Պատմություն փետրվարի 20-25

ՊԱՏՐԱՍՏՎԵ՛Ք ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ։

Ալեքսանդր Մակեդոնացի։

Հելլենիստական աշխարհը։ / դասագիրք 91-102 էջ

ԿԱՏԱՐԵ՛Ք ԱՌԱՋԱԴՐԱՆՔՆԵՐԸ։
  1. Փիլիպոս Երկրորդը ինչպե՞ս հզորացրեց Մակեդոնիան և գրավեց Հունաստանը։

Տարիներ շարունակ Հունաստանի առանձին քաղաք-պետությունները ձևավորում էին ռազմաքաղաքական դաշինքներ, որոնք ծառայում էին ազգակից պոլիսների միացյալ շահերին։ Այդ կառույցների անդադար իրարամերժ պայքարի արդյունքում ծնվում ու կազմալուծվում էին զանազան ալյանսներ։ Գլուխ բարձրացնող Մակեդոնիան նույնպես ուրվագծվում էր որպես լուրջ քաղաքական գործոն։ Իրավիճակը ավելի էին խորացնում տնտեսական հանգամանքները. ամբողջ հունական աշխարհը ողողված էր բազմաթիվ գործազուրկ ռամիկներով, որոնք պատրաստ էին իրենց ծառայությունները առաջարկել ցանկացած կողմին, նույնիսկ թշնամուն։ Ի լրումն ամենի, Աքեմենյան Պարսկաստանը, հունական աշխարհի վաղեմի թշնամին, օգտագործում էր ամեն հնարք պոլիսների միջև հակասությունները սրացնելու համար։

  1. Ի՞նչ գիտեք Ալեքսանդր Մակեդոնացու մասին։

Մակեդոնական գահին բազմել է քսան տարեկան հասակում՝ հոր՝ Փիլիպոս II-իդավադիր սպանությունից հետո։ Ժառանգել է կայացած պետություն և մարտունակ բանակ, որի շնորհիվ էլ կարողացել է իրականացնել ռազմական և քաղաքական հավակնոտ ծրագրեր։ Սկզբում նա ամրացնում է երկրի հյուսիսային սահմանները և վերջնականապես հնազանդեցնում Հունաստանիքաղաք-պետություններին։ Մ․թ․ա․ 334 թվականին Ալեքսանդրն սկսում է իր նշանավոր արևելյան արշավանքը և յոթ տարում նվաճում ամբողջ Աքեմենյան Պարսկաստանը։

  1. Ալեքսանդր Մակեդոնացին ինչպե՞ս հաղթեց Աքեմենյան Պարսկաստանին։

Մ․թ․ա․ 331 թվականի ամռանը Ալեքսանդրի բանակն անցնում է Եփրատ և Տիգրիս գետերը և ճանապարհ բռնում դեպի Մարաստան։ Պարսկական բանակը Դարեհ III Աքեմենյան արքայի գլխավորությամբ, արյաց երկրի մեծ հարթավայրում սպասում էր մակեդոնական բանակի հարձակմանը։ Մ․թ․ա․ 331 թվականիհոկտեմբերի 1-ին Գավգամելա բնակավայրի շրջակայքում տեղի է ունենում Ալեքսանդրի և Դարեհի բանակների վճռական ճակատամարտը։ Գավգամելայի ընդարձակ հարթավայրը (ի տարբերություն Իսոսի) հարմար էր պարսկական զորքի ծավալման համար։ Կուրցիուս Ռուֆուսը հաղորդում է, որ Ալեքսանդրը ուներ 40 հազար հետևակ և 7 հազար հեծյալ։

  1. Ի՞նչ եք հասկանում հելլենիզմ ասելով։

Հելլենիզմը, գործնականում, հիմնականում կենտրոնացած է բազմաստվածային և անիմիստական պաշտամունքի շուրջ:

  1. Ալեքսանդրից հետո նրա տերությունը քանի պետության բաժանվեց։

Ալեքսանդր Մակեդոնացու կայսրության բաժանումը տեղի է ունենում մ․թ․ա․ 280-ական թվականներին։ Արդյունքում՝ Մակեդոնիայի աշխարհակալության տրոհման և առհասարակ՝ Ալեքսանդրի արշավանքների հետևանքով պատմության թատերաբեմ են դուրս գալիս տասնյակ նոր պետություններ։ Դրանց թվում էին երեք խոշոր հելլենիստական պետությունները, որոնք էլ համարվում էին Մակեդոնիայի աշխարհակալության իրավահաջորդները։ Դրանք էին Պտղոմեոսյան Եգիպտոսը, Պարգամոնյան Հունաստանը և Սելևկյան կայսրությունը։ Սելևկյանների կայրությունն իր ժամանակաշրջանի հիմնական հելլենական մշակույթի կենտրոնն էր, որտեղ կենտրոնացել էին հունական քաղաքական էլիտան։ Հույն ժողովուրդը սկսեց արտագաղթել բուն Հունաստանից դեպի Սելևկյանների կայսրություն։

  1. Մագնեսիայի ճակատամարտը ի՞նչ նշանակություն ունեցավ Սելևկյան պետության համար։

Ք. ա. 190 թվականին Մագնեսիա քաղաքի մոտ Սելևկյանները ծանր պարտություն կրեցին հրոմեացիներից: Ասորիքը միացվեց հայոց տերությանը: Դա Սելևկյան պետության վերջն էր:

  1. Ինչպե՞ս Տիգրան Մեծը բազմեց Սելևկյան գահին։

Երկիրը բզկտվում էր գահակալական կռիվներից և նրանք հրավիրեցին հայոց արքա Տիգրան Մեծին ղեկավարելու երկիրը:

  1. Որո՞նք էին հելլենիստական մշակույթի ձեռքբերումները։

 Նամակ Փարվանա թագուհուն

Սիրելի աղջնակ, ինչ ես դու ուզում կյանքից, միթե մտածում ես, քո տեղը պետք է մարդիկ հասնեն քո ուզածին, դու կյանքից ոչմիբան չես հասկնում և մարդկանցին պարտադրում ես, այն ինչ անհնարին է գտնել, իսկ երբեևից է մտքովտ չի անցել ինչու դա դու չես տեսել չեմ կարծում, որ Փարվանա թագուհին քիչ բաններ է տեսել, չե դու անպայման ուզում էիր մարդկանց կյանքը վտանգեիր, հասար ուզածիտ, ստացվեվ, հիմա երջանիկ ես կամ լավ ենթադրենք մեկը բերեց, քեզ այդ անիցված ծաղիկը, բայց նա կարող է այդ ասպետը չի․ որ պատկերացնում էիր կարող է, այդ ծաղիկը քեզ մի ուժեղ, բայց անսիրտ, չար, անխելք, մարդ բերեր, ստեղ կմտածես ինչ է ուզում այս աղջիկը ինձանից կարող է, ես փողաբերական իմաստով էի ասում

Ես ել քեզ կպատասխեն եմ։

Ընդհանրապես մտածումես մարդ չի կարա գա ձև տա, որ իրան հետքարքիրա քո կյանքը ցինիկ ժպտա, դու էլ միամիտի պես հավատաս, ր վերջում դուք ամուսնանաք։Մոռացա կարամ հաստատ ասեմ, որ նա քեզ կդավաճանի գոնե մեկ -մեկ մտածել ես, որ մարդիկ այն չեն ինչ պատմում են իրենց մասին։

Քեզ միշտ էլ մենակ էս զգալու, բայց եթե ուժեղ գտնվես ամեն անգամ նոր մարդկանց կգտնես, չե մի մտածի, որ նրանք միշտ են մնալու քո կողքին, մի օր կգնան և վերջ, մենակ դու ես քո համար միշտ մնալու։

Կոպիտ նամակ ստացվեց բայց հոսով եմ մի բան հասկացար։

Սիրով Մարիաից Փարվանա Թագուհուն

Կետադրում և պատախանում ենք նամակին

Ողջույն: Երեկ փետրվարի 21-ին նշվում էր, մայրենի լեզվի միջազգային օրը, որ ամեն ազգի համար ունի հատուկ նշանակություն: Մայրենին այն է ինչով մենք մտածում, ու խոսում ենք ինչով խոսել են մեր ծնողներն, ու կխոսեն մեր զավակները:

Յուրաքանչյուր լեզու ժամանակի ընթացքում փոփոխվում է, ինչպես գրեթե ամեն բան աշխարհում: Ավելանում ու պակասում են բառեր փոխվում են, բառաձևեր լեզվակիրը պետք է հոգ տան,ի նախ իր խոսքի մաքրության ու գեղեցկության մասին հետևի սեփական խոսքին:

Խոսքը պետք է լինի մաքուր ու բովանդակալից բառապաշարը հարուստ: Այսպիսի խոսք ու միտք ստանալու համար շատերն են կարդում: Ընթերցասեր անընդհատ նորը սովորող մարդը տարբերվում է, իր խոսքով իր մտքով սկսում է ինքն իրեն ու մյուսներին նայել այլ ավելի խորը ուսումնասիրող հայացքով ինքն իրեն ու աշխարհը սկսում է ավելի լավ ճանաչել:

Մտածող և շարունակ իրենք իրենց ճանաչող զարգացող մարդիկ անընդհատ պայքարի մեջ են: Նրանք պայքարում են նախ սեփական շղթաների դեմ, բայց չեն մոռանում նաև ուրիշների մասին: Մարդուն շղթայում են տարիների չհիմնավորվող ամոթ բերող բարդույթները հասարակության թելադրած կարծրատիպերը: Ամեն մի շղթա կոտրելով մարդ սկսում է, ավելի ազատ շնչել ավելի սիրել ինքն իրեն:

Ինչպիսին եմ ուզում լինել, ինչու եմ ուզում այդպիսին լինել, որոնք են իմ ցանկությունները, որոնք են ինձ պարտադրված ցանկությունները: Այս հարցերը շարունակ մտածել են տալիս: Վերածվիր ինքդ քեզ ահա թե ինչն է կարևոր կյանքում: Հիշիր, որ խոսքը մարդու մասին շատ բան է ասում: Հետևիր խոսքիդ ինչ ասացիր, ինչպես ասացիր, ինչու ասացիր, հիմնականում ինչի շուրջ են քո զրույցները: Զրուցիր քեզ հետ զգա մտքերիդ ընթացքն ու արագությունը:

Մտածելուց առաջ թե ինչպիսին ես ուզում լինի կյանքդ, նախ մտածիր թե ինչպիսին ես ուզում լինել դու չէ, որ կյանքիդ գլխավոր կերտողը դու ես: Ինչպես ես ուզում ապրել պատրաստ ես շարունակ զարգանալ թեկուզ բազմաթիվ դժվարություններ հաղթահարելու գնով: Քեզ դուր է գալիս տեղում մնալը հարմարվելը մի վիճակի, թե անընդհատ առաջ շարժվելը: Ինչպես ես գնահատում հարազատներիդ, ինչը համառորեն չես հասցնում կամ չես ուզում հասցնել, ինչն ես միշտ հասցնում, բայց գուցե կուզենայիր չհասցնել: Քեզ լիքը հարցեր լիքը մտորումներ:

Իմ պատասխան

Ես պատրաստ եմ ինձ ճանաչե,լ և երբ ես դա անեմ կկարողանամ իմ ցանկութղյուններին փորձել հասնել։ Մինչ չհասկանամ կոնկրետ, ինչ եմ ուզում չեմ անի, քանր որ կիսատ մի բատ անել չեմ սիրում։ Ես մինչ հիմա չեմ հասկանում ով եմ ես ամեն մեկս տարբեր մարդկանց մոտ տարբեր ենք և երբ ես ինձ մեկի մոտ այլ կերպ եմ պահում, քան մյուսը միշտ մտածում եմ իսկ ով է իսկական եսս ոչ թե կերպարները․ որը ստեղծում եմ տարբեր մարդկանց համար, ես չեմ սիրում հարմարվել մի վիճակի, ես ուղղակի կխելագարվեմ, ես սիրում եմ ինձ ամեն բանի մեջ փորձել և ամենինչ անե,լ որ զարգացած լինեմ տարբեր տեղերում տարբեր մարդկանց մոտ, շատ մարդիկ կան իմ կյանքում, որոնք խանգարում են հասնեմ իմ նպատակներին, մի անգամ հիասթափվեցի հետո սկսեցի ապացուցել մարդկանց, որ ես կարող եմ դա անել, բայց հետո նոր հասկացա, որ պետք չե հասնել նպատակի հանուն նրա, որ քեզ ասել են դու չես կարող։Կարողանալ չես կարող ամենինչ բայց եթե ուզես ու քայլեր անես դեպի նպատակ շատ բաններին կարող ես հասնել։

Ծիրանաչիր

Ծիրանի առողջարար հատկությունները մարդկությանը հայտնի են դեռ վաղ ժամանակներից: Այս հրաշք միրգը հայկական լեռնաշխարհի անբաժան մասն է, շատերի սիրելի միրգը: Այսօր կպատմենք ծիրանաչրի 11 հրաշալի հատկության մասին:

  1. Մաքրում է մարսողական համակարգը – Նախքան սնունդ ընդունելը՝ կեր մեկ-երկու չիր, ինչը կխթանի մարսողությունը: Ծիրանաչրի մեջ պարունակվող ալկալիները չեզոքացնում են թթուները, իսկ իր լուծողական հատկության շնորհիվ՝ այն աղիքներից մաքրում է պատերին կպած անցանկալի մնացորդները:
  2. Պայքարում է սակավարյունության դեմ – Ծիրանաչիրը երկաթի հարուստ աղբյուր է, որն օգնում է պայքարել սակավարյունության դեմ: Այն նաև պղնձով է հարուստ, ինչն իր հերթին նպաստում է երկաթի ներծծմանը օրգանիզմում:
  3. Օգնում է փորկապության դեպքում – Ծիրանաչրում պարունակվում է պեկտին ու ցելյուլոզա: Վերջինը մեղմ լուծողական է, պեկտինն էլ փորկապության ժամանակ օրգանիզմում կարգավորում է ջրի մակարդակը:
  4. Օգնում է տենդի ժամանակ – Ծիրանաչրի հետ կարող ես խառնել մեկ թ. գ. մեղր, լուծել ջրի մեջ և ընդունել: Իջեցնում է տաքությունը:
  5. Նպաստում է մաշկի շողարձակմանը – Պարունակվող վիտամինների շնորհիվ՝ ծիրանի ու ծիրանաչրի հաճախակի օգտագործումը մաշկը դարձնում է առողջ, առանց ցանի ու ալերգիկ քորի: Ծիրանի հյութն օգտագործվում է արևից այրվածքների ու էկզեմայի մեղմացման համար, իսկ յուղը հրաշալի սնուցող միջոց է, հատկապես՝ ձմռան ցուրտ օրերին, երբ մաշկը ստիպված է դիմակայել 0-ից ցածր ջերմաստիճանների:
  6. Հղիության ժամանակ – Հղի կանանց կամ կերակրող մայրերի համար ծիրանաչիրը կարող է հիանալի փոխարինել խմորեղենին կամ շոկոլադին, քանի որ ավելի առողջարար տարբերակ է: Սակայն պետք չէ չարաշահել:
  7. Կարգավորում է սրտի աշխատանքը – Գաղտնիքը հետևյալն է՝ ծիրանաչիրը հարուստ է կալիումով, որը հանքանյութ ու էլեկտրոլիտ է և նպաստում է մարմնում ջրի բալանսին, ինչն էլ, իր հերթին, նպաստում է սրտամկանի աշխատանքի կարգավորմանը:
  8. Լավ տեսողության գրավական է – Վիտամին A-ն, որը կա ծիրանաչրի մեջ, տեսողության համար ամենաանհրաժեշտ վիտամիներից է, նաև հզոր հակաօքսիդանտ է, որն օգնում է օրգանիզմից ազատ ռադիկալների հեռացմանը և հյուսվածքների առողջության պահպանմանը: Ազատ ռադիկալները վնաս են հասցնում մարդու աչքի թաղանթին, ինչը հանգեցնում է կատարակտի և այլ հիվանդությունների:
  9. Օգնում է արյան բարձր ճնշման դեպքում – Ծիրանաչիրը պարունակում է երեք անգամ ավելի շատ կալիում և շատ ավելի քիչ աղ, քան բանանը, և օգնում է արյան ճնշման կայունացմանը: Շնորհիվ օրգանիզմում հեղուկի պահպանման հատկության՝ ծիրանաչիրը նվազեցնում է արյան ճնշումը:
  10. Ամրացնում է մկանային հյուսվածքները – Օգնում է կարգավորել օրգանիզմում թթվայնության բալանսը և նպաստում պրոտեինի սինթեզին, հետևաբար՝ անփոխարինելի է հատկապես մարզիկների և մարզասրահ հաճախողների համար, քանի որ երկար պարապմունքներից հետո մկանային հյուսվածքների մեջ առաջացած միկրոճաքերը սնուցման կարիք ունեն:
  11. Օգնում է արյան արագ մակարդմանը – Ծիրանաչրի մեջ պարունակվող վիտամին K-ն օգնում է բաց վնասվածքների կամ առատ արյունահոսության դեպքում արյան արագ մակարդմանը: Օրական 5-6 ծիրանաչիրը բավական է 4 միկրոգրամ վիտամին K-ի ստացման համար:

Տոկոսներ, Մասեր , Հարաբերություն, Միջին թվաբանական

  1. Գտեք  տրված  թվերի 4/3  մասերը .                                            

 ա)  63,    =84     բ)  222 =296

 2. Գտեք   թիվը, եթե հայտնի է , որ  նրա

               ա)  25  % — ը   հավասար է 115-ի =460

                բ)  10  % — ը   հավասար է   40-ի =400

3.  Որոշեք , թե  առաջին թիվը  երկրորդի  քանի՞  % -ն  է  կազմում.

                16-ը՝       64-ի,   = 1/4

                 30-ը՝      60-ի          =1/2    

   4 .    81  թիվը   բաժանեք  2 : 7  հարաբերությամբ:

18, 63

5.  Գտեք թվերի միջին թվաբանականը.

         60,  5,  11,  26,  123 =45

6.   Հողամասի  ցանկապատի  երկարությունը  72 մ է:  Ցանկապատի  1/8  մասը ներկված է կարմիր գույնով,  1/6  մասը՝     կապույտով,  իսկ մնացածը՝ ծիրանագույնով:  Քանի՞ մետր է  ներկված  ծիրանագույնով:  

51

 7. Ուղղանկյան իրական չափերն են՝   երկարություն  64մ , լայնություն0.  50 մ:  Ի՞նչ պարագիծ  կունենա այդ ուղղանկյունը հատակագծում, եթե տրված է   մասշտաբը   1 : 100   -ի:4

8. Օդի ջերմաստիճանը կիրակի օրը -6 ℃ էր: Երկուշաբթի օրը օդի ջերմաստիճանը նախորդ օրվա համեմատ 2° -ով ցածր էր, իսկ երեքշաբթի օրը 5° -ով բարձր, քան երկուշաբթի օրը: Որքա՞ն էր օդի ջերմաստիճանը երեքշաբթի օրը: