Հովհաննես Թումանյան Համերգ առաջադրանքներ

Վտակը ժայռից ներքև է թռչում,
Թափ առած ընկնում քարերի գլխին,
Զարկում ավազին, շաչում է, ճչում,
Ճչում անհանգիստ, փրփուրը բերնին։

Ինչպես ծերունին, ձայնով պառաված,
Ձայնակցում է ժիր թոռնիկի երգին,
Այնպես է ծերուկ անտառը կամաց
Արձագանք տալիս ջրի աղմուկին։

Այնինչ բնության զվարթ համերգի
Ունկնդիրն անխոս, հավիտենական,
Ժայռը մտախոհ՝ իր մռայլ մըտքի
Ետևից ընկած՝ լսում է նրան։

  1. Բանաստեղծությունից դուրս գրիր անծանոթ բառերը և բառարանի օգնությամբ բացատրիր։Վտակ-Ջրի բնական բարակ հոսանք, շաչել-Սուլոցի նման սուր ձայն հանել (հարվածից։
  2. քար, անհանգիստ, ծերունի, թոռնիկ, ծերուկ, բնություն, համերգ, ունկնդիր, մտախոհ բառերը բաժանիր բաղադրիչների։ Ան-հանգիստ, ծեր-ունի, թոռ-նիկ, ծեր-ուկ, բն-ություն, համ-երգ, ունկն-դիր, մտա-հոխ։

Եկեք սովորենք գրագետ խոսել

Կոմպ-համագարգիչ

Զալ- հյուրասենյակ

Դաժե –նույնիսկ

Սումկա-պայուսակ

Շոր-զգեստ

Բռոշկա-մազակա

Բալկոն-պատժգանփ

Աչկի-ակնոց

Կապիշոն-գլխարկ

Հայաթ-բակ