Ճամբարային առօրյայի լուսաբանում

Առաջին երբ մենք եկանք դպրոց, արեցինք առավոտյան պարապմունք։ Հետո մենք մայրենիի և մաթեմատիկայիի ստուգատեսային աշխատանքներ կատարեցինք։ Ապա նախաճաշեցինք, գնացինք լողալու, հետո եկան Մայր դպրոցի երեխաները, նրանք մեզ պատմեցին նոր տեխնոլոգիաների մասին, խաղացինք վիկտորինա։ Ու գնացինք երկարօրյա, հունիսի մեկի առթիվ ուսուցիչները մեզ պաղպաղակ հյուրասիրեցին, հետո լողացինք։ Այդպես ավարտվեց մեր այսօրվա ճամբարային օրը։

Երևակայական պատմության հորինում՝ Լիայի օրը

Առավոտյան Լիան ինչպես բոլորը գնում էր դպրոց, նա չէր ուզում գնալ դպրոց, որովհետև այդ օրը իր մոտ ինքնաստուգում էր, ինքը չէր պատրաստվել, որովհետև ամբողջ օրը բակում խաղում էր և ասում էր․

-Լավ, մեկ ժամ էլ խաղամ, հետո կպատրաստվեմ

Նա եկավ տուն և այդպես էլ չպատրաստվեց, պառկեց քնելու։ Երբ նա եկավ դպրոց, ժամը 7:30 էր, իսկ նրանց դասերը սկսվում էին 8:00։ Լիան որոշեց պատրաստվել,սակայն նրան շատ լավ պատրաստվել չստացվեց, որովհետև դասերը արդեն սկսվեցին։ Լիայի ոտքերը դողում էին, որովհետև նա գիտեր, եթե վատ գրեր մի շաբաթ, չէր կարող դուրս իջնել։ Դասն ավարտվեց, Լիան վախեցած դրեց իր թուղթը ուսուցչի սեղանին և գնաց։ Մյուս օրը երբ նա եկավ, ուսուցիչն ասաց նրան

— Լիա, այս անգամ շատ լավ ես գրել, ուղղակի ես գիտեմ, որ դու չէիր պատրաստվել, բայց եկար դպրոց և պատրաստվեցիր, բայց, միևնույն է, դու լավ ես գրել։

Լիան հասկացավ, որ պետք չէ գործերը թողնել հետո։