День: 6 июня 2021
Ճամփորդություն դեպի Վարդավառի այգի
Այսօր մենք ընկեր Իվետայի ջոկատի հետ գնացինք Վարդավառի այգի։ Երբ մենք հասանք այնտեղ, նստեցինք տաղավարում, առաջին հերթին նախաճաշեցինք, հետո սկսեցինք բակային խաղեր խաղալ, նկարել, ձկներին ուտելիք տալ։ Եվ այդպես էլ անցավ այս ճամփորդությունը։
Մանկական Երկաթուղի և Եղիշե Չարենցի տուն-թանգարան՝ ճամփորդություն
Այսօր մենք ճամփորդություն գնացինք Մանկական Երկաթուղի և Եղիշե Չարենցի տուն-թանգարան։ Ճամփորդությունը գնացինք ընկեր Իվետայի ջոկատի հետ։ Երբ հասանք Մանկական Երկաթուղի ընդմիջեցինք և շարունակեցինք ճամփորդությունը, գնալով Եղիշե Չարենցի թանգարան։ Այնտեղ մեզ պատմեցին նրա կյանքի մասին և վերջում եկավ Եղիշե Չարենցի թոռնուհին՝ Գոհարը։ Այդպես էլ անցավ մեր ճամփորդությունը ։