Բայի սեռը․ 22․11․2024

219.Ա և Բ նախադասությունների տարբերությունները գտի´ր: Մնացած նախադասություններն ինքդ փոխի՛ր (կրավորակա´ն դարձրու):

Ա. Ծուխը մրոտել էր առաստաղն ու պատերը:
Բ. Առաստաղն ու պատերը մրոտվել էին ծխից:

Ավելացել է Վ ածանցը։
Ա. Պատահաբար այդ կողմերով անցնող մի գյուղացի փրկել էր նրան:
Բ. Նա փրկվել էր պատահաբար այդ կողմերով անցնող մի գյուղացու կողմից:

Ավելացել է Վ և ՈՒ։
Ա. Սպիները ծածկել էին նրա ամբողջ մարմինը:
Բ. Նրա ամբողջ մարմինը սպիներով էր ծածկվել

Ավելացել է Վ և Էին ը դարձավ էր։

220.Տրված բայերը դարձրու կրավորական: Ինչի՞օգնությամբ դարձրիր: Օրինակ`

գտնել — գտնվել, նետել — նետվել:

Գրել, գրավել, ծեծել, թրջել, թխել, տաշել, վրդովել, կապել, սպանել, նկարել, կեղտոտել:

Գրել-գրվել,

գրավել-գրավվել,

ծեծել-ծեծվել,

թրջել-թրջվել,

թխել-թխվել,

տաշել-տաշվել,

վրդովել-վրդովվել,

կապել-կապվել,

սպանել-սպանվել,

նկարել-նկարվել,

կեղտոտել-կեղտոտվել:

221.Տրված նախադասությունները դարձրո՛ւ կրավորական:

Քամին երկնքով մեկ հալածում էր ամպերին: — Ամպերը երկնքով մեկ հալածվում էին քամուց: Այս նկարը պատին պապս է ամրացրել: Այս գիրքը նաև ընկերս է կարդացել: Առավոտյան ցողը թրջել էր ոտքերը: Տերը շանը կապել էր ծառից: Տարբեր մարդիկ տարբեր ձեով էին պատմում առավոտվա դեպքը: Սարքերը թեթև ցնցում գրանցեցին: Ինստիտուտի աշխատակիցները մարդկանց զգուշացրին սպասվող փոթորկի մասին: Անտառում այդ երեխային որսորդներն էին գտել: Տղային միշտ նույն երազն էր կախարդում: Վարպետի խնամքոտ ձեռքը տաշում ու իրար կողքի էր դնում քարերը: Շինարարությունն ավարտին հասցրին:

224.Դո՛ւրս գրիր այն բայերըորոնք կարող են կրավորական դաոնալև դարձրո՛ւ:

Օրինակ`

փնտրել — փնտրվել:

Վազել, երգել, ցրել, կոտրել, դնել, թռչել, թրջել, գալ, գնալ, հեռանալ, հեռացնել, հնարել, ներել, լուսանալ, մթնել, մթնեցնել, բարձրանալ, թխել, մրմռալ, մաքրել, դողալ, վախենալ, սրբել, կարել, հավաքել, սարսռալ, հաչել, սիրել, մլավել, ծիծաղել, խոսել, հուզել, վիճել:

կոտրել-կոտրվել,

դնել-դրվել,

թրջել-թրջվել,

հնարել-հնարվել,

ներել-ներվել,

թխել-թխվել,

մաքրել-մաքրվել,

սրբել-սրբվել,

կարել-կարվել,

հավաքել,-հավաքվել

սիրել-սիրվել,

հուզել-հուզվել,

225.Տրված նախադասությունները դարձրո՛ւ ներգործական և պատասխանի՛ր հարցերին:

Ձվի մեջ զարգացող կենդանի էակը բավական հուսալի զրահով է պաշտպանված:
Բավական հուսալի զրահը պաշտպանում է ձվի մեջ զարգացող կենդանի էակին։

Ձուն թխսի մարմնի ծանրությունից չի կոտրվում:
Թխսի մարմնի ծանրությունը չի կոտրում ձուն։

Ձվի կճեպը հեշտությամբ է կոտրվում ճուտիկի դեղին կտուցով:
Ճուտիկի դեղին կտուցը հեշտությաբ կոտրում է ձվի կճեպը։

Գիտնականների կողմից փնտրվում են համարձակ գաղափարն
իրագործելու հնարները:
Գիտնականները փնտրում են համարձակ գաղափարն իրագործելու հնարներ։

Մշակովի բույսերի սերմերը մոլախոտի սերմերից մաքրվում են մագնիսով:
Մագնիսը մշակովի բույսերի սերմերը մաքրում է մոլախոտի սերմերից։

Երկրաչափություն պարապմունք 20

1․ Ո՞ր պատկերն է կոչվում շրջանագիծ:

Շրջանագիծ կոչվում է երկրաչափական այն պատկերը, որը կազմված է հարթության բոլոր այն կետերից, որոնք գտնվում են տրված կետից տրված հեռավորության վրա:   

2. Ի՞նչ է շրջանագծի շառավիղ, տրամագիծը, լարն ու աղեղը:

Այդ կետը կոչվում է շրջանագծի կենտրոն, իսկ տրված հեռավորությունը՝ շրջանագծի շառավիղ:

Շառավիղը հատված է, որը միացնում է շրջանագծի կենտրոնը շրջանագծի ցանկացած կետի հետ: Սահմանումից հետևում է, որ կարելի է տանել անվերջ թվով շառավիղներ, և դրանք բոլորը կունենան միևնույն երկարությունը:

Շրջանագծի երկու կետեր միացնող հատվածը կոչվում է լար:

Շրջանագծի ցանկացած երկու կետեր շրջանագիծը տրոհում են երկու մասի, որոնցից յուրաքանչյուրը կոչվում է շրջանագծի աղեղ:

3․ GEOGEBRA ծրագրով գծել շրջանագիծ և տանել նրա շառավիղը, տրամագիծը և լարը:

4․ Գրել լարի միջնակետով անցնող շառավղի հատկությունները:

1․ Լարի միջնակետով անցնող շառավիղը ուղղահայաց է այդ լարին։

2․ Լարը հատող և նրան ուղղահայաց շառավիղն անցնում է այդ լարի միջնակետով։

5․ Թվարկել   շրջանագծի բոլոր  տրամագծերը,   շառավիղները և  լարերը:

CK, BF տրամագծեր
AO,CO,OK,BO,OF շառավիղներ
BL,DF,LE լարեր

6․ Թվարկել ստացված աղեղները:

AC, AM, AP, AK, CM, CP, CK, MP, MK, PK

7․ Քանի՞ անգամ է շրջանագծի տրամագիծը մեծ նրա շառավղից։

2 անգամ

8․ Ողիղը հատում է շրջանագիծը A և B կետերում։ Ի՞նչ կետերով պիտի անցնի այդ ուղիղը, որպեսզի AB հատվածն ունենա հնարավոր ամենամեծ երկարությունը։

Շրջանագծի կենտրոնով

9․ Հաշվել CA -ն, եթե CD=8 սմ և ∠AOD=120°

BA=DC = 8սմ
CO=DO=BO=AC=4 սմ

<OAC=<OCA
<COA=180-120=60
<OAC=<OCA=60o

CA=4սմ, քանի որ <COA-ն հավասարակողմ եռանկյուն է։ Հետևաբար նրա բոլոր անկյունները իրար հավասար են, իսկ այդ դեպքում ստացվում է, որ կողմերն էլ իրար հավասար։

10․ Տրված է՝ MN=7սմ,  ∠ONM=60°։Գտնել KN-ը։

<NOM=90աստիճան
<NMO=180-(90+60)=30: Ինչպես մեզ հայտնի է ուղղանկյան եռանկյան 30 աստիճանի դիմաց ընկաց կողմը հավասար է ներքնաձիքի կեսին:

7:2=3.5

Շրջանագծի բոլոր շառավիղները իրար հավասար են, և հավասար են շրջանագծի տրամագծի կեսին: Այսպիսով՝ KN=3,5×2=7սմ:

11․ AB հատվածը O կենտրոնով շրջանագծի տրամագիծն է, իսկ AC-ն և BC -ն այդ շրջանագծի հավասար լարեր են։ Գտնել AOC անկյունը։