Հրաշքների մասին․․․

Ես Ամանորը շատ եմ սիրում։ Հրաշքները շատ հետաքրքիր է ուսումնասիրել, բայց ինչպես են նրանք իրականանում կատարվում ոչմեկ չգիտի։ Եթե հրաշքների ես հավատում կյանքը ավելի հեշտ է դառնում, բայց պետք չի մտածել, որ հրաշքն է քեզ փրկելու։ Ամանորը կարծես նոր կյանքի տող լինի, որ կարող ես սկսել գրել։ Իհարկե, միշտ էլ կարող ես, փոխես այդ տողը բայց երբ ինչ-որ բան կեսից փողում ես ՝ հետևանքներ են մնում։ Մեզ մանկուց դեռ սովորեցրել են, որ Ամանորյա հրաշքը նման չե ուրիշ հրաշնքերին, մենակ Ձմեռ պապիկի կերպարը շատ է ուրախացնում փոքրիկներին և մոտիվացիա է տալիս երեխաներին ամբողջ տարի լավ պահել իրենց։ Ես դեռ մանկուց, հավատացել եմ հրաշքներին և ընդհանրապես եղել եմ երազկոտ ու մինչև հիմա հավատում եմ հրաշքներին։ Գիտեք, մի խորհուրդ տամ Ձեզ ՝ իրականությունը երբեմն շատ դաժան է մեզ հետ, իսկ հրաշքների հավատը կարծես մեզ մեկ-մեկ օգնում է ցրվել իրականությունից, հենց դրա համար է, որ բոլորը մեծերը և փոքրերը սիրում են տոները, հավատա հրաշքներին ամեն դեպքում նրանք Ձեզ վնաս չեն տա։

Оставьте комментарий