որ հսկում են դեռ։

Գիշերվա մի ժամանակը մի թմփթմփոց անցավ վրանների մոտից։ Շները վեր կացան, վրա տվին, ոչխարը խրտնեց, ձիերը փախան, տավարը ցրվեց։ Հովիվները հավար կանչեցին, հրացանները բացվեցին, և այս բոլոր սարսափներն ու ձայները խառնվելով մութին, մի դժոխային գիշեր։
— Շունը տարա՜ն, հե՜յ․․․― գոռաց աժդահա հովիվ Չատին։
— Շունը տարա՜ն․․․— ձայն տվին ամեն կողմից, ու սև սարսափը պատեց բոլորին։ Լեռներում ամեն մարդ լավ է հասկանում, թե ինչ կնշանակի՝ «Շունը տարան»։

Գողերը միշտ մի կամ երկու հոգով վազում են ընկնում են հոտի մեջ, ոչխար, ձի, տավար խրտնացնում, խառնում են իրար։ Շներն ընկնում են նրանց ետևից։ Նրանք էլ շներին հաչեցնելով տանում, հեռացնում են հոտից։ Այնուհետև խառնված, անշուն հոտի ետևից վրա են տալիս նրանց ընկերները և շփոթի ու խավարի մեջ գողանում են անասունները։

Շուտով հետևեց երկրորդ հարձակումը, հարահրոցն ընկավ, հրացանները բացվեցին, ամեն բան խառնվեց իրար։

Մթնում ոչինչ չէր երևում։ Փայլակի լուսով վայրկենաբար բացվում էր ահռելի տեսարանը, բայց մարդու աչքերը որոշ բան չէին կարող նկատել այն թոհուբոհի մեջ։ Աչքերը չէին կարող նկատել, բայց հրացանների ձայները ցույց էին տալիս, թե որ կողմից են գնում,— հովիվների աղաղակը, որ կանչում էին՝ «Տարա՜ն, տարա՜ն․․․ Ալաբաշ, հե՜յ․․․»։

Այդ ձայներն էլ հետզհետե հեռացան, նվազեցին, ու էլ ոչինչ չէր լսվում։

Անձրևը միալար շրըփում էր, և ամպը խուլ ճայթում ու որոտում հեռու լեռներում։

Լուսադեմին տղերքը վերադարձան։ Դեռ հեռվից լսվում էր նրանց ուրախ-ուրախ խոսքն ու ծիծաղները թանձր մշուշի մեջ։ Ապրանքն առան ու անվնաս ետ բերին հանձնեցին սարվորին, իրենք հավաքվեցին հովիվ Չատիի վրանը, որ հաց ուտեն։

Նրանք իրենց հետ բերել էին մի քրդի քոլոզ, վահանն ու թուրը։

Իսկույն տարածվեց, թե տղերքը մի քուրդ են սպանել, ու հետաքրքրված սարվորները եկան խռնվեցին վրանի ներսն ու դռների արանքում։ Չատնի մայրը սոված հովիվների համար կրակի վրա կերակուր էր շինում ու հետն էլ իրեն-իրեն դունդունում.

Ա տղա, նա էլ մեր կունենա՜․․․Ա տղա, հիմի նրա մերը ճամփա կպահի՜․․․Ա տղա, կասի, տղես ետ չեկավ․․․Ա տղա, ճամփա կպահի՝ ետ չի գնա՜լ․․․

Գլուխներն օրորելով նրան ձայնակցում էին մի քանի ուրիշ կանայք։ Այնինչ հովիվները սարվորին պատմում էին, թե բանն ինչպես եղավ։
— Չորս կողմից հավաքեցինք, տարանք արինք մի ձոր։ Էստեղ սրանց տեղը որ նեղացրինք, սրանք ապրանքը թող արին, ու ամենքը մի կողմի վրա փախան։ Մեկին քշեցի, տարա քարափին դեմ արի։ Որ քարափին դեմ էլավ, մին էլ տեսա ետ դառավ, թուրը հանեց, վրա քշեց, թե՝ գլուխդ ազատի, միջիցդ կես եմ անում. դագանակը պտտեցի, ուսախառը վեր բերի, ա՛ռ հա կտաս․․․
— Ա՛յ տո՜ւր,— բացականչեցին սարվորները։
— Շրըխկալով փռվեց,, -վերջացրեց Չատին իր պատմությունը։
— Հա՛, հա՛, հա՛, հա՛,— քահ-քահ խնդացին սարվորները։

Այս դեպքից մի քանի շաբաթ անց էր կացել։ Մի օր շները հաչեցին․ դուրս եկան, տեսան մի պառավ քուրդ ձայն էր տալի ներքևից։
— Ի՞նչ ես ուզում, ա՛ քիրվա։
— Չոբան Չատնի վրանն եմ ուզում,— ասավ քուրդը։

Բերին չոբան Չատնի վրանը։ Չատին հաց դրեց հյուրի առաջ։ Դեսից-դենից խոսեցին, մինչև հացը կերավ, պրծավ։ Երբ որ հացը կերավ, պրծավ, Չատին հարցրեց․

— Խեր ըլի, ընչի՞ համար էր եկել քիրվան։
— Էստեղ մի քանի շաբաթ առաջ մի քուրդ են սպանե՞լ,— խոսեց հյուրը։
— Սպանել են,— պատասխանեց հովիվը։ — Ասում են՝ դու ես սպանել։
— Դրուստ է։
— Ես նրա հայրն եմ,— ասավ ծերունին։— Եկել եմ, որ նրա արինը քեզ հալալ անեմ։ Դու նրան ճամփին չես սպանել, իր տանը չես սպանել․․․ Քանի անգամ ասի՝ ա՛յ որդի, ձեռը վեր կալ էդ հարամ ճամփից, հեռու կաց էդ ընկերներից․ ուրիշները քեզ համար չեն աշխատել․․․ ինձ չլսեց։ Երևի էդպես մահը մոտեցել էր,— ասավ քուրդը ու գլուխը քաշ արավ, լռեց։
— Հավատիդ հաստատ կենաս, որ արդարն ես խոսում,— չորս կողմից ձայն տվին սարվորներն, ու իրենք էլ լռեցին։
 Արինը քեզ հալալ,— բացականչեց ծերունին,— միայն մայրը․․․ գիտես էլի, մայր է․․․ չի հանգստանում․․․ Շորերն ինձ տվեք, տանեմ, շորերի վրա լաց ըլի, իր սիրտը հովացնի, իր կարոտն առնի։

Չատին բերեց, ծերունուն հանձնեց արյունոտ քոլոզը, վահանն ու թուրը, մի ոչխար էլ առաջն արավ ու շներն անցկացրեց, տարավ ճամփու գցեց։

— Դե մնաս բարով, զավակս,— հրաժեշտ տվավ ծերունի քուրդը։
— Գնաս բարով, քիրվա՛։

Առաջադրանքներ

Պատասխաններ՝

  1. «Շունը տարան» արտահայտության իմաստը
    «Շունը տարան» նշանակում է, որ գողերը հովիվների շներին տարել են, ինչը մեծ վտանգ է նշանակում։ Շներն են պահպանում հոտը, և երբ դրանք չեն լինում, գողերը հեշտությամբ կարող են գողանալ անասունները։
  2. Թավ գրված բառերի բացատրություն
    • Հավար – ձայն, կանչ, տագնապի ազդանշան
    • Խրորխտ – խոժոռ, մռայլ, խիստ տեսք ունեցող
    • Թինկը տված – թիկն տված, հարմար նստած
    • Հարահրոց – աղմուկ, խառնաշփոթ
    • Աժդահա – հսկա, շատ մեծ
    • Դագանակ – փայտե կամ մետաղյա մահակ
    • Շրըխկալով – ուժեղ հարվածի ձայնով
  3. Շեղ գրված արտահայտությունների իմաստը
    • «Փա՛, հա՜» – զարմացած բացականչություն
    • «Ա՛յ տո՜ւր» – հիացմունք կամ հաստատում որևէ պատմության նկատմամբ
    • «Հա՛, հա՛, հա՛, հա՛» – զվարճանքի, քահ-քահ ծիծաղի արտահայտություն
    • «Դե մնաս բարով, զավակս» – հրաժեշտի խոսք, որը նշանակում է, որ երկու կողմերն էլ հարգանքով են բաժանվում
  4. Ինչո՞ւ է պատմվածքը կոչվում «Գրազ»
    Պատմվածքի առանցքային իրադարձությունը կապված է գրազի հետ։ Թուրք Ղափըչօղլին գրազ է գալիս ավազակների հետ, որ հայերը թույլ են, և նրանք կարող են հեշտությամբ ոչնչացնել նրանց, բայց իրականությունը այլ է լինում։
  5. Հովիվ Չատիի մոր խոսքերը և դրանց մեկնաբանությունը
    • «Ա տղա, նա էլ մեր կունենա՜․․․Ա տղա, հիմի նրա մերը ճամփա կպահի՜․․․Ա տղա, կասի, տղես ետ չեկավ․․․Ա տղա, ճամփա կպահի՝ ետ չի գնա՜լ․․․»
      Հովիվ Չատիի մայրը ցույց է տալիս, որ անկախ թշնամանքից, մայրը միշտ մնում է մայր, և նրա համար որդու կորուստը անդառնալի ցավ է։ Սա մարդկային կարեկցանքի արտահայտություն է, ինչը ընդգծում է, որ հակամարտությունների հետևում միշտ էլ մարդկային ցավ կա։
  6. Պատմվածքի հիմնական իմաստը
    Պատմվածքը խոսում է հայ-քրդական հարաբերությունների, վենդետայի (արյան վրեժի) ավանդույթի, սակայն նաև մարդկային բարոյականության և փոխադարձ հարգանքի մասին։ Չնայած թշնամանքին, երբեմն երկու կողմերն էլ կարող են հաշտվել՝ հասկանալով կյանքի օրենքները։
  7. Ինչո՞ւ քրդի հայրը չմեղադրեց հովիվ Չատիին
    Քրդի հայրը հասկացավ, որ իր որդին ինքն է ընտրել վտանգավոր ճանապարհը՝ դառնալով ավազակ։ Նա ընդունեց իր որդու մահը որպես արդար պատիժ, քանի որ նախկինում զգուշացրել էր նրան։ Ծերունին միայն ցանկանում էր որդու շորերը, որպեսզի մայրը լաց լինի դրանց վրա և իր վիշտը մեղմի։

Այս պատմվածքը ցույց է տալիս, որ թշնամանքի մեջ էլ կարող են լինել արդարության և հարգանքի դրսևորումներ։

Պարապմունք 36

1․ Ո՞ր պատկերն է կոչվում գլան։ GEOGEBRA ծրագրով գծել գլան:

Գլան է կոչվում այն տարածական մարմինը, որը կազմված է երկու համանման, զուգահեռ շրջանների (հիմքերի) և դրանց միջև ընկած մակերեսից։

2․ Ինչպե՞ս կարելի է ստանալ գլան։

Գլանը կարելի է ստանալ, եթե ուղղանկյունը պտտենք մի կողմի շուրջ (հիմնային կողմի), կամ երբ մի շրջան տեղափոխվում է զուգահեռ՝ պահպանելով ուղղությունը։

3․ Ո՞րն է գլանի առանցքը, հիմքերը, շառավիղը, առանցքային հատույթը և ծնորդը։

Առանցք՝ գծային հատված, որը միացնում է երկու համանման հիմքերը՝ դրանց կենտրոնները։

Հիմքեր՝ գլանի երկու շրջանաձև հիմքերն են։

Շառավիղ՝ հիմքի կենտրոնից մինչև շրջանի եզր ընկած հատված։

Առանցքային հատույթ՝ կտրվածք, որը ստացվում է գլանը կտրելով առանցքի երկայնքով։

Ծնորդ՝ գլանի կողային մակերեսի ուղիղները, որոնք անցնում են հիմքերի եզրերով և զուգահեռ են առանցքին։

4․ Ի՞նչ պատկեր է գլանի առանցքային հատույթը։

Գլանի առանցքային հատույթը ուղղանկյուն է։ Դրա լայնքը = հիմքի շառավիղի կրկնապատիկը (գլանի տրամագիծ), իսկ բարձրությունը = գլանի բարձրությունը (ծնորդը)։

5․Գլանի առանցքային հատույթը քառակուսի է: Գտեք գլանի ծնորդի և շառավիղի հարաբերությունը:

6․ Գլանի առանցքային հատույթը 40սմ պարագծով մի ուղղանկյուն է, որի անկյունագծերը փոխուղղահայաց են: Գտեք գլանի շառավիղը:

Ուղղանկյան պարագիծը՝ 40 սմ, հետևաբար կողմերի գումարը՝402=20(երկու կողմերի գումարը)

7․Գլանի առանցքային հատույթը մի ուղղանկյուն է, որի անկյունագիծը ծնորդ հանդիսացող կողմի հետ կազմում է 600-ի անկյուն: Գտեք այդ անկյունագիծը, եթե գլանի ծնորդի երկարությունը 6սմ է:

Թող ուղղանկյան կողմերը լինեն՝

  • ծնորդը՝ a=6a = 6a=6 սմ
  • հիմքի տրամագիծը՝ bbb (մեզ պետք չէ ուղիղ հաշվել, միայն անկյունը կարևոր է)

8․ Գլանաձև բաժակը կիսով չափ լցված է թեյով: Գոլորիշիանալուց հետո թեյի հետքը մնացել էր բաժակի պատերին: Երկրաչափական ի՞նչ պատկեր է այդ հետքը:

Բաժակի պատերին մնացած թեյի հետքը հորիզոնական հարթության հատում է՝
շրջանաձև գիծ, այսինքն՝ շրջանագիծ։

Պատասխան՝ թեյի հետքը երկրաչափական առումով շրջանագիծ է։

9․ Գլանաձև ցիստեռնի մի մասը լցված է հեղուկով: Ի՞նչ պատկեր է հեղուկի մակերևույթը: Դիտարկեք ցիստեռնի տեղադրման երկու դեպք՝ ուղղաձիգ և հորիզոնական:

  • Ուղղաձիգ վիճակում՝ հեղուկի մակերևույթը հորիզոնական է, և կտրվածքը գլանի մեջ ուղղահայաց հարթությամբ տալիս է շրջան։
  • Հորիզոնական վիճակում՝ հեղուկի մակերևույթը հորիզոնական հարթության հատման գիծ է գլանի վրա, այս դեպքում կտրվածքը տալիս է ուղղահունչ տափակ եզրով պարաբոլանման պատկեր, բայց մակերևույթը պարզեցված տարբերակով կարելի է համարել ուղիղ գիծ, եթե նայում ենք ճակատից։

Պատասխան՝

  • Ուղղաձիգ դեպքում՝ մակերևույթը շրջան է
  • Հորիզոնական դեպքում՝ մակերևույթը հորիզոնական ուղղագիծ հատված է (սովորաբար ընկալվում է որպես ուղղությունով հատված)

Պարապմունք 37

 Ո՞ր պատկերն է կոչվում կոն։ GEOGEBRA ծրագրով գծել կոն։

Կոն է այն տարածական մարմինը, որը ստացվում է շրջանաձև հարթության յուրաքանչյուր կետ միացնելով մեկ ֆիքսված կետին, որը գտնվում է հարթությունից դուրս։ Այդ ֆիքսված կետը կոչվում է գագաթ, իսկ շրջանը՝ հիմք։

2․ Ինչպե՞ս կարելի է ստանալ կոն։

Կոնը կարելի է ստանալ, եթե ուղղանկյուն եռանկյունը պտտեցնենք իր որևէ կարճ կողմի շուրջ։ Այսինքն՝ այն կողմի, որն անմիջապես հարում է անկյունին։

3.Ո՞ր պատկերն է կոչվում գունդ։ GEOGEBRA ծրագրով գծել գունգ։

Գունդ է այն տարածական մարմինը, որը առաջանում է շրջանագծի պտտումից՝ իր տրամագծի շուրջ։

4․Ինչպե՞ս կարելի է ստանալ գունդ։

Գունդ կարելի է ստանալ, երբ շրջանագիծը պտտվում է իր տրամագծի շուրջ։

5․Նշիր պտտման մարմինների վերաբերյալ ճիշտ պնդումը:

  • կոնը կարելի է ստանալ՝ պտտելով ուղղանկյուն եռանկյունը իր էջերից որևէ մեկի շուրջ:
  • պրիզման ստացվում է քառակուսու պտույտի միջոցով՝ իր բարձրության շուրջ:
  • գլանը ստացվում է ուղղանկյան եռանկյան պտույտի միջոցով՝ իր բարձրության շուրջ:

Ճիշտ է՝
«Կոնը կարելի է ստանալ՝ պտտելով ուղղանկյուն եռանկյունը իր էջերից որևէ մեկի շուրջ»

Սխալ են՝

  • Պրիզման պտտումից չի ստացվում, այն ունի բազմանկյուն հիմք և կողային մակերեսներ։
  • Գլանն ստացվում է ուղղանկյան, ոչ թե եռանկյան պտույտից։

6․ 7 սմ և 24 սմ էջերով և 25 սմ ներքնաձիգով ուղղանկյուն եռանկյունը պտտվում է իր մեծ էջի շուրջ:

Taisnl1.png

Առաջացած պտտման մարմնի անվանումը՝ 

Առաջացած պտտման մարմնի բարձրությունը՝ 

 Առաջացած պտտման մարմնի ծնորդը՝ 

Առաջացած պտտման մարմնի շառավիղը՝ 

Պտտման մարմնի անվանումը՝ կոն

Բարձրությունը՝ 24 սմ (քանի որ դա պտտվող կողմն է)

Ծնորդը՝ 25 սմ (հիպոտենուզան՝ միշտ ծնորդ է)

Շառավիղը՝ 7 սմ (հիմքից մինչև առանցք ընկած հատված)

7․Լուծել խնդիրը․

Կոնի առանցքային հատույթը 12 սմ կողմով հավասարակողմ եռանկյուն է։ Որոշել այդ կոնի շառավիղն ու ծնորդը։

8․ Յուրաքանչյուր դեպքի համար գծել գծագիրը։

Ի՞նչ կարող եք ասել 7 սմ տրամագծով երկու գնդային մակերևույթների փոխադարձ դասավորության մասին, եթե նրանց կենտրոնների հեռավորությունը՝ ա) 8 սմ է, բ) 4 սմ է,գ) 7սմ է, դ) փոքր է 7 սմ-ից, ե) մեծ է 9 սմ-ից

9․300 անկյուն ունեցող ուղղանկյուն եռանկյունը պտտվում է մեծ էջի շուրջը։ Գտնել պտտումից առաջացած կոնի ծնորդը, եթե այդ կոնի շառավիղը 15 սմ է։