Անհանգիստ Եվրոպան

  • Ովքեր էին նորմանները: Իսկ վիկինգները: Ինչպես էին նրանց անվանում Հին Ռուսիայում:

Սկանդինավցիներին ընդհանրական անվանում էին նորմաններ (<<հյուսիսային մարդիկ>>), իսկ Հին Ռուսիայում՝ վարյագներ։ Իսկ ծովային արշավանքներին մասնակցողներին հայտնի էին նաև վիկինգներ անունով։

  • Վիկինգները որտեղ հիմնեցին իշխանություններ:

Վիկինգները գաղութներ և իշխանություններ հիմնեցին Բրիտանիայում, Ֆրանսիայում, Սիցիլիայում, Հյուսիսային Ամերիկայում։

  • Լեյֆ Էրիկսոնը երբ է ափ իջել Հյուսիսային Ամերիկայում:

Իսկ վիկինգ Լեյֆ Էրիկսոնը 1000թ․ հասավ Հյուսիսային Ամերիկա, որտեղ հիմնեց գաղութ։

  • Եվրոպայի որ մասերում էին ապրում սլավոնները: Քանի ճյուղի են նրանց բաժանում:

Արևմտյան սլավոնները (լեհեր, չեխեր, սլովակներ, մորվաներ) զբաղեցնում էին Էլբագետից արևելք ընկած տարածքները։ Հարավային սլավոնները (սերբեր, խորվաթներ, սլովեններ) ապրում էին Բալկյան թերակղզու հյուսիսում։

  • Որտեղ էին բնակվում արևմտյան սլավոնները: Ինչ պետություններ նրանք հիմնեցին:

Արևմտյան սլավոնները (լեհեր, չեխեր, սլովակներ, մորվաներ) զբաղեցնում էին Էլբագետից արևելք ընկած տարածքները։

  • Հարավային սլավոնական ինչ ժողովուրդներ կարող եք նշել:

Սերբեր, խորվաթներ, սլովեններ

  • Երբ են ստեղծվել Բուլղարական թագավորությունը և Սերբական պետությունը:

681թ․ ստեղծեցին Բուլղարական թագավորությունը։ IX դարում կազմավորվեց Սերբական պետությունը։

  • Սկզբնապես որտեղ էին ապրում հունգարները: Երբ է ստեղծվել Հունգարական պետությունը:

Քոչվորական կյանք վարող հունգարական ցեղերն ապրում էին Վոլգա և Ուրալ գետերի շրջանում։ IX դարում նրանք հաստատվեցին ժամանակակից Հունգարիայի տարածքում։

  • Որ աթոռների գերագահությունն ընդունեցին սլավոնական եկեղեցիները. թվարկե՛ք:

Հանրահաշիվ պարապմունք 53

Թեմա՝ Սյունակային դիագրամներ և գրաֆիկներ։

Երբ Մարիամը մեկ տարեկան էր, նրա հասակը 70սմ էր, երբ նա դարձավ երեք տարեկան՝ 100սմ, 5 տարեկան՝ 120սմ և 7 տարեկան՝ 135սմ:

Այդ տվյալներով կարելի է կառուցել դիագրամ: Բայց այս դիագրամի վրա լրիվ չի երևում, թե ինչպես է փոխվել Մարիամի հասակը: Նա անընդհատ աճել է, իսկ դիագրամի վրա երևում է նրա հասակը միայն 1, 3, 5 և 7 տարեկանում: Սյունակների վերին ծայրերը միացնենք հատվածով: Կստացվի բեկյալ գիծ, որն ավելի լավ է ցույց տալիս, թե ինչպես է փոխվել Մարիամի հասակը:

Մենք տեսնում ենք,որ 4 տարեկանում նրա հասակը մոտավորապես եղել է 110սմ,իսկ 6,5 տարեկանում՝ 132 սմ։Եթե Մարիամի հասակն անընդհատ չափեին,ապա կստացվեր ոչ թե բեկյալ,այլ եղերկ գիծ։

Այդ գծի միջոցով կարելի է իմանալ Մարիամի հասակը ժամանակի ցանկացած պահին՝ 1 տարեկանից մինչև 7 տարեկանը: Այսպես, օրինակ, 2 տարեկանում նրա հասակը եղել է 87սմ: Այդպիսի գիծն անվանում են Մարիամի հասակի գրաֆիկ:

Դիագրամ ( հուն՝ Διάγραμμα (diagramma) — պատկեր, գծանկար) — գծային հատվածների կամ երկրաչափական պատկերների միջոցով տվյալների արտահայտում, որը թույլ է տալիս արագ գնահատելու մի քանի մեծությունների հարաբերությունը։

Դիագրամները հիմնականում կազմված են տարբեր  երկրաչափական օբյեկտներից ( կետեր, գծեր, տարբեր գույների ու ձևերի պատկերներ) և օժանդակ տարրերից (կոորդիանատային առանցքներ, պայմանական նշաններ, վերնագրեր)։ Բացի այդ, դիագրամները լինում են երկչափ և եռաչափ: Դիագրամների մեջ երկրաչափական առարկաների համեմատությունը կարող է կատարվել տարբեր չափումների միջոցով, օրինակ՝ պատկերի մակերես, բարձրություն, կետերի խտություն և այլն։

Реклама

Գծային դիագրամներ, գրաֆիկներ

Գծային դիագրամները կամ գրաֆիկները տվյալները ներկայացնում են գծերով իրար միացված կետերի միջոցով։ Կետերը կարող են լինել ինչպես տեսանելի, այնպես էլ անտեսանելի (միայն բեկյալ գծեր): Նաև կարող են հանդիպել միայն կետեր պարունակող դիագրամներ (կետային դիագրամներ)։ Գծային դիագրամներ կառուցելու համար օգտագործվում է ուղղանկյուն կոորդինատային համակարգ: Սովորաբար, աբսցիսսների առանցքը ներկայացնում է ժամանակը ( տարիներ, ամիսներ և այլն), իսկ օրդինատների առանցքը՝երևույթների, պրոցեսների չափը։ Առանցքների վրա նշվում են մասշտաբները։

Սյունակաձև դիագրամները (սյունապատկերները) կազմված են նույն լայնությամբ զուգահեռ ուղղանկյուններից (սյունակներից): Յուրաքանչյուր սյունակ ցույց է տալիս տվյալների որոշակի տեսակ (օրինակ՝ ամպամածության տեսակը): Տվյալների տեսակները դասակարգված են հորիզոնական առանցքի վրա:  Սյունակի բարձրությունը ցույց է տալիս տվյալների որոշակի տեսակի արժեքը (օրինակ՝ որոշակի ամպամածությամբ օրերի քանակը):Արժեքները տեղադրվում են ուղղահայաց առանցքի վրա:

Առաջադրանքներ։

1․ Աշակերտներին հարցրին, թե ո՞րն է նրանց սիրած միրգը և արդյունքները ներկայացրին այս աղյուսակի տեսքով: Կազմել աղյուսակին համապատասխան սյունակային դիագրամ։

Սիրած միրգըԱշակերտների թիվը
խնձոր6
տանձ4
խաղող8
ծիրան10
դեղձ6
սալոր8
բալ9
թուզ2
անանաս5
բանան3

Երկրաչափություն պարապմունք 54

  1. AB ուղիղը զուգահեռ է CD ուղղին։ Գտնել այդ ուղիղների հեռավորությունը, եթե ∠DAC = 60o, AD = 10 սմ։

10:2=5

2․ ABC հավասարակողմ եռանկյան մեջ տարված է BD կիսորդը։ D կետի և BC ուղղի միջև հեռավորությունը 8 սմ է։ Գտեք B գագաթի հեռավորությունը AC ուղղից։

8:2=4

3. Գծել փակ բեկյալ և բաց բեկյալ։

4․ Գծել փակ բեկյալ, որը կազմված է երեք օղակից։

 5․ Գծել փակ բեկյալ, որը կազմված է չորս օղակից։

6․ Գծել բաց բեկյալ, որը կազմված է չորս օղակից։

7․ Գծել երկու զուգահեռ ուղիղներ, որոնց հեռավորությունը լինի 5 սմ։