Պատմություն

1․ Արտաշես Ա-ն հայկական բանակը քանի՞ զորավարությունների բաժանեց և ո՞ւմ նշանակեց դրանց հրամանատարներ։

2․ Ի՞նչ գիտեք հողային բարեփոխման մասին։

Վարչական բարեփոխմամբ Մեծ Հայքի տարածքը բաժանվեց 120 նահանգների։

3․ Ո՞ւմ խորհրդով և ե՞րբ կառուցվեց Արտաշատ մայրաքաղաքը։

Արտաշատ մայրաքաղաքը կառուցվեց պատմաբան Պլուտաքոսի խորհուրդով Ք․ա․ 185 թվականին։

4․ Հայ ժողովուրդը ինչպե՞ս էր մեծարում Արտաշես թագավորին։

Ըստ Մովսես Խորենացու հաղոդմամբ Ատաշես I-ի հուղարկավորության ժամանակ սգում էր ամբողջ հայ ժողովուրդը։

5․ Ինչու՞ էր Տիգրան Մեծը հայտնվել պատանդության մեջ Պարթևստանում։

Հարևան պետություն Պարթևստանի և Մեծ Հայքի միջև պատերազմ է տեղի ունենում, որը ավարտվում է հայերի պարտությամբ։ Պարթևները մտածելով, որ հայերը վրեժ կլուծեն իրենցից, ապահովագրված լինելու համար նրանք պատանդ են պահանջում արքայազնին, բայց քանի որ Արտավազդ I-ը որդի չի ունենում պատանդ են վերցնում նրա եղբոր որդուն՝ Տիգրանին։

6․ Որտե՞ղ գահ բարձրացավ Տիգրան Մեծը և որո՞նք էին նրա առաջին քայլերը։

Տիգրան Մեծը թագադրվեց Աղձնիք նահանգում մինչ այդ անհայտ մի վայրում։

Երբ նա գահ բարձրացավ սկսեց կատարել բարեփոխուներ՝ հատկապես մեծ ուշադրություն դարձնելով ռազմական բնագավառին։

Ռացիոնալ թվեր

1.Կոորդինատային առանցքի վրա պատկերենք 5 /2 կետը և նրա հակադիր կետը։



2. Գրիր ռացիոնալ թվեր (5 հատ) նշիր դրանցից միայն բացասական թվերը։
-1/6,
+3/12, +1/20, -1/14, -1/2

3. Կոորդինատային առանցքի ո՞ր մասում են գտնվում այն կետերը, որոնցով պատկերվում են.
ա) դրական կոտորակները- աջ կողմում
բ) բացասական կոտորակները- ձախ կողմում։

4. Կոորդինատային առանցքի վրա պատկերե՛ք A (1 /2), B (2.1/2) կետերը, գտեք АB հատվածի երկարությունը։

5. Կոորդինատային առանցքի վրա պատկերե՛ք հետևյալ կետը.
ա) A (− 1. 1/ 2)
բ) B (− 2. 1/ 5)
գ) C (− 3 1 )
դ) D ( 4. 3/4)

6. Գտե՛ք այն թիվը, որը աստղանիշի փոխարեն գրելու դեպքում կստացվի հավասարություն.
ա) –3 · * = 21,
բ) –10 · * = 0,
գ) –21 · * + 3 = 45,
դ) 6 · * = –36,
ե) –9 · * + 1 = –80,
զ) 2 – 3 · * = 20

7. Գրե՛ք այն բոլոր ամբողջ թվերը, որոնց բացարձակ արժեքները 5-ից փոքր են։

8. Գնել են երկու տեսակի կոնֆետներ` վճարելով ընդամենը 6500 դրամ: Առաջին տեսակի կոնֆետից, որի 1 կիլոգրամն արժե 2200 դրամ, գնել են 2 կգ: Մնացած գումարով գնել են երկրորդ տեսակի կոնֆետներ` 1 կիլոգրամը 700 դրամով: Երկրորդ տեսակի քանի՞ կիլոգրամ կոնֆետ են գնել:

Պատասխան․՛ 3կգ․

Մայրենի

  1. Ընթերցում ենք Հովհաննես Թումանյանի «Փարվանա» բալլադը:
  2. 8-10 նախադասությամբ պատմում ենք բալլադը,

ՓԱՐՎԱՆԱ

I
Բարձրագահ Աբուլն ու Մըթին սարեր
Մեջք մեջքի տըված կանգնել վեհափառ,
Իրենց ուսերին, Ջավախքից էլ վեր՝
Բըռնած պահում են մի ուրիշ աշխարհ:

Ասում են՝ էնտեղ արծըվի նըման,
Ծիծղուն, կապուտակ երկընքի ծոցում,
Նըստում էր էն սեգ սարերի արքան
Իրեն Փարվանա ճերմակ ամրոցում:

Փարվանա արքան մի աղջիկ ուներ.

Ու ոչ մի որսկան դեռ իրեն օրում
Էնքան գեղեցիկ եղնիկ չէր տեսել`
Իր որսն անելիս Մըթին սարերում:

Աշխույժ մանկությամբ զարդարում էր նա
Ծերության օրերն ու սարերն իր հոր,

Ու ապրում էր ծեր արքան Փարվանա
Իրեն էն քընքուշ ծաղկով բախտավոր:

Մեծ բախտը սակայն առաջևն էր դեռ.
Եկավ էն օրն էլ հասավ երջանիկ,
Ու ղըրկեց արքան ուրախ դեսպաններ

Ամեն մի ամրոց, ամեն արքունիք:

— Ո՜րտեղ է, ասավ, էն քաջը, թե կա,
Իմ չնաշխարհիկ դըստերն արժանի,
Թող առնի իր ձին, իր զենքն ու զըրահ,
Գա՜, ցույց տա իրեն, իր բախտը տանի…

II
Հագած, կապած զենք ու զըրահ,
Ձիանք հեծած ամեհի,
Ահա եկել հավաքվել են
Կըտրիճները Կովկասի,
Ծեր Փարվանա թագավորի

Ապարանքի հանդիման
Կազմ ու պատրաստ սպասում են
Մոտիկ ժամին մըրցության:
Ըսպասում է ողջ աշխարհքը՝
Եկած, կիտված Փարվանա,

Թե ո՞ր կըտրիճն արդյոք պիտի
Էն սիրունին տիրանա:

Հընչեց փողը: Ահա փունջ-փունջ
Դըրանիկներնաժիշտներ,
Ահա աղջիկն իր նազելի

Ու թագավորն ալեհեր:
Հայրը ինչպես մըռայլ մի ամպ,
Աղջիկն անուշ մի լուսին,
Ամպ ու լուսին իրար փարված՝
Դուրս են գալի միասին:

Հառաչում է ողջ աշխարհքը.
Կըտրիճները քարացած,
Երազների մեջ են ընկնում՝
Էս աշխարհքից վերացած:
— Նայի՛ր, դստրի՛կ, իշխանազուն

Էս քաջերին լայնալանջ,
Այժմ պիտի հանդես դուրս գան,
Պայքար մըտնեն քո առաջ.
Մեկը իրեն ուժը ցույց տա,
Մյուսը՝ շընորհքն իր բազկի,

Ո՛րը՝ ճարպիկ ձիարշավը,
Ո՛րն էլ՝ թափը իր վազքի:
Իսկ երբ կըռիվն առնի դադար,
Հայտնի լինին քաջն ու վատ,
Ու երբ անցնեն մեր առջևից

Կըտրիճները պայազատ,
Ընտրի՛ր, զարկի՛ր ձեռքիդ խնձորն
Անհաղթներից անհաղթին,
Որ ողջ աշխարհ մայիլ մընա
Անզուգական քո բախտին:

Ասավ արքան, ձեռքը ձըգեց,
Նըշան տըվավ պայքարին,
Այնինչ՝ աղջիկն առաջ եկավ՝
Կարմիր խնձորն իր ձեռին:
— Գուցե, հայրի՛կ, տըկար լավին

Հաղթի մի վես տըմարդի,
Բայց չի կարող լինել երբեք
Նա սիրելին իմ սըրտի…
— Է՜յ, Փարվանա չըքնաղ փերի,
Ի՞նչն է հավան քո սըրտին,—

Խըռնըվում են կըտրիճները,
Խընդրում կըրկին ու կըրկին:

— Գա՞նձ ես ուզում, ոսկի՞, արծա՞թ,
Անգին քարեր ու գոհա՞ր,
Ա՞ստղ ես ուզում, մենք երկընքից

Վեր կըբերենք քեզ համար:
— Ինչի՞ս են պետք ոսկին, արծաթ
Եվ կամ աստղը երկընքի,
Ոչ էլ գոհար եմ պահանջում
Սեր-ընկերից իմ կյանքի:

Ես նըրանից հուր եմ ուզում,
Անշեջ հուրը սըրբազան,
Ով կըբերի անշեջ հուրը,
Նա է ընտրած իմ փեսան…

Ասավ աղջիկն, իրար անցան

Կըտրիճները քաջարի,
Ձիանք հեծած թըռան հապճեպ
Դեպի չորս կողմն աշխարհի:
Թըռա՜ն, շուտով գըտնեն, բերեն
Անշեջ հուրը աղջըկան.

Բայց… տարիք են գալի՜ս, գընո՜ւմ,
Նըրանք չըկան ու չըկան…

III

— Հայրի՛կ, ինչո՞ւ ետ չըդարձան
Էն քաջերը սիրատենչ.
Մի՞թե, հայրի՛կ, ինձ մոռացան,

Էլ չեն բերիլ հուրն անշեջ:

— Ո՜չ, իմ դըստրիկ, կըգան անշուշտ
Ու կըբերեն էս տարի.
Կըռիվներով արյունըռուշտ
Լիքն է ճամփեն քաջերի:

Ո՜վ իմանա, պետք է անցնեն
Մութ աշխարհքից, սև ջըրից.
Ո՜վ իմանա, պետք է փախցնեն
Յոթգըլխանի դևերից:

Անց է կենում դարձյալ տարին:

Նայում է կույսն ամեն օր.
— Ո՜ւր է, հայրի՛կ, ե՞րբ կըգա նա՝
Սարից թըռած ձիավոր:

Միշտ երազում ես տեսնում եմ
Էն հերոսին ապագա.

Հուր կարոտով թըռած իմ դեմ,
Լուսանում է… ու չըկա:

— Կըգա, դըստրի՛կ, իմ թանկագին,
Հեշտ չի բերվում հուրն անշեջ.
Շատ-շատ անգամ բերող հոգին

Ինքն է այրվում նըրա մեջ…

Անց է կենում դարձյալ տարին:
Նայում է կույսն ամեն օր.
Ոչ մի սարից, ոչ մի ճամփում
Չի երևում ձիավոր:

— Հայրի՛կ, հայրի՛կ, մի՞թե չըկա
Էս աշխարհքում անշեջ հուր.
Թառամում է սիրտըս ահա,
Պաղ է էս կյանքն ու տըխուր…

Էլ չի խոսում. մռայլ, տըրտում,

Լուռ է արքան ալևոր,
Սև-սև ցավերն իրեն սըրտում՝
Միտք է անում գըլխակոր:

IV
Էսպես անցան շատ տարիներ.
Տըխուր աղջիկն արքայի

Նայե՜ց, նայե՜ց սարերն ի վեր
Ճամփաներին ամայի,
Հույսը հատավ… ու լաց եղավ.
Էնքա՜ն արավ լաց ու կոծ,
Որ լիճ կըտրեց արտասուքը,

Ծածկեց քաղաքն ու ամրոց.
Ծածկե՜ց, կորա՜ն, ինքն էլ հետը…
Այժըմ էնտեղ տըրտմաշուք
Խոր Փարվանա լիճն է ծըփում,
Հըստա՜կ, ինչպես արտասուք:

Ու էն վըճիտ ջըրերի տակ
Ցույց են տալի մինչ էսօր
Ծեր արքայի ճերմակ ամրոցն
Ու շենքերը փառավոր:

* * *
Ասում են, էն թիթեռները,

Որ գիշերվա խավարում,
Որտեղ ճըրագ, որտեղ կըրակ,
Որտեղ լույս է հենց վառվում,
Հավաքվում են, շուրջը պատում,
Մեջն են ընկնում խելագար,

Ասում են, թե էն Փարվանա
Ջահիլներն են սիրավառ:
Ըշտապելուց թև են առել,
Դարձել թեթև թիթեռներ,
Ու տակավին հուր տեսնելիս՝

Մեջն են ընկնում անհամբեր.
Ջանք է անում ամեն մինը,
Շուտով տանի, տիրանա…
Ու այրվում են, այրվո՜ւմ անվերջ
Կըտրիճները Փարվանա:

Լրացուցիչ կրթություն (տանը)

Աշխատանքդ կուղարկես իմ էլեկտրոնային հասցեին՝ meri.sargsyan@mskh.am

  1. Բալլադը սովորել պատմել, ցանկացած հատված սովորել անգիր:
  2. Բլոգում տեղեկություններ ենք գրում բալլադի ժանրի մասին՝ օգտվելով համացանցից:

Տեղեկություններ կարող եք կարդալ իմ բլոգում

3․ Գտնում ենք մգեցված բառերի բացատրությունները։

Վեհափառ-վեհ ու փառավոր, վսեմ ու պանծալի ոգով տոգորված, վեհաշուք։

Ծիծղուն-ծիծաղադեմ, ծիծաղ արտահայտող դեմքով՝ տեսքով։

Սեգ- հպարտ, հպարտության՝ պարծանքի զգացումով լցված:

Դեսպան-Պետության դիվանագիտական ներկայացուցիչ մի այլ երկրում, պատգամավոր, պատվիրակ։

Չնաշխարհիկ-արտակարգ կերպով լավ՝ գեղեցիկ, անզուգական, աննման։

Ամեհի- անսանձ, անզուսպ։

Կըտրիճներ- ?

Ապարանք-պալատ

Դըրանիկներ- ?

Նաժինտերը-վարձու տնային աշխատող կին:

Նազելի-գեղեցիկ ու քնքուշ շարժումներով, նազանք արտահայտող՝ պարունակող։

Ալեհեր-ճերմակած մազերով։

Հառաչել-վշտից՝ տխրությունից խոր հոգոց հանել, ախ քաշել։

Իշխանազուն- Իշխանական տոհմից ծագող:

Պայազատ-ազնվական տոհմի ժառանգ՝ հաջորդ (թագաժառանգ, իշխանական տան ժառանգ):

Մայիլ — հիանալ։

Անզուգական — զույգը՝ ընկերը չունեցող, նմանը չունեցող։

Տըկար — թույլ,հիվանդ

Տըմարդի- մարդուն ոչ վայել, անազնիվ, անմարդկային։

Չըքնաղ — շատ գեղեցիկ, աննման, չնաշխարհիկ:

գոհար- թանկագին՝ ազնիվ քար:
Մասնավորապես՝ հատուկ ձևով հղկված ադամանդ, շողակն:

Անշեջ -չշիջող, չմարող, տաբորբոք, անմար, անմոռաց:

Քաջարի- Քաջ և արի, անվեհեր և քաջ:

Հապճեպ- շտապ, շտապողական:

Սիրատենչ- սեր տենչացող, սիրո ձգտող:

Արյունըռուշտ- արյունարբու, արյունախում, գիշատիչ:

Պաղ-Ցուրտ, սառն,անհամակիր, անտարբեր

Տըրտում- տրտմությամբ լցված, տրտմություն ապրող, տխուր։

Գըլխակոր- գլուխը կոր՝ կախած, գլուխը ցած հակած:

Արտասուք- արտասվագեղձերից արտադրվող անգույն թափանցիկ աղահամ հեղուկ, որ արտահոսում Է գրգիռների, ցավի կամ հոգեկան բուռն ապրումների ժամանակ, արցունք։

Տըրտմաշուք- տրտում հանդիսավորություն ունեցող, հանդիսավոր տրտմությամբ:

Ճըրագ- նավթով կամ ձեթով լցրած անոթ, որի մեջ դրված պատրույգը վառում են, լամպ, կանթեղ:

Սիրավառ- սիրուց վառված՝ բորբոքված, բուռն սիրով տոգորված: Սիրավառ սիրտ՝ հոգի:

 

Տեղեկություններ բալլադի ժանրի մասին

Միջին դարերում եվրոպական երկրներում (Իտալիա, Ֆրանսիա) բալլադ կոչվում էին երգի ու պարի ուղեկցությամբ կատարվող քնարական բանաստեղծությունները, որոնք հատուկ տաղաչափական կառուցվածք ունեին։ Բալլադը մեծ մասամբ բաղկացած էր 28 տողից և ուներ կառուցվածքի կայուն ձև (երեք ութտողանի տներ և վերջում մեկ քառատող, որոնց մեջ գործ են ածվում միևնույն հանգերը և կրկնվում է միևնույն եզրափակիչ տողը)։

18-րդ դարի վերջերից բալլադի թե՛ բովանդակությունը, թե՛ ձևը զգալի փոփոխության են ենթարկվում։ Ռոմանտիկ բանաստեղծները բալլադ սկսեցին կոչել որևէ ժողովրդական ավանդության գեղարվեստական մշակումը, որն ուներ անսովոր, հերոսական կամ ֆանտաստիկ թեմա, դեպքերի սեղմ ընթացք և քնարական ուժեղ գունավորում, ոչ մեծ ծավալի սյուժետային գործերը։ Բալլադի հիմքում դրված է որևէ լարված, սուր դրամատիկ, սրընթաց ու արագ զարգացող սյուժե։ Բնորոշ է որոշ տողերի ու տների կրկնությունը, երբեմն մեծ տեղ են գրավում երկխոսությունները, որոնց միջոցով էլ հաճախ առաջ է շարժվում գործողությունը։ Դեպքերի նկարագրությունը միշտ ենթարկվում էր հեղինակի քնարական մտահղացմանը, հուզական ուժեղ տպավորության հասնելու նպատակին։ Պատմվում են միայն գործողության հիմնական օղակները, առանց կապակցող բացատրությունների։ Այդ հատկանիշները, որոնք արդեն հատուկ էին Շիլլերի, Գյոթեի, Վալտեր Սքոթի բալլադներին, զգալի չափով պահպանվեցին նաև ժանրի պատմության հետագա փուլերում։

Ռոմանտիկ բանաստեղծների բալլադներում գործողությունը հաճախ իրական աշխարհից տեղափոխվում էր երևեկայության ոլորտը, ներկայացվում իբրև խորհրդավոր ուժերի և հրաշապատում երևույթների թատերաբեմ։ Հաճախ հանդես էին գալիս ուրվականներ, կենդանացող մեռելներ, ոգիներ, սատանաներ ու կմախքներ, չարագուշակ գերեզման ու խորհրդավոր լուսին։ Իսկ ռեալիստ բանաստեղծները՝ Ա. Պուշկինը, Ռոբերտ Բըրնսը, Հ. Թումանյանը, պահպանելով հադերձ սյուժեի ավանդական-լեգենդային հիմքը, շատ պատկերների պայմանական և անսովոր բնույթը, բալլադն օժտեցին կյանքի իրական գծերով, կենդանի խոսակցական լեզվով (օր.՝ Ա. Պուշկինի «Ջրահեղձը»)։

Ժանրի դասական օրինակներ են անգլիական ժողովրդական բալլադները Ռուբին Հուդի մասին, Գյոթեի «Անտառի արքան», Ալեքսանդր Պուշկինի «Օլեգի երգը», «Ջրահեղձը»։ Հայ գրականության մեջ բալլադի լավագույն օրինակներ են Հ. Թումանյանի «Փարվանան», «Ախթամարը», «Աղավնու վանքը», Ավետիք Իսահակյանի «Հավերժական սերը», «Ժողովրդի քնարը», «Ասպետի սերը», Հովհ. Հովհաննիսյանի «Արտավազդը» և այլն։

Բալլադի պատմությունը ցույց է տալիս, որ, չնայած բոլոր փոփոխություններին, նրա մեջ պահպանվել են մի քանի կայուն գծեր, որոնց վրա և հենվում է ժանրի միասնությունը։ Դա դեպքերի և դեմքերի քնարական ուժեղ գունավորումն է, լարվածությունն ու դինամիզմը, համեմատաբար ոչ մեծ ծավալը և այլն։ Ամենից կարևորը պետք է համարել բալլադի բովանդակության անսովոր, հաճախ հերոսական կամ ողբերգական բնույթը, պայմանական, նույնիսկ ֆանտաստիկ պատկերների առատություն։ Բովանդակության այդ կողմերն ընդգծելու համար երբեմն փոխաբերաբար բալլադ են կոչում այլ ժանրի երկեր, ինչպես՝ Օ. Ուայլդի «Ռեդինգի բանտի բալլադը» պոեմը, Լ. Ֆոյխտվանգերի «Իսպանական բալլադ» վեպը, Վ. Թոթովենցի «Արաբական քաղաք» պատմվածքը, Գ. Չուխրայի «Բալլադ զինվորի մասին» կինոֆիլմը և այլն։

Աղբյուր- Վիքիպեդիա ազատ հանրագիտարան

Այն, ինչ պետք չէ կարդալ

Ես կարծում եմ, որ այն գրքերը, որոնք տարքային սահմանփակում ունեն, կարող է կարդալ այդ տվյալ սահմանափակումից տարիքով ավելի փոքր կամ մեծ մարդը։Ուզում ես գիրք կարդա,լ որտեղ սահամափակումը 16+ սակայն դու 12 տարեկան ես, ի՞նչ անել։ Առաջինը կարդա այդ գրքի օնալյ նկարագրագրությունը կամ եթե դու գտնվում ես գրախանութում խնդրիր, որ աշխատողը քեզ պատմի ինչ մասին է գիրքը ։ Եվ եթե դու հոգեբանորեն պատրաստ ես այդ գիրքը ընթերցելու, սկսիր կարդալ։Բայց սկայն կան և վտանգավոր գրքեր որոնց խորհուրդ չեմ տալիս կարդալ ԱՆՊԱՅՄԱՆ ՀԱՐՑՐԵՔ ԳՐԱԽԱՆՈՒԹԻ ԱՇԽԱՏՈՂԻՆ ԻՆՊԻՍԻՆ Է ԳԻՐՔԸ ԿԱՄ ՀԱՐՑՐԵՔ ԱՅՆ ՄԱՐԴԿԱՆ ՈՎՔՐ ԱՐԴԵՆ ԿԱՐԴԱՑԵԼ ԵՆ ԱՅՆ։ Իսկ եթե դու ավելի մեծ ես բայց ուզում ես հեքիաթներ կարդալ, անպայման կարդա մի լսի մարդկանց, ովքեր ասում են, որ հեքիաթները երեխանների համար են։ Ես ինքս մինչև հիմա կարդում եմ հեքաթներ, դրա մեջ ոչ մի ամոթ բան չկա։ Եթե 6 տարեկան երեխային պատմես առասպել նա նույն հետաքրքրությամբ կլսի այն ինչպես հեքիաթը։ ԵՍ ԿԱՐԾՈՒՄ, ՈՐ ԴՈՒ ԻՆՉ ԳԻՐՔ ՈՒԶՈՒՄ ԵՍ ԿԱՐՈՂ ԵՍ ԿԱՐԴԱԼ ԿԱՐևՈՐ ՀՈՔԵԲԱՆՈՐԵՆ ՊԱՏՐԱՍՏ ԼԻՆԵՍ։