Թվական

166. Գտի՛ր թվականները և պարզի՛ր, թե դրանց հետ գոյականներն ու բայերը ի՞նչ թվով են գործածվում:

Գտածոն յոթանասուն  միլիոն տարվա հնություն ուներ:

Միայն տասը ամիս հետո տուփը կարելի է բացել:

Փոքրիկ հովիվը երեսուն–երեսունհինգ գառ էր պահում: Մի օր երեքը գայլի բաժին  դարձավ:

Հիսուներկու շենքից տասներեքը կառուցվել է:

Տասներկու օր մնաց քարանձավում, մինչև որ անձավի մուտքը բացվեց:

Միայն մի քաղաքում Բոմբեյում, մարդիկ յոթանասուն լեզվով ու բարբառով են խոսում:

167. Թվականները գտի՛ր և պարզի՛ր, թե դրանց հետ գոյականները ո՞ր դեպքում են հոգնակի թվով գործածվում:

Միջոցառմանը հարյուր իննսունվեց երեխա մասնակցեց:

Մասնակից հարյուր իննսունվեց  երեխանները նույն երգը երգեցին:

Երբեմն, սառնամանիքների ժամանակ, երկնքում երկու կամ երեք արև է երևում:

Մի անգամ, 1868թ. ապրիլի իննին, ուրալյան երկնքում միաժամանակ ութ արև երևաց: Մեկն իսկական էր, մնացած յոթ արևները կեղծ էին:

168. Փակագծում տրված բառերը գրի՛ր կետերի փոխարեն՝ դնելով պահանջված թվով:

Աշխարհում մոտ հազար երեք հարյուր ժողովուրդ (ժողովուրդ) կա: Այդ հազարերեք հարյուր ժողովուրդները (ժողովուրդ) խոսում են մոտ երեք հազար լեզվով: Կան լեզուներ, որոնցով տարբեր ժողովուրդներ են խոսում: Օրինակ, Անգլիայի, ԱՄՆ-ի, Կանադայի, Ավստրալիայի, Նոր Զելանդիայի քաղաքացիները հիմնականում անգլերեն են խոսում, Լատինական Ամերիկայի բնակչության մեծ մասը, բացառությամբ բրազիլացիների, իսպաներեն է խոսում: Սակայն ավելի հաճախ հակառակն է լինում. մի երկրի ժողովուրդը մի քանի լեզուներով (լեզու) է խոսում:  Սուդանում, օրինակ, հարյուր տասնյոթ լեզու է գործածվել (գործածվել):  Կոնգոյում հինգ հարյուր լեզու (լեզու) կա: Դաղստանում մոտ մեկ միլիոն մարդ է բնակվել (բնակվել), և այդտեղի մեկ միլիոն բնակիչները խոսում են (խոսել) ավելի քան վաթսուն լեզվով:

171.Գտի՛ր նախադասությունների արտահայտած մտքերի տարբերությունները՝ ուշադրություն դարձնելով թվականներին:

Ա. Բոլոր դասարաններում քսանհինգ աշակերտ կա:

Բ. Բոլոր դասարաններում քսանհինգ-քսանհինգ աշակերտ կա:

Առաջինում ասվում է, որ բոլոր դասարաններում միասին քսանհինգ հոգի կա, իսկ երկրորդում ասվում է, որ ամեն դասարանում կա քսանհինգ աշակերտ։

Ա. Շրջանի գյուղերում երկու դպրոց կա:

Բ. Շրջանի գյուղերում երկուական դպրոց կա:

Առաջինում ասվում է, որ շրջանի գյուղերում միասին երկու դպրոց կա, իսկ երկրորդում շրջանի գյուղերում ամեն մեկում երկու դպրոց կա։

Ա. Թռչունները չորս փետուր գցեցին ու անցան:

Բ. Թռչունները չորսական փետուր գցեցին ու անցան:

Առաջինում ասվում է, որ թռչունները միասին չորս փետուր գցեցին, իսկ երկրորդում թռչունները ամեն մեկը չորս փետուր գցեցին։

Ա. Ընկերներս ամրոցում մի տուն ունեն: 

Բ. Ընկերներս ամրոցում մի-մի տուն ունեն:

Առաջինում ասվում է, որ ընկերները միասին մեկ տուն ունեն, իսկ երկրորդում ընկերները ամեն մեկը մեկ տուն ունեն։

172. Տրված թվականների հոմանիշ ձևերը կազմի՛ր: Տրված և ստացված բոլոր թվականները անվանի՛ր մեկ բառով:

Օրինակ`հարյուրական-հարյուր-հարյուր:

Տասական-տաս, տասներկու-տասներկու, հազար-հազար, քսանհինգական-քսանհինգ, վեցական-վեց:

173. Ա. և Բ. Նախադասությունները համեմատի՛ր: Տարբերությունները գտի՛ր` ուշադրություն դարձնելով թվականներին:

Ա. Ամեն մեկը երկու հաղթանակ շահեց:

Բ. Բոլորըը երկուական հաղթանակ շահեցին:

Առաջինում բլորը միասին, իսկ երկրորդում ամեն մեկը առանձին։

Ա. Հաղթողներից յուրաքանչյուրին մի գիրք նվիրեցին:

Բ. Հաղթողներին մի-մի  գիրք նվիրեցին: 

Առաջինում բլորը միասին, իսկ երկրորդում ամեն մեկը առանձին։

Ա. Ռոբոտներից յուրաքանչյուրը քսան հրահանգի էր ենթարկվում:

Բ. Ռոբոտները  քսանական  հրահանգի էին  ենթարկվում:

Առաջինում բլորը միասին, իսկ երկրորդում ամեն մեկը առանձին։

Ա. Ամեն մի թզուկը հինգ խնդիր առաջարկեց:

Բ. Թզուկները հինգական  խնդիր առաջարկեցին:

Առաջինում ամեն մեկը առանձին է, իսկ երկրորդում բոլորը միասին։

Ա. Ամեն անկյունում յո՛թ քար շարիր:

Բ. Անկյուններում քարերը յոթ-յո՛թ շարիր:

Առաջինում բլորը միասին, իսկ երկրորդում ամեն մեկը առանձին։

Սուրբ Ծննդյան ծառի ամենահայտնի լեգենդը,19․12․23

1․Կարդա պատմությունը և առանձնացրու կարևոր միտքը։

Հրճվեց եղևնին, սակայն չհպարտացավ, չմեծամտացավ և իր ողջ փայլով ջանաց լուսավորել ստվերում կանգնած ձիթենուն և արմավենուն: Չարին նա պատասխանեց բարով

2․Ի՞նչ հասկացար ,ի՞նչ զգացիր և ի՞նչ տեսար՝ պատմությունը կարդալով։

Ես հասկացա, որ երբեմն պետք է մի փոքր համեստությունը թողնել բայց դա չի նշանակում, որ պետք է մեծամտանալ, պետք է գտնես քոնը որպիսի գրեթե վերածնվես և դառնաս անճանաչելի առանց այդ քեզ կծաղրեն հատկապես երբ, որ պատճառ չունենաս հպարտանալու։ Երբեմն մարդիկ կօգնեն քեզ բայց մի մտածի, որ այդպես միշտ է լինելու։ Նաև պետք է չտխրել և չմտածել, որ դու վատն ես ուղղակի պետք է ժամանակ երբ, որ նրանք հասկանան ինչքան կարևոր ես, բայց հենց այդ ժամանակ երբ, որ գտնես քեզ դու իրանց չես հիշի։ Պատասխանելով չարին բարով դուք նույնպես ցույց եք տալիս ինչքան բարի եք դուք, դա շատ ճիշտ է։

3․Փորձիր հակիրճ ներկայացնել բովանդակությունը/5-6 նախադասությամբ/։

Մի օր ծնվում է Աստվածային մանուկ, և բոլորը և անտառի բնակիչները նրան բարգևներ են բերում։ Եվ հեռթ է հասնում ծառերին։Ծառերն էին` սլացիկ արմավենին, հրաշալի բուրող ձիթենին և համեստ, կանաչ եղևնին: Արմավենին և ձիթենին շատ մեծամիտ են լինում և չեն թողնում եղևնուն նրանց հետ գալ քանզի իրանց կարծիքով եղևնին անպիտան է։ Այնտեղ կայն նաև հրեշտակներ և իրենցից մեկը լսում է իրանց խոսակցությունը և շատ խխճում եղևնուն ։Եղևնին շատ տխուր էր և մտածում էր, որ ինքը իսկապես վատն է։ Հետո փարթամ արմավենին խոնարհվեց Մանկանը և Նրան տվեց իր շքեղ պսակի լավագույն տերևը.իսկ ձիթենին խոնարհեց իր ճյուղերն ու հոտավետ յուղ կաթեցրեց, և ամբողջ քարայրը լցվեց անուշ բույրով: Այդ ամենը տեսնելով հրեշտակը օգնեց եղևնուն ՝հրեշտակը նշան արեց, և աստղերը մեկը մյուսի ետևից սկսեցին թափվել ցած, ուղիղ եղեևնու կանաչ ճյուղերի վրա, և շուտով եղևնին փայլեց վառ կրակներով: Իսկ երբ Աստվածային Մանուկն արթնացավ, Նրա ուշադրությունը գրավեցին ոչ թե քարայրի սքանչելի բույրը և արմավենու շքեղ հովհարը, այլ փայլփլուն եղևնին: Մանուկը նայեց եղևնուն, ժպտաց և թաթիկները մեկնեց դեպի եղևնին: Հրճվեց եղևնին, սակայն չհպարտացավ, չմեծամտացավ և իր ողջ փայլով ջանաց լուսավորել ստվերում կանգնած ձիթենուն և արմավենուն: Չարին նա պատասխանեց բարով։ Եղևնին չեր հպարտացել բայց ուներ պատճառ։ Այդ ամենը տեսնելով հրեշտակը նրան Սր․ Ծնդդյան խորհրդանիշ սարքեց։

4․ Ի՞նչը քեզ ամենաշատը դուր եկավ պատմության մեջ։

Թե ինչպես գեղեցիկ է նկարագրված առաջին տպավորությունը և ինչքան թաքնված տաղանդներ կան բոլորիս մեջ, նաև այն ինչպես մենք մեզ չենք գնահատում և սիրում բայց իհարկե պատճառ ունենք թեկուզ եթե չունենայնք միևնույն է պետք մեզ սիրենք։

5․Ուրիշ ի՞նչ խորհրդանիշներ են քեզ հայտնի․պատմիր դրանց մասին։

Աստղը երկնային խոստումի նշան էր վաղ անցյալում: Աստված խոստացել էր փրկչին աշխարհի համար, և աստղն այդ խոստումի իրականացման նշանն է:

Մոմը խորհրդանշում է խաչը, որ լույս է աշխարհի համար, և երբ մենք նայենք այդ մեծ լույսին, մենք կհիշենք Հիսուսին, ով լցրել է աշխարհը ողջ լույսով:

Հայաստանի Հանրապետության խորհրդանիշներն են

Պետակ խորհրդանիշներն են

Հայաստանի դրոշը

Հայաստանի զինանշանը

ՀՀ օրհներգը

https://hy.wikipedia.org/wiki/%D5%8A%D5%A1%D5%BF%D5%AF%D5%A5%D6%80:Armenian_National_Anthem.ogg

Ազգային խորհրդանիշներն են

Արարատ Լեռը

Արևախաչը

Խաչքարը

Հայկական Դուդուկը

Ծիրանը

Խաղողը

Լրացուցիչ աշխատանք։
Հացը` հին հայերի ամանորյա խորհրդանիշ:
Ամանորյա հայկական մաղթանքներ:
Հին հայերի Նոր տարին`  Կաղանդ, Նավասարդ, Ամանոր:

Հին հայերի տոնածառը:
Հին հայերի Ձմեռ պապը
։
Հայկական Ամանորի ավանդական խոհանոցը:

Ընտրիր վերը նշված թեմաներից մեկը և ուսումնասիրիր՝ ստեղծելով տեսաձայնագրություն կամ ռադիոնյութ դրա վերաբերյալ։

Երկրաչափություն պարապմունք 27

1․Գրել հավասարասրուն   եռանկյան սահմանումը և հատկությունները։

Եթե եռանկյան երկու կողմերը հավասար են, ապա եռանկյունը կոչվում է հավասարասրուն եռանկյուն:

Հավասար կողմeրին անվանում են սրունքներ, իսկ երրորդ կողմին՝ հիմք։

2․ Գրել եռանկյունների   հավասարության  հայտանիշները:

Եթե մի եռանկյան երկու կողմերը և դրանցով կազմված անկյունը համապատասխանաբար հավասար են մյուս եռանկյան երկու կողմերին և դրանցով կազմված անկյանը, ապա այդպիսի եռանկյունները հավասար են:

Եթե մի եռանկյան կողմն ու նրան առընթեր երկու անկյունները համապատասխանաբար հավասար են մյուս եռանկյան կողմին և նրան առընթեր երկու անկյուններին, ապա այդ եռանկյունները հավասար են:

Եթե մի եռանկյան երեք կողմերը համապատասխանաբար հավասար են մյուս եռանկյան երեք կողմերին, ապա այդ եռանկյունները հավասար են:

Շրջանագծի ցանկացած երկու կետեր շրջանագիծը տրոհում են երկու մասի, որոնցից յուրաքանչյուրը կոչվում է շրջանագծի աղեղ:

3․ Գրել շրջանագծի, շառավղի, տրամագծի, լարի և աղեղի սահմանումները։

Այդ կետը կոչվում է շրջանագծի կենտրոն, իսկ տրված հեռավորությունը՝ շրջանագծի շառավիղ:

Եթե լարը անցնում է շրջանագծի կենտրոնով, ապա այն կոչվում է շրջանագծի տրամագիծ:Այն հատվածը, որը միացնում է շրջանագծի երկու կետեր և անցնում է նրա կենտրոնով, անվանում են տրամագիծ։ 

Շրջանագծի երկու կետեր միացնող հատվածը կոչվում է լար:

Շրջանագծի ցանկացած երկու կետեր շրջանագիծը տրոհում են երկու մասի, որոնցից յուրաքանչյուրը կոչվում է շրջանագծի աղեղ:

Շրջանագծի երկու կետեր միացնող հատվածը կոչվում է լար:

4․ Թվարկված առարկաներից նշիր նրանք, որոնք ունեն շրջանագծի ձև, ոչ թե՝ շրջանի:

ա) կաթսայի հատակ բ) մարմնամարզական օղակ գ) բաժակի հիմք դ) ափսե ե) բաժակի եզր

5․ Նշիր, թե ո՞ր հատվածներն են հանդիսանում շրջանագծի լար:

KL, LF, FG, HE, EK, HG, EG, KG:

6․ Քանի՞ մասի են 4 տրամագծերը բաժանում շրջանագիծը:

6

7. Որոշիր շրջանագծի շառավիղը, եթե նրա տրամագիծը 26.12 սմ է:

8․ Շրջանագծում տարված են d տրամագիծը, r շառավիղը և h լարը: Գտնել դրանց վերաբերյալ ճիշտ պնդումը:

  • Տրամագիծն ամենամեծ լարն է:
  • Տրամագիծը լար չէ:
  • Շառավիղը ամենափոքր լարն է:

9․Տրված է O կենտրոնով շրջանագիծ և նրա երկու տրամագծերը՝ AB -ն և CD -ն:

Որոշել  AOD եռանկյան պարագիծը, եթե CB=8 սմ, AB=24 սմ:

1. Ձևակերպել շրջանագծի շառավղի հատկությունը՝  շրջանագծի բոլոր շառավիղներն ունեն միևնույն երկարությունը:

 2. Նշել  AOD եռանկյանը հավասար եռանկյունը՝       3. PAOD=