Գիտելիքի ստուգում

  1. Ի՞նչ է ֆիզիկական մարմինը, ասա՛ տեսակները:

Մեզ շրջապատող բոլոր առարկաները անվանում են ֆիզիկական մարմիններ:

  1. Ի՞նչ է նյութ : 

Այն ամենը, ինչ տեսնում ենք մեր շուրջը, նյութ է։

  1. Ո՞ր նյութերն են կոչվում մաքուր։

Մաքուր են այն նյութերը որոնք միանման մասնիկներից են։

  1. Ո՞ր երևույթն է կոչվում ֆիզիկական:

Ֆիզիկական են անվանում այն երևույթները, որոնց ընթացքում  նյութերը մեկը մյուսի չեն փոխարկվում, այսինքն՝ նոր նյութեր չեն առաջանում:

  1. Ո՞ր երևույթն է կոչվում  քիմիական:

Քիմիական են անվանում այն երևույթները, որոնց ընթացքում  նյութերը փոխարկվում են  մեկը մյուսի, այսինքն` նոր նյութեր են առաջանում:

Թվարկի՛ր քիմիական ռեակցիայի հատկանիշները:

 Ջերմության անջատում կամ կլանում, գույնի փոփոխություն, համի, հոտի փոփոխություն, գազի անջատում կամ կլանում, նստվածքի առաջացում կամ անհետացում։

  1. Թվարկի՛ր քիմիական ռեակցիայի  սկսվելու պայմանները:

Մանրացում, խառնում, տաքացում։

  1. Ասա՛  նյութի ֆիզիկական հատկությունները:

Ագրեգատային վիճակ, գույն, համ, հոտ, խտություն։

  1. Ի՞նչ է ատոմը:

Ատոմը նյութի քիմիապես անբաժանելի փոքրագույն մասնիկն է։

  1. Ի՞նչ է քիմիական տարրը։

Ատոմների յուրաքանչյուր առանձին տեսակը կոչվում է քիմիական տարր։

  1. Ո՞ր նութերն են կոչվում պարզ:

Պարզ նյութեր են կոչվում  մեկ քիմիական տարրից բաղկացած համասեռ նյութերը։

  1. Պարզ նյութերը ի՞նչ տեսակներ գիտես:

Նյութերը լինում են երկու տեսակի՝ մետաղական և ոչ մետաղական։

  1. Ո՞ր նութերն են կոչվում բարդ։

Բարդ են կոչվում այն նյութերը, որոնք կազմված են երկու կամ ավելի տարիի ատոմներից։

  1. Ի՞նչ է մոլեկուլը:

Մոլեկուլը նյութի այն ամենափոքր մասնիկն է, որը պահպանում է տվյալ նյութի հիմնական քիմիական հատկությունները:

  1. Ի՞նչ է քիմիական բանաձև:

Քիմիական բանաձևը քիմիական տարրերի նշանների օգնությամբ մաքուր նյութի բաղադրությունն արտահայտող բանաձևն է։

  1.   Ի՞նչ է  հարաբերական ատոմային զանգվածը(Ar ):

Տարրի հարաբերական ատոմային զանգված է կոչվում այն մեծությունը, որը ցույց է տալիս, թե տվյալ տարրի ատոմի զանգվածը քանի անգամ է մեծ որպես միավոր ընդունված ջրածնի ատոմի զանգվածից:

  1.   Ի՞նչ է  հարաբերական մոլեկուլային զանգվածը(Mr):

 Այն ցույց է տալիս նյութի մեկ մոլեկուլի զանգվածը քանի անգամ է գերազանցում զանգվածի ատոմային միավորը։

Հովհաննես Թումանյան, քառյակներ․04․02․2025թ․ վերլուծություն


1921, Հոկտեմբեր


* * *
Ամեն մի սիրտ ցավով լցվեց
մեր դարում,
Ցավոտ սըրտով աշխարհ լցվեց
մեր դարում.
Ցավոտ աշխարհքն եկավ լցվեց
բովանդակ
Իմ սիրտը բաց, իմ սիրտը մեծ
մեր դարում։

Վերլուծությունը

Այստեղ խոսքը գնում է գրողի և իր աշխարհի տարբերություների մասին։ Ես ամեն դեպքում կարծում եմ, որ ինչպիսին ես դու այդպես տեսնում աշխարհը, բայց աստեղ գրողը աշխարհը տեսնում է ՝ անարդար, ցավոտ, դաժան։ Միգուցե այդ կյանքի փուլում, երբ նա գրել է այս քառյակը իրեն մենակ է զգացել և առանձնացած։

Վերջացա՜վ…
Կյանքս մաշվեց, վերջացա՜վ.
Ինչ հույս արի` փուչ ելավ,
Ինչ խնդություն` վերջը ցա՜վ։

Վերլուծություն
Կարծում եմ սա նույնպես գրվել է կյանքի ցավոտ շրջանում, երևի հիասթափվել է ոչ միայն իր շրջապատող աշպարհից այլ նաև իր սեփական կյանքից, կարելի է կռահել որ ցավ է տեսնում ամենտեղ։ Այս քառյակում շատ նկարտելի է, որ գրողը պատրաստ է մահին և նույնիսկ գիտի, որ այն շուտով իր հետևից գալիս է։ Ոչ մի հույս չունի, որ իր կյանքը կփոխվի դեպի լավը, և առհասարակ կփոխվի։

1918, Հունվարի 25

* * *
Իմ սո՜ւր, արթուն ականջում
Մի խոր ձեն է միշտ հնչում,
Անհո՜ւն, անքո՜ւն կարոտով
Իրեն մոտ է ինձ կանչում։

Վերլուծություն

Այստեղ սիրո շունչ է նկատվում, բայց ցավ նույնպես կա ՝ կա կարոտի ցավ, այստեղ որևէ մարդու կորուստի մասին է միգուցե և իր սիրո ոչ ֆիզիկական կորուստի մասին է։

1917, Դեկտեմբերի 27

* * *
Ո՜նց է ժպտում իմ հոգին
Չարին, բարուն,― ամենքին.
Լույս է տալիս ողջ կյանքիս
Ու էն ճամփիս անմեկին։

1918, Փետրվարի 2

* * *
Լինե՜ր հեռու մի անկյուն,
Լինե՜ր մանկան արդար քուն,
Երազի մեջ երջանիկ,
Հաշտ ու խաղաղ մարդկություն։

1919, Նոյեմբեր

* * *
Դու մի անհայտ Բանաստեղծ ես, չըտեսնված մինչ էսօր.
Առանց խոսքի երգ ես թափում հայացքներով լուսավոր։
Ես էլ, ասենք, զարմանալի Ընթերցող եմ բախտավոր,
Որ կարդում եմ էդ երգերը Էսքան հեշտ ու էսքան խոր։

1921, Մայիսի 21

* * *
Ո՜վ անճառ մին, որ ամենին
միացնում ես մի կյանքում,
Ամեն կյանքում ու երակում
անտես, անկեզ բորբոքում,-
Ողջ ազատ են ու հարազատ`
Էս աշխարհքում քեզանով,
Ողջը քո մեջ` անմա՜հ, անվերջ`
քեզ են երգում քո ձենով…

1920, Ապրիլի 6

* * *
Հե՜յ ճամփանե՛ր, ճամփանե՛ր.
Անդարձ ու հին ճամփաներ,
Ովքե՞ր անցան ձեզանով,
Ո՞ւր գնացին ճամփաներ։

1920, Ապրիլի 6

* * *
Հե՜յ ճամփանե՛ր, ճամփանե՛ր.
Անդարձ ու հին ճամփաներ,
Ովքե՞ր անցան ձեզանով,
Ո՞ւր գնացին ճամփաներ։

1922, Օգոստոսի 24
 
* * *
Ո՞ւր հեռանաս, կոխած տեղերդ արյունոտ.
Ո՞ւմ մոտ գնաս, ծանոթդ, ընկերդ արյունոտ.
Ո՞նց մոռանաս էս աշխարհքը արյունոտ,
Երգ ես լսում, լսած երգերդ արյունոտ։


1919, Հունվարի 25

* * *

Մեռա՜ն, մեռա՜ն … Եվ, ահա,
Խառնվել են կյանք ու մահ.
Չեմ հասկանում աշխարհքի
«Կան ու չկան» ես հիմա։