ՔԻՄԻԱԿԱՆ ՏԱՐՐԵՐԻ ԱՏՈՄՆԵՐԻ ՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՓՈՓՈԽՈՒԹՅԱՆ ՊԱՐԲԵՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ

  1. Ինչո՞վ են պայմանավորված տվյալ տարրի առաջաց րած պարզ նյութի ոչ մետաղական հատկությունները:

Մետաղական հատկությունների դրսևորումը որոշվում է առաջին հերթին արտաքին էլեկտրոնային շերտից տվյալ տարրի ատոմների էլեկտրոն տալու ընդունակությամբ

  1. Դասավորեք հետևյալ տարրերն ըստ մետաղական հատկությունների ուժեղացման.

3. AI, 1. Mg, 4. K, 2. Na

  1. Ինչո՞վ են պայմանավորված տվյալ տարրի առաջաց րած պարզ նյութի մետաղական հատկությունները:
  2. Պարբերական համակարգի գլխավոր ենթախմբերում ատոմային համարի մեծացման հետ ատոմի շառավիղը մեծանում է, կապը միջուկի և արտաքին էլեկտրոնների միջև՝ թուլանում, էլեկտրոն տալը՝ հեշտանում, և համապատասխանաբար տարրերի առաջացրած պարզ նյութերի մետաղական հատկություններն ուժեղանում են։
  3. Դասավորեք հետևյալ տարրերն ըստ ոչ մետաղական հատկությունների թուլացման.

4. O, 2. F, 3. S, 1. CI

  1. Ըստ պարբերական համակարգում տարրերի զբաղեցրած դիրքի` որոշե՛ք՝ հետևյալ զույգ տարրերից որ ատոմի շառավիղն է առավել մեծ
  2. ածխածնի՞նը, թե՞ թթվածնինը
  3. քլորի՞նը, թե՞ յոդինը
  4. մագնեզիումի՞նը, թե՞ բերիլիումինը
  5. ազոտի՞նը, թե՞ ֆոսֆորինը
  6. Պատասխանները հիմնավորե՛ք:

Ածխածին, յոդ, մագնեզիում, ազոտ։

Առանձնացրել եմ այն նյութերը, որոնք ավելի մոտ են գտնվում պարբերության սկզբին։ Որքան մոտ է նյութը պարբերության սկզբին, այնքան մեծ է նրա շառավիղը։

Կարդում ենք Համո Սահյան, նախագիծ 06.05-08.05

1. Կարդա’  Համո Սահյանի ստորև դրված բանաստեղծությունները և կատարի՛ր առաջադրանքները:

Մայրամուտ

Սարն առել վրան ծիրանի մի քող,
Ննջում է կարծես ծաղկե անկողնում,
Անտառն արևի բեկբեկուն մի շող
Ծոցի մեջ պահել ու բաց չի թողնում:
Ժայռի ստվերը գետափին չոքել,
Վիզը երկարել ու ջուր է խմում,
Հովն ամպի թևից մի փետուր պոկել,
Ինքն էլ չգիտի,թե ուր է տանում:
Քարափի վրա շողում է անվերջ
Ոսկե բոցի պես թևը ծիծառի…
Կանգ առ, հողագունդ, քո պտույտի մեջ
Թող մայրամուտը մի քիչ երկարի:

1. Դուրս գրիր բանաստեղծական գեղեցիկ պատկերները:

Կանգ առ, հողագունդ, քո պտույտի մեջ
Թող մայրամուտը մի քիչ երկարի, սակայն սրանք ամենախորիմաստ են պատմության մեջ և տալիս են իմաստ։

2. Օրվա ո՞ր պահն ես ավելի շատ սիրում: Պատմիր այդ մասին:

Ես սիրում եմ հիմանականում երեկոները, երբ ֆիլմեր ենք նայում ընտանիքով և ես քնելուց առաջ միշտ գիրք եմ կարդում։

Ժայռից մասուր է կաթում

Ժայռից մասուր է կաթում,
Կարմիր սարսուռ է կաթում,
Ձորում մշուշ է:

Առուն մասուր է տանում,
Կարմիր սարսուռ է տանում,
Ի~նչ էլ աշխույժ է:

Առուն բարի է այնպես,
Հասկանալի է այնպես,
Այնպես անուշ է:

Նա երկնչում է քարից,
Բայց երբ թռչում է քարից,
Ահռելի ուժ է:

Առուն ինչպես կլռի,
Սերս եկել է ջրի,
Ձեռքինը կուժ է:

Առուն մասուր է տանում,
Կարմիր սարսուռ է տանում,
Աշուն է, ուշ է:

1.Դո՛ւրս գրիր անծանոթ բառերը և բառարանի օգնությամբ բացատրիր:

Երկչում է-վախենում է

2. Բնության ո՞ր երևույթն է իբրև անձ ներկայացված (անձնավորված):

Այստեղ անձնավորված է աշունը

Կարկիր սարսուռ, բարի առու, առուն կլռի, երկչում է քարից, թռչում է քարից։

3. Բացատրիր տրված փոխաբերությունը /ոչ ուղղակի իմաստով գործածված արտահայտությունը/՝ Ժայռից մասուր է կաթում…

Ես այս հատվածի մեջ տեսնում եմ, որ, հասունացած մասուրը ընկնում է ծառից և գնում առվի հունի հետ։

4. Փորձիր գտնել փոխաբերական իմաստով գործածված արտահայտությունները:

Առանձնացրել եմ տվյալ հատվածքները՝

Կարմիր սարսուռ է կաթում, կարմիր սարսուռ է տանում, ինչ էլ աշխույժ է։

Առուն բարի է այնպես,
Հասկանալի է այնպես,
Այնպես անուշ է:

Նա երկնչում է քարից,
Բայց երբ թռչում է քարից,
Ահռելի ուժ է:

Առուն ինչպես կլռի,
Սերս եկել է ջրի,
Ձեռքինը կուժ է:

5. Փորձիր համացանցի օգնությամբ պարզել` որոնք են պատկերավորման միջոցները:

Մակդիր, համեմատություն, փոխաբերություն, անձնավորում, չափազանցություն և նվազաբերություն։

Ամպրոպից հետո

Երկինքն ավելի կապույտ է լինում,
Խոտերն ավելի կանաչ են լինում
Ամպրոպից հետո։
Ամպրոպից հետո
Ճերմակ շուշանը ավելի ճերմակ,
Կակաչն ավելի կարմիր է լինում
Եվ մեղրածաղիկն՝ ավելի դեղին։
Ամպրոպից հետո
Սարերն ավելի բարձր են երևում,
Խոր են երևում ձորերն ավելի,
Եվ տափաստաններն՝ ավելի արձակ։
Ծառերն ավելի խոնարհ են լինում
Ամպրոպից հետո,
Եվ հավքերը մեր գլխավերևում
Իրար կանչում են ավելի սրտով.
Ամպրոպից հետո
Բարի է լինում արևն ավելի,
Եվ մենք ավելի սիրով ենք իրար
Բարի լույս ասում։
Ամպրոպից հետո աշխարհը և դու
Հասկանալի եք լինում ավելի…

1. Բանաստեղծության միջից դուրս գրիր հերոսներին՝ իրենց բնութագրող բառերի հետ. օրինակ՝ կապույտ երկինք…

Կապույտ երկինք, կանաչ խոտ, ճերման շուշան, կարմիր կակաչ, դեղին մեղրածաղիկ, բարձր սարեր, խոր ձորեր, արձակ տափաստաններ, խոնարհ ծառեր, բարի արև, բարի լույս։

2. Ո՞ր բառերն ու բառակապակցություններն են կրկնվում: Դրանք ի՞նչ են տալիս բանաստեղծությանը:

Կրկնվում է ավելի բառը, և ամպրոպից հետո բառակապակցությունը։ Այն ավելի գեղեցիկ դարձնում բանաստեղծությունը։

3. Ո՞ր տողերում է խտացված հեղինակի հիմնական ասելիքը՝ ստեղծագործության հիմնական գաղափարը:

Ամպրոպից հետո աշխարհը և դու
Հասկանալի եք լինում ավելի…

4. Ո՞րն է այս բանաստեղծության փոխաբերական իմաստը:

Անձրևից հետո կարծես մաքրում է աշխարհ և դարձնում այն ավելի մաքուր։

2. Ընտրիր այս բանաստեղծություններից որևէ մեկը, տեսագրիր կամ ձայնագրիր քո գեղեցիկ ասմունքը:

ՋՐԻ ՊԵՍ

Կռիվ տայի անդադար
Ու փրփրեի ջրի պես:
Թափառեի քարե-քար,
Քար փշրեի ջրի պես:
Լվանայի քեզ, աշխարհ,
Ու մաքրեի ջրի պես:
Քչքչայի սարն ի վար,
Մարգ ջրեի ջրի պես:
Միայն ջրելու համար
Վիզ ծռեի ջրի պես:
Շողեր, շողեր հագնեի,
Ցող ցրեի ջրի պես:
Թող գեթ մի օր ապրեի,
Բայց ապրեի ջրի պես:

ԿՈՒԶԵՍ ՊԱՅԹԻՐ

Կուզես պայթիր, կուզես ճչա,
Քեզ մարդու տեղ դնող չկա,
Զգույշ, գլխիդ փորձանք չգա,
Սի՛րտ, անցել է սրտի դարը։

Էլ չեն երդվում քո արևով,
Չեն տաքանում քո բարևով,
Էլ չես վառում դու վառվելով
Սի՛րտ, անցել է քո հազարը։

Ինչքան տխրես, ինչքան ժպտաս
Ինչքան խփես ու թպրտաս,
Միևնույն է, տանուլ կտաս,
Էլ չի բերում, սի՜րտ, ք՛ո զարը։

Միտքն է հիմա սերն աշխարհի,
Աշխարհակալ տերն աշխարհի,
Բեռնակիրն ու բեռն աշխարհի
Եվ աշխարհի ճանապարհը։