Հոկտեմբերի 28-ից նոյեմբերի 1-ը

1. Ո՞րն է ատոմի շառավիղը:

Ատոմի շառավիղը ատոմի կենտրոնից՝ միջուկից, մինչև նրա էլեկտրոնային ամպի ամենահեռավոր հատվածը ընկած հեռավորությունն է: Շառավիղը սովորաբար արտահայտվում է պիկոմետրերով (pm) կամ նանոմետրերով (nm):


2. Սահմանիր էլեկտրաբացասականություն հասկացությունը:

Էլեկտրաբացասականություն հասկացությունը նշանակում է տարրի՝ ատոմի մոլեկուլում ընդհանուր էլեկտրոններին ձգելու ուժը: Այն ցույց է տալիս, թե որքան է ատոմը հակված համատեղ էլեկտրոնները դեպի իրեն քաշելու, երբ ձևավորվում է քիմիական կապ:


3. Հետևյալ շարքերում ներկայացված քիմիական տարրերի նշանները դասավորիր ըստ դրանց ատոմների շառավիղների մեծացման:

  • w) Li, C, Na
  • p) N, P, Mg
  • q) Cl, S, Si
  • η) Mg, Ca, Sr

4. Հետևյալ շարքերում ներկայացված քիմիական տարրերը դասավորիր ըստ դրանց ատոմների շառավիղների նվազման:

  • ա) լիթիում, բոր, ածխածին
  • բ) լիթիում, բերիլիում, ազոտ
  • գ) սիլիցիում, ֆոսֆոր, ֆտոր
  • դ) նատրիում, ծծումբ, քլոր

5. Յուրաքանչյուր շարքում ներկայացված քիմիական տարրերը դասավորիր էլեկտրաբացասականության մեծացման հերթականությամբ:

  • ա) ալյումին, սիլիցիում, ֆոսֆոր
  • բ) բրոմ, քլոր, ֆտոր

6. Յուրաքանչյուր շարքում ներկայացված քիմիական տարրերը դասավորի՛ր էլեկտրաբացասականության փոքրացման հերթականությամբ:

  • ա) քլոր, թթվածին, մագնեզիում
  • բ) մագնեզիում, բերիլիում, բոր