Հայաստանի 4 հարևան պետություները

Հայաստանն ունի 4  հարևան պետություներ:Դրանք են ՝
հյուսիսում՝ Վրաստան ( Թիբիլիսի ) , արևելքում՝ Ադրբեջան (Բաքու ), հարավում՝ Իրան ( Թեհրան ), հարավ-արևմուտքում՝ Նախիջևան /Ադրբեջան/ , արևմուտքում՝ Թուրքիա ( Անկարա )։

Վրաստան

Վրաստանի մշակույթը զարգացել է Վրաստանի բազմադարյա պատմության ընթացքում, ապահովելով յուրահատուկ ազգային մշակույթ և գրական ավանդույթներ՝ հենվելով վրացերեն լեզվի և այբուբենի վրա։ Ազգային ինքնության խիստ գիտակցումը Վրաստանին օգնել է պահպանել ինքնօրինակությունը՝ չնայած պատմության ընթացքում բազմաթիվ օտարերկրյա օկուպացիաների։

Վրաստանը դարավոր պատմություն ունեցող բազմազգ երկիր է՝ հարուստ բազմաթիվ հանճարեղ հուշարձաններով և գունագեղ բնությամբ: Այն գտնվում է Մեծ և Փոքր Կովկասի լեռների միջև: Այստեղ կան ավելի քան 300 լեռնային, ծովային, կլիմատիկ, բելնեոլոգիական և ցեխային հանգստավայրեր։

Պետական լեզու

Վրաստանի միակ պետական լեզուն վրացերենն է: Արտասահմանցիների հետ շփման մեջ օգտագործվում է անգլերենը: Բնակչության մեծ մասը տիրապետում է ռուսերենի.

Հետաքրքիր փաստեր Վրաստանի սովորույթների մասին

1. Մի զարմացեք, եթե կտեսնեք վրացի տղամարդը համբուրում է մյուս տղամարդու այտը, քանի որ դա վրացական ավանդույթ է: Հանդիպելիս բոլորը իրար համբուրում են:

2.Վրացիները հյուր գնալիս չեն հանում իրենց կոշիկները: Դա համարվում է անհարգալից վերաբերմունք տան տիրոջ հանդեպ: Իսկ հողաթափ ուզելով` դուք կվիրավորեք տան տիրոջը:

3. Վրաստանում հարսանիքից հրաժարվել գրեթե անհնար է, քանի որ դա մեծ վիրավորանք է հրավիրող կողմի համար, և քանի որ այդպես կարող է սկսվել երկու ընտանիքների թշնամություն:

4. Վրացական թաղումները. Գյուղերում բոլոր բնակիչները այցելում և հրաժեշտ են տալիս հանգուցյալին՝ իրենց հետ բերելով սնունդ, գումար, գինի և այլն: Այցելելը համարվում է պարտականություն:

5. Խնջույքների ժամանակ Վրաստանում ամենագլխավոր մարդը թամադան է: Նրա խոսքն օրենք է և  չի կարելի ընդհատել:

Իրան

1. Իրանը արաբական երկիր չէ, իրանցիները պարսիկներ են.

Մերձավոր Արևելքի երկրների մեծ մասում խոսում են արաբերեն, բայց իրանցիները խոսում են պարսկերեն։

2. Իրանն ունի իր օրացույցը.

Իրանի մասին հետաքրքիր փաստերից մեկն այն է, որ իրանցիներն օգտագործում են իրենց սեփական օրացույցը, որը արևային օրացույց է, ինչը նշանակում է, որ դրա ժամանակի հաշվարկը հիմնված է Արեգակի շուրջ Երկրի շարժումների վրա:

Տարվա առաջին օրը գարնան առաջին օրն է և այն կոչվում է Նովրուզ։ Տարվա ռաջին 6 ամիսններն ունեն 31 օր, հաջորդ 5 ամիսները՝ 30 օր, իսկ վերջին ամիսը սովորաբար ունի 29 օր, իսկ նահանջ տարիներին՝ 30 օր։

3. Իրան թե Պարսկաստան.

Պարսկաստանը Իրանի հին անունն է։ 1935 թվականին Իրանի թագավոր Ռեզա շահը փոխել է երկրի անունը Պարսկաստանից Իրան։ Իրան նշանակում է արիացիների երկիր։

4.Իրանցիներն ունեն հայերիս նման հետաքրքիր արտահայտություններ.

Ընկերների կամ ընտանիքի անդամների հետ խոսելիս հաճախ են օգտագործում մենք «Ղորբունեթ բերամ» կամ «Ֆադատ» արտահայտությունները, որ մոտավորապես նույնն են, ինչ «մեռնեմ քեզ», «մեռնեմ ջանիդ»:😘

5.Իրանցիները սիրում են թեյ.🍵

Իրանական թեյը եփած սև թեյ է՝ առանց կաթի։ Իրանում յուրաքանչյուր հավաքույթի ժամանակ թեյ են մատուցում, և իրանցիների մեծ մասը թեյ է խմում յուրաքանչյուր ճաշից հետո:

6. Իրանում բթամատը վատ նշան է, իսկապես վատ.

Երբ Իրանում եք, երբեք ցույց մի տվեք բթամատը վեր պահած նշանը👍: Հիմնականում բութ մատը վեր բարձրացնելը նման է միջնամատդ բարձր պահելուն:

7.Բուհերում ուսանողների մեծ մասը իգական սեռի ներկայացուցիչներ են.

Չնայած իգական սեռի զգալի սահմանափակումներին, որոնք խանգարում են նրանց միանալ որոշ համալսարանական դասընթացներին, Իրանում համալսարանական ուսանողների ավելի քան 65 տոկոսը կանայք են: Իրանցի կանանց համար բարձրագույն կրթության աստիճան ստանալը շատ կարևոր է:👩‍🎓

8.Իրանական Aragh Sagi խմիչքը թունդ ալկոհոլ է.

Ալկոհոլն Իրանում արգելված է արդեն 40 տարի, բայց դա չի նշանակում, որ իրանցիները մոռացել են իրենց ավանդույթները, ոմանք դեռ գաղտնի խմում են: Aragh Sagi-ն, որը հայտնի է նաև որպես «պարսկական օղի», սովորաբար պարունակում է 50% ալկոհոլ, բայց այն կարող է նույնիսկ ավելի բարձր լինել🥂:

9. Իրանը զրադաշտականության հայրենիքն է, որն աշխարհի հնագույն կրոններից մեկն է.

Կրոնը հիմնել է Զրադաշտ մարգարեն մ.թ.ա 6-րդ դարում։ Իրանում այսօր էլ ապրում են զրադաշտականներ։ Թեև իրանցիների մեծամասնությունը մուսուլմաններ են, զրադաշտականների որոշ հիմնական տոները դեռևս նշվում են բոլոր իրանցիների կողմից: Այդ տոներից են Նովրուզը, Յալդան, Չարշանբե Սուրին:

10.Փահլևանի և Զորխանեի ծեսեր.

Փահլեվանիի և Զորխանեյի ծեսերը Իրանի հնագույն ավանդական մարզաձևերից են, որոնք ընդգրկված են ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական ժառանգության ցանկում: Այս մարզաձևը նախկինում ծառայում էր որպես մարտիկներ պատրաստելու ավանդական համակարգ:

11. Եվ վերջին` Իրանը գեղեցիկ երկիր է՝ ապշեցուցիչ լեռներով, փարթամ անտառներով և զարմանալի լանդշաֆտներով, անապատներով ու հրաշալի մշակույթոց: Իրանցիները հայտնի են իրենց հյուրընկալությամբ:

Ադրբեջան

Ադրբեջան, պաշտոնական անվանումը՝ Ադրբեջանական Հանրապետություն, ինքնիշխան պետություն Հարավային Կովկասում՝ Արևելյան Եվրոպայի և Հարավարևմտյան Ասիայի սահմանագծին։ Արևելքում ափերը ողողում են Կասպից ծովի ջրերը, հյուսիսում սահմանակցում է Ռուսաստանի Դաշնությանը, հյուսիս-արևմուտքում՝ Վրաստանին, արևմուտքում՝ Հայաստանին և Արցախի Հանրապետությանը, իսկ հարավում՝ Իրանի Իսլամական Հանրապետությանը։ Խորհրդային տարիներին Ադրբեջանին բռնակցված Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունը, որպես էքսկլավ, հյուսիսում և արևելքում շրջապատված է Հայաստանով, հարավում և արևելքում սահմանակցում է Իրանին, իսկ հյուսիս-արևմուտքում ձգվում է շուրջ 10 կմ երկարությամբ սահմանը Թուրքիայի հետ

Թուրքիա

Թուրքիայի մայրաքաղաքը Անկարան է, իսկ խոշորագույն քաղաքը՝ Ստամբուլը։ Ստամբուլը խոշորագույն քաղաքը լինելուց բացի հանդիսանում է նաև երկրի մշակութային և առևտրային գլխավոր կենտրոնը։ Այն բնակչության թվաքանակով Եվրոպայի ամենամեծ քաղաքն է։ Թուրքիան բազմազգ պետություն է։ Թուրքերը կազմում են երկրի բնակչության 70 %-ը։ Օրինական կերպով ճանաչված ազգային փոքրամասնություններն են հայերը, հույները և հրեաները, իսկ չճանաչված էթնիկ խմբերից են քրդերը, արաբները, չերքեզները, ալբանացիները, բոսնիացիները, վրացիները և այլն։ Քրդերը երկրի ամենամեծ ազգային փոքրամասնություններն են (հիմնականում բնակվում են Արևմտյան Հայաստանի տարածքում), որոնք կազմում են երկրի բնակչության 20%-ը։

Իմ մասին

Ես Մարիա Վաթյան եմ, եթե անկեղծ չեմ սիրում իմ մասին խոսել սիրում եմ իմ քայլերով ցույց տալ թե ինչ էրի եմ հասել։ Զբաղվում եմ մոդելինգով, մասնակցել եմ միջազագային ցուցադրություներին,ավարտել Աբելյան Արվեստի դպրոցը, ստացել դերասանի որակավորում, նաև երկար ժամանակ է ստեղծել էի, նորաձևության մասին հաղորդում ՝ որը հեռարցակվում էր Նոր Հայաստանի ալիքում, հետո որոշել եմ որպիսի, որ մենակ ինքս ինձ կառավառեմ փակեմ այդ էջ և նաև հասկացա, հեռուստացույց հիմա չեն դիտում, այժմ նորից բացել եմ իմ նորաձևության էջը սոց-ցանցերում, ինքս եմ միշտ գրում սցենարները թարգմանում և մոնտաժում, միշտ ինձ փորձում են օգնել բայց ես միշտ անում եմ ինչպես ես եմ ոզում և ինձ է հարմար, կարող է եք մտածել, որ էգոիստ եմ բայց ոչ ուղղակի ինչը կապված է իմ աշխատանքին ես չեմ թողնում ուրիշներին խառնվել։

Շատ եմ սիրում կարդալ, երբեմն գրել ստեղծագործություներ, սիրած ժանռները որ կարդում եմ հոգեբանություն փիլոսոփայություն, բեսթելերներ, և իհարկե մասնագիտական։

Ապագայում ուզում եմ լինել բռենդի Կրեատիվ տնօրեն (ստեղծագործական)և ցուցադրություների ռեժիսոր (բեմադրիչ)։Ստեղծագործական բառից արդեն հասկանալի էր, որ սիրում եմ ոգեշնչել և ոգեշնչվել, այդ բառը որ ինձ նկարագրում է կոչվում ստեղծագործական։ Իսկ նմանեցնում եմ ինձ Նանե Աստվածուհուն ։Նանեն հայերի մայր աստվածուհին է։ Նա պատերազմի, իմաստության և մայրության աստվածուհին էր՝ արարիչ գերագույն աստծո Արամազդի դուստրը։ Նանեն հիշեցնում էր մի գեղեցիկ երիտասարդ կնոջ, որը հագնված էր իբրև մարտիկ , նիզակն ու վահանը ձեռքին։

Մարդ և շրջակա աշխարհը

Մարդը բանական էակ է իսկ կենդանանից ամենինչ անում է ինստինքտով:Մարդուն բնորոշ է հատուկ վարվելակերպ իսկ կենդանուն ոչ:Մարդը կենդանիներից տարբերվում է նրանով որ մարդը ունի լավ զարգացած ուղեղ և մտածելակերպ, մարդը կարողանում է նաև խոսել:արդը բանական էակ է իսկ կենդանանից ամենինչ անում է ինստինքտով:Մարդուն բնորոշ է հատուկ վարվելակերպ իսկ կենդանուն ոչ: