Երկրաչափություն պարապմունք 19

Հարցեր և առաջադրանքներ։

1.Ո՞ր մարմինն է կոչվում  բուրգ։

Բուրգն  այն  բազմանիստն  է, որի  նիստերից  մեկը  բազմանկյուն  է, իսկ  մյուս  բոլոր նիստերն  ընդհանուր  գագաթով  եռանկյուններ  են:

2.GEOGEBRA ծրագրով գծիր  բուրգ։

3.Ո՞ր նիստերն են կոչվում հիմքեր, կողմնային նիստեր:

Բազմանկյունը  կոչվում  է  բուրգի  հիմք, եռանկյունները՝  կողմնային  նիստեր:

4․Գտեք վեցանկյան բուրգի կողերի, գագաթների, նիստերի քանակը, GEOGEBRA     ծրագրով գծեք վեցանկյուն բուրգ:

3 կող, 5 նիստ, 5 գագաթ

5․Կարո՞ղ է բուրգի կողերի թիվը լինել՝

   ա) 13-ոչ      բ) 16-այո      գ) 19-ոչ     Պատասխանը հիմնավորել։

6․Կարո՞ղ է լինել այնպիսի բուրգ, որն ունի ՝

   ա) 9 նիստ,         բ)  9 կող։    Պատասխանը հիմնավորել։

Ոչ

7․ Ինչպե՞ս է կոչվում այն բուրգը, եթե այն ունի

   ա) 13 նիստ-տասներկու անկյուն     բ) 10 գագաթ-իննանկյուն    գ) 12 կող-վեցանկյուն

8․Քառանկյուն բուրգի հիմքը 64 սմ պարագծով քառակուսի է, իսկ կողմնային նիստերը հավասարակողմ եռանկյուններ են։ Գտեք բուրգի կողմնային կողերը։

Լաբ․աշխ․հավասարաչափ արագացող շարժման ուսումնասիրում

Աշխատանքը կատարելու համար պետք է իմանալ․

1․Հավասարաչափ շարժման հիմնական բանաձևերը․

V=at S=at2/2 ՝ այս բանաձևից a= 2S/t2

2․Արագացման սահմանումը,բանաձև,միավորը։

Այն ֆիզիկական մեծությունը, որը հավասար է արագության կրած փոփոխության հարաբերությանը այն ժամանակամիջոցին, որի ընթացքում կատարվել է այդ փոփոխությունը, կոչվում է հավասարաչափ արագացող շարժման արագացում։ Նշանակում ենք լատիներեն a տառով։Լատիներեն (ակսելեռատիո) բառից է, որը թարգմանաբար նշանակում է արագացում։ Բանաձևը՝ a=v/t: Արագացման միավոր ընդունել են այն շարժման արագացումը, երբ մարմինը մեկ վարկյանում արագությունը փոփոխում է մ/վ-ով։ Այդ միավորը մ/վ2 է։

Անհրաժեշտ սարքեր և նյութեր․մետաղե ճոռ․պողպատե գնդիկ,վայրկենաչափ․մետաղյա բաժակ,չափաժապավեն կամ քանոն,ամրակալան։

Փորձի ընթացքը

Ամրակալանին ամրացրեցի ճոռը,որոշակի անկյան տակ։Ճոռի հիմքին տեղավորեցի մետաղյա բաժակը։Չափեցի ճոռի երկարությունը։Դա կլինի այն ճանապարհը(S),որը կանցնի գնդիկը փորձի ժամանակ։Բաց թողեցի գնդիկը ճոռի ամենավերևի մասից և միաժամանակ աշխատացրի վայրկենաչափը։Երբ գնդիկը բախվեց արգելակին կանգնեցրեցի վայկենաչափը և գրանցեցի շարժման ժամանակը՝կլորացնելով վայրկյանի տասնորդական մասով։Փորձը կրկնեցի երեք անգամ և հաշվեցի չափված ժամանակների միջին արժեքը՝t=(t1+t2+t3)/3:Հաշված ժամանակը ընդունեցի որպես գնդիկի շարժման ժամանակ։Վերևի բանաձևով հաշվեցի արագացումը՝ a= 2S/t2

Այժմ նույն փորձը ,նույն կերպ կրկնեցի S-ի համար ընտրելով երկու ուրիշ չափեր։

Փորձ 1

S=1․1մ t=(t1+t2+t3)/3=3.88վ/3=1.29վ=1.3վ

t1=1,31վ a=2S/t2=2×1.1մ/1.32վ2=2.2մ/1.69վ=1.30մ/վ=2մ/վ

t2=1,36վ

t3=1,21վ

——————————-

a=?

Փորձ 2

S=60սմ t=(t1+t2+t3)/3=2.65վ/3=0.8վ

t1=1.08վ a=2S/t2=2×60սմ/0.82վ2=1.2մ/0.64վ=1.8մ/վ=2մ/վ

t2=0.74վ

t3=0.83վ

——————————-

a=?

Փորձ 3

S=75սմ t=(t1+t2+t3)/3=2.97վ/3=0.99վ

t1=1.04վ a=2S/t2=2×75սմ/0.992վ2=1.5մ/0.98վ=1.5մ/վ=2մ/վ

t2=0.94վ

t3=0.99վ

——————————-

a=?

Կատարածս փորձերից արեցի վերջնական եզրակացություն,գնդիկի շարժումը թեք ճոռով հավասարաչափ արագացող է, քանի որ երեք դեպքերում էր ստացել ենք 2մ/վ։

Ազատ անկում:Ազատ անկման արագացում

1․Ո՞ր շարժումն են անվանում ազատ անկում։

Ազատ անկում, մարմնի շարժումն անօդ տարածության մեջ՝ ծանրության ուժի ազդեցությամբ։ Գալիլեո Գալիլեյը 16-րդ դարի վերջին հայտնաբերեց, որ ազատ անկումը ուղղաձիգ, հավասարաչափ արագացող շարժում է։

2․Գրել և բացատրել ազատ անկման բանաձևը։

Ազատ անկման արագացումը` g=9,8մ/վ² և ուղղված է դեպի ներքև։

3․Ձևակերպել Գալիլեյի օրենքը:

Բոլոր մարմիները երկրի ձգողության, ազդեցությամբ ընկնում են նույն արագացմամբ։ անկում: Մարմիների անկումը վակուումում միայն երկրի ձգողության ազդեցությամբ, կոչվում է ազատ անկում։

Հավասարաչափ շարժում շրջանագծով

1.Ո՞ր շարժումն են  անվանում   շրջանագծային հավասարաչափ շարժում:

Կորագիծ շարժումը, որի դեպքում մարմնի հետագիծը շրջանագիծ է, կոչվում է շրջանագծային շարժում

2.Ի՞նչ ուղղություն ունի արագությունը շրջանագծային հավասարաչափ շարժման դեպքում։

Կամայական կորագիծ շարժման ժամանակ, այնպես էլ շրջանագծային շարժման դեպքում մարմնի ակնթարթային արագության ուղղությունը անընդհատ փոփոխվում է: Փորձը ցույց է տալիս, որ հետագծի յուրաքանչյուր կետում արագությունն ուղղված է այդ կետում հետագծին տարված շոշափողով:

3.Ի՞նչ է պտտման պարբերությունը:

Այն ժամանակամիջոցը, որի ընթացքում շրջանագծային հավասարաչափ շարժում կատարող մարմինը կատարում է մեկ լրիվ պտույտ, կոչվում է պտտման պարբերություն:

4.Ինչ է պտտման հաճախությունը,և որն է նրա միավորը:

Շրջանագծային հավասարաչափ շարժման պտտման հաճախություն կոչվում է կամայական ժամանակամիջոցում մարմնի կատարած պտույտների N թվի և պարբերության հակադարձ մեծությունը:

n=1/T

5.Գրել և բացատրել պտտման պարբերության և հաճախության կապն արտահայտող բանաձևը:

Որպես պտտման հաճախության միավոր ընդունված է այն պտտման հաճախությունը,որի դեպքում շրջանագծով հավասարաչափ շարժվոց մարմինը 1վ-ում կատարում է 1 պտույտ։Այդ միավորը նշանակում են այսպես 1վ-1։Համեմատելով (17) և (18) բանաձևերը՝ կարելի է տեսնել,որ պտտման պարբերությունը և պտտման հաճախությունը փոխադարձաբար հակադարձ մեծություններ են․

n=1/T,

T=1/n

6.Ինչպես կարելի է հաշվել շրջանագծով հավասարաչափ շարժվող մարմնի արագությունը,եթե հայտնի են շրջանագծի շառավիղը և պտտման պարբերությունը կամ պտտման հաճախությունը։

v=2π/T