Հովհաննես Թումանյան Երկու սև ամպ

Հովհաննես Թումանյան
Երկու սև ամպ

Վաղուց թողած բարձր ու կանաչ
Գահը իրենց հանգստության,
Երկու սև ամպ, հողմի առաջ
Գնում էին հալածական։

Հողմը սակայն չար հոսանքով
Բաժնել, ջոկել չէր կարենում,
Ինչքան նրանց լայն երկնքով
Դես ու դեն էր քշում, տանում։

Ու անդադար գնում էին՝
Քշված հողմի կատաղությամբ,
Իրար կպած ու միասին,
Երկու սև ամպ, երկու սև ամպ…

  1. Ի՞նչն է գերակշռում բանաստեղծության մեջ՝ գո՞ւյնը, թե՞ շարժումը: Պատասխանդ պատճառաբանիր:
  2. Եթե նկարես այս բանաստեղծությունը, ի՞նչ գույներ կօգտագործես;
  3. Ո՞րն է բանաստեղծության գլխավոր իմաստն արտահայտող տողը: Դուրս գրիր և պատճառաբանիր, թե ինչու ես այդպես մտածում:
  4. Ինքդ վերնագրիր բանաստեղծությունը:
  5. Արձակ, գրավոր պատմիր բանաստեղծությունը:

Նվարդ Թումանյան«Հուշագրություն» ինձ դուր եկած հատվածը։

Վրաց պոետներն ու գրողները առանձին ակնածանքով էին վերաբերվում հայրիկին: Երբ նրա հետ անցնում էինք Դվարցովայա փողոցով, վրացիները հեռվից տեսնելով նրան, մոտենում էին, կանգնում, ողջունում. “Привет Арарату!”: Իսկ երբ մեր տան մոտովն էին անցնում, գիշեր լիներ թե ցերեկ, հայրիկին դուրս էին կանչում պատշգամբ, ողջունում էին, մի ջերմ խոսք ասում` անցնում կամ ուղղակի բարձրանում էին տուն, իրեն մոտ:

Վրացիները շատ լավ էին վերաբերվում հայրիկին։ Երբ փողոցով քայլում էր, վրացիները մոտենում էին քողքը կանգնում և բարևում “Привет Арарату!”։ Երբ մեր տան կողքով էին անցնում գիշերը թե ցերեկը, հայրիկին կանչում էին դուրս, իսկ մեկ-մեկ տուն հրավիրում և բարի խոսք էին ասում։

Մաթեմատիկաի առաջադրանք 02.02.2021

1.Համեմատիր թվերը.

452     <  478

2587    > 2475

854        > 652

2.Կատարիր բաժանումը.

4280:20=214

560:7=80

3.Կատարիր բազմապատկումը.

12×14=168

21×41=861

4.Գտիր անհայտ բաղադրիչը.

108:12=9

18×27=396

450:5=90

5. Մարդատարն անցավ 400 կմ, իսկ բեռնատարը նույն ժամանակում անցավ 200 կմ-ով պակաս: Քանի՞ կմ անցավ բեռնատարը:

Լուծում

1 400-200=200

Պատասխան․՛ բեռնատարը անցաց 200կմ։